Օրվա լրահոսը

Պաշտպանության բանակի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված:

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

«Արթուր Սարգսյանն արժանի է, որ այստեղ նստենք, մրսենք, մինչեւ որոշեն նրան ազատ արձակել». Արայիկ Խանդոյանի դուստր. (Ֆոտոշարք)

Նստացույցի մասնակիցների ձայնը լսելի չլինելու դեպքում պատրաստվում են անհնազանդություն ցուցաբերել՝ «տիրող ռեժիմի դեմ»

Տավուշի գետերը ոռոգում են Ադրբեջանի հողերը

Ջրամբարների ջուրը ոռոգման համար քիչ է օգտագործվում

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրը

Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին: Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ սկզբունքները. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան

Մարտի 2-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Razm.info

Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu):  Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։ Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական

Անչափահասին տարել են բաժին եւ սպառնացել, որ կդարձնեն «ինվալիդ». (Ֆոտոշարք)

Նստացույցի մասնակիցներին կամ հարազատներին ոստիկանները հետապնդում են

Քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր

2017 թվականի մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա ամփոփված խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինվորական հաշվառման գործընթացում

«Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում՝ բազում տավուշցիներ

Ցուցակում՝ կուսակցականներ են եւ անկուսակցականներ

«Եթե էդ մարդիկ, որոնք իրար դանակահարում են, Ազգային ժողով պիտի մտնեն, ավելի լավ է այդ ԱԺ-ն չլինի»․ նախկին ՆԳ նախարար

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Լևոն Գալստյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Լենինականի միլպետի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար, անդրադառնալով Մասիսում նախընտրական լարված իրավիճակին․ երեկ Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականի կողմից ԲՀԿ-ականի դանակահարելուն, ասաց․ «Գիտեք ինչ, եթե էդ մարդիկ, որոնք իրար դանակահարում են, Ազգային ժողով պիտի մտնեն, ավելի լավ

Հայաստանի չեմպիոնուհին կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Վաղը Յուրմալայում մեկնարկում է աշխարհի չեմպիոն, լեգենդար շախմատիստ Միխայիլ Տալի արագ շախմատի հուշամրցաշարը: Մասնակցության հայտ ներկայացրած 165 շախմատիստներից 23-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայաստանը Յուրմալայում ներկայացնելու ցանկություն հայտնել է միայն երկրի 2017 թվականի չեմպիոնուհի, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Վիվառոյի» աշխատակիցը, թատրոնի դերասանուհին, ԱԺ-ի վարորդը՝ պատգամավորի թեկնածու

ՀՅԴ ցուցակով նաեւ «Վիվասել ՄՏՍ-ի» օպերատորն է պատգամավորի թեկնածու

Պոլիկլինիկայի մանկաբույժը մրցում է Սամվել Ալեքսանյանի հետ, ֆերմերն ու փականագործը՝ ՀՀԿ-ի գեներալների

ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու է 7or կայքի սրբագրիչը, մի պոլիկլինիկայի մանկաբույժ, Գյումրու ԲԿ-ի հոգեբանը, փականագործ, շախմատի ուսուցիչ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, հուշարձանների պահապան եւ այլն: Արմավիրում, որտեղ անգամ ՀՀԿ-ականների մեջ թեժ պայքար է սպասվում, ՕՐՕ-ից առաջադրվել է մի ֆերմեր, մի մենեջեր, ատոմակայանի փականագործը, 6 գործազուրկ, Արմավիրի մարզադպրոցի փոխտնօրենը:

Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և

«Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով` մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»

«Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները. Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»

Կոմկուսի պատգամավորի թեկնածուներից են թոշակառուներն ու բանվոր, բանվորուհիները

Կոմունիստական կուսակցության ցուցակը համալրել են նաեւ կաթսայատան ինժեները, փաստաբան ու դասախոս

«Թուրքական կողմը ներկայումս միտված չէ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելուն». թուրքագետ

«Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությամբ Թուրքիան միտում ունի ամեն անգամ աջակցություն ցույց տալու Ադրբեջանի ռազմամոլ նկրտումներին»

Վիգեն Սարգսյանն ընտրվել է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամի խորհրդի նախագահ

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է հանրային հավասարակշիռ ու հանդուրժողական մթնոլորտի անհրաժեշտությունը

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում

ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար

Հանդիպում իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ

«Բարեգործությունը աղմուկ չի սիրում». Մուրադ Աքյուզ

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ հայտնի գործարարի նոր ծրագրերին: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում պոլիկլինիկա է բացվել, վերանորոգվել են մանկապարտեզներ Հայաստանում և Արցախում: Մուրադ Աքյուզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ

Առաջարկել են քննարկել Լեռնանիստ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանն այսօր դիմել է Կոտայքի մարզպետին՝ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում «Գազպրոմ» ՀԲԸ  «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ

«Ուսումնասիրվել են «Ամերիաբանկի» տրամադրած փաստաթղթերը». Լուսինե Աղլամազյան

Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի զգում

Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Լիբանան

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն: Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո, դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում և Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, որտեղ ցուցադրված են Սիսի կաթողիկոսարանից փրկված եկեղեցական սպասքն ու մասունքները: Արամ Առաջինն ու Միքայել Մինասյանը միասին այցելել

Կոչ են անում ազատ արձակել «հաց բերողին»

Մենք՝ ազատամարտիկներս,անթույլատրելի ենք համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին: Հատուկ առանձնացնում ենք «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող   հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը: Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ

ՊԲ-ն ճնշել է թշնամու նախահարձակ ակտիվությունը

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը: Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: ԱՀ

100-ից ավելի գործազուրկ, խոհարար եւ Հ3-ի աշխատակիցները՝ պատգամավորի թեկնածու

Արթուր Բաղդասարյանի կուսակցության ընտրական ցուցակը խայտաբղետ է

Ուսուցիչն՝ ընդդեմ Շմայսի. ԵԼՔ-ի ցուցակում գործազուրկներ են, դասախոսներ ու մանկավարժներ

5-րդ ընտրատարածքում՝ Արարատի մարզում, ԵԼՔ-ն առաջադրել է 6 գործազուրկ մարդկանց, Արմավիրում ընդդեմ ՀՀԿ-ական գեներալների՝ Շմայսի, Սեյրան Սարոյանի, ԵԼՔ-ը առաջադրել է 3 գործազուրկի, անհատ ձեռնարկատեր Արման Ղուկասյանին, Արմավիրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու, Ֆինքա վարկային կազմակերպության մասնագետի եւ մի հաշվապահի:

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով  Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  պատվիրակության անդամներ,  առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին  և  իրավական վերլուծաբան Քսենիա  Դաշուտինային: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները

«Գետառի կառուցապատումը մեծագույն սխալ էր. ջրհեղեղի վտանգ կա». «Ա1+»

Ձնառատ ձմեռը Հայաստանում մեծացրել է ջրհեղեղների վտանգը, որը կարող է առավել իրատեսական լինել, եթե ջերմաստիճանի կտրուկ բարձրացում լինի։ Մինչդեռ հեղեղումներից պաշտպանվածության մակարդակը չափազանց ցածր է։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան ընդգծում է, այս առումով առաջին մեծագույն սխալը Գետառի կառուցապատումն էր։ «Շատերն ասում էին՝ ընդամենը մի փոքր առվակ է, որին էդքան տարածք է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031