Օրվա լրահոսը
Սամվել Բաբայանը՝ Երանոսյանի մասին. «Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր». «Հայկական ժամանակ»
Իրենց տվել են այդ լեզուն։ Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն։
ՀՀ դեսպանության կցորդ. նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը
ՀՀ դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանի մեկնաբանությունը վերջերս եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած՝ Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի ապատեղեկատվական հոդվածի վերաբերյալ Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպետենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ: Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։
ԱՍԵԿՈՍԵ
Այս հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի Հանրապետությունն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր է: ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Զրառատի պատմությամբ Երանոսյանները ջրի երես հանեցին թե ընտրությունների, եւ թե իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը. «Հայկական ժամանակ»
Միջազգային հանրությունը ոչ միայն տեսավ այն, որ Հայաստանի ոստիկանապետի տեղակալը մասնակցում է հրազենային խուլիգանությանը, այլեւ այն, որ մեր երկրում գյուղապետը կարող է հայհոյել ընդդիմախոսների ցույցի մասնակիցներին եւ դա անգամ որպես արտառոց բան չի դիտվի։
Թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերվել են 105 գրամ կանաչավուն զանգված
Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կանաչավուն զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիային С-400 համակարգեր մատակարարելու հարցը
Մարտի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը: Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը տեղեկությունը հաստատել են նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Թերթի տվյալներով՝ թուրքական կողմը հետաքրքրված է այդ համակարգերը
«Էյր Արմենիա» ընկերությանն առաջադրվել է պետական տուրքի գծով պետբյուջեի հանդեպ 1 միլիարդ 486 միլիոն դրամի պարտավորություն
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը: «Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Վարչության
ՀՔԱՎ: Բաղրամյանում ինքնահրկիղված Քաջիկ Գրիգորյանի գործով կողմերը հանդես եկան ամփոփիչ խոսքով
2017 թ. մարտի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ
Ջրառատում տեղի ունեցածի պատճառը հայհոյանքն է եղել. Մանրամասներ. «Փաստ»
«Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ-ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը: Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է
Դմիտրի Անատոլևիչն էլ չպաշտպանեցինք. Պուտինը հայտնել է Մեդվեդևի հիվանդության մասին
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է հարբուխով: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Համաճարակային իրավիճակը մեզ մոտ կարծես թե նվազում է, այնուամենայնիվ, իրավիճակը դեռ լուրջ է: Դմիտրի Անատոլևիչն էլ չպաշտպանեցինք»,-ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Մարտի 14-ին ՌԴ վարչապետը պետք է հանդիպեր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի
Կոչ. Ոչ մի ձայն ընտրություններում հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք չեն պարտավորվի համաներում իրականացնել
Աշխարհում օրեցօր ահագնացող մարտահրավերների պայմաններում այլևս անհանդուրժելի են հայ ժողովրդի արժանապատվության ու տարրական իրավունքների շարունակական ոտնահարումները: Մեր ժողովուրդը պետք է հստակորեն գիտակցի իր պարտքն ու պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ և երկրի միակ տիրոջ իր կամքը թելադրի իշխանություններին: Թելադրանքի բանաձևն ակնհայտ է. Ոչ մի ձայն ընտրություններում հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք չեն պարտավորվի. – նոր
ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության վերաբերյալ
Մարտի 15-ին «Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը հանդիպել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ: Քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները: Մասնավորապես, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները
Ընտրությունը քննություն է
Ցանկացած քննություն իր մեջ ներառում է մի գործընթաց, որում ներգրավված են դիմորդներ և քննական հանձնաժողովներ: Վերջիններս նախապես պատրաստում են հարցաշարեր կամ թեստեր, իսկ դիմորդները պարապում են կրկնուսույցների մոտ: Բարձրագույն ուսումնական հաստատություններում և քոլեջներում դիմորդների համար կան պետպատվեր և վճարովի տեղեր, իսկ վարորդական դասընթացներում՝ միայն վճարովի տեղեր: Ահա հենց նմանատիպ մոդելով էլ կուսակցություններն ու դաշինքները պատրաստվում
Ինչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել (անիմացիոն տեսանյութ)
Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին միգուցե ձեզ փորձեն ստիպել, որ ցույց տաք, թե ինչպես եք քվեարկել: Ընտրատեղամասում ձեզ տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն մեկը մի կուսակցության կամ դաշինքի: Դուք քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու եք ձեր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը՝ մնացածը նետելով քվեախցիկում առկա արկղի մեջ: Տեսանյութում նկարագրվում է, թե ինչ կարող է անել ընտրողը
Մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը
Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։ Անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար։ Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ
Վթարային ջրանջատում Էրեբունիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի խորհրդակցությունները
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը Թեհրանում: Խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի
«Գյուղապետարանից զենքը հանել են ու հասել մերոնց վրա». Տուժածի մայր (Տեսանյութ). «Ազատություն» ռադիոկայան
Երեկ Ջրառատում տեղի ունեցած միջադեպը սկիզբ է առել դպրոցում՝ պատանիների միջև ընդհարմամբ, այնուհետև այն տեղափոխվել է գյուղապետարանի հարակից տարածք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Հայկ Մելքոնյանի մայրը՝ Զինա Մելքոնյանը։ Զինա Մելքոնյան. – Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանի Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ։ Ընկերը հայտնել է իմ տեգոր տղային, որ Ռաֆայելը
Տիգրան Խզմալյան. Ես վստահ չեմ, որ մեր քույրերն ու եղբայրները Սփյուռքում գիտակցում են մեր առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը. «Հրապարակ»
Հայաստանցիների ու սփյուռքահայերի պատկերացումը տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի մասին բավականին տարբեր է, մենք իրար գրեթե չենք հասկանում։
Սեյրան Նիկողոսյան. «Նույնիսկ ամենալավ զենքը խափանվում է»
Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն, ընդհանուր առմամբ, գոհ չէ Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր մեծահասակների մասնակցությունից, որոնցից ավելի շատ ակնկալիքներ ուներ թե անհատական, թե թիմային պայքարում: Եվրոպայի առաջնությունում միակ արծաթե մեդալը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին: Մարզչի խոսքերով, հավաքականը նախապատրաստական փուլն անցել էր լիարժեք եւ
Ֆրանսուա Օլանդը և Իլհամ Ալիևը՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելը։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: «Ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները վերսկսվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահ երկրները՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, իրենց ներդրումն ունենան այս գործընթացում: Մենք կարծում ենք, որ չափանիշները
Հանս-Յոհեն Շմիդտ. Եվրամիությունը պետք է ավելի շատ շփումներ հաստատի Արցախի հետ. «Հրապարակ»
Ադրբեջանը պետք է վերանայի իր ապակառուցողական դիրքորոշումը եւ ինքը նպաստի Ղարաբաղն աշխարհի համար բացելուն։
Ռուսաստանի հայերի միությունը միայն պառակտում է հայերին. Ռուբեն Գրիգորյան (Տեսանյութ)
ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ 2017թ. — Ռուսաստանի հայերի միությունը կոչված է միայն պառակտելու հայերին, նույն գործառույթն է հաջողությամբ իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմը: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հասարակական գործիչ, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում: www.youtube.com/watch?v=10LgqB9VIw0
Ինչ եմ ես խոստանալու
Ես երբեք չեմ դառնա Ազգային ժողովի պատգամավոր, որովհետեւ նման ցանկություն երբեւէ չեմ ունեցել եւ չեմ ունենալու: Բայց եկեք «մտափորձ» անենք եւ ենթադրենք, որ կցանկանայի առաջադրել իմ թեկնածությունը: Մտածում եմ՝ ինչ կխոստանայի այդ դեպքում: Սկսեմ այն բաներից, որոնք չեմ խոստանա՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, «Նաիրիտի», «Քիմպրոմի» եւ այլ նմանատիպ գործարանների վերագործարկում, անվճար բժշկություն եւ բարձրագույն կրթություն, արագաչափերի
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1890 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
Ընտրական օրացույց. Կամ ժողովուրդը փոխում է իշխանություններին խաղաղ ճանապարհով, կամ… Ա1+.(Տեսանյութ)
1995-ի քարոզարշավներին ընդդիմությունն իշխանության հետ խոսում էր վերջնագրով: Ընդդիմադիր ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը իշխանությանը եւ ԿԸՀ-ին 4 օր ժամանակ է տալիս, որպեսզի նրանք ընտրություններին մասնակցելու համար գրանցեն ընդդիմադիր բոլոր կուսակցություններին: Նրանք նաեւ պահանջում են հետաձգել ընտրությունները: Այս օրերին ԿԸՀ-ն հաստատում է 50-րդ ընտրատարածքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի թեկնածության գրանցումը մերժելու
Դեմ առ դեմ. Զոյա Թադեւոսյան-Լեւոն Մարտիրոսյան
«Առավոտը» վերսկսում է «Դեմ առ դեմ» հաղորդաշարի թողարկումները: Վաղը՝ մարտի 15-ին ժամը 14-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավային ինտրիգների թեմայով հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են` ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Զոյա Թադեւոսյանը: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր


















































