Օրվա լրահոսը
«Հաց բերողն» արնահոսում է. Տիգրան Եգորյան
Հաց բերող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է. 01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ
ՕՐՕ-ի ներկայացուցիչ. «Մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է»
«Հայք» տեղեկատվական կենտրոնը մարտի 4-ին հյուրընկալել էր Զոյա Թադևոսյանին (ՀԺԿ-Կոնգրես), Սուսաննա Մուրադյանին (ՕՐՕ դաշինք), Մարիանա Ֆրունջյանին («Հայկական վերածնունդ») եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանին: Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ թեկնածու կանայք խոսեցին սեփական կուսակցությունների ծրագրերի, իսկ քաղաքագետը՝ բոլորի մասին: Զոյա Թադեւոսյանը մասնավորապես նշեց. «Մերժելով պոպուլիզմը, խորհրդարանում մանդատ կորզելու լայնորեն տարածված պրակտիկան՝ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է մի կարգախոսով, որը իրարամերժ
ԵԱՀԿ դիտորդները` ՀՀ ոստիկանությունում
Մարտի 3-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության դերը, խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դավոր Չորլուկան ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական
Ապրիլի 2-ին կհայտարարվի տեխնիկական նոկաուտով հեռացվածների ցուցակը
Առջևում համապետական ընտրություններն են և երկու օրից կսկսվի մրցապայքարը ոչ միայն օրվա իշխանության և կառուցողական ընդդիմադիրների միջև, այլև նույն հավաքականի ներսում: Եվ սա դեռ բոլորը չէ…: Իսկ այժմ վերադառնանք ռինգ: Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Սյուզի Քենթիկյանի մենամարտերով հիանում է ողջ հայ ժողովուրդը: Նրանք ռինգում ցուցաբերում են ազնիվ մարզիկի ողջ հնարավորությունները և կարողությունները: Նույնիսկ մեզ համար
Արյան բարձր ճնշումն իջեցրեք դեղաբույսերի օգնությամբ
Արյան բարձր ճնշման ժամանակ օրգանիզմում արյան շրջանառության համակարգում հիմնական ծառայությունն ընկնում է փոքր արյունատար անոթների վրա: Այդ ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ածխաջրերով առավելապես հարուստ սննդամթերք, ինչպիսիք են մրգերը, կանաչեղենը, հատապտուղները, մեղրը եւ ընդհակառակը՝ չչարաշահել սպիտակուցներով հարուստ եւ ածխաջրերի պակասով աչքի ընկնող սնունդը՝ ձուն, միսը, կաթը, պանիրը, սիսեռը, ընդեղենը՝ ընկույզը: Բացի սննդակարգը, դեղաբույսերով արյան ճնշման
Ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը. Անդրիաս Ղուկասյան
Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին Հարգելի միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներ, Գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից
Ինչ ուղերձ կը պարունակեն Թուրքիոյ մէջ Կարօ Փայլանի հանդէպ ճնշումներն ամբողջ հայութեան համար. «Ակօս»-ի անդրադարձը
Պոլսոյ հայկական պարբերականներէն «Ակօս»-ի խմբագիր Եդուարդ Տանձիկեանը, խօսելով Թուրքիոյ ընդդիմադիր Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանի դատական վերջին քաշքշուկներուն մասին, նշած է, որ երկրի իշխանութիւններն ու դատական համակարգը Փայլանի հանդէպ իրենց կողմնակալ վերաբերմունքով փաստացի ցոյց կու տան իրենց դիրքորոշումը հայերուն ու Հայկական հարցին հանդէպ: Յիշեցնենք, որ Փայլանին վիրաւորած թուրք լրագրողին դէմ բողոքը
«Երբ սկսում ես օրենքի տառով վերլուծել, պարզվում է՝ քարոզչություն չէ». Հերիքնազ Տիգրանյան. «Հրապարակ»
«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»,-մեզ հետ զրույցում Մուկուչյանի «տրամաբանությունն» իրավական տեսքի բերեց «Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ նշելով, որ որքան էլ դեմ լինեն, փաստն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ նոր օրենսգրքով կա այդ ամենը թույլատրող
«Ապրիլից առաջ մերոնք իմացել են հարձակման մասին ու ի՞նչ. ոչի՛նչ». Արկադի Տեր–Թադևոսյան. «Փաստ»
Ներկայացնում ենք հատված է Արցախի Ազգային հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանի` Կոմանդոսի հետ հարցազրույցից. – Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք: – Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ
Թագավորը նույնիսկ հացթուխ է եղել
Ինչպես ունենանք ինքնարժեքով եւ որակով հաց: Բոլորս էլ գիտենք, որ հանապազօրյա հացը, մեղմ ասած՝ այն չէ, կամ, ավելի ճիշտ՝ երբեմն վտանգավոր: Շատ տեղերում խմորը չի հասունանում, չգիտենք` ի՞նչ ալյուր է, ի՞նչ է խառնվում, ի՞նչ ջուր, ի՞նչ հիգիենայի փուլերով է անցնում՝ մինչեւ հասնում է մեզ: Մի խոսքով՝ գրավիչ, կախվածություն առաջացնող եւ արագ թխելու համար ինչ ասես
Երբ կսկսվի քարոզարշավը, գուցե նորմալ լինի նաեւ մարդկանց հանդիպելն ու ընտրակաշառք տա՞լը. «Ազգ»
Ստացվում է, որ մարդկանց հետ հանդիպելն ու նրանց խոստումներ տալն այս պահին նորմալ է: Այս պահից հետո, երբ կսկսվի քարոզարշավը, գուցե նորմալ լինի նաեւ մարդկանց հանդիպելն ու ընտրակաշառք տալը: Ընտրություններից հետո հնարավոր է նորմալ լինի մարդկանց չհանդիպելը, մանավանդ մարզերից ռեյտինգային կարգով ընտրվածների պարագայում, որոնք, փաստորեն, պետք է աշխատեն Երեւանում եւ չեն կարող, այն էլ վատ
Սևանի կայարանի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ
Մարտի 3-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի ՀԿԵ երկաթգծի Սևան քաղաքի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՀԿԵ երկաթգծի Զոդ-Սևան հատվածի 87-րդ կմ-ի PK-2 հատվածում բախվել են «Opel Astra G» մակնիշի
Ընտրակաշառքները կարող են բերել դրամի կարճաժամկետ արժևորմանը. «ՀԺ»
Ընտրակաշառքների համար նախատեսված գումարների հիմնական մասը պահվում է արտարժույթով, իսկ ընտրակաշառքը բաժանվելու է դրամով: Դա նշանակում է, որ շատ կարճ ժամանակահատվածում շուկայում ստեղծվելու է դոլարի առաջարկի կտրուկ աճ: Դա համընկնելու է հարեւան Իրանից մարտի կեսից նովրուզի տոնի առթիվ մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքի հետ, երբ ավանդաբար առաջանում է դոլարի ավելցուկ: Այս երկու գործոնները միասին որոշակի ցնցումներ
Էրդողանն ու Ալիեւն իսլամական աշխարհին «ոտքի են հանում»՝ ԼՂ խնդրով
Թուրքիան ու Ադրբեջանը ԼՂ հակամարտությունում կրոնական գործոն են մտցնում Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը լարված է: Ադրբեջանը կրակում է հրթիռահրետանային կայանքներից, կիրառում է հակատանկային կառավարվող հրթիռներ: Սա նախապատերազմական իրավիճակ է` առանց չափազանցությունների: Առաջին արձագանքը հարեւան Իրանից հնչեց: Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես եկավ հայտարարությամբ, որում Հայաստանին եւ Ադրբեջանին «զսպվածության» կոչ արեց: «Իրանը հյուսիսային
«Քվեարկության տեսագրումը եւ ուղիղ հեռարձակումը նվազեցնում են անվստահության մակարդակը». Ալեքսեյ Կարցով (Տեսանյութ)
Ըստ ԱՊՀ փորձագետի՝ չարժե թերագնահատել ԸՕ-ով սահմանված տեխնիկական նորամուծությունները, որոնք արդեն իսկ կիրառվում են ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում
Անտառների հաշվին՝ նախընտրական բարեգործությո՞ւն. «Հրապարակ»
Արարատի մարզի գյուղերում հաճախ կարելի է հանդիպել վառելափայտով բեռնված ավտոմեքենաներ, որոնք կարիքավորներին անվճար վառելափայտ են հասցնում Մուրադ Մուրադյանի, ՀՀԿ-ի կամ Դավիթ Համբարձումյանի՝ Մասիսի քաղաքապետի անունից: Հասկանալի է, թե ինչու է չորս տարի բնակչության երեսը չտեսած Մուրադյանը մտահոգվել, որ գյուղացիները չմրսեն: Բայց ո՞ւմ հաշվին: Մուրադյանի որդին՝ Սահակ Մուրադյանը, սեպտեմբերից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Թե
Հայաստանում սննդամթերքը թանկացել է. «ՀԺ»
Գնանկումը տեղի է ունեցել հիմնականում ոչ պարենային ապրանքների էժանացման հաշվին: Իսկ սննդամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 3.7 տոկոս: Սա հիմնականում տեղի է ունեցել բանջարեղենի եւ մրգի կտրուկ թանկացման հաշվին: Բանջարեղենը եւ միրգը անցած տարվա փետրվարի համեմատ թանկացել են 20‐21 տոկոսով: Այսպես. ծաղկակաղամբը թանկացել է երկուսուկես անգամ, կանաչ սոխը` 64 տոկոսով, սխտորը` 56 տոկոսով, կանաչեղենը` 53
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Արմինե Հովհաննիսյան. Խորհրդարանում ռոտացիոն սկզբունքով թարմություն մտցնելը պակաս կարեւոր չէ սերնդափոխությունից
«Առավոտ» օրաթերթի զրուցակիցն է Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում: – Տիկին Հովհաննիսյան, Դուք Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող դպրոցներից մեկի տնօրենն ենք, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու: – Պատգամավոր դառնալն ինձ համար երբեք ինքնանպատակ
Վարչապետի կոչը տեղիք է տալիս տարբեր հարցադրումների. «Ազգ»
Վարչապետի կոչը բնականաբար տեղիք է տալիս տարբեր հարցադրումների: Ուստի փորձեմ դրանց մի մասը շարադրել ստորեւ. – Ի՞նչ եք ծրագրում անել սփյուռքում կազմակերպությունների ներսում եւ միջեւ համախոհություն հաստատելու կամ դրան նպաստելու ուղղությամբ: Ընդունո՞ւմ եք, որ այս կարեւոր առաջադրանքը տապալվել է իշխանության որոշ օղակների կողմից նաեւ: – Ի՞նչ է անելու սփյուռքահայ երիտասարդ մասնագետը (բժիշկ, ճարտարագետ, ճարտարապետ կամ
«Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան. «168 ժամ»
«Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ
Ընտրական օրացույց. 30 օր առաջ. (տեսանյութ). Ա1+
1995-ի խորհրդարանը ձեւավորվելու էր անկախ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին ընտրություններով: 13 կուսակցություն եւ մոտ 8 հարյուր թեկնածու է մրցում 190 տեղի համար: Մամուլն ահազանգում է՝ առաջին ընտրակաշառքը ալյուրն է: «Պայքարում են ոչ թե գաղափարները, այլ՝ բնազդները»,-ըստ «Ռեսպուբլիկա Արմենիայի»` հայտարարում է ընդդիմադիր ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը: Քարոզարշավից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ ընտրությունների
«ԸՕ փոփոխությունները խնդիրներ եւ դժվարություններ են ստեղծում». Դմիտրի Գլադեյ (Տեսանյութ)
«Ընտրական գործընթացն այնքան էլ չի արտահայտում քաղաքական իրականությունը»,-ասում է ԱՊՀ փորձագետը
Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին ամբողջությամբ (տեսանյութ)
Բրյուսել կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Euronews-ին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարո՛ն նախագահ, շնորհակալություն Բրյուսելում Euronews-ին հանդիպելու համար ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: Արդյո՞ք դա քայլ առաջ է կամ հետ Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց 2013թ-ին: – Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք ուղղակի պետք է այնպես անեինք,
Ի՞նչ խախտումներ է բացահայտել գլխավոր ռազմական տեսուչը. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»:
Եթե հարցը լուծված չլինի, այսօր էլ միանալու եմ ցուցարարներին. Հրանտ Թոխատյան. aysor.am
Ազատություն «հաց բերողին». սա է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը, ովքեր միտված են գոնե այս կերպ հասնել նրան, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատություն շնորհեն: Երիտասարդների պահանջին է միացել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը: «Մարտի 1-ի երեկոյան դուրս գալով «Մեա կուլպա 2» ներկայացումից՝ նկատեցի, որ այդ ցուրտ գիշերով
Մոսկվայի նոր «ականը» Հայաստանի եվրոպական ճանապարհին. «Ժամանակ»
Երեկ Երևան է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Վոլոդինին ընդունել է նաև Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից ոչ արտառոց թվացող այս հայ-ռուսական փոխայցելության հերթական դրվագում, սակայն, կա մի ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ Վոլոդինի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» ռուսական գործակալությունը, Հայաստան է ժամանել նաև այսպես կոչված
ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Իրադրությունն առաջնագծում
Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 380 կրակոց: Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Բարի լույս, տիկին Արուս, Բրախի Լոսն, արի հետ: Քո լվացքը չորացել է, Եվ ունենք նոր վարչապետ:


















































