Օրվա լրահոսը
Բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային
Հաց բերողն ու հաց գողացողները. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
Ի˚նչ կատարվեց «Սասնա ծռեր»-ի` ՊՊԾ գունդը գրավելուց հետո: Ինչպե˚ս վարվեցին իշխանությունները մի մարդու հետ, որը սեփական կյանքը վտանգելով՝ հաց հասցրեց այն խմբին, որի անդամներից շատերն Արցախյան ազատամարտի նվիրյալներից են եղել: Թե ինչպես իշխող կուսակցության շարքերում չգտնվեցին մեկ-երկու գործիչներ, որոնք սթափ կգնահատեին ստեղծված իրավիճակն ու իրենց իսկ ստեղծած ատելության մթնոլորտի հետևանքները…Թե ինչպես քաղաքական իշխող վերնախավի մանրախնդիր
Կիևը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ղրիմ այցելած եվրոպացի քաղաքական գործիչների դեմ
Ղրիմ մեկնած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել և քրեական գործեր հարուցվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ օտարերկրացի և ուկրաինացի մի շարք պաշտոնյաներ եռօրյա այցով ժամանել են Ղրիմ։ Պատվիրակության կազմի մեջ են մտնում Եվրախորհրդարանի
Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ
Հայրենակիցնե’ր, Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի
Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վարչապետը շրջել է տան հարակից տարածքով, ծանոթացել առանձնատան վիճակին: Պայմանավորվածություն է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։ ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց
Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես լքեց չարաբաստիկ 6-րդ հորիզոնականը
Անգլիայի պրեմյեր լիգայի 29-րդ տուրում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» եւ վերջապես լքեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 52 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Արսենալին»: Ընդորում, ՄՅՈՒ-ն մրցաշարային աղյուսակում իրենից բարձր գտնվող ակումբներից 1-2 պակաս հանդիպում է անցկացրել առաջնությունում եւ մրցաշրջանը առաջին քառյակում ավարտելու հեռանկարներ է
Գազային խոշոր միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարը
Հայկ Գաբրիելյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ -Գազային խոշոր միջանցք դառնալու հեռանկարին հասնելու համար Թուրքիայից պահանջվում է վարել ներքին ու արտաքին ճկուն քաղաքականություն,լավ հարաբերություններ պահպանել գազ արտադրող ու սպառող երկրների հետ,և որ անգամ այդ դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է միայն իրենից։ -Թուրքիայի կողմից հետագայում (անգամ հաջորդ տասնամյակում) գազային խոշոր միջանցքի (հանգույց), միգուցե
Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսին ներկայացնել ռուսերեն ենթագրերով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին Մեծարգո պարոն դեսպան, Հայկական մամուլից տեղեկացա, որ ս.թ. մարտի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ: Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված այս փառատոնի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ֆրանսիայի և Ռուսաստանում Կանադայի
Վայք-Սարավան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր: «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Լոռու մարզպետը՝ վարչապետին. «Էրեխեքն ուզում են սելֆի անեն» (Տեսանյութ)
Այսօր մի շարք նախարարների ուղեկցությամբ Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը եղավ մարզի մի շարք տարածաշրջաններում: Վանաձորում՝ բնակչության հետ հանդիպումը տեղի ունեցավ Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում: Մուտքի մոտ հյուրերին դիմավորեցին երիտասարդ հանրապետակաները: «Էրեխեքն ուզում են սելֆի անեն»,- վարչապետին դիմեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: -Անենք,- դրական պատասխան տալուց հետո վարչապետը շտապեց «սելֆի
Ստյոպա Սաֆարյանն ընտրողների հետ շփվել է ավտոբուսում, զբոսայգում, զրուցարանում (Ֆոտոշարք, տեսանյութ)
«Մարդիկ կարոտ են, որ քաղաքական գործիչն իրենց հետ շփվի, մտքեր փոխանակի»,-ասում է ընդդիմադիր թեկնածուն
Երկու հաղթանակ մեկ երեկոյում, բայց տարբեր ռինգերում
Մոսկվայում երեկ երեկոյան կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու մրցաշար հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ: «Punch Boxing Promotions» ընկերության կազմակերպած երեկոյում 1-ին կիսաթեթեւ քաշային Հայկ Շահնազարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել ֆիլիպինցի Ալ Ռիվերային: Երկրորդ մրցաշարում 1-ին կիսամիջին քաշային Մանվել Սարգսյանը «Fight For The Future»-ի շրջանակներում միավորներով առավելության է հասել Եվգենի Պավկոյի նկատմամբ՝ նրան պատճառելով կարիերայի առաջին
A1plus-ի լրագրողը՝ Օսիպյանին. «Ոստիկանները սեղմել են մեր կոկորդից»
Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ շարժվող ցուցարարներին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին չի հաջողվում լեզու գտնել: Օսիպյանը հորդորում է «հաճույքի համար» փողոց չփակել եւ երթեւեկությանը չխոչընդոտել, ցուցարարներն էլ բարկացած են, քանի որ իրենց մի մասին բռնությամբ հեռացրեցին Հանրապետության հրապարակից: Երթի ընթացքում A1plus-ի լրագրող Ռոբերտ Անանյանն ուղիղ եթերում Վալերի Օսիպյանին խնդրեց բացատրել, թե ինչով է պայմանավորված
Հրմշտոց՝ Հանրապետության հրապարակում. ոստիկանական օղակը սեղմել է ցուցարարներին
Ոստիկաններն ուժով հեռացրեցին ցուցարարներին
Առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը. Կոնգրես-ՀԺԿ դաշինք
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը Ս.թ. հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու եւ ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը եւ բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Քանի որ դա տեղի չունեցավ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց
«Հաց բերողի» հոգեհանգիստը` մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին
«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է: Ազատամարտիկների պանեթեոն
Անհայտ կորածի մայրը պահանջում է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը: Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը փոփոխել է հայցադիմումի հիմքերը՝ խնդրելով անվավեր ճանաչել հայցվորի՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումները, ոչ իրավաչափ ճանաչել
Առանց Լեւոն Արոնյանի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելն անիմաստ է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները չեն մասնակցելու հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ այդ իրավունքը չեն նվաճել: ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն աշխարհի թիմային առաջնության ուղեգիր ստանում են այն երկրները, որոնք դարձել են մայրցամաքների առաջնության չեմպիոն, մրցանակային տեղ են զբաղեցրել շախմատի վերջին համաշխարհային օլիմպիադայում (վերջինն անցկացվել էր Բաքվում, որին մեր ընտրանիները
Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
Հախվերդյան. «Հաց բերողի արձանը պետք է կանգնեցվի»
Հախվերդյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է իր դիրքորոշումը հայտնի նման խնդիրների շուրջ
Ցուցարարները նստել են գետնին. առայժմ չեն պահանջում Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը
Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը
«Թո՛ւյլ տուր, որ աշխարհդ ծաղկի». նոթատետրերի աղջիկը (Ֆոտոշարք)
25-ամյա Հասմիկը ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Մասնագիտությամբ հոգեբան, լեզվաբան Հասմիկը պատրաստում է ձեռագործ նոթատետրեր: Երազում է, որ գա մի օր, երբ իրեն բոլորը կոչեն նոթատետրերի աղջիկը: Դե հիմա տեսնենք , թե ինչպես նոթատետրերի աղջկա համար վերջիններս տարերք դարձան. «Ես ինքս նոթատետրերի սիրահար եմ, ունեմ նոթատետրերի մեծ հավաքածու, բնականաբար, դրանք բոլորը
Հանձնախումբը որոշել է՝ ե՞րբ եւ որտե՞ղ հողին կհանձնեն «Հաց բերողին»
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ դուրս է գալիս հանձնախմբից
«Մեկ-մեկ ինձ հարցնում են՝ «քեզ պե՞տք էր». Սեյրան Օհանյան
«Մի՞թե հաղթանակած ժողովրդի կողքին գտնվելիս կարելի է արժանապատվություն կորցրել»,-ասաց դաշինքի թեկնածուն


















































