Օրվա լրահոսը
Ջրառատի միջադեպը տանում է ՏԻՄ ընտրություննե՞ր (Տեսանյութ). Ա1+
Ջրառաում լարվածություն կա ՏԻՄ ընտրություններից հետո:
«Մենք չենք ճանաչում ԼՂ անկախությունը միայն մի պատճառով». Սերժ Սարգսյանի հարցազրույցը «EFE»-ին. (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական «EFE» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի ամբողջական տեքստն` այստեղ.
Բասկետբոլի Հայաստանի U20 հավաքականը նոր մարզիչ ունի
Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկան տղաների հավաքականն այս տարի հուլիս ամսին հանդես է գալու Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի «A» խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը եւ Բելառուսը: Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու նպատակով այս տարիքային խմբի մեր ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել լիբանանահայ մասնագետ Վիգեն Էսքիջյանը, որը լիբանանյան ակումբներում աշխատելու բավականին փորձ ունի:
Կարեն Կարապետյան. «Երկրում տրամադրություն պիտի փոխենք, սկսել ենք քիչ ժպտալ» (Տեսանյութ)
Վարչապետը դարձյալ փղի անեկդոտը պատմեց
Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նշվել
Սերժ Սարգսյան. Ռուսաստանի հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է
Նախագահը Մոսկվայում հանդիպել է մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ
Հայաստանի ծանրորդները պատրաստ են Եվրոպայի՝ մեծահասակների եւ պատանիների՝ աշխարհի առաջնություններին
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային, ինչպես նաեւ պատանեկան հավաքականները նախապատրաստվում են ապրիլի սկզբին Խորվաթիայում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների, իսկ Թաիլանդում՝ աշխարհի պատանեկան առաջնություններին: Արդեն հայտնի են այն ծանրորդների անունները, որոնք մասնակցելու են այդ առաջնություններին: Տղամարդկանց եւ կանանց հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնելու են այսպիսի կազմերով: Տղամարդիկ. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Գարուշ Ղուկասյան, 105
«Այլեւս չենք կարող ավելին չանել, որովհետեւ դատարկվում է Հայաստանը». Հեղինե Բիշարյան. (Տեսանյութ)
Մենք պատրաստ ենք խողովակ լինել. Բիշարյան
Նիկոլ Փաշինյանը շպրտել է ՀՀԿ-ական կոնֆետները` Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այսօր Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը. Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց: Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը: Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացրեց «Ֆրանսիայի համին». (Ֆոտոշարք)
Մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 15 օրերը տոնական միջոցառումների շարքը
Արցախյան հակամարտության լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ RT-ին. (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքին՝ անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորմանը: Խոսելով Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ բոլորին հայտնի է այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Նա ընդգծել է, որ ամեն օր
Լեւոն Երանոսյանը մասնակցել է Ջրառատի միջադեպին. Բացառիկ տեսանյութ. Zham.am
Zham.am. Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ տեսանյութ, որտեղ պատկերված է թե ինչ է տեղի ունեցել Ջրառատ գյուղում: Տեսանյութից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Զգուշացնում ենք, որ տեսանյութում հնչում են ցենզուրայից դուրս արտահայտություններ:
Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու» (Տեսանյութ)
Մանկավարժները հորդորում են իրենց դերն ու հեղինակությունը բարձրացնել
Կարեն Կարապետյանը` Ջրառատի կրակոցների մասին. (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պարզել է Ջրառատի դեպքերի պատճառը: Այսօր այդ մասին լրագրողների հարցին եւ դիտարկմանն ի պատասխան, որ արդեն հիվանդանոց տեղափոխված վիրավորներ կան, վարչապետն ասաց. «Պատճառը վիճաբանությունն է, ձերբակալվածներ կան, քննչական գործը սկսվել է եւ բոլոր մեղավորները պատժվելու են»: Երեկ, հիշեցնենք, վարչապետն ասել էր, որ տեղյակ չէ դեպքի մանրամասներից: Հարցին`ո՞վ է մեղավոր, ՀՀԿ-ականներն են
Արփինե Հովհաննիսյան. Սեփական ամբիցիաների պատճառով ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորողները պիտի պատժվեն (Տեսանյութ)
Նախարարը`Ջրառատի դեպքերի մասին
Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական տվյալներով՝ այսօր Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից
Շիրակցի ՀՅԴ-ականների կատաղի քարոզարշավը թուրքական ապրանքների դեմ
Շիրակցի ՀՅԴ-ականներից մի քանիսը սկսել են յուրատեսակ քարոզարշավ թուրքական ապրանքների դեմ․ նրանք տարբեր գյուղերի բնակիչների հետ հանդիպելիս՝ չեն մոռանում հիշեցնել, որ պիտի վերջ տալ անհայտ ծագմամբ, թուրքական ապրանքների սպառմանը ու գնել հայկականը։ ՀՅԴ-ի պատրաստած բուկլետներում «Պատասխանատու պետություն-համերաշխ հասարակություն» էջում նման դրույթ կա գրված․ «Հայրենական արտադրողները պետք է զգան պետության աջակցությունն ու հովանավորությունը։ Թուրքիայում արտադրված ու
Սերժ Սարգսյան. «Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի»
Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև
Մարտի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական
ՕՐՕ-ն իրավապահներից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ
Հրազդանում հոգնել են նախորդ տարիներին պատգամավորների սուտ խոստումներից և ուզում են ընտրել գործի մարդու
Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 14-ին պատգամավորի թեկնածուն հանդիպում է ունեցել Հրազդանի Աղբյուրակ և Բանավան թաղամասերի բնակիչների հետ։ Հրազդանցիները հատկապես նշում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր են, և իրենք պետք է ուշադիր լինեն պատգամավոր ընտրելու հարցում։ Առավել ևս, որ
Կարեն Միրզոյանը հանդիպել է ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 13-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն Աթենքում հանդիպել է ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը և արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ կատարել Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի նախարար հետ
Մարտի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի հետ։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Մինդաուգաս Սինկեվիչյուսին նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան հաջողություններ։ Դեսպանը նշեց, որ 2016 թ․ ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 30%-ով, ինչը վկայում է տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելուն միտված երկկողմ հետաքրքրվածության մասին։ Դեսպանն
Ձերբակալվել է մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է 16-ամյա պատանի՝ մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ 2017 թվականի մարտի 12-ին Շիրակի մարզի բնակչից գրավոր հաղորդում է ստացվել, որ մանկահասակ որդու նկատմամբ կատարվել են սեռական բնույթի բռնի գործողություններ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ՝ հաղորդման մեջ
«Ես ձեզ սաղին գյուլլելու եմ». Տարեց կինը «սպառնաց» Արթուր Բաղդասարյանին ու Բիշարյանին. (Տեսանյութ)
«Հեղինեն խորհրդարանի տղամարդ կինն է». Տարեց կինը՝ Արթուր Բաղդասարյանին
«Հավատացեք, մենք այն ուժն ենք, որը ոչ մեկի կողմից չի վերահսկվում, մենք անկախ ենք ամեն ինչից». Օհանյանը՝ գորիսցիներին
Որեւիցե մեկը լսե՞լ է, որ մենք ինչ-որ բիզնեսներ ունենք, խնձոր, տանձ ենք ներկրում, բանան ենք ներկրում, բիզնես ենք ներկրում: Բոլորը իրենց տարածաշրջանները օգտագործում են, որ բիզնես դնեն, հարստանան: Այ սա իմ տարածաշրջանն է, ինչ ունեմ ես:
Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ
Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ: «Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին քաղաքական մեր թիմը գնում է հստակ տեսլականով ու ծրագրով: Եվ պետք է մեր ընտրողներին, ովքեր
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ
9 տարում արտագաղթողների ու ընտրողների թիվն ավելացել է 350 հազարով. Ա1+
Ա1+. Անկախությունից ի վեր ահագնացող արտագաղթը ոչ մի կերպ չի պակասեցնում Հայաստանի ընտրողների թիվը: 2 միլիոն 51 հազար էր քվեարկության իրավունք ունեցողների թիվը Հայաստանի նախագահի առաջին ընտրություններին: Քվեարկեց 1,5 միլիոնը: 1995-ի խորհրդարանի ընտրություններից առաջ մամուլը գրում էր, որ Ղարաբաղի պատերազմի եւ ցրտի ու մութի պատճառով Հայաստանն անվերադարձ լքել է 1 միլիոն մարդ: Իրական թիվն ավելի


















































