Օրվա լրահոսը

Պարզվում են 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Հարուցվել է քրեական գործ

Խորհրդավոր հանգստություն՝ նախընտրական Գյումրիում

Թեև այսօրվանից քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, սակայն Գյումրիում դեռ նախընտրական շունչը չի զգացվում․ որևէ կուսակցության կամ վարկանիշային թեկնածուի ցուցապաստառ անգամ փակցված չէ այս քաղաքում։ Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրիում ընտրությունները մշտապես եղել են աղմկոտ, ուղեկցվել են սկանդալներով, մենք քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեցինք, թե ինչո՞վ կբացատրի նման խորհրդավոր հանգստությունը։ «Նախ պետք է նշեմ, որ

«Ծանոթ է, բարեկամ է, նեղն են գցում՝ պասպորտները տալիս են». Ավանցին բողոքեց Փաշինյանին

Ավանցիներից մեկն էլ՝ մի տարեց պապիկ Նիկոլ Փաշինյանին վստահեցրեց, որ Հայաստանում էլ ելք չկա, ելքը դեպի դուրսն է՝ արտերկիր: Փաշինյանը պատասխանեց. «Էդ չի ելքը: Ելք բառը գիտե՞ք որտեղից է գալիս, գալիս է Աստվածաշնչից: Երկրորդը՝ Աբրահամի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, եկավ իր հայրենիքը, մենք ուզում ենք այնպես անենք, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ժողովուրդը ելք անի եւ վերադառնա Հայաստան:

«Իշխանությունների մշակած քայլերը չեն բավարարում, արտագաղթը չի կանխվում». Տաճատ Սարգսյան

Կոմկուսը նույնպես ներկայացրեց նախընտրական ծրագիրը

Վլադիմիր Սոլովյով. ՌԴ-ն թույլ չի տա ԼՂՀ հարցի լուծումը ուժի կիրառմամբ (Տեսանյութ)

Դմիտրի Կիսիլյովը ետ չի կանգնում իր խոսքերից

Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում

Քաղտեխնոլոգը «Ելք»-ից ավելին էր սպասում, ՀՅԴ-ի համար բարդ ժամանակներ կանխատեսում

Պատերազմի ամեն դեպքում պետք է պատրաստվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Թերագնահատել կամ արհամարհել Ադրբեջանից բխող սպառնալիքները, երբեք չի կարելի

Ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում Ադրբեջանին. Դմիտրի Կիսելյովի մեկնաբանությունը

Դմիտրի Կիսիլյովը`Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին

«Սա՞ ինչ գործ ունի ձեր հետ». Ավանցիները Փաշինյանին բողոքեցին Արամ Սարգսյանից (Տեսանյութ)

Բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին ցույց տալով «ԵԼՔ»-ի բուկլետի երեսին փակցված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լուսանկարը՝ ասաց. «Ես սաղին ճանաչում եմ, բա սա՞ ինչ գործ ունի ձեր հետ»: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ իրենց դաշինքը ձեւավորվել է 3 կուսակցությունների միավորումից, բոլոր քաղաքական առաջնորդները արժանի են վստահությանը:

Ստյոպա Սաֆարյան. Թույլ չենք տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ հակահայկական զեկույցի ընդունում

Ստյոպա Սաֆարյանը հիմնական մրցակից է համարում Հանրապետական կուսակցությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի

Վիգեն Խաչատրյան. Պայքարի մեջ ամենաազնիվը Հանրապետականն է

«Ընտրությունը տեւում է 4 տարի, քվեարկությունն է վերջին երկու ամիսը տեւում»

Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների,  միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը, այս համատեքստում անդրադարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի

«Արի տենանք էդ ինչո՞ւմ ենք խաբում, ասիր փախա՞ր». Փաշինյանը՝ Ավանի բնակչին. (Տեսանյութ)

Հացի արտադրամասում Փաշինյանին տաք հաց առաջարկեցին, նա չհրաժարվեց, իսկ հացն ուտելուց հետո հետեւից բղավեցին՝ «Առա՜ջ, Հայաստան»:Դեռ հացը կուլ չէր տվել՝ մի մսավաճառ Փաշինյանին կանչեց, թե «արի մի հատ խորոված խփի, թե չէ սենց անցնելով բա՞ն կլինի»: Պատգամավորն էլ խոստացավ. «Խորովածն ամսի 3-ին»:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին

Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում Պաշտպանի

Պետդեպը քննադատում է Հայաստանում «կառավարության ռեսուրսների չարաշահումը, իրավապահների անպատժելիությունը». «Ազատություն» ռադիոկայան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016 թվականի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է,

«Անհեթեթ է՝ բանկը բնակարանը տնօրինում է մինչեւ ամբողջ գումարի վճարումը եւ դրա հետ մեկտեղ տոկոսներ է վերցնում». Արթուր Բաղդասարյան

«Վերջին 1,5 տարում յուրաքանչյուր վարորդի բաժին է ընկել գրեթե 7 տուգանք». ՀՎԿ առաջնորդ

«Դա «փչացածության» հետեւանք է». Զուրաբյանը՝ ՀՀԿ-ական թեկնածուների հերթական վեճի մասին (Տեսանյութ)

ՀԱԿ թեկնածուն անդրադարձավ նաեւ նախագահի վերջին ելույթին

«Ծառուկյան»-ը «հսկիչ գներն» է գլխատելու, «Ելք»-ը Հայաստանը ԵՏՄ-ից է հանելու

Նախընտրական ծրագրերում ՓՄՁ-ին հարկերից են ազատում, սառեցրած գումարները վերադարձնում, չնչին տոկոսներով գյուղացիներին վարկեր տրամադրում

Ճնշումներ ՕՐՕ դաշինքին նախընտրական գրասենյակներ տրամադրածների նկատմամբ. «7օր»

«7օր»–ն ահազանգեր է ստանում Վարդենիսից և Գավառից, որ ճնշումներ են գործադրվում«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին նախընտրական գրասենյակներ տրամադրած սեփականատերերի նկատմամբ։ Դա անգամ այն դեպքում, երբ երկու կողմերի միջև պայմանագիր կա նախապես կնքված։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տվյալ տարածքների սեփականատերերի հասցեին սպառնալիքներ են հնչում, վախեցնում են, որպեսզի նրանք խզեն պայմանագիրը, կամ էլ կրկնակի վարձավճար են առաջարկում՝ գրասենյակային այդ տարածքները ՀՀԿ–ին

«Դուք ամսի 2-ին գազին հուպ տվեք, մենք ամսի 3-ին հուպ կտանք». Փաշինյանի քարոզարշավը՝ Ավանում (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ արեց նաեւ ՀՀԿ-ի շտաբի մոտ՝ ասելով՝ «Գազի համակարգի բազմաթիվ աշխատողներ, մենք հույս ունենք ստանալ ձեր քվեն»: Նա մտնում էր կոշկակարանոցներ, սուպերմարկետներ, հացի փռեր, դեղատներ ու կոչ անում քվեարկել իրենց օգտին՝ ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամային վիճակից ելք կա:

Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստների վարկանիշային աղյուսակը. Սամվել Կարապետյանը նրանց թվում է

Bloomberg գործակալությունը մարտի 5-ին թարմացրել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում տեղ է գտել նաև Ռուսաստանում գործունեության ծավալած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Նա զբաղեցնում է 394-րդ հորիզոնականը: Գործակալությունը Կարապետյանի կարողությունը գնահատել է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 317 միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք, որ Կարապետյանն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային

Նախարարներն այսօր կես ժամ «հարևանություն էին անում» պատշգամբում (Ֆոտոշարք)

Այսօր կեսօրից ժամեր անց սփյուռքի և մշակույթի նախարարներն իրենց ընդհանուր պատշգամբում սուրճ էին վայելում։ Այդ պատշգամբը կիսված էր արգելափակոցով, իսկ այսօր ուշադիր նայեցինք՝ պատնեշը քանդված էր։ Սկզբում նախարար Ամիրյանն անցավ պատշգամբի անտեսանելի «սահմանը», ծաղիկներով հյուր գնաց նախարար Հակոբյանին, ապա միասին դուրս եկան «ընդհանուր տարածք»։ Տիկին Հակոբյանն էլ դատարկաձեռն չէր։ Մշակույթի նախարարությունից մեր հարցին ի պատասխան

Արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. մարտի 9-ից Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:   ՀՀ ոստիկանություն

«Պետք է հանրությանը հասկացնել, որ սա թաղի տղերքի, օլիգարխների ընտրություն չէ». Հեղինե Բիշարյան

Բիշարյանը նաեւ անդրադարձավ ընդդիմադիրների մասին Սեյրան Օհանյանի հայտարարությանը

Պաշտոնական. Վահան Շիրխանյանն ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի

Նախօրեին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պահման պայմաները դիտարկելու նպատակով այսօր ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել այն մասին, թե իրենք ցանկություն են հայտնել «հանդիպել և զրուցել Վ. Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների

ՀՀԿ Արտաշատի շտաբի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ազատ են արձակվել. «Ազատություն» ռադիոկայան

Արտաշատում Հանրապետականի նախընտրական շտաբի առջև զենքի կիրառմամբ ծեծկռտուքից երկու օր անց Ոստիկանությունն այդպես էլ քրեական գործ չի հարուցել: Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» հրաժարվեցին ներկայացնել բերման ենթարկվածներին ազատ արձակելու հիմքերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը միայն փոխանցեց՝ «Նշանակվել են փորձաքննություններ, հետաքննություն է կատարվում»: Ծեծկռտուքի կողմերից մեկը իշխող Հանրապետական կուսակցության Արարատի

486.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 800000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.9 դրամ:   NASDAQ OMX Armenia

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031