Օրվա լրահոսը

Ավարտվել է գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության գործով նախաքննությունը. «Ժողովուրդ»

Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի առանձնատնից հափշտակել էին Ֆաբերժեի 3 ձու։ Գործարարը իր մտերիմ շրջապատում սրտնեղել էր, թե. «Եկել, հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի գտնեմ, փող տամ դրանց»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունը բարի ավանդույթ է դարձել»

Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի, ինչպես նաև երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառման առիթով մարտի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի եւ մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանի ասուլիսը: Խոսելով մարտի 15-30-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ֆրանկոֆոնիական միջոցառումների շարքի մասին՝ պարոն դեսպանը նշեց, որ Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունը բարի ավանդույթ է դարձել:

Հայկ Դեմոյանը՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասին. «Ուղղակի գավառամտության մի տոնավաճառի է վերածվել գիտությունը այնտեղ». «Հայկական ժամանակ»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովը, որը նախատեսված է մարտի 16-ին, խոստանում է հատկապես հետաքրքիր դառնալ։ Բանն այն է, որ ակադեմիայի համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է հանդես գալ այդ կառույցի ղեկավարության համար անցանկալի հարակից մի զեկույցով, չնայած որ նրան կարծես չեն պատրաստվում ընձեռել

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են պայմանագրային զինծառայողների ավտոմեքենաները, կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2

«Եթե նախարարը Աշոտյանը լիներ, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի, ավելի լավ է անգրագետ մնար». Սասուն Միքայելյան

Փաշինյանը միշտ էլ պատրաստ է, էդ Աշոտյանի պրոբլեմն է: Կներեք, Ծառուկյանի հետ կապված, երբ երկրի ԿԳ նախարարն ասեց՝ Ծառուկյանը պետք է պատասխան տա, այսինքն, գենետիկորեն սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են տվել, եթե նախարարը Աշոտյանը լիներ, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի, ավելի լավ է անգրագետ մնար, քան թե նախարարը ուրիշի ցանկությամբ նման արտահայտություններ է անում:

Թուրքիան նախատեսում է բողոք ներկայացնել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ՝ ընդդեմ Նիդերլանդների

Թուրքիան պատրաստվում է Նիդերլանդների դեմ բողոքի հայց ներկայացնել միանգամից երեք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհուրդ: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրների տվյալներով՝ Թուրքիան նախատեսում է վերոնշյալ միջազգային ինստիտուտներին դիմել այն կապակցությամբ, որ Նիդերլանդները, ինչպես կարծում են թուրքական իշխանությունները, խախտել են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները: Ավելի

Գոնե մինչեւ հիմա թափանցիկությանն ուղղված քայլերը որեւէ շոշափելի արդյունք չեն տվել. «Հայկական ժամանակ»

Ինչ խոսք, ցանկացած պարագայում թափանցիկությունը վնաս չէ: Բայց արդյոք իշխանությունը իրոք ուզո՞ւմ է պայքարել այդ երեւույթների դեմ, թե՞ պարզապես նմանատիպ օրենքներ է մշակում միայն այդ պայքարի իմիտացիան ապահովելու համար։ Գոնե մինչեւ հիմա թափանցիկությանն ուղղված քայլերը որեւէ շոշափելի արդյունք չեն տվել։ Դրանք հատվածական են, ոչ ամբողջական, կցկտուր…։ Օրինակ, արդեն 2-3 տարի կառավարությանը առաջարկվում է հրապարակային դարձնել

«Երբ ինձ կալանավորել են, Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել». Սասուն Միքայելյան

Իմ մոտ ոչ մի վիրավորանք չկա: Երբ ինձ կալանավորել են, Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել: Նման բաներ մեր մոտ չի կարա լինի, քաղաքական հայացքներով չենք մենք մտերմացել, մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում, իրավունք չունեն մարդիկ իրարից նեղանալ:

Քարոզարշավի ընթացքում արվեստագետի ձեռք բերած բացասական իմիջը 1-2 ամիս անց կրկին մաքրվում է «Հրապարակ»

Ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի՝ հայտնի մարդկանց ներգրավումը քաղաքական գործընթացներին տարածված տեխնոլոգիա է։ Բավականին երկար ժամանակ կիրառվել է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում։ «Գոյություն ունեն հստակ հարցումների տվյալներ, ըստ որոնց, օրինակ, եթե Նիկուլինը կամ Պուգաչովան հայտարարեին, որ Ելցինի օգտին են քվեարկելու, ապա որոշակի տոկոսով կավելանային նրա օգտին արված քվեները։ Զարմանալի պատկեր է ստացվում այն առումով, որ

Գրոսմայստեր Սամուել Սեւյանն առաջատարների շարքում է

Սենթ Լուիսում մեկնարկել է շախմատի Winter Chess Classic 2017 փառատոնը, որի շրջանակներում 10-ական գրոսմայստերներ մրցում են երկու տարբեր խմբերում: Առաջին խմբում հանդես եկող գրոսմայստեր Սամուել Սեւյանը երկու տուրից հետո 1,5 միավորով Ժերեբուխի, Կորդվայի եւ Հաուելի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 14,03.2017

Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելը դարձնել օրակարգային հարց

Օլանդն առաջարկել է ոչ միայն մշակել մեխանիզմները, որոնք թույլ կտան դիտարկել, հետաքննել իրավիճակը սահմանին, այլեւ «պատժամիջոցներ սահմանել խաղաղությանը հակազդելու դեպքում»: Հետաքննության մեխանիզմները մերժող Ալիեւի համար սա բավական ոչ դուրեկան հայտարարություն է, եւ պաշտոնական Երեւանը պետք է փորձի հասնել նրան, որպեսզի այլ պետությունների իշխանությունների կողմից եւս նման հայտարարություններ հնչեն:

Ասում են՝ Վարդան Պետրոսյանի ճառից դատավորը հուզվել է. «Հրապարակ»

Տեղեկություններ ունենք նաեւ, որ Վարդան Պետրոսյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցն անձամբ նախագահի մակարդակով է լուծվել։ Բանն այն է, որ բաց ռեժիմի կրման ժամանակ դերասանն առաջարկ ուներ արտերկիր մեկնելու եւ նկարահանումների մասնակցելու։ Թեեւ նախագահը թույլատրել էր, սակայն այդ ուղեւորությունը չէր կայացել։ Դրանից հետո է արագ կազմակերպվել դերասանի վաղաժամկետ ազատ արձակումը։ Խիստ անակնկալ՝ դատարանից զանգել են դերասանին

Եվս 7 տարի մեր գործարարներն ուզում են գողի պես ապրել (Տեսանյութ)

Կուսակցությունների և դաշինքների ցուցակներում, բնականաբար, այս անգամ ևս մեծ ու փոքր գործարարների պակաս չկա: Թե ինչու են հայրենի գործարարներն այդքան ուզում հայտնվել Ազգային Ժողովում, բնականաբար, գիտենք բոլորս: Հաճախ մասնավոր զրույցների ընթացքում նրանցից շատերը խոստովանում են, որ եթե երկրում լիներ օրենքով կարգավորված և պաշտպանված տնտեսական դաշտ, ապա իրենք օրենսդրում անելիք չէին ունենա: Իսկ քանի դեռ բոլորի

Վերաբացում Ֆրեզնոյի նորոգուած Հայ կեդրոնին. «Ասպարեզ»

ՖՐԵԶՆՕ.- Շաբաթ, Մարտ 11ի երեկոյեան, աւելի քան 400 հայորդիներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ Ֆրեզնոյի նորոգուած Հայ կեդրոնի վերաբացումը, եւ այս առիթով կեդրոնը մկրտուեցաւ «Կարօ եւ Ալիս Կիւրեղեան Հայկական Մշակութային Կեդրոն» անունով, իբրեւ երախտագիտութիւն ամոլին կատարած առատաձեռն նուիրատուութեան։ Արարողութեան ներկայ էին Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան, նուիրատու ամոլը եւ համայնքային ղեկավարներ։ Կարօ Կիւրեղեան զաւակն է «Ասպարէզ»ի

Վթարային ջրանջատում Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Դավիթ-Բեկի, Ռաֆայել Մինասյան, Սպանդարյան, Մուշեղ Հարությունյան  թաղամասերի, Հունան Ավետիսյան փող. 1 և 1ա շենքերի, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման

Անվտանգություն և ժողովրդավարական կայուն զարգացում. Սերժ Սարգսյանի հոդվածը՝ «Իզվեստիա»-ում

«Իզվեստիա» ռուսական թերթը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հոդվածը, որում նա անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցությանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյակը թևակոխել է պետականության կառուցման արժեքավոր փորձով՝ իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման շարունակվող սպառնալիքի, Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների պայմաններում

Խաղաղության պատգամ Թուրքիային

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102 -րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ- ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ, իսկ ապրիլի 1-ից Բոստոնի հարավ-արևելյան ճեպընթաց մայրուղու վրա` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց Մեծ եղեռնը: «2017թ-ի ապրիլը համարվում է

Կայացավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը

«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումից անմիջապես հետո, որում տանտերերը 1:0 նվազագույն հաշվով հաղթելով՝ պայքարից դուրս թողեցին պատվավոր ավարի արդեն նախկին տիրոջը, կայացավ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Նախավերջին փուլում «Չելսին» կհանդիպի «Տոտենհեմի» հետ, իսկ մյուս զույգը կազմեցին «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Երկու կիսաեզրափակիչներն էլ անցկացվելու են հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում, ապրիլի 22-ին եւ 23-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր

Ընտրական օրացույց. 20 օր առաջ. քվեարկությունից է կախված երկուսի սերը (տեսանյութ). «Ա1+»

1995-ի ընտրությունների ընթացքում իշխանությունը աչք է փակում որոշ թեկնածուների օրինախախտ ճանապարհով առաջադրվելու վրա: 44-րդ ընտրատարածքում ՀՀՇ-ի թեկնածու Իշխան Զաքարյանի պաշտոնաթերթիկում ԿԸՀ-ն հայտնաբերում է հարյուրից ավելի կեղծ ստորագրություններ: Չնայած դրան, Զաքարյանը գրանցվում է որպես թեկնածու: 1995-ի Ընտրական օրենսգրքով առաջադրվելու համար թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացներ մի քանի հարյուր քաղաքացու ստորագրությամբ ընտրաթերթիկներ: 1999-ին Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱՍԵԿՈՍԵ

Ֆրանսահայերը քվեարկում են ինչպես ֆրանսիացիները: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Միայն դանդաղ եւ միայն բացատրելով

Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ: Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ եւ ուզվորներ են, սպասում են «թագավորների» եւ «իշխանների» ողորմությանը, համբուրում են ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով: Նույնիսկ այն աներեւակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից եւ

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»

Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10

Կարծես երեխայի ծնունդ լինի, հուզմունքը գնալով ավելանում է

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Հարություն Գալֆայանի երկրորդ անհատական ցուցահանդեսը` «ՄանրաՆԿԱՐ» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի` 2007-2017 թվականների ընթացքում ստեղծված մանրանկարչական աշխատանքները: Նկարիչը ողջունեց ներկաներին «Մատյան ողբերգություն»-ից հատված ընթերցելով` կարեւորելով Գրիգոր Նարեկացու անունը կրող մշակութային օջախում լինելը: «Սերը նկարչության հանդեպ ծնվել է փոքր տարիքում բացիկներ պատրաստելուց: Այնուհետեւ հաճախել եմ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների

«Աջարիայի մեծ մասը թուրքերը փողով գնել են, 5-10 տարի հետո բանը կհասնի Ջավախքին». ջավախահայ. (Տեսանյութ)

Այնպես կանեն, որ ջավախեցիները չեն ունենա աշխատատեղ, ընտանիքը պահելու հնարավորություն եւ ստիպված կհեռանան»,-պատմեց Ադամ Այվազյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031