Օրվա լրահոսը

Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից. Ermenihaber.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863 թվականին

Հյուրախաղերով Երևանում է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Անդրանիկ ներկայացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ` ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, աշխատանքային օրերին մեկական, իսկ հանգսյան օրերին՝ երկուական ներկայացմամբ: Հարկ է

Այս պահին ես լուծումներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը՝ ընտրությունների օրը հետաձգելու մասին. news.am

Որքան մոտենում են ընտրությունները, այդքան ավելի դժվարանում է ընտրությունների օրը մի քանի օրով հետաձգելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլի 2-ին ապրիլի 9-ին տեղափոխելու «Կոնգրես-ՀԺԿ» առաջարկին: Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ երկրի նախագահն առաջարկել էր, որ երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ նրանք բոլորը գան համաձայնության,

Կողոպուտ Երևանի դեղատներից մեկում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից բացահայտ հափշտակել է դեղատան

«Եթե «Հաց բերողը» մասնակցել է ազատամարտին, պետք է փաստեր ներկայացվեն». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

ՀՀԿ թեկնածուն կարծում է, որ անձի մահը քաղաքական նպատակների համար օգտագործելն անարգում է նրա հիշատակը

Լարիսա Ալավերդյան. Արցախի հարցը քաղաքական ուժերի և ոչ մի ծրագրում հանգամանալից կերպով ներկայացված չէ

«Գոյություն չունի մի նոր և ինքնուրույն ձևով մշակված ծրագիր, որը կանդրադառնա արցախյան հիմնախնդրի դրույթներին,- մարտի 20-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ Նրա համոզմամբ՝ նախընտրական քարոզարշավի ծրագրերում չի նշվում այն մասին, որ դիվանագիտական, քաղաքական և պետական միտքը պետք է արմատական փոփոխության ենթարկվի․ «Ապշելու բան է,

«Խոշոր հաշվով արցախցու համար ճանաչման հարցը երկրորդական, երրորդական է». Հրաչյա Արզումանյան

Բլոգերների միջազգային ֆորումը հայտարարություն կընդունի

Հայաստանն առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում. Եվրոպայի խորհուրդ

Հայաստանն առաջընթաց է գրանցել մարդկանց շահագործման դեմ պայքարում: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) զեկույցում, որը հրապարակվել է մարտի 20-ին: Այնուամենայնիվ, շատ բան պետք է արվի երեխաների թրաֆիքինգը, աշխատանքային նպատակով մարդկանց շահագործումները կանխելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և աջակցելու համար: Զեկույցի հետ հրապարակվել է նաև ՀՀ կառավարության

Սեյրան Օհանյան. «Իշխանափոխությունն այսօր այլընտրանք չունի»

«Մեր բոլորի որդիները հասարակ մարդիկ են»

Պետական աջակցություն կարող են ակնկալել խնամքի ծառայություններ մատուցող միայն հավաստագրված հասարակական կազմակերպությունները

2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում: Հավաստագրման ենթակա են սոցիալական ծառայության տրամադրման գործունեության հետևյալ տեսակները՝ 1) տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝ ա.

«Ծառուկյանը պայքարում է, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի». Արարատ Զուրաբյան

Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթելու է ընտրություններում: Լրագրողները հարցրեցին՝ 2008-ին կոալիցիա կազմեցին, միասին շամպայն խմեցին, այդ ի՞նչ կապանքներից եք ազատվել, որ վստահ ասում եք՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հիշեցիք 2008-ը, հիշեք նաեւ 2012-ը, որը դրան հաջորդել է»:

Լեւոն Զուրաբյանը իշխանության մասին. «18 տարի զբաղվել են միայն մեր ազգը կեղեքելով, թուլացնելով»

Նա հանրապետականներին համարեց պատերազմի կուսակցություն

Վլադիկ Աբրահամյան. «Պատերազմը հաղթող երկրի համար նույնպես պարտություն է»

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասուլիսի հյուրն էր ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Վլադիկ Աբրահամյանը: 1999 թ.-ին ազատամարտիկը դարձյալ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների, սակայն, իր ձեւակերպմամբ, իրեն թույլ չեն տվել մտնել խորհրդարան: Ասուլիսի ընթացքում Վլադիկ Աբրահամյանը ներկայացրեց իր ծրագրերը` Ազգային ժողովի պատգամավոր դառնալու դեպքում: Նախ խոսեց արցախյան խնդրի

«Իշխանությունը լավագույն դեպքում բոլոր ռեսուրսներով կհավաքի 20-25 տոկոսից ոչ ավելի». Արարատ Զուրաբյան

Սա պաշտոնական տվյալն է՝ հասարակության 49 տոկոսը դեմ է գործող վարչակարգին: Թե ինչ աստիճանի են եղել խախտումները, դուք գնահատեք եւ կտեսնեք իրական վարկանիշը իշխանություն ներկայացնող թեւին: Եթե ռեալ ընտրություններ լինեն՝ առանց խախտումների, ապա ներկայիս իշխանությունը լավագույն դեպքում բոլոր ռեսուրսներով կհավաքի 20-25 տոկոսից ոչ ավելի՝ եթե շատ ծավալուն ընտրախախտումների չգնա:

«Միջանձնյա խնդիրներն ընտրությունների հետ կապ չունեն». Ավետիսյանը՝ ՀՀԿ-ական թեկնածուների բախումների մասին (Տեսանյութ)

«Մեր նպատակն է՝ ամեն ինչ անել, որ ընտրությունների վրա ստվեր չընկնի»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը

Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին

Իսկ ի՞նչ են նախատեսում իրենց նախընտրական ծրագրերում ընտրություններին մասնակցող ուժերը Խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական ծրագրերից յուրաքանչյուրում անդրադարձ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի լուծմանը: Ակնհայտ է, որ հակամարտության լուծման դաշտում ՀՀԿ-ի եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մոտեցումները համընկնում են: Մասնավորապես, ՀՀԿ նախընտրական ծրագրում ամրագրված է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից:

ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

Ազգային ժողովի մարտի 20-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստը չի կայանում քվորումի բացակայության պատճառով:   ԱԺ հաղորդագրություն

Լուկաշենկոն՝ Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների մասին

Բելառուսը չի պատրաստվում կրճատել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ այլ ոլորտներում առկա տարաձայնությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Արևմուտք-2017» Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ ռազմավարական զորավարժանքների նախագծի մասին զեկույցը ներկայացնելիս: «Ինչպես էլ ձևավորվեն մեր հարաբերությունները նավթի, գազի, սննդամթերքի և այլ ոլորտներում, դրանք լուծելի հարցեր են: Դրանք

«Իմ շտաբը Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի շտաբների մեջտեղում է». «ԵԼՔ»-ի թեկնածու Սարգիս Լեւոնյան (Տեսանյութ)

«Նրանց միջեւ հակամարտությունն ակնհայտ է»,-ասում է «ԵԼՔ»-ի պատգամավորի թեկնածուն

Վարչապետը օտարերկրյա ներդրումներ է խոստանում, իսկ ECED-ն ասում է՝ ՀՀ-ն գրավիչ չէ՝ շրջափակման մեջ է, պատերազմի վտանգ կա

Որքան էլ կառավարության ղեկավարն իր թիմով, այսպես ասած՝ «կաշվից դուրս գալով» փորձում է Հայաստան ներգրավել օտարերկրյա ներդրումներ, համոզել ներդրողներին, որ մեր երկրում հրաշալի պայմաններ կստեղծեն նրանց համար, միջազգային կառույցները Հայաստանը ոչ գրավիչ երկիր են համարում ներդրումների առումով: Կառավարության անդամները վերջին շրջանում, ուզում ենք հավատալ, ուժերի ներածի չափով լծվել են ներդրումներ բերելու գործին: Մինչ վարչապետն անգամ

Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամն՝ Արցախում. «Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ պատմական սխալն ուղղելը»

Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս Դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի կարևոր է դառնում և իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող զարգացումներին:

«ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք

Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին:

Դեյվիդ Ֆիլիփս. ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է իր անարդյունավետությունը, բայց այն առնվազն կանխել է մահաբեր բռնության շղթա

Տարիներ շարունակ դուք ջանքեր եք գործադրել հանուն թուրք-հայկական հաշտեցման և առանց նախապայմանների սահմանների բացման: Ի՞նչ կանխատեսումներ ունեք Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունների կապակցությամբ:

«Մեր գործը շուն բռնելը չէ, գիտությամբ զբաղվելն է»

«Առավոտի» 10.03.2017 թվականի «Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը որպես պահնորդ շներ է պահում, բայց չի կերակրում» հրապարակմանն արձագանքելով՝ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից նշեցին, որ նշյալ տարածքն իրենցն է, բայց շները` ոչ: Հոդվածում նշել էինք, որ ինստիտուտի տարածքի շները հարձակվում են հարակից տարածքների բնակիչների վրա, քանի որ չեն կերակրվում: Նաեւ նշել էինք, դրա պատճառներից մեկն

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում. սպասվում է ձյուն

Ուշադրություն
Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:

«Նոր համակարգը բացառելու է կոռուպցիոն ռիսկերը». Սմբատ Սաիյան

2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին` անկախ շահառուի հաշվառման վայրից: Այս մասին Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» ծրագրի շրջանակում հայտնել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: «2017 թվականի հունվարի 1-ից վերացել է ըստ բնակության վայրի դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը: Եթե նախկինում քաղաքացին պարտավոր էր դիմում ներկայացնել սոցիալական

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ:

Իշխանությունը Ծառուկյանի բիզնեսներում որեւէ խախտում չի գտել. Ըստ Արարատ Զուրաբյանի, Ծառուկյանը թափանցիկ է գործել

Նա ասաց, որ քաղաքականության մեջ լինելով՝ Ծառուկյանն ի սկզբանե գիտեր, թե ինչ կարող է լինել, իր գործունեությունը շատ թափանցիկ է արել, այդ իսկ պատճառով իշխանությունները որեւէ բան չգտան:

Երիտասարդի մահվանից հետո ընկերությունը չի պահպանել «դեպքի վայրի» անձեռնմխելիությունը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը երեք օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որին, ի դեպ, երկու լրատվամիջոց էր մասնակցում, անդրադառնալով աշխատավայրում 21-ամյա Լեւոն Հունանյանի մահվան հանգամանքներին, հարցրեց. «Ընկերության անվտանգության հրահանգների համաձայն, չէր թույլատրվում բարձրանալ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության նշված 3-րդ մասնաշենքի հարթ տանիքը: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031