Օրվա լրահոսը
«Ցավ ենք ապրում այն հաշմանդամ ազատամարտիկի համար, որ Մալաթիայի շուկայի մոտ գուլպա է վաճառում». ՕՐՕ-ն՝ Գորիսում
Վարդան Օսկանյանն իր ելույթում ասաց, որ իրենք եղել են իշխանության մաս եւ դա իրենց ուժեղ կողմն է, չնայած տարբեր մարդիկ դա շահարկում են. «Իշխանություններն այնքան են վարկաբեկված, որ իշխանության մեջ լինելը ներկայացնում են որպես վարկաբեկում, բայց մեր պարագայում այդպես չէ»:
«Եթե Լեւոն Երանոսյանի եղբայրը պատժվեր՝ Ջրառատի դեպքը չէր լինի». Գորիսում ՕՐՕ-ն խոսեց Ջրառատի կրակոցներից
Արմեն Մարտիրոսյանը գորիսցիներին ասաց, որ Լեւոն Երանոսյանի եղբայրը, հասարակությունից գաղտնի, նորից վերականգնվել էր ոստիկանական ծառայությունում, թեեւ հեռացվել էր. «Եթե երկու օր առաջ Լեւոն Երանոսյանի եղբայրը, որը հասարակությունից գաղտնի վերականգնվել էր ծառայության մեջ, պատժվեր՝ անօրինական զենք կրելու, մարդկանց տան վրա հարձակվելու համար, այսօր այդ դեպքը չէր լինելու»:
Եվրոպական եւ հայկական մոտեցումների համընկնումները
Անկարա-Ամստերդամ հարաբերությունների լարվածությունը հանկարծակիության գործոնի հետ կապ չունի: Դիպաշարին հետեւողը տեսել էր, թե ինչպե՛ս Եվրահանձնաժողովի հոլանդացի փոխնախագահը Թուրքիայի մասին ներկայացրել էր խիստ զեկուցում, որի հիման վրա Եվրամիությունը Թուրքիայի անդամակցության գործընթացը ժամանակավորապես առկախեց: Քաղաքական այս տրամաբանության պարունակում պարզ դարձան Հոլանդիայի վարչապետի քննադատությունները` տեղի թուրք համայնքին ուղղված: Տակավի՛ն, Լայդըն համալսարանի թուրքագետին Էրդողանը բռնապետ նկատելն ու ստացած պատվո
Դպրոցում վերցված նմուշներում հայտնաբերվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ». դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է
«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարարել են հաց և բրնձով ապուր, ինչից հետո մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Տեղի ունեցավ «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը
Մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ հրատարակված Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թ. մարտի 20-ից գործարկվելու է Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է: Նույն օրվանից գործարկվելու
Ջրառատում ՕՐՕ-ի համակիրի վրա կրակող կասկածյալը ոստիկանությունում է (Տեսանյութ)
Ոստիկանությունից պատասխանեցին, որ այժմ այլ հանգամանքներ են պարզվում
Լեւոն Մկրտչյանն արձագանքում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի կրթական առաջարկներին (Տեսանյութ)
«Դա քննարկման խնդիր է, քանի որ պետք է հաշվի առնել բյուջեի հնարավորությունները»,-նկատեց ԿԳ նախարարը
Նոր մանրամասներ Ջրառատում տեղի ունեցած կրակոցներից (Տեսանյութ)
Ըստ ոստիկանության, սկզբում վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցականների միջեւ, ապա միջամտել են մեծահասակները
Սամվել Ալեքսանյանի կինը` Շողիկ Ալեքսանյանը վարձակալությամբ տարածքներ հանձնելու առումով գերիշխող է
Ֆիննախը «Սահակյան շին»-ի հետ է պայմանագիր կնքել, արդարադատության նախարարությունը «Գոհարիկ» ՍՊԸ-ի
Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը. Ermenihaber.am
Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականներին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: «Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած
«Ռուսներից լավ, թուրքերին ճանաչող չկա». Սարգիս Հացպանյան
«Տեսակետ» մամուլի ակումբում մարտի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սարգիս Հացպանյանը խոսեց Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների, այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի մասին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ ասվում է, թե քրդական ազատագրական ռահվիրաներից մեկին հանձնել են Թուրքիային և ըստ նրա, հանրաքվեից օրեր առաջ հայտնելու են, որ թուրքերին հաջողվել
Վերամշակող ընկերությունները մարել են 740.4 մլն դրամ պարտք
2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտում. մեղադրանք է առաջադրվել 7 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի խումբ, պարզվել իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնց թվում՝ Ուկրաինայի և ԻԻՀ քաղաքացիների։ 2016թ. նոյեմբերի 16-ին ՀՀ քննչական
Բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանին. «Իսկ Նիկոլը ձեր մեջ կա՞»
Մեկ այլ ընտրող էլ «սակարկեց», թե ում պատասխանատվությունն ինչքան է
Քաղաքացի. «Ախչի սուս, գիշերը կգան կսպանեն» (Տեսանյութ)
Կենտրոն համայնքի բակերից մեկում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ երկու կին լրագրողներին ասացին, որ «Ելքին» են ընտրելու, իսկ ՀՀԿ-ից հիասթափված են: Նրանցից մեկը դժգոհեց, որ տհաճ պատմությունների մեջ են ընկել, ահաբեկվել, որոնց պարագլուխները ՀՀԿ-ականներ են: Կնոջ ասելով, թեեւ մամուլը բազմիցս անդրադարձել է իրենց խնդրին, սակայն գործը փակվել է: Մինչ կանանցից մեկը նեղսրտած պատմում էր, մյուսը նախատում
Անահիտ Բախշյանը փողոցում զանգեց «Սանիտեք»-ի աշխատակցին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Պատգամավորի թեկնածուն ասաց, որ լրագրողը լուսանկարել է աղբանոցը, եւ անհապաղ պետք է տարածքը մաքրել
Լավագույն ջազային դաշնակահարը, որի մասին չեք լսել. The Huffington Post-ը՝ Տիգրան Համասյանի մասին
The Huffington Post պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված հայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանին: Պարբերականը մանրամասն ներկայացնում է Համասյանի կյանքը՝ գրելով, որ նա ծնվել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Տղան երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել 2 տարեկանից, նրա ամենասիրելի խաղալիքներն են եղել ձայնարկիչը, երաժշտական գործիքները: Արդեն 3 տարեկանում Համասյանը կարողանում էր կատարել այնպիսի լուրջ
Ջրառատի միջադեպից 3 տուժածները հիվանդանոցում են. մեկը հրազենային վիրավորում ունի
Մյուս վիրավորները դանակահարության եւ բութ հարվածից են տուժել
Արցախի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություններ և քայլեր կատարել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ
Մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ֆինանսներ և էկոնոմիկա Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԱՀ կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 201 որոշման մեջ: Ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ԱՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է,
«Ձեր ցավը տանե՜մ». Անահիտ Բախշյանին անցորդները գրկում էին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Պատգամավորի թեկնածուն Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչների հետ զրույցներում խոստացավ շարունակել ծառայել ժողովրդին
Գյումրի առաջինը ոտք կդնի Գագիկ Ծառուկյանը
Մինչ հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում անընդմեջ ցուցապաստառներ են ճղում, վնասում, այս թեմայով ոստիկանությունը պարապ չի մնում, ինտրիգային քաղաքի անուն հանած Գյումրիում քարոզարշավից 8-9 օր անց նոր-նոր առաջին ցուցապաստառներ են հայտնվում։ Քարոզարշավի առաջին օրերին մեկ-երկու ցուցապաստառ հայտնվել էր «Ծառուկյան դաշինքից», երեկվանից մյուս քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՕՐՕ-ն ևս սկսեցին փակցնել իրենց ցուցապաստառները։ Քիչ առաջ Գյումրու ամենամեծ թաղամասերից
Թալէաթի հրահանգը Հալէպի նահանգապետարանին. տեղահանուած հայերը պէտք է մնան աքսորավայրերու մէջ
Akunq.net-ը գիտական շրջանառութեան մէջ կը դնէ Հայոց ցեղասպանութեան ժամանակ Օսմանեան կայսրութեան ներքին գործոց նախարար Թալէաթ փաշայի` 1916-ի Յուլիս 15-ին Հալէպի նահանգապետարան յղած հեռագիրին պատճէնը եւ ատոր հայերէն թարգմանութիւնը: Հեռագիրին մէջ կը հրահանգուի բոլոր հայերը` կիները ներառեալ, պահել աքսորավայրերու մէջ եւ ոչ մէկ արտօնագիր չտալ, որով հնարաւոր ըլլայ անոնց` այլ վայրեր տեղափոխուիլը: Հրահանգը կը վերաբերի նոյնիսկ
Նիկոլ Փաշինյանը քարոզեց կտուրներից (Տեսանյութ, ֆոտոշարք)
Շենքերից մեկի բակում «Ելք» դաշինքի անդամները հանդիպեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ եկել ենք մեր սոցիոլոգիական արդյունքները մի քիչ լավացնենք: Մարտի 14-ին «Դինամո» մարզադաշտի մոտից մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտնում էր բոլոր բակերը, բարձրանում ավտոտնակների կտուրներին եւ այնտեղից իր խոսքը հասցնում հնարավոր ընտրողներին: Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց,
Ջրառատում նորից կրակոցներ են. ՕՐՕ դաշինքի համակիրները վիրավոր են, տեղափոխում են հիվանդանոց
Քիչ առաջ տեղեկացանք, որ Ջրառատում նորից կրքերը թեժացել են: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ: Մեզ հետ զրույցում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուտով իրենց շտաբը հայտարարություն կտարածի: Մենք ճշտեցինք՝ նորից նույն մարդկանց միջե՞ւ է եղել կռիվը: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այո, նույն համակիրներն
Նիկոլ Փաշինյան. «Ես չեմ զարմանա, որ ՀՀԿ-ն նաեւ քյաբաբ բաժանի»
Մարտի 14-ին Կենտրոն համայնքում կայացավ «Ելք» դաշինքի անդամների հանդիպումը ընտրողների հետ: Դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը բաժանում էր իրենց նախընտրական ծրագրի սեղմագիրը եւ քարոզչական նյութերը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ն 6 համարը կրող եւ ՀՀԿ-ի կարգախոսով «քարոզչական» կոնֆետներ է բաժանում, «Ելքը» չունի՞ գաստրոնոմիական նշանակության քարոզչանյութեր: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ զարմանա, որ ՀՀԿ-ն նաեւ քյաբաբ բաժանի»: Գոհար
Վայքեցին Սեյրան Օհանյանին բողոքեց՝ եթե այդքան լավն ես եղել, ինչի՞ քեզ չենք ճանաչել, չես ներկայացել
Վայքի բնակիչներից մեկը բողոքեց, թե լրիվ խոստումներ են տալիս, բայց ոչինչ էլ չեն անում, ինքը 4 երեխա ունի, 70-նն անց կին է, մնացել է մենակ, բոլորը դրսում են. «Ինչի՞ գործարանները փակեցին»: Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ «Գործարանների համար կան պատասխանատուներ: Այդ գործարան աշխատեցնողները եղե՞լ են այստեղ, ձեր առջեւ հաշվետվություն տվե՞լ են, պատասխանե՞լ են:
Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգում են կատարել և անցել իրենց լիազորությունները
Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ: Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի
Օսկանյանն իշխանություններին մեղադրում է Հայաստանի դեմ միտումնավոր աշխատելու մեջ
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Օսկանյանն ասաց, որ միշտ էլ հարցը կարելի է լուծել հօգուտ Ադրբեջանի, տարածքների վերադարձի մասին են արդեն խոսում, բայց իրենց եռյակը բացառում է տարածքների վերադարձ, բացառում է դրա մասին նույնիսկ խոսել:
Բագրատ Եսայան. «Չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կան ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում եւ «Ժառանգություն»-ում» (Տեսանյութ)
votearf2017.am. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Բագրատ Եսայանը կարծում է, որ պետք է ընտրություն կատարվի քաղաքական ուժերի միջեւ: Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը Բագրատ Եսայանը նշեց, որ չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կան ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններում: «Երբ ընտրություն է կատարվում կուսակցությունների միջեւ, չպետք է թույլ տալ, որ կրկնվի եւս մեկ


















































