Օրվա լրահոսը
Տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը
Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը: Միջոցառմանը մասնակցեցին գերատեսչությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղական համայնքների ներկայացուցիչներ, հյուրընկալ ընտանիքներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ և ասել, որ «Արի տուն»-ը
Կայացել է «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» ցուցահանդեսի բացումը. (Ֆոտոշարք)
Չինական ցուցահանդես եւ թեյախմություն Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում
Կրթական ծրագրերում կներդրվի տեղեկատվության անվտանգության բաղադրիչ
Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ
«Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել»
ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին
Հարուցվել է քրեական գործ՝ Գյուլագարակ գյուղի աշակերտների թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ: 2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել
Բերձորի դպրոցում կայացավ բասկետբոլի շրջանային առաջնություն
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում կայացավ պատանիների բասկետբոլի շրջանային առաջնություն: Բացի Բերձորի 2 միջնակարգերից, առաջնությանը մասնակցեց նաև 3 թիմ՝ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան և Գետամեջի միջնակարգ դպրոցներից: Առաջնության կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջնությունը կայանում է Արցախի հանրապետության ԿԳՍ
Մովսես Շահվերդյան. «700 հազար ձայն երբեք փողով ոչ ոք չի կարող գնել» (Տեսանյութ)
Ռեյտինգային ընտրակարգը ժամանակավրեպ է
«Եթե փոխզիջումները կհակասեն ՀՀ եւ ԼՂ շահերին, մենք չենք գնա դրանց». «ՕՐՕ» դաշինքի թեկնածու
«Չի լինելու մեկ թեկնածու, որի հայտարարության մեջ կլինի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերին հակասող առաջարկ»,-ասաց նա
Վարչապետն ընդունել է Եվգենի Կասպերսկիին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետ և ընդգծել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում: Եվգենի Կասպերսկին գոհունակություն է հայտնել իր գլխավորած ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքից և կարևորել ՏՏ ու կիբեռանվտանգության
Մարտահրավերները պահանջում են լինել խելացի և կիրթ. Կարեն Կարապետյանն ուսանողներին հանձնել է կրթաթոշակի հավաստագրեր
Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն,
Ինժեներական աշխատանքներ կատարելիս 3 ժամկետային զինծառայողներ ստացել են բեկորային մարմնական վնասվածքներ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ
Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին. «Եթե հիշենք եւ չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը…»
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, ԱԺ պատգամավորներ Վոլոդյա Բադալյանի, Ռուբիկ Հակոբյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌԴ ԴԺ
«Օլիգարխ են անվանում, բայց գոնե թաղի բնակչությունը ճանաչում է նրանց». Իսագուլյանը՝ ՀՀԿ ցուցակի մասին
Ըստ քաղաքական գործչի՝ ՀՀԿ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի՝ մյուս ուժերի համեմատությամբ
Լեզվակռիվ ու բոյկոտ հայտնի լեզվաբանի սպանության գործի դատաքննության ժամանակ
Նախագահող դատավորը արգելեց տեսանկարահանումը՝ պատճառաբանելով՝ տեսախցիկների լույսերն իրեն խանգարում են
Մրցանակներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք կատարված աշխատանքը, և այսօր պատիվ
ՍԱՊԾ-ում ներկայացվեց սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը: Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային
Պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ. Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը
Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիսանում է բազմաթիվ օբյեկտների, անշարժ գույքի սեփականատեր: «Դմիտրի Անատոլյեվիչ Մեդվեդևը անվնաս և կոմիկ կերպար չէ, ինչպես թվում է: Նա լուրջ կոռուպցիոներ է»,-ասվում է հրապարակման մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՌԴ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ նյութը վառ արտահայտված
Հայերէնի այբուբենի 34-րդ տառը
Եթէ հայերէն գրաւոր խօսքին բոլշեւիկեան պարտադրուած ուղղագրութեան միջոցով ծանօթացած մարդկանց հարցնենք, թէ ո՞րն է հայոց այբուբենի 34-րդ տառը, ապա պատասխանելու դէպքում, նրանք` չնչին բացառութիւններով, որոշ մտավարժանքից յետոյ, թերեւս նշեն «ու» «տառը»` չգիտակցելով, որ «ու»-ն ոչ թէ տառ է, այլ տառակապակցութիւն` կազմուած մեսրոպեան այբուբենի 24-րդ` «Ո», եւ հէնց 34-րդ` 1922-ի ուղղագրական «բարեփոխման» հետեւանքով հայոց այբուբենից «Է»
Շուրջ երկու շաբաթ գյուղացիները զրկված են եղել խմելու ջրից
Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Սուրեն Մարտիրոսյանը և հայտնել, որ տասն օր շարունակ գյուղի 4-րդ փողոցի բնակիչները զրկված են խմելու ջրից: Խնդրին լուծում տալու նպատակով բնակիչները դիմել են իրավասու մարմիններին, զանգահարել Կառավարության թեժ գծին, սակայն արդյունքը եղել է «Վիոլա ջուր» ընկերության հավաստիացումը միայն, թե խնդիրը կլուծվի,
2017 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,6 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝
Տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին. razm.info
Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մանսիմով Ջելալը (Mənsimov Cəlal): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Հրապարակվել են նաև զինծառայողի հուղարկավորությունից լուսանկարներ: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ադրբեջանական Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը իր
Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել: Կիպրոսի «Կարմիոտիսա» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց հետևյալը. «Վնասվածքս բավականին լուրջ է: Մենիսկս է պատռվել: Վիրահատությունս հաջող է անցել, բայց լրիվ վերականգնման համար կպահանջվի մոտ 4-6 շաբաթ: Դա նշանակում է, որ չեմ կարողանա մասնակցել Հայաստան-Ղազախստան հանդիպմանը»: ՀՖՖ
Սեյրան Օհանյան․ «Եթե կան խախտումներ, թող քննություն իրականացնեն». «Ազատություն» ռադիոկայան
«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը պարզաբանում է վարչապետի հայտարարությունը: «Ազատություն»- Ինչպես կգնահատեիք վարչապաետի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով ռազմական տեխնիկան չի աշխատել: Սեյրան Օհանյան- Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն
Քաղաքացին ցանկանում է նետվել կռունկից
Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է. «Իր դեմ ցուցմունք տված ոստիկանների վրա Հովհ. Ղազարյանի ազդելու հավանականությունը քիչ է»
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով, 2017 թ. փետրվարի 13-ին ազատ է արձակվել կալանքից: Անդրադառնալով կալանքի ժամկետը շարունակ երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմնի և առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդգծել է, որ քննության սկզբնական փուլերում
Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկն այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։
Փաշինյան. «Հայտնի ՀՀԿ-ական թեկնածուներն ասում են՝ սա կուսակցության ընտրություն չի, Դուք ինձ եք ընտրում» (Տեսանյութ)
Ո՞վ է լինելու «ԵԼՔ»-ի վարչապետի թեկնածուն եւ ի՞նչ տրամադրվածությամբ են նախապատրաստվում մարտի 5-ին՝ քարոզարշավի մեկնարկին
«Ժառանգության» անդամը «Ելք»-ի օգտին քվեարկելու կոչ է անում, այն դեպքում եթե «ՕՐՕ»-ին ձայն չտան (Տեսանյութ)
«Ելքի» անդամն ասում է՝ ՀՀԿ-ի դեմ ենք պայքարում, «ՕՐՕ»-ի անդամն էլ ասում է՝ ՀՀԿ-ի հետ գլադիատորական կռիվ են անում
Ըստ քրեական գործի նյութերի` ՔԿՀ աշխատակիցը թմրանյութ է մտցրել խուց
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հիմնարկի աշխատակիցը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, թմրամիջոց է մտցրել խուց և դրել կալանավորներից մեկի անձնական իրերի մեջ: Նկատի ունենալով, որ նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, ուստի
Էլեկտրոնային ծխախոտները ոչ թե խնդրի լուծում են, այլ ծուղակ
Ավանդական ծխախոտի դեմ պայքարող երկրներում վերջին տարիներին լայն տարածում են գտել էլեկտրոնային սիգարետները, որոնց վնասակար հատկությունների մասին մասնագետները չեն դադարում ահազանգել: Ավանդական ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին, օրինակ, «Philip Morris International»-ն (PMI) է, սկսել են մասնագիտանալ էլեկտրոնային ծխախոտների արտադրության մեջ եւ փորձում են գրավել այս շուկան եւս: Էլեկտրոնային ծխախոտները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝


















































