Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու

Գորիս-Տեղ-Արցախի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս – Տեղ – Արցախի  սահման  միջպետական նշանակության  ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն  

Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան  հանդիպմանը: Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային

Թրամփը 6 երկրների քաղաքացիների համար մուտքի նոր արգելք է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրաման, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների համար։ Ինչպես հաղորդում է BBC-ն,  խոսքն Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի մասին է: ԱՄՆ-ում փախստականների ընդունման ծրագիրը կդադարեցվի 120 օրով։  Ի տարբերություն նախորդ հրամանագրի, նոր տարբերակում սիրիացի փախստականների ընդունման լիարժեք արգելքի

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՍԵԿՈՍԵ

Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Միայն լավը

Ընտրարշավը ոչ այնքան սեփական գաղափարների եւ ծրագրերի ներկայացում է, որքան մրցակիցների մասին փիս-փիս բաներ ասելու մրցավազք: Այսինքն՝ քաղաքական ուժերն ու նրանց լրատվամիջոցները խոսում են ոչ այնքան նրա մասին, թե որքանով են իրենք լավը, այլ նրա մասին, թե որքանով են վատն իրենց ընդդիմախոսները: Անձամբ ինձ թվում է, որ ընտրարշավին մասնակցող 9 ուժերից մեկի կամ մի քանիսի

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ

Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»

Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10

Արտերկրում բնակվող հայ գործարարները ևս ոտքի էին կանգնել Արցախ մեկնելու

Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի տեղեկացմամբ, Aravot.am –ի՝ «Քիչ առաջ գյումրեցի ազատամարտիկները մեկնեցին Արցախ» վերտառությամբ հրապարակումից վայրկյաններ անց իր հեռախոսին անդադար զանգեր են հնչել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից։ «Ապրիլյան դեպքերի ժամանակ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Կանադայից, Ռոստովից, Վոլգոգրադից, Վոլժսկիից ու շատ այլ տեղերից եկան ու միացան մեզ։ Այս անգամ էլ, ձեր կայքից տեղեկանալով, որ մեկնում

Արտակարգ դեպք. ոստիկանները դանակահարված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում: Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության

«Կոնգրես-ՀԺԿ»-ի քարոզարշավը Թալինում եզրափակվեց Սեւակ ասմունքելով. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այստեղ եւս ներկայացրեց դաշինքի մոտեցումն Արցախյան հակամարտության լուծման հարցում, այն է՝ փոխզիջումային տարբերակը

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն տնից 120 կմ հեռու նախընտրական շտաբ է բացել

Արմեն Խառատյանն Այրումում ընկերներ ունի

Ռոստովցի երկրպագուները ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներին տեսնելու համար տոմսարկղերի առջեւ ժամերով հերթ են կանգնել

«Ռոստով» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Sports.ru-ի փոխանցմամբ Ռոստովում ֆուտբոլասերները տոմս ձեռք բերելու համար գիշերվա ժամը 3-ից են հերթ կանգնել տոմսարկղերի առջեւ: Մեկ տոմսի արժեքը տատանվել է 2 հազարից 16 հազար ռուբլու տիրույթում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բա Ամերիկան ու Ռուսաստանը ո՞նց կհամաձայնեն, այս կռիվը նրանց պե՜տք է». ուջանցին՝ Զուրաբյանին. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Պահում ենք Ղարաբաղը, Քարվաճառը եւ Լաչինը»,-բացատրեց Լեւոն Զուրաբյանը: Ներկաները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանն ինչպե՞ս կհամաձայնի դրան

Բասկետբոլի հավաքականը կգլխավորի խորվաթ մասնագետը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Մեր ընտրանին այսուհետեւ կգլխավորի խորվաթ փորձառու մարզիչ Նիկշա Բավցեւիչը: 61-ամյա մասնագետը եվրոպական ակումբներում աշխատելու հարուստ փորձ ունի: Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է 2019 թվականի  օգոստոսին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Բոսնիան, Սլովակիան եւ Շվեդիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Զոռբաների ու զոռբայության ժամանակները, վստահ եմ, անցյալում են». Արմեն Աշոտյան

«Հուսանք, մի օր չարախնդությունն էլ կլինի անցյալում»:

«Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր՝ երբ Ադրբեջանը ձեռք բերի սպառազինություն, դառնալու է շատ վտանգավոր» (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչներին հիշեցրեց, որ դաշինքը կողմնակից է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, ասել է թե՝ Մադրիդյան սկզբունքներին

«Կոնգրես-ՀԺԿ»-ի թեկնածուն՝ վարչապետի եւ իրար «հոշոտող-դանակահարող ՀՀԿ-ականներ»-ի մասին (Տեսանյութ)

Վաղն այդ կեղեքիչների դեմքը, որ նորից տեսնեք ԱԺ-ում, ինքներդ ձեզանից եք ամաչելու,-ասաց Վարդան Մալխասյանը

ՀՅԴ-ն ասում է՝ «Արցախի հարցը Հայ Դատի անբաժան մասն է»

Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է չեղարկել հայ-թուրքական արձանագրությունները

Հրապարկվել են «Ազատ Դեմոկրատների» նախընտրական քաղաքական և տնտեսական ծրագրերը

Մենք Կարող ենք. Հանուն Ազատ և ՈՒժեղ Հայաստանի 26-ամյա անկախ պետականությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում է ներքին ու արտաքին բազմաթիվ սպառնալիքների, որոնք անհաղթահարելի են միգուցե երեկվա ու այսօրվա իշխանությունների համար, բայց ոչ ամենևին երկրի մտավոր ներուժ ու մասնագիտական կարողություններ ունեցող լայն շրջանակների համար: «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացված թիմը փաստում է, որ երկրում ահագնացած է աղքատությունն

Նուռից մինչև «Չունի աշխարհը քեզ նման». (Ֆոտոշարք)

Սիրիահայերը ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները

Արփինե Հովհաննիսյանն ու եվրոպացի փորձագետները քննարկել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում վերլուծել Հայաստանում դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների առաջընթացի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման դեմ պայքարի ներկա վիճակը:

Ե՞րբ է Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալու ընտրազանգվածի առաջ (Տեսանյութ)

«Վստահ եղեք՝ նա կգտնի ժողովրդին ճշմարտությունը տեղ հասցնելու ձեւը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը

Դատարանը մերժել է ՕՐՕ-ի առաջադրված Ղուկասյանին գրավով ազատ արձակելու դիմումը. «Ազատություն»

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, կես տարուց ավելի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ չի արձակվի։ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Ղուկասյանի կալանքը գրավով փոխարինելու մասին դիմումը: Դռնփակ նիստը նախատեսված ժամից մոտ երեք ժամ ուշացումով սկսվեց: Փաստաբան Կարեն Մեժլումյանի

Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Պատրուշևը կարևորել են համագործակցությունը անվտանգության ոլորտում

Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարին

Գորիսի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-120 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Անսահմանափակ շարժում» ծրագիրը ի ցույց է դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման հարցը

Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում»  ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսիոնալ և սիրողական պարողների ֆլեշմոբով, որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝  մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք

Հրատարակվել է Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը

Մարտի 6-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ժամանակ ներկայացվեց հայագետ Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031