Օրվա լրահոսը

«Հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են». Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի կրակոցների մասին

Հարցին՝ պատահակա՞ն է, որ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն է միջադեպին մասնակցել, ճի՞շտ է, որ նրան ծեծել են՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դրա մասին դուք գիտեք»:Սեյրան Օհանյանն ասաց, որ բուն միջադեպի պատճառը, չնայած փորձում են ներկայացնել, թե հնուց եկած խնդիրներ են ունեցել, միջանձնային հարաբերություններն են, բայց իրականում հանրահավաքներին մասնակցել թույլ չտալն է եղել:

«Նրանց բերել են քարոզարշավի, քանի որ համեմատաբար ընկալելի են հանրության կողմից եւ «փչացած» կերպարներ չեն» (Տեսանյութ)

«Ժպիտը լավ է, «ժիլետը» լավ է, բայց դա կապ չունի գործունեության հետ»,-կարծում է քաղաքագետ Արա Պապյանը

«ԿԸՀ-ն, որ Ծառուկյանին նկատողություն է անում, լավ կլինի ՀՀԿ-ի պաստառներին էլ արձագանքի». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ուրիխանյանը վստահ են, որ իրենք օրենք չեն խախտել: Նույն վստահությունն ունի Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Բախումներն ու պատերազմը կդառնան անխուսափելի». Պապյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի «խաղաղության ծրագրի» մասին (Տեսանյութ)

ՙԱռաջին փուլում հանձնելու ենք հինգ շրջաններ, Քարվաճառը եւ Լաչինը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի»,-ասաց Արա Պապյանը

Լևոն Զուրաբյանը Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ քննարկել է Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարները

Այսօր, մարտի 13-ին, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին վերաբերվող հարցեր, Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների վիճակը, ֆրանսիական ներդրումների հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը:

«Ո՛չ մի սանտիմետր հող չի զիջվելու»․ ՀՅԴ-ական թեկնածուն՝ հ/կ-ներին

Ինչպես հայտնի է ՝ 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ մարդու իրավունքներին, կոռուպցիային, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող 64 հարցեր են մշակել ու ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի պարզեն նրանց դիրքորոշումը։ Հարցերից մեկը վերաբերում է տարածքներ զիջելուն։ «Պատրա՞ստ եք կատարել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող, պայմանականորեն «անվտանգության գոտի» կոչվող տարածքներից զիջումներ՝ Ղարաբաղյան հարցում խաղաղություն հաստատելու

Թուրքիան անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել Ադրբեջանին

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող Drone Killer սպառազինությունների համակարգ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Նշվում է, որ տվյալ գործարքը Ադրբեջան ռազմական համակարգեր արտահանելու Harp Arge ընկերության առաջին փորձն է: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպառազինության այս համակարգը հաջող կերպով փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման

Ռուսաստանը, հնարավոր է, հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհի հետխորհրդային երկրների բնակիչներին

Ռուսաստանում կարող է սահմանվել քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք՝ հիմնված այսպես կոչված «արմատների իրավունքի» վրա: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը: Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն է պարունակում խորհրդարանականներ Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայայի ներկայացրած օրինագիծը, որն արդեն արժանացել է  ազգությունների հարցերով հանձնաժողովի հավանությանը: «Այդ օրենքի ընդունման դեպքում

Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կարող են մտնել Ռուսաստանի ԶՈւ կազմի մեջ. razm.info

Ռուսաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքել համաձայնագիր, որով հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումները կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ: Համաձայնագիր կնքելու նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատուկայքում: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր —

ՀՀ ոստիկանություն. տուգանքների վճարման համակարգում նոր փոփոխություններ չեն նախատեսվում

Տուգանքների համակարգում սպասվող փոփոխությունների մասին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» մի քանի ներկայացուցիչներ և վարորդներ փետրվարի 25-ին հանդիպում ունեցան լրագրողների հետ, որի ընթացքում բարձրաձայնեցին այդ փոփոխությունների հեռանկարները և իրենց պահանջները: Հանդիպման ընթացքում նրանք այս փոփոխությունները որակեցին որպես նախընտրական քարոզարշավի շոու: Aravot.am-ը տեղեկատվական հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվության բաժին: Հրապարակում ենք մեր հարցը և ոստիկանությունից ստացված պատասխանը.

«Մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն ուշագրավ հայտարարություններ արեց Վետերանների միությունում. «Շատ մարդիկ զորակոչի ոլորտում մեծ հարստություններ են դիզել: Ես կանգնեցրել եմ այդ ամենը, ինչու մինչեւ ես չի արվել: Ով էլ լինի այսօր բանակի ղեկավարման հենքին, բանակն իր գործն անելու է… Չեք կարող ասել, որ Օհանյան Սեյրանի տղան, փեսան, բարեկամը այս կամ այն պաշտոնին են, այս կամ այն բիզնեսն են անում: Իհարկե, մենք մեր աշխատանքի մեջ մեր սխալներն ենք արել: Բայց փորձել ենք վերացնել: Անսխալական մարդիկ չեն լինում»:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կառավարության ծրագիրն է, մինչդեռ հակառակը պետք է լինի. Ատոմ Մարգարյան (Տեսանյութ)

Նոր վարչապետը չի ուզում մտնել իր նախորդների թողած ժառանգության տակ

«Չի կարելի այս ընտրությունները իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու մակարդակի». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն այսօր պարզաբանեց, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն. «Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն, բավարար չen, որ կատարելագործենք մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձեւավորելու համար պետք է ամուր տնտեսություն»:

«Ռուսաստանը չի հրաժարվի Հայաստանից որպես իր դաշնակից». Ռուբեն Սաֆրաստյան

«Եվրոպան Թուրքիայի հետ հարաբերությունների կամուրջները չի այրում»,- այսօր՝ մարտի 13-ին «Արմենպրես» գործակալության ակումբում լրագրողների հետ Եվրոպայում հակաէրդողանական ալիքի բարձրացումը թեմայով հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով Եվրոպայի կողմից շարունակվում է Թուրքիային տնայնացնելու գործընթացը: Սա մինչև հիմա դեռ հնարավոր չի եղել, իսկ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ըստ

Քվեարկությունը գաղտնի է (անիմացիոն տեսանյութ)

Ազգային ժողովի ընտրություններին ընտրատեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրի վրա լինելու է մեկ կուսակցության կամ դաշինքի անվանում: Ընտրողը քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու է իր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը: Այդ գործընթացը գաղտնի է: Տեղամասում ամեն ինչ մտածված է այնպես, որ որևէ մեկը չիմանա, թե ում քվեարկեց ընտրողը: Թե որ կուսակցությանը կամ դաշինքին քվեարկեց քաղաքացին՝

Հայաստանը մասնակցեց «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվեց «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և                Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան

«Դուք էդ Մուկուչյանի դեմը առեք, Ադիբեկյանի հետ համը հանում են». (Տեսանյութ)

Արագածավանում հակադարձեցին Գագիկ Ծառուկյանի մեղադրանքին

Հայաստանում ԱՄՆ դեսպան. Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով

Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,-իր խոսքում ասել է Ռ.Միլսը:

Տնտեսագետ. «Ներքին պարտքային դեֆոլտ կարող է լինել» (Տեսանյութ)

Երբեւէ կառավարությունը ներքին պարտքի տոկոսավճարներին այս տարվա պես մեծ գումարներ չի վճարել

Եղնուկյանի բողոքը մերժվեց. «Եղնուկյանի ոչ մի գործ Հայաստանի դատարանները չեն բավարարել»

«Անձի բնակարան ներխուժելը չպետք է այդքան հեշտ լինի»

Ճանապարհային ոստիկանությունը առաջարկում է ոլորտի վերաբերյալ նյութ նախապատրաստելիս դիմել Ճանապարհային ոստիկանությանը

Փաստաբան Շավարշ Փեթակչյանը «Առավոտ» օրաթերթի 11.03.2017 թվականի համարում հրապարակել է «Անհատույց փոխանցումներ և անտոկոս վարկեր քաղաքացիներից՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը» հոդվածը, որտեղ նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունն անհիմն վարչական ակտեր է կայացնում 1 րոպե ժամանակահատվածը չգերազանցող կանգառ կատարելու փաստերով, և դժգոհություն է հայտնել Ճանապարհային ոստիկանության կողմից նման որոշումների դեմ վերադասության կարգով բերված գանգատների քննության կապակցությամբ՝ նշելով,

The New York Times-ի անդրադարձը՝ «Ատամհատիկ» հայկական ծեսին

Եթե երեխան դանակ էր վերցնում, ապա նա եղբայր կունենար, իսկ սանր վերցնելու դեպքում՝ քույր:

Ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և ինքնիրավչության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հակոբյանի կողմից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 14-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է

Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել թուրք պաշտոնյաներին

Դանիայի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը մարտի 12-ին առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախապատրաստվող այցը Դանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև այս օրերին լարված դիվանագիտական հարաբերությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Այս հանդիպումը չի կարող առանձնացվել Թուրքիայի կողմից Նիդերլանդների դեմ ներկայիս հարձակումների համատեքստից։ Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել իր այցը»,-

«Կոալիցիա չի կարող լինել, եթե լիներ, կլիներ 2012-ին». Տիգրան Ուրիխանյան

«Մենք գնում ենք մեծամասնություն տանելու, եթե չտանենք, ապա կարող ենք քննարկել միմիայն առանձին կառավարման ձևերը». Տիգրան Ուրիխանյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031