Օրվա լրահոսը

Մինչեւ 2021 թ.-ն շենքերը, տրանսպորտը պետք է հարմարեցվեն, հաշմանդամություն ունեցող մարդու համար աշխատատեղ ապահովեն

Արտեմ Ասատրյանը կներկայացնի` ինչ փոփոխություններ են պարտավորվում անել

Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն. «armtimes.com»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին: Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ»

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանին կեսարյան հատում պետք է արվեր ավելի վաղ, քան արվել է. Անդրանիկ Պողոսյան

Անդրանիկ Պողոսյանը պնդում էր, որ «Շենգավիթ» բ/կ-ում անհրաժեշտ հետազոտությունները չեն արվել

ՍԴ նախագահի հարգանքի տուրքը՝ Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ

Հունվարի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին: Գ. Հարությունյանը, որը ժամանակին որպես ՀՀ փոխնախագահ ղեկավարել է հայ-իրանական կապերի զարգացման միջպետական հանձնաժողովը, պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել պարոն Ռաֆսանջանիի հետ, շատ բարձր է գնահատում նրա դերը հայ-իրանական

Սահմանագոտուց ավագ կաբելագործը «ԱրմենՏելին» դատի է տվել

Խախտվել են աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ

Մեկ օրով վարձակալը տունը թալանել է (Տեսանյութ)

Միշան մեկ օրով վարձակալել է քաղաքացու տունն ու հափշտակել կենցաղային իրեր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:  

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի 18/01-Ա հրամանով` 2017 թվականի հունվարի 9-ից Գագիկ Սուրենյանը նշանակվել է օդերևութաբանության կենտրոնի պետ:

Ամանորի հանգիստը Հայաստանից դուրս կազմակերպելու պատրվակով քաղաքացիներից գումարներ է կորզել (Տեսանյութ)

Տուրիստական գործակալության ղեկավար ներկայացած Վահագնը ամանորյա հանգիստը Հայաստանից դուրս կազմակերպելու պատրվակով քաղաքացիներից գումարներ է կորզել։ Մանրամասները՝ տեսանյութում ՀՀ ոստիկանություն

Քաղաքապետը հանձնարարել է հրավիրել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  առաջիկա օրերին քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ հրավիրել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստ, որի շրջանակում կքննարկվի և կնախապատրաստվի այդ մասով 2017թ. գործունեության ծրագիրը, որն այնուհետ կներկայացվի հաստատման:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել (Տեսանյութ)

Ներկայացնում ենք հատված «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումից: «Մարտիկ հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին: Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»: Հաղորդման միայն այդ տեսարանն է

Հայտարարություն. անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը ԱԺ ընտրությունների անցկացումը

Հայրենակիցներ՝ գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր: Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն օպերատիվ լուծում են ստացել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ

«Ազատամարտիկների դաշինք». մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու ձևավորել մեկ ընդհանուր ճակատ

Հայրենակիցներ. Այսօր մեր ժողովուրդը կանգնած է պետության առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման առջև, որոնք հետևանք են իշխող վարչախմբի, մեղմ ասած ապաշնորհ, թե ներքին, թե արտաքին վարած քաղաքականության: Առջևում մեզ սպասում է միակ համապետական ընտրությունը և նոր ձևավորվելիք ազգային ժողովի որակից է կախված լինելու այդ մարտահրավերների արագ լուծումն ու երկրի զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը:Մենք, որպես մեր

Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարը կկայանա Բուենոս Այրեսում

Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա)։ Առաջին անգամ հայ բժիշկները կմեկտեղվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ 1976 թվականին Բեյրութում կայացած առաջին համագումարից սկսած այս կառույցն իր վրա է վերցրել կարևոր առաքելություն` միավորելով համայն աշխարհի հայ բժշկական ներուժը, զարգացնել հայրենիքի առողջապահական համակարգը։ Համաժողովները մեկ հովանու ներքո համախմբելու նպատակով

«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրը մոտենում է տրամաբանական ավարտին։ Շուրջ երկու տարի տևած նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն։ Օրերս Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հյուրընկալել է երիտասարդ քանդակագործներին և շնորհակալագրեր հանձնել՝ բարձր գնահատելով կատարված նվիրատվությունը։ Նա նաև պարտավորեցրել է, որ իրենց հետագա գործունեությամբ երիտասարդները լինեն առավել նպատակասլաց և

Արիս Պապիկեան՝ թեկնածու յաջորդ նահանգային երեսփոխանական ընտրութիւններուն

Սիրելի հայրենակիցներ ու բարեկամներ, Մեծ հաճոյքով կը փափաքինք ձեզ հետ բաժնեկցիլ՝ Արիս Պապիկեանի թեկնածութեան որոշումը, մասնակցելու ու մրցելու յաջորդ նահանգային Յառաջդիմական-Պահպանողական (Progressive Conservative) կուսակցութեան պաշտօնակարգութեան Scarborough Agincourt ընտրատարածքէն ներս: Այս պաշտօնակարգութեան արդիւնքին համաձայն՝ պիտի ճշդուի ջահակիր ներկայացուցիչը Յառաջդիմական Պահպանողական կուսակցութեան թեկնածուն՝ յաջորդ նահանգային երեսփոխանական ընտրութիւններուն, որ նախատեսուած է 2018-ին: Scarborough-Agincourt ընտրատարծքը կ՛երկարի հարաւէն Hwy. 401-էն հասնելով հիւսիս

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  10-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին

Երեւան, 10 հունվարի, 2017թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին: «Դաշնամուրային դասերը մեր սաների երաժշտական գիտելիքների հիմքն են, անկախ ինչ գործիքի վրա են մասնագիտանում նրանք, եւ բարերարների այս նվերը, վստահաբար, որակական փոփոխություն կբերի

Կմշակվի էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշման նախագիծ

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին: Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավման ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր

Հանձնարարվել է հետևել կրթամշակութային և ուսումնական հաստատություններում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել

Ձախողված ռազմավարություն. ընդդեմ գենդերային բռնության կրթական բաղադրիչի արդյունքները հուսադրող չեն

Հայաստանի հանրակրթական դպրոցներում ձախողվել է Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանի ազգային պլանով ու 2011-15 թվականների ռազմավարական ծրագրով  նախատեսված միջոցառումների մեծ մասը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի` ռազմավարական ծրագրի ու ազգային պլանի մշտադիտարկման ու գնահատման հետազոտությունը, որն իրականացվել է 2014-ի նոյեմբերից մինչեւ 2016-ի սեպտեմբերը, ավելի շատ թերացումներ է արձանագրել, քան ձեռքբերումներ` նշել է հետազոտության հեղինակ, Հայաստանի գիտությունների ազգային

ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման ուղղությունը՝ Աֆրիկա՞ն

Հայտնի քաղաքական պատճառներով դեռևս հեռու է այն օրը, երբ ԵԱՏՄ-ն կկարողանա ազատ առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ։ Չնայած ըստ հայտարարությունների, ԵԱՏՄ-ում այդպիսի համաձայնագրի կնքման ցանկությունը շատ մեծ է։ Մինչ այդ ԵԱՏՄ-ում փորձում են նոր երկրներ գտնել ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու համար։ Առայժմ այդպիսի համաձայնագիր կա միայն Վիետնամի հետ։ Տարբեր հայտարարություններ են եղել Չինաստանի և Իսրայելի

Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա խստացված հսկողություն իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվող սննդի որակի նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են: Աշխատակազմի վերահսկողության և կրթության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել սննդի մատակարարման ամենօրյա

Հանձնարարվել է խստորեն վերահսկել բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մասնավորապես տոնական և հետտոնական օրերին ձյան մաքրման աշխատանքերին, հանձնարարել է ուժեղացված աշխատակարգով շարունակել գործընթացը: «Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի: Բայցև արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ ունենք

Քաղաքական գործիչները դժգոհ են քարոզարշավում գովազդների բարձր գներից

Ariel-ի գովազդն ու քաղաքական կուսակցությունների ծրագրերը

Ոստիկանության պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը և կատարել խարդախություն

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը: Հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է

«Ռուսաստանում «Նատաշաներից» ու հայ տղամարդուց ծնված առաջին իսկ սերնդի վրա կարելի է ընդմիշտ խաչ քաշել»

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ հայերի դեմ ռուսական գերհզոր զենքը «Նատաշաներն են» Օրերս Սարգիս Հացպանյանի մեկնաբանությունը ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում էր «Մարաշլեան» ստուդիայի հայ կնոջ եւ սեւամորթ տղամարդու ընտանիքի՝ հայկական տարազով լուսանկարին, բուռն քննարկման թեմա էր դարձել: Հիշեցնենք, որ պարոն Հացպանյանը խայտառակություն է անվանել այս լուսանկարը: «Էջում տեղադրված հայուհու իբր թե սեւամորթ տղամարդու հետ կազմած ու, չգիտես

Կարմիր խաչը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է զոհերի հարցով. «Ա1+»

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել էին դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին և հանդես եկել ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու կոչով: Նրանք մասնավորապես նշել են, որ երկու երկրները պետք է դադարեցնեն միմյանց մեղադրել և վերադարձնեն զոհված զինծառայողների դիերը: «Ա1+»-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից ասացին, որ կապի մեջ են երկու երկրների իշխանությունների հետ.

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930