Օրվա լրահոսը
Հուրգադայում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին,
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի 32-ամյա բնակչի սպանության հանգամանքները: 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում էր ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի
Վարդան Գերավետյանը, Տիգրան Մանուկյանը և Վարդգես Գևորգյանը դադարեցրել են հացադուլը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես
Թայբեյի 29-րդ ունիվերսիադային մասնակցելու առաջինը կմեկնեն ՀՀ մարմնամարզիկները
Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանալու են ամառային ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո, ամենախոշոր մարզական միջոցառումն է: Ըստ ներկայացրած նախնական հայտերի այս անգամ համաշխարհային ամառային ունիվերսիադային պատրաստվում են մասնակցելու 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: Ստուգատեսում հանդես են գալու նաև
Լայնածավալ շինարարություն Թալիշում
Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել:
Իջեւանցին չի ներում աղջկա պատճառով իրեն դանակահարած եղբորը
Նրանք որպես հոգեկան հիվանդներ հաշվառված են
Հետախուզում է հայտարարվել բանկի աշխատակցի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բանկի աշխատակցուհին ներգրավվել է որպես մեղադրյալ։ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից 2017 թվականի հունիսին գրություն է ստացվել, որ ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի թվով 2 բանկոմատների ստուգման արդյունքում հայտնաբերվել է
«Ռիսկերը չեն գնահատել, բայց կառավարության հավանությունն արդեն կա». Բնապահպանը՝ Սամվել Կարապետյանի՝ նոր ՀԷԿ կառուցելու մասին
Դեբեդ գետի վրա նոր ՀԷԿ կառուցելու վերաբերյալ լուրերն արդեն մտահոգել են բնապահպան Ինգա Զառաֆյանին: «Ըստ մեզ, մինչեւ կառավարությունը հավանություն տա այդպիսի օբյեկտների կառուցմանը, պետք է անպայման գոնե բնապահպանական բաղադրիչը հաշվի առնվի: Արդեն իսկ պետք է գոնե նախնական լինեն ռիսկերի ցանկը, դրանց գնահատումը: Օրինակ՝ պետք է ներկայացնեին, թե որտեղ պետք է կառուցվի, արդյոք ՀԷԿ-ի կառուցումը չի
Պուտինի թագավորության շարունակությունը 18 տարվա իշխանությունից հետո. Le Figaro
«Ինչի՞ց կարելի է ենթադրել, որ ապագայի կերպարի փնտրտուքները, որոնք, ինչպես ասում էին, տարվում էին նախագահի աշխատակազմում, բարեհաջող կերպով ավարտվել են,- հեգնում է փորձագետը:- Մեր ապագան Պուտինի անմահության մեջ է»:
«Սասնա ծռերը» դադարեցնում են հացադուլը
Վարդան Գերավետյանի հայտարարությունը հացադուլը դադարեցնելու կապակցությամբ:
Գյումրու պատմական կենտրոնով հետաքրքրված են նաև «Տաշիրի» սեփականատերն ու նրա մերձավորները
Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, որը գնեց Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանում գտնվող «Ջրահարս» ռեստորանի շենքը, կա՞ն այլ գնորդներ։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Մոսկվայից որևէ արձագանք եղա՞վ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկին, որը մի քանի ամիս առաջ Մոսկվայում որդու հարսանիքը նշելուց հետո շտապել էր հանդիպել տեղի գործարարների հետ՝
Լապշինին, ում միակ հանցանքը ճշմարտություն ասելու փորձն էր, Իսրայելը փրկել չուզեց
Իսրայելը չպահանջեց իր քաղաքացու հանձնումը, նրան ուղարկելով դժոխք՝ Բաքվի բանտը, որովհետև վարչապետ Նաթանյահուի համար ամենամեծ հանցագործությունը իր արարքների մասին ճշմարտություն ասելն է:
Աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ ազատ ոճային ըմբիշ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց այսօրվանից «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք սկսող ազգային հավաքականի այն անդամների անունները, որոնք հանդես կգան աշխարհի առաջնությունում: Մարզիչը թիմում ընդգրկել է հինգ ըմբիշի՝ Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125
Լեւոն Ջուլֆալակյանը կողմնորոշվեց ազգային հավաքականի կազմի ընտրության հարցում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր «Օլիմպավանում» հրապարակեց օգոստոսի 19-ին Փարիզ՝ աշխարհի առաջնություն, մեկնող ըմբիշների անունները: Մարզիչը մեր ընտրանու կազմում թափուր է թողել միայն գերծանր քաշային կարգը: Մյուսներում տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում: Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ծավալային գոյացություն: ՀՀ
Կառավարության «լոնքը»՝ տուրիզմում
Բնապահպանության նախարարությունը Ստեփանավանի Դենդրոպարկի մուտքը վճարովի է դարձրել: Նախկինում այն անվճար էր: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ այս տարվա սկզբին հայտարարեց, որ տուրիզմի ոլորտում արագ ու լուրջ փոփոխություններ են անելու, ամենայն հավանականությամբ նկատի ուներ նաեւ այս փոփոխությունը, որը տեղի ունեցավ արագ եւ բավականին լուրջ: Նախորդ տարվա համեմատ բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել նաեւ Դենդրոպարկ տանող
Արարատի մարզում վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա երիտասարդները նոր էին զորացրվել բանակից. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը
Որեւէ փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը
Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարները պետք է հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ «Եթե մենք մտնենք զենքի գնման մրցավազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սեփական ռազմարդյունաբերությունն ու տնտեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք,
«Աչքներին ինչ երեւա, քանդում, մոնտաժում են» (տեսանյութ). «Ա1+»
Գործադիր մարմնի նիստի օրը, բացի նաիրիտցիներից, կառավարության շենքի դիմաց այլ ակցիա անողներ չկան: Գործարանի նախկին աշխատակիցները ոգեւորված են. տեղեկատվություն ունեն, որ այսօր ստորագրվելու է «Նաիրիտ»-ում աուդիտ անցկացվելու վերաբերյալ պայմանագիր՝ «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ։ «Բանավոր պայմանավորվածություն կա, եւ կարծում եմ, որ դրանից հետո ոչինչ չի փոխվի»,- ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: «Եվրամիություն-Ասիա բիզնես
Բանան ներկրող գործարարը կռահում է` ինչու են փորձել սառնարանները փչացնել
Գործարար Վահրամ Միրաքյանը իրեն պատճառած վնասները դեռ չի հաշվել
«Երեւանում այսօր հասկանում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված»
«Առավոտի» զրուցակիցն է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն – Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի աննախադեպ մասշտաբային, բազմազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զորավարժությունները եւ ի՞նչ անդրադարձ կունենան տարածաշրջանում
Բաղրամյան պողոտայում նկատվել է գյուրզա
Օգոստոսի 10-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի 1-ին մուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Ցանկացած մարդու՝ տաքսիստի հարցրեք, ասում է՝ բա ռուսներն ինչ են ասում». Իրանագետը՝ Մոսկվայի «դաբրոյի» մասին
Ըստ Վարդան Ոսկանյանի, իրանցիները, շատ դեպքերում լավ չեն ճանաչում ՀՀ-ի հնարավորությունները: Բայց հայ-իրանական հարաբերություններին խոչընդոտում է այն, որ անընդհատ ՌԴ-ից ու ԱՄՆ-ից վախենում ենք. «Միանշանակ է, որ պետք է հաշվի առնել խոշոր խաղացողների շահերը, Հայաստանն իր հնարավորություններով եւ ազդեցությամբ գերտերություն չէ, բայց ամեն ինչում գերտերությունների աներեւույթ ներկայությունը փնտրելը սխալ մոտեցում է»:
Օբյեկտիվ նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այսպես, նախաքննությամբ
«Իսլամական պետությունը» սպառնում է Իրանին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որում կոչ է անում իրանցիներին ապստամբություն բարձրացնել իրենց պետության դեմ, ինչպես նաև Իրանին սպառնում է ահաբեկչություններով: Այս մասին հայտնում է newsru.co.il պորտալը: «Մենք կկտրենք ձեր շների գլուխները Թեհրանի կենտրոնում ճիշտ այնպես, ինչպես որ մենք դա անում ենք Սիրիայում և Իրաքում»,- տեսանյութում ասում է «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված տղամարդը: Նա
«Օպերատիվության ձգտելով՝ հաճախ լրագրողների շտապողականությունը բերում է բազմաթիվ սխալների». Լեզվաբան
«Մենք հո սխալ բռնող կազմակերպություն չենք, տեսչությունը պետք է լինի նաև աջակցող կազմակերպություն». Լավրենտի Միրզոյան
Հայաստանի փաստաբանների պալատին կոչ է արվել ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից
Փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է. «Երեկ՝ 09/08/2017թ.-ին, մոտ 40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, եւ այլն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտել այս մասնագիտության անկախության նկատմամբ
Օ՜, որտե՞ղ ես, պարոն Թրամփ
Սկսած գործն ավարտին հասցնելը վկայում է նախաձեռնողի սկզբունքայնության, ինչպես նաեւ հաջողության ուղեկցության մասին: Հարեւան ժողովուրդների ազատությանը սպառնացող ՌԴ-ի դեմ ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները, ըստ էության, տնտեսական պատերազմական գործողություններ են, որոնք վնասելու են ոչ միայն ՌԴ-ին, այլեւ ԱՄՆ-ին եւ աշխարհի շատ երկրների: Բայց ինչպես ասում են ֆրանսիացիները՝ «պատերազմում՝ ինչպես պատերազմում», այսինքն՝ ամեն բան իր գինն ունի:
«Չնայած արտաքին տպավորությանը, թե իրանցի կինը ճնշված է, կինն այնտեղ ունի վճռորոշ դերակատարում». իրանագետ
Վարդան Ոսկանյանի խոսքերով՝ «Այսօր ես հստակ չգիտեմ, թե քանի կին կա նախագահ Թրամփի աշխատակազմում, բայց իրանցիները կարող են այս դաշտում եւս մրցակցել ԱՄՆ-ի հետ եւ բարձրացնել սեփական երկրի վարկանիշը»:
Ըստ գյուղնախարարի, Լոռիում դաբաղ չկա, դա գյուղապետերի ենթադրությունն է եղել
Իգնատի Առաքելյանը վստահեցնում է՝ նախնական ստուգումներով դաբաղը չի հաստատվել, բայց ինչ-որ հիվանդություն կա


















































