Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը առաջարկում է ոլորտի վերաբերյալ նյութ նախապատրաստելիս դիմել Ճանապարհային ոստիկանությանը

Փաստաբան Շավարշ Փեթակչյանը «Առավոտ» օրաթերթի 11.03.2017 թվականի համարում հրապարակել է «Անհատույց փոխանցումներ և անտոկոս վարկեր քաղաքացիներից՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը» հոդվածը, որտեղ նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունն անհիմն վարչական ակտեր է կայացնում 1 րոպե ժամանակահատվածը չգերազանցող կանգառ կատարելու փաստերով, և դժգոհություն է հայտնել Ճանապարհային ոստիկանության կողմից նման որոշումների դեմ վերադասության կարգով բերված գանգատների քննության կապակցությամբ՝ նշելով,

The New York Times-ի անդրադարձը՝ «Ատամհատիկ» հայկական ծեսին

Եթե երեխան դանակ էր վերցնում, ապա նա եղբայր կունենար, իսկ սանր վերցնելու դեպքում՝ քույր:

Ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և ինքնիրավչության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հակոբյանի կողմից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 14-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է

Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել թուրք պաշտոնյաներին

Դանիայի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը մարտի 12-ին առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախապատրաստվող այցը Դանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև այս օրերին լարված դիվանագիտական հարաբերությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Այս հանդիպումը չի կարող առանձնացվել Թուրքիայի կողմից Նիդերլանդների դեմ ներկայիս հարձակումների համատեքստից։ Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել իր այցը»,-

«Կոալիցիա չի կարող լինել, եթե լիներ, կլիներ 2012-ին». Տիգրան Ուրիխանյան

«Մենք գնում ենք մեծամասնություն տանելու, եթե չտանենք, ապա կարող ենք քննարկել միմիայն առանձին կառավարման ձևերը». Տիգրան Ուրիխանյան

Պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի և դրդչության համար մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնատար անձի

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ

Ցուցահանդեսներ Լեհաստանի Սոսնովեց և Կրակով քաղաքներում

Մարտի 9-ին Լեհաստանի Սոսնովեց քաղաքի թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան, Սոսնովեցի քաղաքային խորհրդի նախագահ Վիլհելմ Զիխը, Սոսնովեցի քաղաքապետի տեղակալ Քշիշտոֆ Հալադուսը, հայ համայնքի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ: Բացման արարողությանը թանգարանի

Մահվան ելքով ավտովթար Հրազդան քաղաքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները: 2017թ. մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատող երկրորդական ճանապարհի հարևանությամբ միմյանց են բախվել «ՎԱԶ 2170» մակնիշի և

«Ժողովուրդը դեմ է քարոզարշավին»

Նախընտրական խճանկար` Արագածոտնի մարզից «Երկու օր առաջ Արթուր Բաղդասարյանն էր ստեղ: Գնացի իրա միտինգին, ասեցի՝ դու ասում ես ընդդիմություն եմ, բայց քո գաղափարները իշխանության հետ լրիվ նույնն են: Սաղդ գալիս ասում եք՝ ես կփոխեմ, ես կփրկեմ: Դե որ անկեղծ եք՝ բոլոր ընդդիմադիրներով միացեք իրար ու իրականում փոխեք իրավիճակը, թե չէ գալիս եք՝ լոլո եք կարդում

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Ղուկասավան, Արբատ, Հայանիստ, Դարակերտ, Խաչփառ, Դաշտավան, Զորակ, Դարփնիկ գյուղերի եւ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի 33 ու 34 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

Գագիկ Ծառուկյանն`ապարանցի կնոջը. «Ստեղից գնում ես ԿԸՀ, Տիգրան Մուկուչյանի մոտ» (Տեսանյութ)

«Լսի ինչ եմ ասում այսքանի ներկայությամբ`հիմա դու ստեղից գնում ես ԿԸՀ, Տիգրան Մուկուչյանի մոտ ու ասում ես պարոն Մուկուչյան, տղաս այս վիճակում է: Դիմեցի Ծառուկյանին, իսկ ինքն ասեց, որ Դուք թույլ չեք տալիս, որ Ծառուկյանն այդ երեխային օգնի: Համարում եք դա ընտրակաշառք»,- այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մի կնոջ այսպես դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ռուսաստանը կխառնվի Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությանը

«Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կարող համախոհներ լինել, ուղղակի այնպես է ստացվել, որ այս երկու երկրների շահերը համընկել են»,- ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը մարտի 11-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Ֆյոդոր Լուկյանովն ասաց, որ Ռուսաստանը կխառնվի Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությանը, բայց ոչ թե

Ինչպե՞ս նախկին զինծառայողը հայտնվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզչական հոլովակում (Տեսանյութ)

ՀՊՏՀ-ի ուսանող Զաքար Ղազարյանը կողմ է արժանապատիվ ու ոչ ամեն գնով խաղաղությանը

Քողարկման նպատակով կնքված գործարքը առոչինչ է

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտել է Արթուր Սահակյանն ընդդեմ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի նախկին կառավարիչ, գրավատան նախկին տնօրեն Արթուր Պետրոսյանի եւ նրա եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Արտյոմի գործով բողոքի քննությունը: Դատարանը՝ դատավորներ Կ.Հակոբյան, Ա.Հունանյան, Ա. Սմբատյան կազմով, բեկանել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի վճիռը: «Վերաքննիչն անտեսելով շինծու գործարքը, իմանալով, որ

Ռուսաստանն անսպասելի ստուգումներ է սկսել Հայաստանի և Աբխազիայի ռազմաբազաներում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգում, որին ներգրավված է մոտ 6 հազար զինծառայող և 1.5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրությունը: «Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեյում տեղակայված մի շարք միավորումների

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը

Ջանլուկա Մարչիանոյի հայաստանյան «արմատները»

Իտալացի դիրիժորն այժմ էլ «խորացել» է Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների պարտիտուրներում Յուրաքանչյուր՝ հատկապես նոր անուն արվեստագետի այցը Հայաստան, մանավանդ եթե կարճ ժամանակ անց նա «արմատներ» է գցում մեր երկրում, բուռն խոսակցության նյութ է դառնում: Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով. նա, իր գործընկերներ Միխայիլ Յուրովսկին ու Սերգեյ Սմբատյանը

Մայրը ներկայացրել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդու, որդին՝ հորը պատկանող զենք-զինամթերքը

Մարտի 11-ին, ժամը 17.25-ին, 1950 թ. ծնված Սաթիկ Բ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան խորդանոցը դասավորելիս զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ խմբին Սաթիկ Բ.-ն ներկայացրել է նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ, որի մեջ եղել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդուն /մահացել

Անի Զախարյանը պնդում է, որ ոստիկանական մեքենան կոտրելու եւ վնասելու կոչեր չի արել

Նա դատարանում ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանն էլ հայտարարություն արեց՝ Զախարյանին վերագրվող մեղադրանքը համարելով չհիմնավորված

Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված

Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին է հասել

Երբ դանակը ոսկրին է հասնում 13 մարտի, 2017թ.-ն, Դամասկոս, Ամման: Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում: Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով: Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի

Ազատ ոճայինները գոտեմարտում են Ստամբուլում

Վերջին շուրջ երկու տասնամյակում Բելգիայում եւ Գերմանիայում որպես մարզիչ աշխատած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը վերջերս ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի ղեկն ստանձնելուց հետո «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում ասել էր, թե հավատում է, որ մեր ազատ ոճային ըմբիշները ի վիճակի են մեդալներ նվաճել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում ու պաշտոնական առաջնությունում: Նրա համոզմամբ, դրա համար անհրաժեշտ

Ադրբեջանը ծրագրում է սկսել անօդաչու թռչող սարքի ևս երկու տեսակի արտադրություն

2017 թվականին Ադրբեջանում նախատեսում են սկսել անօդաչու թռչող սարքերի երկու տեսակի արտադրություն: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով կառավարությանը: «Կարճ ժամկետներում Ադրբեջանում սկսվել է «Zerbe» անօդաչու թռչող սարքերի արտադրություն, որոնք հաջողությամբ փորձարկվել են: 2017-ին նախատեսվում է կազմակերպել անօդաչու թռչող սարքերի ևս երկու տեսակի արտադրություն»,-ասել են Ադրբեջանի կառավարությունում: Կառավարության հայտարարության համաձայն՝ 2016թ. պաշտպանական

Կարեն Կարապետյան. «Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք»

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասխանատուների հետ քննարկել համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր, եղել արտադրական ձեռնարկություններում: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031