Օրվա լրահոսը

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»

Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10

Կարծես երեխայի ծնունդ լինի, հուզմունքը գնալով ավելանում է

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Հարություն Գալֆայանի երկրորդ անհատական ցուցահանդեսը` «ՄանրաՆԿԱՐ» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի` 2007-2017 թվականների ընթացքում ստեղծված մանրանկարչական աշխատանքները: Նկարիչը ողջունեց ներկաներին «Մատյան ողբերգություն»-ից հատված ընթերցելով` կարեւորելով Գրիգոր Նարեկացու անունը կրող մշակութային օջախում լինելը: «Սերը նկարչության հանդեպ ծնվել է փոքր տարիքում բացիկներ պատրաստելուց: Այնուհետեւ հաճախել եմ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների

«Աջարիայի մեծ մասը թուրքերը փողով գնել են, 5-10 տարի հետո բանը կհասնի Ջավախքին». ջավախահայ. (Տեսանյութ)

Այնպես կանեն, որ ջավախեցիները չեն ունենա աշխատատեղ, ընտանիքը պահելու հնարավորություն եւ ստիպված կհեռանան»,-պատմեց Ադամ Այվազյանը

Լրագրող Շողիկ Գալստյանի գործով ամբաստանյալ Մարիամ Ավագյանը տուգանվեց 700 հազար դրամով (Տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով վերջին դատական նիստը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Մարիամ Ավագյանը, 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոչընդոտել էր Շողիկ Գալստյանի աշխատանքը, կոտրել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս: Մարիամ Ավագյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի

Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման գծում

Ժոզե Մոուրինիոն հրապարակել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» հետ հանդիպման մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» երեք մաքուր հարձակվողների բացակայության պարագայում ստանձնելու է հարձակվողի պարտականություններ: ՄՅՈՒ-ն խաղը կսկսի այսպիսի կազմով. Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Ռոխո, Դարմիան, Էրերա, Պոգբա, Յանգ, Մխիթարյան, Ռեշֆորդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ DailyMail-ի

ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվող աստղերի նկատմամբ նույնը չէր լինի, ինչ եղավ Արսինե Խանջյանի նկատմամբ

Իրավապաշտպանը պնդում է՝ Արսինե Խանջյանի ինքնությունը չպարզվեր, նա շատ երկար ժամկետով կմնար ոստիկանական բաժանմունքներում

Կարեն Միրզոյանն այցելել է Հունաստան

Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես,  «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել

Ժոզե Մոուրինիոն Եվրոպա լիգան գերադասում է Անգլիայի գավաթից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ կիսվել է իր մտքերով: «Մենք հանգստանալու շատ քիչ ժամանակ ենք ունենում, իսկ «Չելսին» Եվրագավաթներին չի մասնակցում: Այնպես որ, այս առումով առավելությունը նրանց կողմն է: Անգլիայի գավաթը մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, որքան Եվրոպայի լիգան, որովհետեւ մենք ցանկանում ենք Չեմպիոնների լիգա

«Ընտրողներին սպառնացել են՝ աշխատանքից կազատեն, տղան բանակում է, վարկը չեն մարել». Արամ Մանուկյան. (Տեսանյութ)

«Պատճառը դաշինքի համակիր-քաղաքացիների՝ վախեցած լինելն է, նրանք խուսափում են լրատվամիջոցների կադրերում հայտնվելուց»,-ասում է ընդդիմադիր թեկնածուն

«Ե՞րբ ենք լավ ապրելու». Ավանում հարցրեցին Կարեն Կարապետյանին

ՕՐՕ-ի հետ կատարված դեպքին վարչապետը ծանոթ չէ, բայց նման միջադեպերին շատ վատ է վերաբերվում

ՀՅԴ-ն այլ կուսակցությունների լոռեցի պատգամավորներին առաջարկում է ընտրվելու դեպքում համագործակցել. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այսօր Լոռու մարզում սկսեց իր քարոզարշավը: Մեկնարկը տրվեց մարզի Շիրակամուտ համայնքից: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հորդորեց ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին վերաբերվել ավելի լուրջ: Քանի, որ նրա խոսքով այս ընտրություններն էլ իրենց արդյունքներով տարբերվելու են նախորդներից: Բացառեց տեղամասերում լցոնումներն ու այլ ընտրակեղծիքները: «Մենք այնպիսի մի ընտրակարգ

Փաշինյանը «լռության ուխտավորների» անուններ է տալիս՝ Առաքել Մովսիսյան, Սամվել Ալեքսանյան, ՍԱՍ-ի Արտակ

Նա ասաց, որ այդ մարդիկ 5 տարվա ընթացքում բացի «կնոպկա» սեղմելուց ուրիշ ոչինչ չեն արել, ծպտուն չեն հանել ու նրանց գործունեության արդյունքում է, որ ունենք սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամ: Այս ընտրությունների միջոցով ուզում են խորացնել հուսահատության ճահիճը, բայց իրենք եկել են ասելու, որ իրավիճակից ելք կա եւ մարդիկ կարող են ՀՀԿ-ի լռության ուխտավորներին մերժել:

«Վարչական դատարանն իրավունք չուներ մերժելու հայցը». Իրավապաշտպանը՝ Արսինե Խանջյանի հայցի մերժման մասին

Կանադահայ դերասանուհու հայցը Արթուր Սաքունցը հիմնավոր է համարում

Խաչիկ Մանուկյան. «Լյովա Խաչատրյանն իմ մոտիկ ընկերն ա». (Տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն վստահեցնում `ոչ թե ընտրակաշառքով, այլ գաղափարով է ընտրվելու

«Պաչյանի ստեղծագործությունների մեջ ոչինչ ավելորդ չի լինում, ամեն բան սահմաններ ունի»

«Օպուս 3» փառատոնի բանախոսները` կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանն ու արձակագիր Արամ Պաչյանն էին

Դանակահարվածին դատում են սուտ մատնության համար

Դատարանը դանակահարության մեջ մեղադրվողին անմեղ է ճանաչել

Նալբանդյան. Եգիպտահայերը էական ներդրում ունեն երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում

Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Անչափահասները խաղալիս են վնասել «Ելք» դաշինքի նախընտրական պաստառը. (Տեսանյութ)

Մարտի 12-ին տեղեկատվություն էինք տարածել, որ Վանաձոր քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ 2005 և 2006 թվականներին ծնված տղաներ, խաղալիս վնասել են Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառը: «Galatv.am»-ը իր հերթին հրապարակել է ԱՄՆ Հայդուկ հ/կ-ի հայտարարությունը, որը ապատեղեկատվություն է պարունակում: Մասնավորապես նշվում է, թե երեխաները, առանց ծնողներին տեղյակ պահելու, բերման են ենթարկվել

«Ծնողներից մեկն ինձ ինչ ասես, որ չասեց». Սեյրան Օհանյանը պատասխանում է իր հասցեին քննադատություններին

Լրագրողները Սեյրան Օհանյանին եւս մեկ թարմ քննադատություն փոխանցեցին՝ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ եք այցելում, բայց երբ կալանավայրում էր կամ հիվանդանոցում, այն ժամանակ չեք այցելել՝ Սեյրան Օհանյանը արձագանքեց. «Այն ժամանակ ես իմ պարտականություններն եմ կատարել: Գիտեք, ՊՆ նախարարի պաշտոնն այնքան ծանր եւ այնքան բազմազբաղ պաշտոն է»:

ՀՎԿ-ն առաջարկում է պետական պարտքին ուղղվող փողերով 20 խոշոր ձեռնարկություն հիմնել. (Տեսանյութ)

Տնտեսագետն ասում է՝ ՀՎԿ-ի ծրագրով Ռոբին Հուդի հարկի մեթոդն են առաջարկում

«ՀիմնաՏավուշը» Տավուշի ֆերմերներից կաթ կգնի՞

Պանիրը վաճառվում է արտադրամասում

«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ ափսոսում են, եթե ժողովրդի կողքին լինելը ափսոսանք է…». Սեյրան Օհանյանը՝ ՀՀԿ-ականներին

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ «Եթե ժողովրդի կողքին լինելը ափսոսանք է, եթե պաշտոններից հրաժարվելը հաշվում են ափսոսանք, եթե այն ուժի կազմում չլինելը, որը այսօր…ինքներդ եք տեսնում, թող ժողովուրդն ասի՝ կա՞ արդյունք, թե՞ չկա արդյունք: Ես չեմ հասկանում, իմ համար յուրաքանչյուր անձնավորության դերակատարությունը երկրի համար անչափ կարեւոր է»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2016 թ. ուսումնական տարվա արդյունքները

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության 2016 թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունն ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները: Բուժծառայության գնդապետն առանձնահատուկ շեշտել է ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների

Օհանյանը՝ Սահակաշվիլու փառքին ձգտելու մասին. «Ինձ ոչ մի փառք պետք չի, ես իմ արժանիքները ձեռք եմ բերել»

Սեյրան Օհանյանը խոսեց ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին: Ըստ նրա, առանց այդ համագործակցության, մենք չենք կարող ապահովել մեր երկրի զարգացումն ու անվտանգությունը:

Վիճաբանության ժամանակ Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ:

Պարզվում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները

Էդուարդ Շարմազանով. «Առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց»

Մարտի 12-ին ԱԺ փոխնախագահ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը այցելել է Լոռու մարզ և հանդիպել մի շարք համայնքների բնակիչների հետ: Շարմազանովը բնակիչներին  ներկայացրել է  ՀՀԿ նախընտրական ծրագիրը և պատասխանել բնակչությանը հուզող հարցերին: Շարմազանովը մասնավորապես նշել է . «Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոստումներից: Հենց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031