Օրվա լրահոսը
«Նա ոչ իմ եղբոր հետ կապ ունի, ոչ մեր ազգի հետ կապ ունի». Սուրիկ Խաչատրյանը հերքում է, որ եղբորորդուն ծեծել են
Լրագրողները Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին այն միջադեպի մասին, որ Գորիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել նրա եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանը պարզաբանեց. «Երեխեք, նա պատահական մեկն ա, նա ոչ իմ եղբոր հետ կապ ունի, ոչ մեր ազգի հետ կապ ունի»:
Կուսակցությունների նախընտրական հիմնադրամները բացվել են
2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում` մինչև մարտի 4-ը: Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները և կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ: ԿԸՀ մամուլի ծառայություն
Սեյրան Օհանյանը՝ կերոսինի պատմության մասին. «Վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել» (Տեսանյութ)
Եթե ուզում են կարգուկանոն հաստատել, թող զբաղվեն իրենք դրանով: Դա իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող համարել, որովհետեւ իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած գլխավոր ռազմական տեսչությունը, որոնք ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մաս են կազմում:
«Չի կարելի երկրի ծանր վիճակն արդարացնել ԼՂ հակամարտությամբ». Ստեփան Դեմիրճյան (Տեսանյութ)
Համակողմանի ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար տիրացել է իշխանությանը եւ յուրացրել երկրի հարստությունը
«Ամիսների ընթացքում կարող ենք Հայաստանում վերացնել ստվերը». Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատները» ներկայացնում են նախընտրական ծրագիրը
«Կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ». ներկայացվեց «Կոնգրես-ՀԺԿ»-ի նախընտրական ծրագիրը (Ֆոտոշարք, տեսանյութ)
«Մեզ մատուցել են, թե իբր Ղարաբաղի հարցը լուծված է, մեր անվտանգությունն ապահովված է, բայց հեքիաթները փուչիկի նման պայթում են»,-ասաց Լեւոն Զուրաբյանը
Բրոկոլիով եւ գունավոր պղպեղներով աղցան
Մեծ պահքն արդեն սկսվել է, եւ մեր ճաշացանկերը փոփոխության կարիք են զգում: Այս աղցանը հարմար տարբերակ է նրանց համար, ում ընտանիքում կան ե’ւ պահք պահողներ, եւ` ոչ: Ընդամենը 1-2 բաղադրիչի տարբերությամբ կունենաք երկու տարբեր աղցան` մեկը պահք պահողների համար, մյուսը` ոչ: Անհրաժեշտ մթերքները Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ Կարմիր եւ դեղին թարմ պղպեղներ- 1-ական Գազար-2 հատ
«Քեզ եսիմ ով ա հեքիաթ կամ կռիվ կինո պատմել». Գեներալ Մանվելը՝ Արցախից փախած, իրենց հերոսի տեղ դրածների մասին
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար էր գեներալն այցելել Եռաբլուր: Aravot.am-ը Մանվել Գրիգորյանին հարցրեց՝ Վազգեն Սարգսյանը պատերազմի տարիներին մտահոգություն էր հայտնում, որ Արցախից փախչողներ կան՝ փախստականներ, որոնք գալիս են Երեւան ու Նիվաներով, Վիլիսներով իրենց լավ տղու տեղ են դնում, հերոսի տեղ են դնում, Դուք գիտե՞ք նման մարդկանց,
«Երեխեքի արեւ, նոր եմ լսում, որտե՞ղ են կրակել». Մանվել Գրիգորյանը՝ ՀՀԿ-ականների բախումների մասին (Տեսանյութ)
«Յա՛, սալյու՞տ են կրակել, թե՞ ինչ, որտե՞ղ են կրակել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ականների՝ նախընտրական բախումների եւ կրակոցների հետ կապված: Նրա խոսքերով՝ «Երեխեքի արեւ, նոր եմ լսում, որտե՞ղ են կրակել»: Մանվել Գրիգորյանի համար զարմանալի չէ, որ հենց ՀՀԿ-ականներն են նման միջադեպերի մասնակից դառնում: Նա ասաց.
Արցախի մասին մի՛լռեք
ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին: Տեր-Պետրոսյանը մանրակրկիտ ու հանգամանորեն անդրադարձավ Արցախի հարցի շուրջ անցյալում ու ներկայում առաջացած ու առաջացող խնդիրներին՝ անելով մի շարք առաջարկություններ: Արցախի հարցում առաջին նախագահի մոտեցումները հիմնականում մեզ ծանոթ են նրա՝ «Պատերազմ, թե խաղաղություն» ծրագրային հոդվածից, որը նաև ժամանակին նրա հրաժարականի պատճառ
«Արջը մեծ գազան է, ինչ ուզի՝ կանի». Գեներալ Մանվելը՝ Կարեն Կարապետյանի մասին
Երբ լրագրողներն ընդգծեցին, որ վարչապետն անձամբ է ասել նման բան՝ գեներալ Մանվելն արձագանքեց. «Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա՝ չհայտարարի: Տենց մի հատ խոսք կա՝ ասում ա՝ արջը մեծ գազան է, ինչ ուզի՝ կանի»:
Վարչապետը կմեկնի Ղրղզստան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ Բիշքեկ քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՌԴ պետդումայի պատգամավորն առաջարկում է ֆուտբոլասերների ծեծկռտուքը մարզաձեւ դարձնել
Մտահղացումը Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունից պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդեւինն է: Նա գործընկերների ուշադրությունը հրավիրել է մարզադաշտերից դուրս կատարվող իրադարձությունների վրա եւ առաջարկում քննարկել նոր մարզաձեւ ստեղծելու գաղափարը: Պատգամավորի համոզմամբ այն հետագայում կարող է ժողովրդական մարզաձեւ դառնալ: «Մեր ֆուտբոլասերները կռվարար են, բայց խուլիգաններ չեն: Ֆուտբոլասերների ճակատամարտերը կարելի է վերածել մարզաձեւի: Մարզական մենամարտերն իրենցից ի՞նչ են
«Մառախուղի թաղանթը քայքայվեց». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Արարատյան դաշտի վրա շուրջ 60 օր լճացած սառը օդի և մառախուղի թաղանթը միջերկրածովյան ցիկլոնը երեկ քայքայեց: Հատուկ շնորհակալություն այդ ցիկլոնին»:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը։ Մեղրու, Գորիսի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանաարհներին ձյուն է տեղում։ Տավուշի, Վանաձորի, Թումանյանի և Նոյեմբերյանի ճանապարհներին անձրև է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Միջպետական և հանրապետական
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ականանետեր
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Միջազգային կոչումներ` հայ շախմատիստներին
ՖԻԴԵ-ն մարզական միջազգային կոչումներ է շնորհել աշխարհի մի շարք շախմատիստների, որոնց մեջ կան նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ: Վահե Բաղդասարյանն այսուհետեւ կկրի գրոսմայստերի կոչում, Արամ Հակոբյանը՝ միջազգային վարպետի, իսկ Սիրանուշ Անդրիասյանը՝ կանանց միջազգային վարպետի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինը մասնակից, յոթ մեդալ
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները, առանց առաջատարներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, Կիեւում անցկացված ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում յոթ մեդալ նվաճեցին: Ուկրաինայի ականավոր մարզիչներին եւ ըմբիշներին նվիրված 21-րդ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը: Արծաթե մեդալի արժանացան 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արթուր Շահինյանը (98 կգ), իսկ 59 կգ քաշային Գեւորգ
Թունավորում. քաղաքացիներն ուշագնաց են եղել
Մարտի 4-ին, ժամը 20:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկում ծխի հոտ է զգացվում, կան ուշագնաց քաղաքացիներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան հյուրասենյակում հայտնաբերվել են տան բնակիչները, որոնք հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ»
Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց «Ալաշկերտի» հաղթանակով
Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց «Ալաշկերտի» հաղթանակով Մարտի 4-ին վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 18-րդ տուրի առաջին խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը՝ «Բանանց»-«Ալաշկերտ» 1:2 (0:2) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Կարեն Մելքոնյան, 89 («Բանանց»), Վահագն Մինասյան, 27, Ուրոշ Նենադովիչ, 32 («Ալաշկերտ») Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
«Շիրակի մարզն ընտրություններում միշտ աչքի է ընկել բողոքական ակտիվությամբ»․Գարիկ Քեռյան
Aravot.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի խորհրդարանական՝ Հայաստանում առաջին անգամ այս ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները․ վաղվանից արդեն իսկ պաշտոնապես սկսվում է քարոզարշավը։ -Առաջին հերթին պետք է ընդգծել, որ այս ընտրությունները յուրահատուկ են այն առումով, որ ոչ միայն պարզապես հերթական ընտրություններ են, այլ՝ քաղաքական համակարգի փոփոխման ընտրություններ են: Դրանցով կարծես
Ձյուն` որոշ ավտոճանապարհներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան և Արագած տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
Մոուրինիոն Մխիթարյանին սպասում է «Չելսիի» հետ հանդիպմանը
ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի MUTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե Հենրիխ Մխիթարյանին սպասում է «Չելսիի» հետ գավաթային խաղում: «Մխիթարյանը դեռ բացակայում է: Նա չի հասցրել ապաքինվել «Բորնմուտի» հետ հանդիպման համար: Հույս եմ փայփայում, որ եկող շաբաթ, հատկապես, հանգստյան օրերին, երբ մենք մեկնելու կլինենք «Ստեմֆորդ Բրիջ», նա արդեն պատրաստ կլինի», – նշել է
ԵՄ-ի Խորհուրդը համաձայնություն է տվել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների չեղարկմանը
Մարտի 2-ին Եվրամիության Խորհուրդը, որտեղ ներկայացված են ԵՄ անդամ բոլոր երկրները, համաձայնության են եկել, ըստ որի Ուկրաինայի քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կստանան առանց վիզաների մուտք գործել Եվրամիության անդամ բոլոր պետություններ: Հաստատված առաջարկի համաձայն՝ կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել շենգենյան գոտու տարածք: ԵՄ Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ այժմ որոշումը պետք է վավերացվի
Արցախյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է. հակամարտությունն ավելի պայթյունավտանգ կդառնա. Stratfor
Stratfor համաշխարհային քաղաքականության հետազոտման և վերլուծական ամերիկյան կենտրոնն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղված իրավիճակին և հակամարտության կարգավորման հեռանկարներին: Զեկույցի համաձայն՝ ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու այս երկրի ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը։ Զեկույցում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք
Նոր մանրամասներ` Թալիշ գյուղի հրետակոծության հետ կապված. հայտարարություն
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ,
Դիմում նախագահ Օլանդին. Սերժ Սարգսյանից բացատրություն պահանջել «Հաց բերողի» վիճակի վերաբերյալ
Ֆրանսիայի 8 կազմակերպություններ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրասուա Օլանդին, Փարիզի քաղաքապետ՝ Աննե Հիդալգոյին և Լիոնի քաղաքապետ՝ Ժերարդ Կոլոմբիին, որպեսզի առաջիկա շաբաթվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում բացատրություն պահանջեն «Հաց բերող»-ի իրավիճակի, Հայաստանում ազատ մտածողության արգելափակման անմարդկային պայմանների մասին և պահանջել քաղբանտարկյալներին ազատ արձակումը: Հայաստանի քաղաքական բանտարկեալներու զօրակցութեան յանձնախումբ Փարիզի Հայկական Վերածնունդ Հարիւրներու խումբ Համագործակցութիւն


















































