Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի մեկնարկը` Պառավաքարից (Տեսանյութ)

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց։ Մեկ ամսից քիչ ժամանակ ունենք, որպեսզի ներկայացնենք ստեղծված իրավիճակում փոփոխություններ մտցնելու մեր տեսլականը։ Պատիվ ունեմ ներկայացնելու «Ծառուկյան» դաշինքը, և ղեկավարելու մեծ կառույց, որը Հայաստանի ամբողջ տարածքում ներգրավվածություն ունի բոլոր մարզերում և խոշոր համայնքներում։ Կո՛չ եմ անում յուրաքանչյուրին, այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը, քարոզել ու քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։ Թիմային սկզբունքը պետք

«Ամեն քաղաքացի կունենա զենք, իսկ առաջնագիծը կպահեն միայն պայմանագրայինները». ԵԼՔ-ի ծրագիրը՝ մանրամասն (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ծրագրով դաշինքը խոստանում է միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության վերականգնման համար

Հերթական ռազբորկան ՀՀԿ-ականների միջև. hraparak.am

Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն այսօր բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից: «Տավրոս Գևորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետև Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը,

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական տանկի խոցումը (Տեսանյութ)

Էդգար Էլբակեանը հրապարակել է տեսանյութ, որը պատկերում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Shuli Hakobyanի կողմից 6-րդ ՊՇ 155 մ/դ մատույցներում ադրբեջանական տանկի խոցման և այրվելու կադրերը։

Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»

Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10

Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Մեղրու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Պատանի երկրապահները երդվեցին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվող երդմնակալության ամենամյա միջոցառմանը մարտի 5-ին Երևանից և հանրապետության մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորը, պատվով շարունակել Սպարապետի գործը։ Անդրադառնալով օրվա խորհրդին ու կարևորությանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արժևորեց Վազգեն Սարգսյանի դերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի ստեղծման գործում, նշեց, որ որոշակի ժամանակ պետք

«Արցախի միջազգային ճանաչում այսպիսի թուլացված Հայաստանով, որեւէ մեկը թող չակնկալի». Ստյոպա Սաֆարյան

«Միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր լինելու խուսափել պատերազմից»,- պնդում է  Ստյոպա Սաֆարյանը

«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

«Մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որ երազում էին Վազգենը եւ մնացածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, որը պանթեոն էր այցելել՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելու: Սասուն Միքայելյանն ուրախ է, որ այս օրը համընկնում է քարոզարշավի մեկնարկի հետ եւ վստահ է, որ իրենք գնում են դեպի հաղթանակ.

«Որ հազար տարի էլ ապրեն՝ Վազգենի կես օրը չեն ապրելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Արամ Սարգսյանը պատմեց, թե ինչ նախարար է եղել Վազգեն Սարգսյանը, տեղ է ման եկել, որ գոնե 5 րոպե աչքը կպցնի: Նրա խոսքերով՝ դժբախտաբար, իրենցից հետո եկածները ծառայեցին միայն փողին, հարստությանը, ճոխությանը: Որ հազար տարի էլ ապրեն՝ Վազգենի կես օրը չեն ապրելու:

Ցանկություն ունենք մրցակիցների հետ նախընտրական պայքարի նոր մշակույթ ձևավավորել. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ Հարգելի գործընկերներ, Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։ Ներկայացնելու ենք բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, մեր բոլորի

«Վարչապետը լավ կաներ ճշտեր, նոր հայտարարություն աներ». Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

Անդրանիկ Քոչարյանը վստահ է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ՝ բանակի հետ կապված այսպիսի անհեթեթ շահարկումներ երբեք չէին լինի: Կլիներ երկրի տիրոջ խոսք. «Վազգենը տեր էր, մենք հիմա տիրոջն ենք կորցրել եւ հիմա փնտրում ենք այսքան տարիներին ու չենք գտնում: Չենք էլ գտնի, որովհետեւ Վազգենի կառավարությունը կարճ աշխատեց, բայց նրա թողած էներգետիկան եւ ազնիվ մղումները ոչ մեկը այսօր չի կարողացել լրացնել:

«Հասկանում ենք, որ ժողովրդի դժգոհությունը նաեւ մեզ է ուղղված». ՀՅԴ նախընտրական ծրագիրը՝ ամբողջությամբ (Ֆոտոշարք, տեսանյութ)

«Այս խորհրդարանը մեր պետության պատմության մեջ նորից դառնալու է հիմնադիր խորհրդարան, քանի որ լինելու է շարժիչ ուշ՝ բարեփոխումների համար»

Բագրատյանը՝ ՀՀԿ-ի չիրականացած նախընտրական խոստումները թվարկեց

«10 տարում երկիրը լքել է 320.000 մարդ, երկրի բյուջեն դոփում է  տեղում»

«Մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք». Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետական կու­սակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդա­րանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից

Մալաթիայի թաղապետն` այն մասին, թե օրական երկու լավաշ բաժանելուց այն կողմ ի՞նչ են պատրաստվում անել ընտրություններին (Տեսանյութ)

Մեր պատգամավորները՝ թե՛ Ալեքսանյանը, թե՛ Կորյուն Նահապետյանը մշտապես եղել են մեր բնակչության  կողքին, այնպես չի, որ ընտրությունից ընտրություն են հայտնվում, ամեն տարի փորձել են իրենց ծրագրերով լինել մեր բնակչության կողքին:

«Արցախը պետք է միանա ՀՀ-ին». ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը (Տեսանյութ)

Կարեւոր է ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական գործակցության ամրապնդումը պայմանագրային մակարդակով

ՀՎԿ-ի նախընտրական խոստումներից է՝ բանկերի հնարավորությունների սահմանափակումը

«Մեր  առաջիկա գործը լինելու է համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով  սահմանափակել բանկերի հնարավորությունները, որ չկարողանան քաղաքացիների բնակարանները բռնագանձել»:

Լոռու մարզում «ԵԼՔ»-ը քարոզարշավը սկսեց ավտոերթով (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, կմասնակցեն 5 կուսակցություն եւ 4 նախընտրական դաշինք: Վանաձորում «ԵԼՔ» դաշինքը քարոզարշավը սկսեց ավտոերթով: Երթի մեկնարկը տրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբին հարող տարածքից: Որից հետո շարասյունն անցավ Վանաձոր քաղաքի թաղամասերով եւ ուղեւորվեց դեպի մարզի տարբեր համայնքներ: «Քանի որ քարոզարշավի առաջին օրն է, որոշել ենք

«Անփորձ եմ, չեմ տիրապետում լրատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին». Սեյրան Օհանյան

Մեր թիմակիցներից շատերը նախկինում մասնակցել են ընտրական գործընթացների, քարոզարշավների եւ անշուշտ, փորձառություն ունեն: Չեմ թաքցնի, որ այդ գործում ես անձամբ անփորձ եմ, չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտիրիգներին, լրատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին:

«Առաջիկա 5 տարում կունենանք 5 եւ ավելի տոկոս տնտեսական աճ». Դավիթ Լոքյանը՝ ՀՅԴ ծրագրի տնտեսական բաղադրիչի մասին (Տեսանյութ)

ՀՅԴ-ի պայքարն ուղղված է լինելու ՀՆԱ-ի աճին, քաղաքացիների եկամուտների ավելացմանը

Խոշոր սուպերմարկետները ժամը 21-ից հետո փակվելու են, 18 տարեկանները առաջնագիծ չեն գնալու. ՕՐՕ-ի ծրագիրը

ՕՐՕ-ն խոստանում է արգելել նոր խոշոր սուպերմարկետների կառուցումը, իսկ արդեն գոյություն ունեցող սուպերմարկետների համար աշխատանքային ժամ են սահմանելու մինչեւ երեկոյան ժամը 21.00-ն, որպեսզի դրանից հետո գոնե փոքր խանութները հնարավորություն ունենան աշխատելու: Մինչեւ 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսները 5 տարով ազատելու են հարկերից: Ըստ «ՕՐՕ»-ի` փոքր բիզնեսը ընտանիքներ են պահում, ու եթե պետությունը չի կարողանում օգնել, գոնե չպետք է խանգարի:

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ես սաղի տեղը խոսացել եմ, իմ խոսացածը հետ տվեք». Վիգեն Սարգսյանի մաղթանքն ու գեներալ Մանվելի կատակը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ուզում եմ մի բան մաղթել մեզ, որ այսօր լուսավոր, գարնանային օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որ պետք է ուղեկցի ընտրարշավը՝ այսօրվանից սկսած, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր գիտակից եւ կողմնորոշված ընտրությունը կատարել առաջիկա ԱԺ ընտրություններում:

Տարոն Մարգարյանի զրույցը՝ Գագիկ Շամշյանի հետ. «Եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր» (Տեսանյութ)

Այսօր Եռաբլուրում Գագիկ Շամշյանը մոտեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու դժգոհեց, որ տանիքներից կախված սառույցը դարձել է բնակիչների համար պատուհաս. «Տանիքներից սառցաբեկորներն ընկնում են, մեքենաներն են վնասում էս խեղճուկրակ ժողովրդի, փոխհատուցում չի լինում, դա ո՞նց է լինելու: Շատ ներողություն, հիմա եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր, երկու կիլոյանոց սառույցը կսարքեին մի տոննա,

Տարոն Մարգարյանը՝ Գալուստ Սահակյանի հարսի ձայնագրության եւ թաղապետերի օգնության մասին

Ոչ միայն այս տարի, ամեն տարի իրենք իրենց աշխատանքն են կատարում, պարբերաբար ունենք հանձնաժողով, քաղաքացիները դիմում են, քննարկվում է հարցը, սոցիալապես անապահովներին միշտ էլ աջակցել ենք: Այնպես չէ, որ եթե քարոզարշավը սկսել է՝ քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակազմի դռները փակ են:

«Որեւէ նախարար չպետք է որոշի որեւէ մշակութային արժեքի ճակատագիրը». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

«Վերացնել հուշարձանների ավերումը». «Կոնգրես-ՀԺԿ»-ի առաջարկները՝ կրթության եւ մշակույթի համար

«Փոխզիջումների մասին քննարկումներ բացելը Արցախի համար հայանպաստ լուծման չի տանելու» (Տեսանյութ)

Խորհրդարանում տեղ զբաղեցնելու հավակնորդ ուժերը սկսում են իրենց քարոզարշավը. դաշինքներն ու կուսակցությունները պետք է որ հանրությանը ներկայացնեն իրենց ծրագրերը: Նրանք պետք է որ հանրությանը վստահեցնեն՝ պայքարելու են կոռուպցիայի դեմ, տնտեսության վագրային թռիչքներ են խոստանալու, թոշակներն ու աշխատավարձեր են բարձրացնելու, ու այս շարքից նման բազմաթիվ լավ խոստումներ: Մինչ քարոզարշավի մեկնարկն էլ տարբեր ուժեր ասում էին, որ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի  6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

«Բա ո՞ւմ ձայն տան». Սուրիկ Խաչատրյանը վստահ է առաջիկա 20 տարում ՀՀԿ-ի դիրքերը չեն թուլանա (Տեսանյութ)

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ին շանսերը Սյունիքի մարզում ինչպե՞ս է գնահատում հիմա, երբ ինքը չի պաշտոնավարում՝ նա պատասխանեց. «Բայց հիմա խի՞ պետք ա պարտվի: Ժողովուրդը նույն ժողովուրդն են, մենք էլ կազմակերպելու ենք, օգնելու ենք, հստակ ՀՀԿ-ն չի պարտվելու»: Ավելին՝ Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ առաջիկա 20

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031