Օրվա լրահոսը
Հայաստանաբնակ ռուս ալտահարի անունը չկա հայաստանյան հայտագրերում
Փոխարենը նա ակտիվ գործունեություն է ծավալում «դրսում»՝ ներգրավելով հայաստանցի երաժիշտներին Ալտահար Մաքսիմ Նովիկովը (լուսանկարում) 3 տարի առաջ հայուհի տիկնոջ՝ նկարչուհի Մոնի Հովսեփյանի եւ որդու՝ Նիկիտայի հետ Լատվիայից մշտապես տեղափոխվեց Հայաստան՝ ապրելու եւ ստեղծագործելու: Այն ժամանակ միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտն «Առավոտի» հետ զրույցում նշել էր, թե նպատակը որդուն հայկական կրթությամբ ու մեր մշակույթով դաստիարակելն է: Հիշեցնենք,
Ստեփան Սաֆարյան. «Թող վարչապետին ազատեն` ապատեղեկատվություն տալու համար» (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով`մեր քաղաքական միտքը հիվանդ է պոռոտախոսությամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է` մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը
Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը: Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է,
Ծառուկյան դաշինքի ծրագրերը լավատեսական չեն, իրատեսական են. թեկնածու (տեսանյութ). «Ա1+»
«Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն իրենց քարոզարշավները սկսել են սահմանամերձ համայնքներից։ Ծառուկյան դաշինքի թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը այսօրվա ասուլիսին նշեց, որ իրենց համար կարևոր է հիմնական ծրագրերը ներկայացնել բոլոր քաղաքներում և համայնքներում։ «Մենք ներկայացնում ենք հասարակության համար առաջնահերթություն ունեցող 15 հիմնադրույթներ՝ սոցիալական, տնտեսական, առողջապահության, սպորտի, մշակույթի, ռազմական արդյունաբերության տնտեսական զարգացման. չկա այնպիսի ոլորտ, որտեղ
Րաֆֆի Մովսիսյան. «Այսպիսի ֆիլմեր չեն ցուցադրվում կինոթատրոններում, որովհետև բավականաչափ ծիծաղելի չեն»
Էկրանին պրեմիերայից հետո երկրորդ անգամ մարտի 14-ին «Վերջին ցանկություն՚» վավերագրական ֆիլմն է: Այն նկարահանվել է 2015 թվականին: Արմեն Խաչատրյանի ֆիլմը պատմում է մեր կողքին ապրող սիրիահայերի դժվարությունների, պայքարի ու վերջին ցանկության մասին: Երկու հերոս, երկու կերպար` միայնակ մայր և երիտասարդ, ովքեր ամբողջացնում են ավերված Սիրիան ու պատերազմը: Ռեժիսորը նշում է, որ կես տարում ծանոթացել է
Հայկական եւ ֆրանսիական գիտական ներուժը կօգտագործվի
ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահները բուհական ոլորտին վերաբերող համաձայնագրեր են ստորագրել
Լեռնիկ Երանոսյանը հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել. Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին
Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին 2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել: Այնուհետև, մարտի 14-ին
Կոնկրետ առաջարկ, թե ինչպես դաստիարակել երախտապարտ երեխաներ ու դեռահասներ
Ծնողները բողոքում են, որ հաճախ իրենց երեխաները նմանվում են չարաճճի սպառողների: Նրանք ուտում են, խմում են ու օգտագործում ծնողական հնարավորություններն առանց որեւէ երախտիքի զգացումի: Ինչպե՞ս անել, որ մեծացող երեխաներն ու դեռահասները գոնե մի պարզ շնորհակալության զգացում ունենան ծնողական սիրո եւ գուրգուրանքի նկատմամբ: Մի քանի տարի առաջ Դեյվիս քաղաքում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկը՝ Ռոբերտ Էմմընս
Փաշինյանին պատուհանից բղավեցին. «Սխալ դաշինք ես ընտրել». (Տեսանյութ)
«Այդտեղ եկեք վերջակետ դնենք…մնացած հարցերը թողեք ինձ վրա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը
«Անվտանգություն, բանակ և կոռուպցիա». Քաղաքական ուժերի պատկերացումները
Անվտանգությունն, ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» դաշինքի համար լայն հայեցակարգ է, որը սկսվում է մարդու իրավունքներից մինչև սահմանի պաշտպանական խնդիրները: «Հոդված 3» ակումբում այսօր կազմակերպված «Անվտանգություն, բանակ և կոռուպցիա» թեմայով քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատների» ծրագրի առյուծի բաժինը հենց երկրի անվտանգության մասին է. «Մենք տնտեսական խնդիրներից
Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել և հիմնավորվել է, որ
Արամ Մանուկյան. «Ո՞ւմ հաճելի չէ կրկնապատկել, հզորացնել հայկական բանակը» (Տեսանյութ)
ՀԱԿ պատգամավորը`քաղաքական ուժերի նախընտրական կենացների մասին
Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում
Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդներին չի պատմել Ջրառատի դեպքերի մասին (Տեսանյութ)
Խորհրդարանական ընտրություններին հետևելու համար ԱՊՀ երկրներից ՀՀ կժամանեն շուրջ 180 դիտորդներ
Հավաքականի գլխավոր մարզիչը մրցավայր մեկնել է երիտասարդների հետ
Մարտ ամիսը խոստանում է գերհագեցած լինել Հայաստանի բռնցքամարտիկների համար: Մասնավորապես, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 18-ից մինչեւ 22 տարեկան յոթ բռնցքամարտիկներ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ժամանել են Ռումինիա, որտեղ Բրիելա քաղաքում վաղը մեկնարկելու է այս տարիքային խմբի Եվրոպայի 2-րդ առաջնությունը: Մարզիչը մրցավայր տարել է 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին,
Ուղիղ միացում. Դեմ առ դեմ. Զոյա Թադեւոսյան-Լեւոն Մարտիրոսյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավային ինտրիգների թեմայով հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են` ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Զոյա Թադեւոսյանը: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Փաշինյանը կրկին ելավ տանիքներին. «Ոմանք «բիսեդկայի» ընտրություններ են ուզում անել». (Տեսանյութ)
«Ոմանք ուզում են ԱԺ ընտրությունները վերածել քուչայի ընտրությունների»,-Նոր Նորքում տանիքներից մեկի վրա հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազման միտում ունի
2016թ.-ին ՀՀ-ում ամուսնալուծության 3.468 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.6%-ով: Այս մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ոչ բոլոր ամուսնություններն են բարեհաջող ելք ունենում։ Դրանք հաճախ լուծվում են բաժանությամբ, որոնք ունեն բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ։ Ամուսնալուծության վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ունի Հայ առաքելական եկեղեցին, որի կանոնների համաձայն՝ ամուսնալուծություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն
Ֆրանք Էնկել պատասխանած Է Ատրպէյճանին՝ «Դուք պիտի չյաջողիք»
Եւրոխորհրդարանի անդամ եւ Արցախի հետ բարեկամութեան խմբակի ղեկավար Ֆրանք Էնկել նամակով մը դիմած է Ատրպէյճանի խորհրդարանի Արտաքին եւ միջխորհրդարանական յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ Սամետ Սէյիտովին, «Եուրոնեսթ»ի մէջ Ատրպէյճանի պատուիրակութեան ղեկավար Ֆուատ Մուրատովին եւ Եւրոմիութիւն-Ատրպէյճան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Ճաւանշիր Ֆեզիեւին, որոնք Արցախ այցելած Էնկելին եւ այլ եւրոխորհրդարանականներու դէմ Պաքուին սկսած միջազգային հետախուզութեան գծով նամակ մը յղած
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև
«Ջրառատի միջադեպն ամենաքիչը ՀՀԿ-ին էր ձեռնտու». Խոսրով Հարությունյան. «Ա1+»
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, կարդալով կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր: «Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Խոսրով Հարությունյանն անդրադարձավ կուսակցությունների՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու դրույթներին՝ նշելով. «Բարձրացնել նվազագույն աշխատավարձը նշանակում է
Առողջ լինելու կանոններ
Բոլորն էլ ցանկանում են առողջ ապրել եւ եթե առողջական ինչ-ինչ խնդիրներ էլ ունեն, արագ ազատվեն դրանցից: Մասնագետները մշակել են առողջ ապրելակերպի որոշակի կանոններ, որոնք ոչ միայն մարդուն նոր էներգիա եւ լիցքեր կհաղորդեն, այլեւ ուռուցքներից եւ քրոնիկական հիվանդություններից զերծ կպահեն: Այդ կանոններից են` 1.Չոր եւ հարթ անկողին։ Զսպանակավոր մահճակալին քնել խորհուրդ չի տրվում։ Վերմակը թեթեւ պետք
Գայանե Առուստամյանը տուգանվեց 30.000 դրամով
2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի»՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և «Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության»՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը: Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20
Ստեղծվում է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև
Ձևավորվող համակարգում յուրաքանչյուր քաղաքացի սոցիալապես լիարժեք պաշտպանված է լինելու. Արտեմ Ասատրյան (Տեսանյութ)
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին օրերս տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նոր համակարգը սկզբունքորեն տարբերվում է մեր ունեցած համակարգերից, որոնց շրջանակներում մենք ավելի շատ սոցիալ վարչարարական
«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է
Եվ հարկերը նվազեցնել, եւ ծախսերը ավելացնել. «Հայոց աշխարհ»
Եթե դաշինքի տնտեսական բլոկի պատասխանատուները կարծում են, որ մասնաբաժնի սահմանափակումը կարող է լինել մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի միջոց, ապա չարաչար սխալվում են։ Դժվար չէ նույն տնտեսավարողի կողմից տարբեր մարդկանց անունով բացել ընկերություններ եւ շուկան կիսել դրանց միջեւ։
Քաղցկեղի բուժման գործում մեծ դեր է խաղում բազուկի հյութը
Եթե բանջարեղենների եւ մրգերի տարբեր տեսակները խորհուրդ չի տրվում իրար խառնել ոչ հում, ոչ եփած վիճակում, ապա դրանցից պատրաստված հյութերը կարելի է խառնել: Այսպես է խորհուրդ տալիս ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան` իր «Բնական ապաքինում» գրքում, ավելացնելով նաեւ, որ քաղցկեղի բուժման գործում մեծ դեր է խաղում բազուկի հյութը. «Փորձերը ցույց են տվել, որ այն
Շպռօտ. Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են. «Ժողովուրդ»
Ես փորձում եմ սպասելիքներ չունենալ, այլապես, երբ սպասում ես, դրան հաջորդում է հիասթափությունը։ Ես ընդունում եմ կյանքի բոլոր նվերները։


















































