Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը քննարկել է Հայաստանում գործող ընտրական օրենսդրության, ԶԼՄ-ների կողմից բազմակարծության ապահովման վիճակը

Այսօր, մարտի 6-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրթ Շուբելի հետ եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի բաժանմունքի ղեկավար Յուսի Նառվիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանային այլ հարցեր: Նաեւ քննարկվել են Հայաստանում գործող ընտրական օրենսդրության, ԶԼՄ-ների կողմից բազմակարծության

«Իշխանության հույսը Գագիկ Ծառուկյանը չէ»

«Ես չգիտեմ` Գագիկ Ծառուկյանը պայմանավորվա՞ծ է, թե՞ ոչ: Ես մի բան եմ տեսնում` մարդուն անընդհատ ճնշել ու նեղացրել են: Ինքն էլ արտահայտվում է: Բայց ես չեմ կարծում, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի հետ է կապում մեծամասնություն ունենալու իր հույսերը: Համենայնդեպս, մինչ այժմ եղած գործընթացներից չի երեւում այդ ալյանսի գոյությունը: Հայաստանում հարուստ մարդը միշտ էլ խոցելի է,

ՀԱԿ-ի Աշտարակի գրասենյակում հիշեցին Վ. Սիրադեղյանին եւ Տեր-Պետրոսյանի նվիրած հողերը (Տեսանյութ)

Կարբիում եւ Օհանավանում արտագաղթ չկա,-վստահեցրեց գրասենյակի պատասխանատուն

Զորակոչիկների պիտանիության վերաբերյալ փորձաքննության արդյունքները կասկած են հարուցում. Դատախազությունը հանձնարարել է կրկնակի փորձաքննություն նշանակել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և նրանց հարազատներին: Կազմակերպությունը ահազանգեր է ստանում զորակոչիկներին առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու վերաբերյալ, որոնց պարբերաբար անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: 2016 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զորակոչիկ Տ. Մ.-ն, որը, չնայած ունեցած առողջական խնդիրներին, ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

2017 թվականի մարտի 2-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին: Ըստ նախագծի առաջարկվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում»  խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման

Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ. 2rd.am

 2rd.am. Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ

«Շնորհապետություն ստեղծող էին՝ թող իրենց ժամանակ ստեղծեին»

«Մերիտոկրատիկ համակարգ ստեղծող էին, թող իրենց ժամանակ ստեղծեին»,- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի այն խոստման հետ կապված, որ իրենք ստեղծելու են շնորհապետություն՝ ի հեճուկս այս իշխանությունների ստեղծած ավազակապետության: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այդ ՀՅԴ-ն է, որ գնում է շնորհապետության, եւ դրա հիմքը արդեն դրել են. «Հիմքերը դրել

Կրթությունը ապակուսակցական է. աղմուկ՝ մի ձեռնարկի առիթով (Ձայնագրություն)

Aravot.am-ին տված հարցազրույցում տիկին Ռուբինան խոսել է հենց Ցեղասպանության թեմայի դասավանդման առանձնահատկությունների մասին ու փաստել, որ ձեռնարկն իրեն առաջարկել է գրել Լեւոն Մկրտչյանը:

Լավրովը և Մամեդյարովը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորումը

«Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում կարգավորման համար, այսօր մենք մանրամասն քննարկել ենք դրանք: Այդ ջանքերին ականջալուր են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»,-ասել է ադրբեջանցի արտգործնախարարը:

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը

• Նման արգելքը ողջամիտ կասկածներ է հարուցում այն մասին, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է:

Կոտայքի ռեյտինգայինները

Չնայած Կոտայքում վարկանիշային ընտրակարգով անցկացվող ընտրություններում չափազանց սուր պայքար է կանխատեսվում, այնուամենայնիվ, որոշ թեկնածուներ ավելի բարենպաստ մեկնարկային պայմաններում են: Ասվածը, մասնավորապես, վերաբերում է ՀՀԿ-ից առաջադրված ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանին: Վերջինս ոչ միայն Սերժ Սարգսյանի ուղղակի հովանավորյալն է, այլեւ ռեսուրսային բազմատեսակ առավելություններ ունի մնացած հանրապետական թեկնածուների համեմատ: Հաշվի առնելով Ս. Սանամյանի հրազդանյան կապերը՝ շատ հավանական

Արտակ Բեգլարյան. էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ

Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ:

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԱՊՀ/ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ հետաքրքրությամբ են ծանոթացել ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ ընտրություններում առաջին անգամ տեխնիկական սարքավորումների կիրառման գործընթացին:

«Հիմա ո՞ւր են, գնացին այնտեղ, ում դեմ պայքարո՞ւմ էին»

Արամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ին ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում նշել է, որ ներկայիս ավազակապետության փոխարեն իրենք ստեղծելու են շնորհապետություն: ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը, վստահեցնում են, որ եթե սա ավազակապետություն է, այս արատավոր համակարգի հիմքը դրել է առաջին նախագահը: Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հարցին, որ ԱԺ-ում էլ,

Կնախապատրաստվի մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր: Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին և մշակույթի վարչությանը հանձնարարվել է

Հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին: ԿԸՀ մամուլի ծառայություն

Ինչո՞ւ Բրյուսելում ՀՀ նախագահն ասաց, որ ԼՂՀ հակամարտությունն այլեւս սառեցված չէ

Եժի Նովակովսկին շատ ուշադիր ընթերցում է, թե ի՞նչ է գրում մամուլը`հայաստանյան ընտրությունների մասին

Արսեն Բաբայան. «ԱԺ աշխատակազմում աշխատավարձի կրճատում չի եղել»

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում աշխատավարձերի կրճատման հրապարակային մտահոգությանը, հայտնում եմ, որ մտահոգությունն անտեղի է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմում աշխատավարձի կրճատում չի եղել։ Ավելին, չէր էլ կարող լինել, քանի որ աշխատավարձները սահմանված են օրենքով։ Համոզված եմ, որ պարոն Էնֆիաջյանին իբր 30% կրճատման մասին լուր հայտնողը պատգամավորին մոլորության մեջ

Ինչո՞ւ է Նոյեմբերյանի Ազատության հրապարակը փակ ՕՐՕ դաշինքի համար

Տարածքի համար սահմանված ժամկետից ուշ են դիմել

Ռիչարդ Միլս. Ես միանում եմ ձեզ՝ հերքելու լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որ հնարավոր լինի պարզել թե ում են տալու իրենց ձայնը

Այսօր ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում  քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել

«ՀՀԿ-ն խորհրդարան կբերի հնամաշներին»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ հաջորդ խորհրդարանի դերն ավելի նվազ է լինելու «Այն, ինչ սկսվել է, շարունակվելու է: Այլ կերպ հնարավոր էլ չէ: Ես չգիտեմ, ՀՀԿ-ականներից երեւի թե միայն Դավիթ Հարությունյա՞նն է հասկացել, թե այս համակարգն ինչպիսինն է: Ես զարմանում եմ, որ մարդիկ որոշ դեպքերում հայտարարում են, թե գաղափարների պայքար պետք է

«Փոխզիջումները ՀՀ-ին տալու են ճանապարհների բացում, սահմանին զոհերի դադար». «Կոնգրես-ՀԺԿ»-ի քարոզարշավը՝ Ապարանում (Տեսանյութ)

Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրած ավանդույթի համաձայն՝ քարոզարշավը մեկնարկեց Ապարանից

Քննարկվում են Թուրքմենստանի հետ էներգակիրների առևտրի հնարավորությունները

Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։ Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների,

Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնյան բռնություն է գործադրել և անցել իր պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնակչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով

Հեղինե Բիշարյանը «հաց բերողին» ազատ արձակելու համար 500.000 դրամ գրավ է վճարել

Մենք կռիվ ենք տալիս «Նաիրիտի» համար, մենք ժողովրդի կողքին ենք. Բիշարյան

Ռուսաստանում սպայի սպանության գործով հայ է ձերբակալվել

Մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ծնունդով Հայաստանից՝ 63-ամյա տղամարդ, որը կասկածվում է  ՌԴ Պատժի իրականացման դաշնային ծառայության վարչության սպայի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը: «Ներկայում ձերբակալվածի մասնակցությամբ անցկացվում են քննչական գործողություններ՝ ուղղված հանցագործության հանգամանքները, այդ թվում հանցագործության դրդապատճառը պարզելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մարտի 2-ին Լենինգրադի շրջանում կրակել

«Հայկն ասում էր՝ հայցվորը պետական համակարգի աշխատող է, չի կարող իրենց խաբել»

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը Հովհաննես Մինասյանի հայցով նախապատրաստական փուլը համարեց ավարտված եւ սկսվեց ընդդեմ Կարինե Ղազանչյանի եւ Հայկ Տեր-Բարսեղյանի՝ 8.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին գործով դատաքննությունը: Հայցվորի ներկայացուցիչ պարոն Մելիքսեթյանը ներկայացնելով իրենց պահանջները, ասաց, թե իր վստահորդ Հովհաննես Մինասյանը «Լիստ.ամ»-ում կարդացել է հայտարարություն

 «Ինձ թվում է , որ երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդիկ էլ ազդում են իմ արվեստի վրա…», – Մուշեղ Գրիգորյան

Ծնողները սովորաբար իրենց հարստությունը ժառանգում են  զավակներին: Անշարժ ու շարժական  գույք, ֆինանսական միջոցներ ու… շարքը կարելի է շարունակել, բայց դե   սրանում առանձնահատուկ ոչինչ չկա: Առավել հետաքրքիր ու հիշարժան է այն, ինչ նշանավոր, տաղանդավոր անհատներն են ժառանգում իրենց երեխաներին: Թերևս հենց այս անհատ- ժառանգորդներն են առավել բախտավոր …  Նրանց շարքերում է և Մուշեղ Գրիգորյանը՝ ժողովրդական նկարիչ Զուլում  Գրիգորյանի որդին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031