Օրվա լրահոսը
Կառավարությունը հիանալի շոու եւ հիպնոս է անում. Կարեն Թումանյան
Կարեն Թումանյանն անեկդոտ հիշեց, որ երբ դեմդ վագր է դուրս գալիս, էլ չես նայում՝ ծառ կա, թե չկա՝ բարձրանում ես: Հիմա էլ, ըստ նրա, մեր դիմաց վագր է դուրս եկել, կործանման եզրին ենք, ու պետք է խիստ մոտեցումներ լինեն՝ փրկվելու համար:
«Առնետավազք է սկսվել. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, սոված առնետներն էլ գնում են մինչեւ մարագ». Ֆերդինանտ Առաքելյան
Ըստ Հրանուշ Խառատյանի, այլընտրանքներից մեկը «Ելք» դաշինքն է, որն արդեն հստակ կազմավորված է եւ հանրությունը համակրանք ունի: Իսկ «Համախմբումը» այլընտրանք է թե՛ գործող ռեժիմին, թե՛ «Ելքին». «Դա միջին ուժ է, որը կտրուկ քաղաքական փոփոխությունների հայտ չունի, միեւնույն ժամանակ մեղմորեն քննադատում է գործող իշխանությունների ընթացքը»:
Ստուգումներ` գազավորված ընպելիքների շուկայում. հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ: Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության
Բալասանյան կրտսերի գայթակղիչ առաջարկն ու գյուղավարչության ՀՅԴ-ական պետի լավատեսությունը
Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրեն լավ են ճանաչում, չկա մի համայնք, որտեղ մի քանի անգամ եղած չլինի: Պաշտոնյայի ասելով, իր ընտրազանգվածը կլինեն հենց գյուղերի բնակիչները: «17 տարին լրանում է՝ ինչ ես Շիրակի մարզի գյուղատնտեսության վարչության պետն եմ: Ճիշտ
Կարեն Կարապետյանն ու Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու
2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի
«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում
Փետրվարի 2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ:
Հովիկ Աբրահամյանի թիմակիցները լքում են ՀՀԿ-ն. lurer.com
ՀՀԿ-ն լքելու մասին համապատասխան դիմումներ են ներկայացրել 3 համայնքի ղեկավարներ՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավանի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի ղեկավար Գեղամ Հովակիմյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բյուրավան համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանն այսպես մեկնաբանեց կուսակցությունը լքելու իր որոշումը. «Ես այդպես եմ նպատակահարմար գտել»: Դիտարկմանը՝ որոշումը հնարավո՞ր է՝ պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն
«Ես անտեսված եմ, ինձ ոչ ոք չի հիշում». Թալիշում վիրավորված զինվորը սպառնում է հայհոյել. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված Ռոլանդ Սահակյանը սպառնում է, որ արդեն սկսելու է հայհոյել: Նա մինչեւ հոգու խորքը վիրավորված է պետության անտարբերությունից՝ իր նկատմամբ: Վիգեն Սարգսյանին խնդրել է հանդիպել իրեն՝ ոչ մի արձագանք չի ստացել: Վստահ է՝ իրենով ոչ ոք չի հետաքրքրվում:
Դադարեցվել է միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը
Հարգելի համաքաղաքացիներ. 2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ – Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով. Ջրվեժ (սկ.) – Քոչինյան – Բագրևանդի – Մոլդովական – Գայի 1-ին – Ստեփանյան փողոցներ – Գայի պողոտա – Մուրադյան
Տարոն Մարգարյան. Մշակում ենք «Խելացի քաղաք» հայեցակարգը»
Երևանի քաղաքապետը հանդիպել է Oracle ընկերության ներկայացուցիչներին
Հայտնի են միլիոնների խախտում թույլ տված տնտեսվարողները, որոնցից ՊԵԿ-ը վարչապետին բողոքել էր
Առանց փաստաթղթերի ապրանք տեղափոխելով հարկերից խուսափել են
«Նախընտրական շտաբերը ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրատեղամաս». Սաքունցը հրավիրեց ոստիկանության ուշադրությունը
Արթուր Սաքունցի կարծիքով, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծում պահակակետի գործառույթները շատ լավ ներկայացված են՝ ինչ պետք է անի, բայց մնացած խմբերի անելիքները նշված չեն: «Նշված չէ՝ օպերատիվ խումբը օրինակ պետք է հետեւի ընտրության օրը նախընտրական շտաբերի գործառույթներին, ինչ է անում նախընտրական շտաբը ընտրությունների օրը: Մենք հիմնավոր կասկածներ ունենք պնդելու, որ նախընտրական շտաբերը ղեկավարում են
«Իշխանությունն այստեղ էլ մեզ խաբեց». փաստաբանը՝ 3 տարվա ազատազրկման դատապարտված ցուցարարների մասին (Տեսանյութ)
«Դատական ակտը ոչ թե խորհրդակցական սենյակում է իրականացվում, այլ «վերեւներում»,-համոզված է Արա Զաքարյանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը
Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը, – նշել է Հովարդ Սթիվենսոնը:
Պաշտոնակատարն ուզում է դոկտոր «մկրտվել», որ Մատենադարանի տնօրեն դառնա
ԲՈՀ-ի նախագահը նամակով առաջարկել է հետաձգել պաշտպանությունը
Սաքունցը ոստիկանությանն առաջարկեց խիստ վերահսկողություն սահմանել ընտրակաշառքների հարցում
Հանրային քննարկում՝ ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի վերաբերյալ
Ֆրանսահայ Շանթ Ոսկերչյանն այդպես էլ չիմացավ՝ ինչո՞ւ էր հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում (Տեսանյութ)
Նրա մուտքը ՀՀ արգելվել էր ԱԱԾ-ի կողմից, քանի որ նրա տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում, ավելի ուշ՝ հանվել այդ բանկից
«ԱԺ Էթիկայի հանձնաժողովին չեն հավատում ո՛չ պատգամավորները, ո՛չ քաղհասարակությունը». Մոնիտորինգի արդյունքներ
ԱԺ կանոնակարգ օրենքում նոր ամրագրումները էթիկայի հանձնաժողովի կայացման օգտին չեն
«Առաջարկ լինի՝ միանգամից եմ մերժելու»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն օրերս հայտարարեց, որ չի ուզում առաջադրվել: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը: Նա պատասխանեց. «Եթե ես ծրագիրը չգիտեմ, մարդիկ ինչ են առաջարկում, ոնց են պատկերացնում… Ծրագիրը կլինի՝ կտեսնենք»: Հարցին՝ մինչ օրս ձեւավորված դաշինքներից Ձեզ հոգեհարազատ որեւէ բան չե՞ք տեսնում, նա պատասխանեց. «Կան տեղեր, որտեղ դու մարդկանց գիտես, գիտես իրենց հետ աշխատանքը,
Մովսես Շահվերդյանը հավանաբար կկանգնի Սեյրան Օհանյանի կողքին (Տեսանյութ)
Ինչո՞ւ ՀԱՍԿ-ը չի սատարում նախկին դաշնակից Գագիկ Ծառուկյանին
«Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանակիրը 3 տարով ազատազրկվեց՝ ոստիկանի վրա քար նետելու համար (Տեսանյութ)
«Նման որոշումներն ուղղված են խաղաղ հավաքների դեմ»,-համոզված է նրա պաշտպանը
Վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր
Համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը:
«Խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել»
Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ գնում ենք իշխանափոխության, ժողովրդին փողոցում չենք թողնի ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ հրավիրած ասուլիսում քննադատել էր «Ելք» դաշինքին՝ ասելով, որ լուրջ չէ իշխանափոխության հարցի շուրջ դաշինք կազմելը: Ըստ Իսագուլյանի՝ հայտնի չէ, թե այդ դաշինքում ինչ դիրքորոշում ունեն, օրինակ, ԼՂ հարցի շուրջ, երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման, տնտեսական եւ այլ հարցերում: Այս
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ
Հրանդ Մարգարեան. «Այն կարծիքը, թէ Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը, մահացու սխալ է»
ՀՅԴ Բիւրոյի ՀՅԴերկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` ՀՅԴ-ի 126- ամեակի պէյրութի ժողովրդային տօնակատարութեան Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցութեան միջոցները, դրանց տարածուածութիւնը բոլորին հնարաւորութիւն են տալիս ամէն օր հետեւելու մեզ, ամէն օր անդրադառնալու մեր գործին եւ մեր գործունէութեանը: Այլ խօսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող էք ամէն օր կարդալ, քննարկել
Աշխատանքից ազատվել են Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ
Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից: Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ: Նշենք, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ: Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը: Յուրաքանչյուր տարածքի
Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 3.4 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի արդյունքների մասին հրապարակված տվյալներում: 1000 խոշոր հարկատուների ցուցակում
«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». ցուցարարը 3 տարով ազատազրկվեց (Տեսանյութ)
Սոսո Մարգարյանը Խորենացի փողոցում քար է նետել ոստիկանների ուղղությամբ
Նախարարը խոստացավ հետամուտ լինել Գյումրու ավտոկայարանի խնդիրների լուծմանը (Տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու ավտոկայարան։ Նախարարը շրջեց ավտոկայարանի տարածքով, ծանոթացավ պայմաններին, տոմսարկղի ու բուժկետի աշխատանքին։ Նախարարի այցը Գյումրու ավտոկայարան պայմանավորված էր այնտեղ կուտակված խնդիրները տեղում քննարկելու և լուծումներ գտնելու մտահոգությամբ։ Նաև՝ Գյումրու բնակչության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ


















































