Օրվա լրահոսը

Վարչական վերաքննիչ դատարանում «Տեղեկատվության մասին» օրենքը պարտվեց

Ոստիկանության կողմից ներկայացված «Հասցեն թերի է, նշեք օֆիսի համարը» գրառմամբ ծրարը փաստաբան Կիվիրյանի գնահատմամբ չէր կարող այս գործով հանդիսանալ թույլատրելի ապացույց Մարիա Հովսեփյանը բերման էր ենթարկվել եւ տարվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել էր վարչական վարույթ, սակայն վարչական վարույթի նյութերը Մարիա Հովսեփյանին չէին տրամադրվել։ Մարիա Հովսեփյանը դիմել էր

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկը

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ: Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը,

Վուրգավանի դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացելու նպատակով, «Հայրենասեր» կազմակերպության առաջարկով, այս տարվա ամռանը կազմակերպեց դրամահավաք: «Հայրենասեր» կազմակերպության աջակցությամբ 2015թ. ամռանը հիմնանորոգվեց Վուրգավանի դպրոցը, որը ամերիկահայ բարերարներ Էլիզաբեթ և Աբրահամ Պողոսյանների անվամբ է: Դպրոցի 5 համակարգ-դասարաններում այս ուստարում սովորում են 26 աշակերտ, աշխատում 12 ուսուցիչ: Հունվարի 10-ին,

Տոնածառ ջան, տոնածառ

Կամ՝ նոր ժամանակները նոր որակներ են պահանջում Չգրված օրենքի համաձայն՝ հունվարի 13-ին ավարտվում են Ամանորի շեմին մեկնարկած տոնածառային ներկայացումները: Խորհրդային տարիներին ձմեռային տոներին լեփ -լեցուն էին թատերահամերգային դահլիճները: Կոնկրետ թատրոնները լեցուն էին (գուցեեւ իներցիայով) նաեւ անկախության առաջին տարիներին, նույնիսկ տխրահռչակ ցուրտ 1993-94-ին: Բայց արի ու տես, որ այս տարի թատերասրահները չեն փայլում հանդիսականի առատությամբ, այլ

Այս Ամանորի տոներին կերուխումից թունավորվողներ չեն եղել

Տրավմաներն անցյալ ձմեռ ավելի շատ են եղել

Նախարարության մի շարք ստորաբաժանումներ շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատել  հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին սպասվում է

Ինչո՞ւ չենք հրաժարվում Սայաթ-Նովայից եւ Փարաջանովից կամ ինչո՞ւ չդատապարտեցինք Քիմ Քարդաշյանին

Քննարկում`խառն ամուսնությունների եւ Մարաշլյան ֆոտոստուդիայի աղմկահարույց լուսանկարի շուրջ

Վարչապետը փոխնախարարների է ազատել պաշտոններից

Վարչապետի որոշումները ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ

Հայկականություն-2

ԻՄ լավ բարեկամ Ռաֆայել Պապայանը վերջերս ընթերցողին պարգեւեց հերթական փայլուն թարգմանություններից մեկը եւս՝ Ա. Պուշկինի «Տազիթ» պոեմը (տպագրվել է 04.07.09 թ. «Ազգ» օրաթերթում), հիրավի, թումանյանական թարգմանություններին հարգի գործ է: Պապայանի թարգմանությունը մի անգամ եւս առիթ տվեց անդրադառնալու պոեմում գրված «Վախկոտի մեկն ես, ստրուկ ես, հայ ես դու» Պուշկինի հանրահայտ արտահայտությանը, որը, կտրվելով պոեմի համատեքստից, բազմիցս

«Սրբազանի գործը չէ, թե ով է դատարան դիմում, ով՝ ոչ». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում պատասխանել Գուգարքի թեմի առաջնորդի վիրավորանքներին

Շուրջ 1500 քաղաքացու օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվել ճանապարհների վիճակի վերաբերյալ

2016թ. դեկտեմբերի 1-31-ը  «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 1500 քաղաքացու: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող

«Հնարավոր են բախումներ, բայց Ադրբեջանը չի կրկնի ապրիլյան էսկալացիան». քաղաքագետ Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Ըստ քաղաքագետի՝ Ալիեւի ռազմական սպառնալիքները մնալու են, դրանք ուղեկցում են հակամարտությանը

ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնական այցով Մոսկվայում է

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության կազմավորման 295 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին:   ՀՀ գլխավոր դատախազություն

Ինչպես դառնալ երջանիկ

Ամանորյա տոնը, որպես այդպիսին, կարեւորվում է եւ տարբերվում մյուս տոներից նրանով, որ իր մեջ կա հրաշքի սպասում: Իսկապես յուրաքանչյուրիս կյանքում ամանորյա հեքիաթը հարատեւ է, բոլորս էլ մեր հոգու խորքում, ենթագիտակցաբար հավատում ենք այդ հրաշքին, միշտ փորձում ենք որեւէ երազանք պահել եւ հուսալ, որ այն անպայման իրականանալու է: Ցանկացած մարդ, որը ունի որեւէ ցանկություն կամ նպատակ,

Բարաք Օբաման ամփոփել է իր նախագահության 8 տարիները (Տեսանյութ)

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում հանդես է եկել հրաժեշտի ելույթով՝ հայտարարելով, որ նախագահի պաշտոնը լքում է լավատեսական տրամադրվածությամբ, հաղորդում է CNN-ը: «Ապագան լավ ձեռքերում է»,- ասել է նա: Մասնավորապես, իր խոսքում Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է: «Մեր հակառակորդները՝ Ռուսաստանը և Չինաստանը, չեն կարող հաղթել ԱՄՆ-ին աշխարհում ունեցած ազդեցության

Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 17-ին, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 6 շենքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով:    

Ալիեւի «խաղաղասիրական» ծուղակը

Ռուսաստանը` Ալիեւի «խաղաղասիրական հարթակի» պաշտպան

«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կարկտահարության վնասների կանխարգելման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: «Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության

Բանկերի խոշորացման գործընթացի հետեւանքով Հայաստանում չորս բանկ դադարեց գործել շուկայում. «Հայոց աշխարհ»

Բանկերի խոշորացման գործընթացի հետեւանքով Հայաստանի բանկային համակարգից դուրս մնաց «Հայկական զարգացման բանկը», որի ակտիվները ձեռք բերեց «Արարատբանկը»։ Համակարգից դուրս եկան նաեւ «Պրոկրեդիտը», ԲՏԱ-ն եւ «Առէկսիմբանկը»։

Առավել վտանգավոր արագաչափերը. «Հայկական ժամանակ»

Ամենավտանգավոր 10 արագաչափերը մեկ ամսում ապահովել են շուրջ 14 հազար տուգանք։ Դա մի քանի անգամ ավելի շատ է, քան արագաչափերի նվազ վտանգավոր կեսի արձանագրած խախտումների գումարային թիվը։

Ընդամէնը կամք Է պէտք. «Ասպարեզ»

Քանի մը օր առաջ յանկարծ յիշեցի, որ ինքնաշարժիս գոյքահարկը չեմ վճարած եւ եթէ վճարումները անմիջապէս չկատարեմ, տոյժերու եւ տուգանքներու կրնամ ենթարկուիլ: Ոստիկանութեան եւ կառավարական գրասենեակներու հետ հարցեր լուծելու գաղափարն իսկ քուն փախցնելու չափ սարսափելի էր ինծի համար, ուստի որոշեցի անմիջապէս, նոր տարուան աշխատանքային առաջին իսկ օրը, նոյնիսկ հանապազօրեայ հացէն հրաժարելով՝ երթալ եւ կատարել անհրաժեշտ մուծումները:

Ռուբիկ Թադեւոսյան. «Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք». «Հայկական ժամանակ»

Ինչ է, մենք ինֆորմացիա չունե՞նք մեր ընկերների մասին։ Մենք լսելու ենք մեր ընկերներին, քննարկումներ ենք անցկացնելու, համադրելու ենք հնարավորությունները։

Եղիշե Պետրոսյան. «Ես չգիտեմ կոնկրետ Վարդան Պետրոսյանի դրվագը պլանավորված էր, թե տեղում եղավ». «Հրապարակ»

«Վարդանը բարձրակարգ մտավորական է, ավելի բարձր, քան իրեն քննադատողները, թող տեղները հանգիստ մնան»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:

Ալիևը խոստովանել է. պարադոքս Հայաստանի դիտանկյունից. «Ժամանակ»

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի: Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ,

36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց, մեկը՝ հրազենային վնասվածքով, մեկը՝ քթի կոտրվածքով. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Սեդրակյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի

Հյուպատոսարանի հայ աշխատակցի աշխատանքային գրքույկի «հյուպատոս» բառից հետո դրված ստորագրությունն ո՞վ է դրել, պարոն հյուպատոս

Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի մասին նույնիսկ ֆեյսբուքյան էջում կա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է պատասխանող Անտոնիո Դոմենիկոյի Մոնտալտոյի պատասխանը՝ կապված հայցվոր, ռեժիսոր, Իտալիայի հյուպատոսարանի նախկին աշխատակից Արման Մազմանյանի հայցի հետ: Դատական նախնական թվով երրորդ նիստը նշանակվել է հունվարի 25-ին, դատավոր Մ.Գեւորգյանի նախագահությամբ: Ա. Մազմանյանին 2015թ. սեպտեմբերին բանավոր տեղեկացրել են աշխատանքից ազատման մասին: Նա աշխատում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930