Օրվա լրահոսը
Փայտով հարվածել է համագյուղացի 32-ամյա տղամարդու գլխին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ ենթադրյալ
Ինչո՞ւ են սահմանապահներն ինքնաձիգներով հսկում Դեբեդավան գյուղ տանող ավտոճանապարհը
Նրանք ստուգում են ավտոմեքենաները
Ստամբուլում 35 լրագրող է ձերբակալվել
Ստամբուլի դատախազությունը 35 լրագրողների ձերբակալության թույլտվություն է տվել, քանի որ նրանք կասկածվում են ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է Euronews-ը: Նշվում է, որ լրագրողներն օգտվել են ByLock ծրագրից, որը, ըստ Թուրքիայի իշխանությունների, օգտագործում են գյուլենականները՝ գաղտնագրված հաղորդագրություններ փոխանակելու համար: Ձերբակալվածների մեջ է Birgün թերթի խմբագիր Բուրաք Էքիջին: Ձերբակալվածների
ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ
Սուրեն Կարայանը մտահոգված չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից (Տեսանյութ)
Նախարարը պատժամիջոցների եւ տնտեսական ակտիվության մասին
Երեւանին զովություն ապահովող անտառային տարածքները բաժանվել են օլիգարխներին
Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմայական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երեւույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչությանը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում: Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրեւներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվածում` հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր
Շավարշ Քոչարյանը ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին. «Պետք է ստեղծել նոր տնտեսական կապեր» (Տեսանյութ)
ԵԱՏՄ-ից դուրս գալու, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների եւ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին
Վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները
Անցած գիշեր ազոտական թթու են լցրել բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ին պատկանող սառնարանների ճնշակների վրա: Ընկերության սեփականատեր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա «կիսլատա» են լցրել։ Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր
Սահմանվել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։ Այս մասին տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` հավելելով, որ մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի
2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կտրամադրվի նաև առցանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրումն ապահովելու մեխանիզմների վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծի համաձայն կներդրվեն մեխանիզմներ՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն
Մեկ տարի տեւեց էջադրող-դիզայների հայցի քննությունը
Անցյալ տարվա օգոստոսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմած Լուսինե Մնացականյանի գործով դատարանը հուլիսի 27-ին վճռի հրապարակման օր նշանակեց օգոստոսի 10-ը: Մեկ տարի տեւած դատական գործընթացում պատասխանող էր ճանաչվել «Լիգա Փրես» ՍՊ ընկերությունը, որը դատարան չներկայացավ:Լուսինե Մնացականյանի ներկայացուցիչն էր փաստաբան Դավիթ Ասատրյանը:Հայցվոր կողմը պահանջում էր հաստատել աշխատանքային հարաբերությունների փաստը եւ բռնագանձել չվճարված
Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 34-ամյա Մ.Աղաջանյանի (լուսանկարում) մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու
ԿԳՆ պաշտոնյա. «12-ամյա կրթությունը օրենսդրական պահանջ է դարձել» (Տեսանյութ)
Օգոստոսի 10-ին «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի թեման էր` ՀՀ-ում 12-ամյա կրթության պարտադիր դառնալը:
Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի ոլորտում խոշոր ներդրումային ծրագրին. առաջիկայում կներկայացվի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված
Հակասահմանադրական էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի իմաստը, վտանգներն ու կոռուպցիոն ռիսկերը
Էլեկտրոնային բժշկական քարտերի պարտադրանքի նախագծի մասին բարձրաձայնվել է «Առավոտով»: Համաձայն 2012թ. նախագծի՝ Հայաստանի բոլոր բնակիչների բժշկական տվյալները եւ հիվանդությունների պատմությունները ստիպողաբար տեղադրվելու են տվյալների բազայում համացանցում՝ դրանով վտանգի ենթարկելով մարդկանց: Եվ ավելին, դա լինելու է արտերկրի կառույցների հսկողության տակ: Ըստ «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենի՝ այս ամենը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, անձնական, ընտանեկան,
«Վեոլիա Ջուր»-ը մեծ խնդիրների առաջ է կանգնած». բնապահպան
«Կորուստները ահռելի են, տարբեր գնահատականներով՝ 60-80 տոկոս». Կարինե Դանիելյան
«Օպերային թատրոնում պետք է սերնդափոխություն անել զգուշությամբ»
Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի հետ: – Մաեստրո, 20 տարի (1993-2013թթ.) թատրոնի գլխավոր խմբավարն էիք: Վերջերս դարձյալ ստանձնեցիք այդ պաշտոնը: Ինչո՞վ էիք զբաղված մինչ այդ: – Ճանաչված դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի՝ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո թատրոնում
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով
Օգոստոսի 10-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Գերմանիան երկրորդն է, Արգենտինան՝ երրորդը: 1. Բրազիլիա – 1604 միավոր 2. Գերմանիա – 1549 3. Արգենտինա – 1399 4. Շվեյցարիա – 1329 5. Լեհաստան – 1319 6. Պորտուգալիա – 1267 7. Չիլի
«Սուրիոյ դեմոկրատական ուժեր» խմբաւորումը ԻՊ-էն 2 հայ ընտանիքի ազատած է
«Սուրիոյ դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինուած ջոկատները Ռաքքայի մէջ «իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան դէմ իրականացուցած գործողութեան 65-րդ օրը, ահաբեկիչներու գերութենէն ազատած է 7 քրիստոնեայ: Պոլսահայ «Ակօս» թերթը՝ վկայակոչելով քրտական «Արա նիւզ» լրատուական գործակալութիւնը, կը յայտնէ, որ ազատագրուածներուն մէջ կայ 2 հայ ընտանիք: «Սուրիոյ դեմոկրատական ուժեր»-ու մամուլի ծառայութիւնը հաստատած է վերոնշեալ տեղեկութիւնը: Ազատագրուած հայ
«Մարդիկ երեխա են ունեցել, հետո որպես շնորհակալություն՝ խաչքարեր են տեղադրել». (Ֆոտոշարք)
Լոռիում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի երկնային ուժը Մեծ Պարնի համայնքի բնակիչ Տիգրան Նազարյանին հանդիպեցի Սուրբ Հովհաննես մատուռում: Ասում է՝ մատուռ վերջին անգամ 15 տարի առաջ էր եկել: Այս տարիներին անընդհատ արտագնա աշխատանքի է մեկնել եւ միայն ձմռան ամիսներին է վերադարձել գյուղ: Ձմռանն էլ մատուռ բարձրանալը գրեթե անհնարին է դառնում: Տիգրանն ընտանիքի հետ էր ուխտագնացության եկել:
65-ամյա կահույքագործը դանակով հարվածել է 46-ամյա քաղաքացու սրտին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական
Փախուստ մոլության որջից (պատմվածք)
Ընտանեկան խորհուրդը որոշել էր նրանց պատժել, և որոնում էին: Խորհրդակցությունը սկսվել էր երեկոյան, ընթացել ողջ գիշերը, իսկ համաձայնությունը կայացրել էին այգաբացին: Փնտրտուքը պիտի երեք ուղղությամբ ընթանար` լճափին, ուր զույգին տեսնող էր եղել, մայրաքաղաքում և օդակայանում, եթե փորձեին ժամկետից շուտ ճողոպրել: Հանձնառուների առաջին խումբը` Վրիժառուն, Կրտսերը, Դրացին, Չբերը Երևանը պիտի տակնուվրա աներ: Ղեկավարը, հարկավ, Վրիժառուն էր:
11 միջոց՝ պեպեններից ազատվելու համար
Պեպենների առկայությունը պայմանավորված է մաշկային պիգմենտների արագ կուտակմամբ, որը չի կարելի դիտել որպես հիվանդություն։ Ոմանք պեպենները համարում են կոսմետիկական թերություն, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն առավել գրավիչ է դարձնում մարդուն։ Պեպենների մակերեսը լինում է հարթ, դրանք չեն թեփոտվում եւ մաշկի մակերեսից չեն բարձրանում։ Կարող են լինել ինչպես եզակի, այնպես էլ բազմաքանակ՝ զետեղված լինելով
Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց եղանակով դիմելու կարգը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (վճարելու) համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի (կվճարվի) այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ
Կառավարությունը մտադիր է մինչեւ 2036թ. անփոփոխ թողնել էներգիայի սակագինը
Այսօր կառավարության նիստին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, որ մինչեւ սեպտեմբեր կառավարության հաստատմանը կներկայացվի էներգետիկ զարգացման հայեցակարգը: Ըստ նախարարի՝ հայեցակարգը նախատեսում է մինչեւ 2036թ. Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագինը անփոփոխ թողնել: Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2036 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»: Ի պատասխան նախարարն ասաց, որ արդեն երեք անգամ
Բաքուն` ընդդեմ «հայկական «Իսկանդերների»
Թուրքիան ռուսական C-400 կտեղակայի Հայաստանի սահմանի՞ն Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող C-400 համակարգերը կարող են տեղակայվել այդ երկրի ցանկացած տարածքում, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին՝ հուլիսի կեսերին, Bloomberg գործակալությունը վկայակոչելով, թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրը այս տեղեկությունը հրապարակեց: Ըստ աղբյուրի` Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար, եւ նախնական պայմանագրով՝ 2 C-400 մարտկոցներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում
Ոստիկանները կարճ ժամկետում հայտնաբերեցին դանակահարողին
Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի սուր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին: Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են նախապես հերթագրվել մասնաճյուղում սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպասարկվելու համար հաճախորդները կարող են նախապես EarlyOne բջջային հավելվածի միջոցով զբաղեցնել հերթ և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին` առանց հերթում սպասելու: Նոր ծառայությունը ոչ միայն
Աշոտ Մազմանյան. հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել
Լավագույն դիրքապահները «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Դիրքապահ զինծառայողների հետ հանդիպել է Հրայր Փաշայանը, ով թղթին է հանձնել տղաների մասին պատմությունները։ Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական


















































