Օրվա լրահոսը
«Էն գործիքը ժողգործիք չէր, որի վրա նվագում էի». Կարեն Կարապետյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի տեսանյութ, որում զավեշտալի դեպք է տեղի ունենում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն այցի ժամանակ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ ծավալված երկխոսության ժամանակ: Նա, գովերգելով Կարեն Կարապետյանին, նշում է. «Երբ որ դուք էն ժողգործիքների վրա նվագում էիք, աշխարհում ամենամեծ հիթը եղավ դա»: Վարչապետը ժպիտով արձագանքում է.
Հարուցվել է քրեական գործ՝ Գյուլագարակ գյուղի աշակերտների թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ: 2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել
«Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը,
Թիրախի տասնմեկերորդ նիշը
Ես նորից վերադառնում եմ նավի տեսիլքին, որի մասին մի անգամ արդեն գրել եմ. ասելիքս էր` նավի տեսիլք չունեցող ազգը իր ներսից նավապետ չի կարող ծնել: Այնինչ արդեն մոտենում է նավապետ ընտրելու շրջանը, եւ մեր ամենօրյա մանրախոսությունները, ենթախոսությունները եւ ենթագուշակությունները շատ հեռավոր առնչություն ունեն այն նավի հետ, որի համար նավապետ ենք ուզում ընտրել: Ո՞ւր, ի՞նչ ճանապարհ
Շարքային միջանձնային միջադեպը քաղաքականացվել է. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև այսօր գրանցված հերթական բախման վերաբերյալ: Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից,
Ահազանգ. Հունան Ավետիսյան փողոցում կա քարաթափման վտանգ:
Մարտի 4-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցում առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Թեժ պայքարի պատրաստ է
Հարցազրույց Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից առաջադրված Վարդան Բեյլերյանի հետ – Ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ: – ՀԱԿ-ը ինձ համար հարազատ կուսակցություն է, եւ ես ընդունել եմ ՀԱԿ-ի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում թեկնածու առաջադրվելու առաջարկը: Սակայն չեմ թաքցնում, որ իմ միակ նպատակը պատգամավոր դառնալը չէր: Լինելով հայրենադարձ՝ ցանկանում եմ բարձրաձայնել
Ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա. ԿԳՆ
ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում: ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին,
Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին վստահեցրել է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական
«Ինձ պետք է պատասխանատու խումբ, ժամկետ». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ
Մեր ֆիզիկոսները կարտադրեն իզոտոպներ, որոնք մինչ այդ ներկրում էինք արտերկրից
Հատկապես չարորակ նորագոյացությունների ախտորոշման համար այդքան կարեւոր ռադիոիզոտոպների արտադրությունը մեր երկրում ձգձգվում է: Մինչդեռ մեկ օր շուտ այդ կենտրոնի շահագործումը մարդկանց կյանք կարող է փրկել, բացի այդ՝ նպաստել, որպեսզի հազարավոր դոլարներ գնան ոչ թե արտերկրների բյուջեներ, այլ Հայաստանի: Տարիներ ի վեր մեր երկրի որոշ թվով քաղաքացիներ ստիպված են լինում քաղցկեղի կամ սրտանոթային լուրջ հետազոտությունների համար
«Մեղավորն Ընտրական օրենսգիրքը չէ». Գևորգ Դանիելյանը՝ վարկանիշային թեկնածուի դանակահարության մասին (Տեսանյութ)
Դանիելյանը ԸՕ որոշ դրույթների հետ համաձայն չէ, բայց չի կարծում, թե նշյալ դեպքի պատճառը մրցակցության տեղիք տված վարկանիշային ընտրակարգն է
ՀՀԿ մամուլի խոսնակ. «Արտաշատում կատարված միջադեպը քաղաքական դրդապատճառներով չի պայմանավորված»
Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ոստիկանությունը պետք է խնդրով զբաղվի
Հայկական կողմն Ադրբեջանին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել
Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վայքի և Եղեգնաձորի ավտոճանապարհներին անձրև է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ալիկ Սարգսյանը՝ «աղջկա թեմայով» ծեծկռտուքի մասին
ՀՀԿ ռեյտինգային թեկնածուն պնդում է, որ բախումն ընտրությունների հետ կապ չունի
Լաչինի առաջին բնակիչ. «Ապրում էի Ռոբինզոնի նման, հաճախ շուն, վայրի կատու եմ խփել, որ ուտեմ, բայց այնտեղ տեր էի, ուժեղ էի, որեւէ մեկից կախում չունեի»
Պատերազմի դեմքը Ծարավ Աղբյուրի նորակառույցներից ձախ՝ ցեխոտ ճանապարհը տանում է Լաչինի առաջին բնակչի՝ Ալբերտ Ավետիսյանի «առանձնատուն»: Լուսանկարում պատկերված «առանձնատանն» ապրում են երկուսով՝ 24-ամյա դստեր հետ. երեխան Լաչինի առաջին ծնունդն է եղել: Երբ քաղցկեղից մահացել է բուժքույր կինը, Ալբերտն այլեւս անելիք չուներ ու դստեր հետ վերադարձել է Երեւան: Դուստրը մինչ չափահաս դառնալը գտնվում էր մանկատանը: Այսօր
«Կրթության ոլորտում չպե՛տք է սոցիալականը շեշտադրվի»
Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ -Պարոն Շահինյան, 2016թ. վերջերին վերընտրվեցիք ռեկտորի պաշտոնում: Կուզեինք ամփոփ տեղեկացնեիք անցած տարիների եւ ձեր պաշտոնավարության առաջիկա ժամանակահատվածում որդեգրած ռազմավարության մասին: – Ձեր հարցը տարողունակ պատասխան է ակնկալում: Եթե հակիրճ, ապա մեր հաջողություններից ամենագլխավորը՝ ձեռք բերեցինք ինստիտուցիոնալ հավատարմագրում, ինչը հնարավորություն է ընձեռում մեր ուսանողին ստանալ
«Փոքր քաղաքում լավագույն դեպքում կարող ես ուսուցիչ աշխատել»
Սեւանցի երիտասարդներն ուզում են վանել գորշությունը Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ Գոհար Մնացականյանն ապրում է Սեւանում: «Առավոտի» հետ զրույցում Գոհարը փաստում է, որ բոլոր փոքր քաղաքները նման են խնդիրներով, Սեւանը նույնպես բացառություն չէ: «Շատ տխուր է վիճակը, մարդն ավարտում է ինստիտուտը, վերադառնում է հայրենի քաղաք, սակայն մշակութային ոչ մի բան չկա, չկա նաեւ ինքնադրսեւորման հնարավորություն: Մեր քաղաքը Սեւանա
«Մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք
Մարտի 5-ից դատախազությունում կգործի թեժ գիծ
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ: Ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն: Նշված 19 հաղորդումներն ուղարկվել
Հերթական բախումը ՀՀԿ-ականների միջև` Արարատում. lragir.am
Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև այսօր հերթական բախումն է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ Արտաշատ քաղաքում բախվել են ՀՀԿ-ական թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի, ով նաև ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է, կողմնակիցները: Նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ալիկ Սարգսյանը հարցին ի պատասխան չհերքեց միջադեպի մասին: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր
Դիտորդների իրավունքները՝ ԱԺ ընտրություններում. ո՞ր դեպքում է նրանց աշխատանքը խոչընդոտելը հանգեցնում ազատազրկման (ֆոտոշարք, տեսանյութ)
«Արդեն ունենք գրանցված հազարից ավելի դիտորդներ: Թվերը վերջնական չեն, դեռ գրանցման ժամանակահատված կա»,-ասաց ԿԸՀ պաշտոնյան
«Սպասում են մահանա, դիակը մեզ ուղարկեն». Ա1+
ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով ավելի է ծանրանում: «Թեւի տակ ուռուցք է առաջացել, որը կապված է սրտի հետ եւ ողնաշարի ճողվածք ունի»,- ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել էին կալանավայրի հիվանդանոց, 15 օր մնացել է այնտեղ, ցավազրկողներ են ներարկել, թեթեւացրել ցավը եւ նորից տեղափոխել կալանավայր:
Արմեն Մկրտչյան. «Մենք կորցնելու ժամանակ չունենք»
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Թիմը նախապատրաստվում է մրցաշրջան 2017-ի պաշտոնական մեկնարկներին: Նորանշանակ գլխավոր մարզիչը հավաքի հրավիրել է ազգային եւ երիտասարդական հավաքականների շուրջ երեք տասնյակ ըմբիշների, որոնք այս փուլում աշխատում են հատուկ ֆիզպատրաստվածության եւ մրցագորգում տեխնիկայի հղկման եւ նոր վարժություններ յուրացնելու ուղղությամբ: Մարտի 8-ին
«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար պատասխան է տալու
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) մամուլի հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 6-ին սկսված մի դատավարության առիթով, որտեղ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար պատասխան էր տալու Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի
Սամվել Բեգլարյան. «Ազգային ժողով բոլոր մղվողներն անձնաշահ, եսակենտրոն մարդիկ են» (Տեսանյութ)
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանն ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեխնիկական առումով ընտրողների համար նորություն են, ինչը բարդությունների է հանգեցնելու: Նա Հայաստանի համար շատ համարեց 1500 պատգամավորության թեկնածուի առկայությունը: Նոյեմբերյանցի գրողի խոսքերով՝ թեկնածուները խորհրդարան մտնելու համար խոսում են ժողովրդին բարօրություն անելու մղումից, մինչդեռ ժողովրդին բարօրություն անելու համար տարբեր աշխատանքներ
Հայկական վերածննդի ներկայացուցիչը` աչք հանելու ու կաշի քերթելու մասին. «Դրանք ժողովրդական ասացվածքներ են»
Զոյա Թադեւոսյանը կարծում է, որ վաղուց փչացրել են ժողովրդին
Քրիստոնեության ամենաակնհայտ տարբերությունը մյուս կրոններից
Աստված մեկ է: Բայց աշխարհում մոտ 4000 կրոններ կան: Գիտե՞ք ինչու են այսքան կրոններ ու գնալով շատանում: Որովհետեւ սրանցից ամեն մեկը ստեղծում է Աստուծո իր սեփական կերպարը, իր սեփական հասկացողությունը եւ հենց դրանով էլ տարբերվում մյուսներից: Այս բոլոր կրոններն ունեն մի ընդհանրություն ու հենց դրանով էլ տարբերվում են քրիստոնեությունից: Այ, հարցրեք ցանկացած կրոնի ներկայացուցչի, թե


















































