Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ «քաղաքացիների կյանքը թեթեւացրել ենք»

Թե ինչքանով է լավացել մարդկանց կյանքը՝ նախարարն ունի իր պատկերացումը: Նա ասաց, որ եթե առաջ ծննդյան միանվագ նպաստների դիմելու համար մարդը այցելել է որեւէ տարածքային կենտրոն, ապա հիմա նրա կյանքը հեշտացել է՝ առցանց ձեւաչափով է այդ դիմումը գրում:

Նկարիչների միության նախագահը նշել է, որ նկարիչները, ինչպես մեր բոլոր քաղաքացիներն, անմասն չեն մնա բնապահպանական խնդիրների լուծման գործընթացից

Սեպտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Կողմերը, արտահայտելով ընդհանուր կամք` բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակության լայն շերտերի ներգրավման, էկոմշակույթի ձևավորման հարցերում համագործակցության վերաբերյալ, համոզված լինելով, որ համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն

«Նախ փողը տանք, հաշմանդամ չունենանք, հետո տեսնենք ովքեր են մնում հաշմանդամ, նոր նրանց մասին մտածենք». Հակոբ Հակոբյան

Aravot.am-ը Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ ասացիք բուհերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, բայց ԱԺ-ի շենքն էլ հարմարեցված չէ՝ նա պատասխանեց. «Այո, ճիշտ եք ասում, կառավարության շենքն էլ, այո՛, թող հարմարեցնեն: Պետք է հարմարեցնել»:

Հոգեբանին կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող անձը չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը. նա ճանաչվել է անմեղսունակ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը. մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 2017 թվականի

Սխեմային տրվել է «Ադրբեջանական լվացքատուն» անունը

Ադրբեջանի իշխող վերնախավն օգտագործել է արհեստական ձևակերպված ընկերություններ՝ 2.9 մլրդ դոլար գումարի լվացման համար: Այդ գումարները կիրառվել են վճարելու եվրոպացի հայտնի քաղաքական գործիչներին, որոնք փորձել են մեղմացնել Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները և արգելափակել բանաձևերի ընդունումը եվրոպական կառույցներում, գրում է The Guardian-ը: Նշված ընկերությունները գրանցված են եղել Բրիտանիայում՝ Ադրբեջանից մտացածին անձանց անունով: Նրանք ներկայացրել են կեղծ

«Ռուսաստանը չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավորը» (տեսանյութ). «Ա1+»

«Իշխանությունները հերթական անգամ խաղ են անում մեր պետության հեղինակության հետ»,- այսօր հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին։ «Եթե դուք անընդհատ փորձելու եք 2 աթոռի վրա նստել, 4 աթոռի վրա նստել, բան դուրս չի գա, չկա որոշակիություն, չկա ռազմավարություն։ Որքանո՞վ են իշխանությունները խելոքների կարծիքը լսում, նրանց հետ

Պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չլրացած՝ կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը բնակարանի սեփականության իրավունքը գրանցել է փոխատու Ռ. Մ.-ի անվամբ

ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև վաշխառության դեպքերի առթիվ: Այսպես, Ս. Կ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.02.2017թ.-ին քաղաքացի Ռ. Մ.-ի

Հայաստանից 23 հոգի կմասնակցի ADAMI մրցանակաբաշխությանը (Տեսանյութ)

 Մեդիաոլորտի համար լայն հնարավորություններ են բացվում

«Արմատապես փոխվել է զորակոչային գործընթացը». Նորայր Նորիկյան

«Բավականին ծանրացվել է սպայական կազմի զորացրման հնարավորությունը». փաստաբան

Թալիշում զոհված Հրաչ Գալստյանը երազում եկել էր՝ խնդրելով քրոջորդուն անվանել Նարեկ

Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանի քույրը նախորդ օրը տղա է ունեցել, որին անվանել են Նարեկ։ Հերոսի մայրը՝ տիկին Անահիտն Aravot.am-ին պատմեց, որ թոռնիկին Նարեկ են անվանել Հրաչի խնդրանքով, որը երազում երեւացել էր եղբոր կնոջը։ «Աղջիկս դեռ նոր էր հղիացել, երբ Հրաչս երազ էր եկել հարսիս՝ ասելով էդ ու՞մ ես գրկել, Սուսաննայիս Նարե՞կն է,

Հրանուշ Հակոբյան. «Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժի օգտագործման արդյունավետ ձևը գտնել»

Տեղի ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի մամուլի ասուլիսը Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի ասուլիսը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի վերաբերյալ: Համաժողով անցկացվում է Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ: Ողջունելով լրագրողներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

«Դատախազը դիտավորյալ վերաբերմունք ունի իմ հանդեպ». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Նա դատախազի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ վերջինս կողմնակալ է

50 միլիոն դրամ` ՊՊԾ-ի արտասահմանյան գործուղումների համար

Պետական պահպանության ծառայության գործուղումները այս տարի
ավելացել են

Արամ Սարգսյան. «Փոխնախարարը կաշկանդվում էր իր պատասխաններից» (Տեսանյութ)

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ը դեռ վերջնական մոտեցում չունի

«Մնացականյան, ընենց արա՝ տեղում մնաս». ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ավտոտեսուչների վեճը (Տեսանյութ)

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երևանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանների միջադեպից: «Արա, դու իմ նեռվերը չուտես, ասացի»,- մասնավորապես գոռում է Լիանա Զուրաբյանը՝ ԱՊՊԱ-ի կտրոնի հետ միջադեպի ընթացքում փաստարկելով, թե ինքը «երկրի պոեզիան է լուսաբանում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Լիանա Զուրաբյանն ասել էր.  «Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի

ՄԻԵԴ-ից հերթական վճիռն է եկել ընդդեմ ՀՀ-ի. 4100 եվրո պետբյուջեից կվճարենք Ասատրյանին

Հայաստանի եռաստիճան դատարանի վճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում

«Եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց, նրանք էլ օգտագործեն». Արա Զոհրաբյանը՝ փաստաբանների խուզարկության մասին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը պարզաբանումներ է ներկայացնում իր հասցեին հնչեցված մեղադրանքների առիթով

Արգամ Աբրահամյանը հաստատում է իրենց ունեցվածքի մի մասի վաճառքի մասին լուրերը (Տեսանյութ)

«Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան, այսպես ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Նա «սուտ լուրեր» է համարում իրենց ունեցվածքի համատարած վաճառքի մասին տեղեկություններն ու խոսակցությունները: Aravot.am-ը խնդրեց հստակեցնել` ի՞նչն է վաճառվում, ինչը`ոչ: «Տրիկոտաժի գործարանի հետ կապված ասեմ, որ մենք վաղուց կապ չունենք այդ

Անահիտ Բախշյան 2017-2030թ.թ. ծրագրի մասին, ՀՀ կառավարությունը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատեցում

Ուշադիր կարդացել եմ ՀՀ կառավարության 2017-2022թ.թ. ծրագիրը, որտեղ 90-րդ էջից սկսվում է «Կրթություն և Գիտություն» վերնագիրը: Սկսվում է այսպես.«ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու`՝ Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ

Հաշմանդամության սայլակի ու լսողական սարքի փոխարեն գումարը կտան

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են գնել իրենց նախընտրած սայլակը կամ լսողական սարքը

Վահագն Խաչատրյան. «Վարչապետի՝ ներդրումների մասին խոստումները իրականությանը չեն համապատասխանում»

Տնտեսագետը նկատում է՝ եթե ներդրումներ են լինում, ապա նոր աշխատատեղեր պետք է բացվեն, իսկ 7 ամսում ընդամենը 189 աշխատատեղ է բացվել

«Մարտական՝ «լիցքավորված» եմ եկել». Անդրիաս Ղուկասյանը՝ դատարանում (Տեսանյութ)

Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ դրանում հանցակազմ չկա

Արմեն Աշոտյան. Այդ գումարները ծախսվել են Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով

Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների:

Վլադիմիր Պուտին. «Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»

Պուտինը սպառնում է «այլ գոտիների վրա» հարձակմամբ, եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային

«Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է». Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում Հանրապետությունում «կինոհարաբերությունները» կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակը ( այն տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. https://mincult.am/news-1-3739.html ) ։ Նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը և օրենքի նախագծի իրավական խորհրդատու Կարեն Ֆիդանյանը մշակված տարբերակն օգոստոսի 29-ին ներկայացրին նախարարություն հրավիրված կինոգործիչներին՝ ակնկալելով նրանց գրավոր

Հայկական ալկոհոլային խմիչքները մեծ ծավալներով չինական շուկա մտնելու հայտ են ներկայացնում

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի և Զարուհի Մուրադյանի միջև։ Որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China

Բելառուսում նշվեց Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և

Ադրբեջանում որոշ լրագրողներ բնակարաններ են ստանում, որոշներն էլ՝ բանտախցեր. The Washington Post

Հուլիսի 22-ին Ադրբեջանում «Մամուլի ազգային օրը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 255 բնակարան նվիրեց լրագրողներին: Լրագրողների համար բնակարանների կառուցման մասին նա հայտարարել էր դեռ 4 տարի առաջ: Երկու անգամ էլ օգտագործել էր միևնույն բառերը՝ «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է»: Այս մասին իր խմբագրականում գրում է ամերիկյան The Washington Post-ը: Ու թեև Ադրբեջանի առաջնորդը խոսում է ազատության

«Զորավարժություններին չմասնակցելու որոշման մեջ ռուսական ֆակտորն ունեցել է իր դերը» (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+». Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր անդրադարձել է Արցախի հիմնախնդրի ներկայիս փուլին, ինչպես նաև Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին։

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։ Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031