Օրվա լրահոսը

Ո՞վ էր Հաշեմի Ռաֆսանջանին

(Իրանի չորրորդ նախագահի մահվան առիթով) Այսօր Թեհրանում մեծ շուքով կատարվեց Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ հոգևորականներից Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությունը․ իշխանություններն արտոնել էին, որպեսզի նրա դին ամփոփվի Իսլամական հեղափոխության առաջնորդ և պետականության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանում։ Պրն Ռաֆսանջանին երկրի ներկայիս առաջնորդ այաթօլլահ Խամենեիի հետ եղել է Իմամ Խոմեյնիի աշակերտներից, նրա գաղափարների իրագործման համար պայքարել է

Ըստ Թուրքիայի ոստիկանության, գիշերային ակումբի վրա հարձակված անձը Ուզբեկստանի քաղաքացի է. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում հարձակում իրականացրած անձիինքնությունը: Վերջինս Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովն է, ով կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ոստիկանությունը փնտրում է նրան: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով 39 մարդ էր զոհվել:   Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ բախվել են 5 ավտոմեքենաներ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 17 UU 385 համարանիշի, BMW մակնիշի 31 OO 419 համարանիշի Opel մակնիշի 34 NT 005 համարանիշի, BMW մակնիշի 35 CZ 394 համարանիշի և Mercedes մակնիշի 23 OU 700 համարանիշի ավտոմեքենաները:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱՍԵԿՈՍԵ

Կորցնելով սեփական կարեւորության զգացումը՝ դու դառնում ես անկարեւոր: ԿԱՌԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

 Տավուշի մարզպետը՝ սահմանը շրջանցող «կյանքի ճանապարհի» վերանորոգման մասին

Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի նորոգումը կտեւի 1,5-2 տարի

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի, Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ: Դիլիջան – Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:  

Անցած չլինի

Ավանդական մաղթանքները՝ «անցած լինի», կամ՝ «թող բոլոր խնդիրները մնան անցած տարում», ես վերապահումով եմ ընդունում։ Նախ եւ առաջ՝ այն պատճառով, որ խնդիրները, անախորժությունները, դժվարությունները, ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, վշտերը խիստ պայմանական եւ հարաբերական բնութագիրներ են։ Դրանք «միայնակ» չեն գալիս, դրանք նաեւ տալիս են փորձ, հնարավորություն, ազդանշան՝ պարզապես պետք է կարողանալ խնդիրների, վշտերի եւ այլնի հետեւում կամ,

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից

ՖԻՖԱ-ն որոշեց 2016 թվականի բոլոր մրցանակակիրներին

Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Տարվա Լավագույն ֆուտբոլիստ». Կրիշտիանու Ռոնալդու, Մադրիդի «Ռեալ» եւ Պորտուգալիայի ազգային հավաքական: «Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ». Կառլի Լլոյդ, ԱՄՆ-ի ազգային հավաքական: «Տարվա լավագույն գոլ». Մոհդ Ֆաիզ Սուբրի, Մալայզիա: «Տարվա լավագույն մարզիչ». Կլաուդիո Ռանյերի, «Լեսթեր»: Տարվա լավագույն կին մարզիչ». Սիլվիա Նեյդ, Գերմանիա: «Արդար խաղի մրցանակ». Բրազիլական «Աթլետիկո Նասիոնալ»: «Տարվա Լավագույն երկրպագուներ». Դորտմունդի «Բորուսիա»

Վրաստանը «Գազպրոմի» հետ համաձայնության չի եկել՝ Հայաստան գազի մատակարարման շուրջ. civil.ge

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, որը դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել: Այս մասին գրում է civil.ge-ն: Հանդիպումը տեղի է ունեցել տարանցիկ պայմանագրի շուրջ «Գազպրոմ-Էքսպորտի» հետ ամենամյա բանակցությունների շրջանակում: «Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել Չինարիի միջադեպի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ներթափանցման փորձի համար, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել

Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրել. «Ա1+»

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝  խնդրելով օգտվել իր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել իրեն: Արմեն Տեր- Սահակյանի հարազատներից մեկն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

«Մարզպետն ասաց ձեր խնդիրը բարձրաձայնեք, ինչ մնում է, որ այդ հարցի լուծման տարբերակներ գտնեմ՝ չէ»

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները կրկին ցույցի էին դուրս եկել

Քանաքեռցի Տույն իր շքախմբով «հյուրընկալվեց» ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում. shamshyan.com

Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել են BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում Տույը իր թիկնապահներով հյուրընկալվել են ոստիկանության

Սարգիս Հացպանյան. «Հայ լինելու համար պատմությունն ու հոգեկերտվածքն ավելի կարեւոր են, քան ձեր «հայկական գեն» կոչածը»

Հացպանյանն արձագանքում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանին եւ «հայկական գենին»

Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է մասնակցել ԱԺ ընտրություններին. «Ա1+»

Անազատության մեջ գտնվող «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի՝ կալանքի երկարացման որոշման. «Վճռաբեկ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործի քննությունը, հուսանք, որ բացթողումները կնկատեն, և Ղուկասյանն ազատ կարձակվի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը: Պաշտպանը նաև նշեց, որ քաղաքական որոշում է ընտրություններից առաջ Ղուկասյանին ապօրինի

Հետաքրքիր պայքար է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ավանդական հուշամրցաշարի երկրորդ տուրի օրն էր: Ըստ տարիքային խմբերի շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարերում յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կիսվում է, իսկ գլխավոր՝ ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի, շրջանային միջազգային մրցաշարի 2-րդ տուրից հետո 10 մասնակիցներից ութը, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը, վաստակել են 1,0-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով առաջատարների

«Հայկական տարազով սևամորթ երիտասարդի ընտանիքի լուսանկարի տարածումը սադրանք էր»

Ռասիստական գաղափարներ տարածելու համար մեղադրվող ուսուցիչը աշխատանքից ազատվելու խնդիր չունի

Քաղաքական գովազդի սակագները նվազել են

Հեռուստատեսության  և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի գովազդային սակագները՝ ներկայացված հեռուստա և ռադիոընկերությունների կողմից: Ըստ այդմ՝ քաղաքական գովազդի հեռարձակման համար ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի դիմաց՝ 100 հազար դրամ: Ի համեմատ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների՝  այս հեռուստաընկերությունների գովազդային սակագները նվազել են: «Շանթի» դեպքում

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ: Դիլիջանի ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

«Պատերազմը ձեռնտու չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ առավել ևս ձեր ասած գազանին ու գազանի հետնորդներին». Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար

Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելուն ու առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելուն: «Չեմ ուզում գնահատել, դա իմ խնդիրը չէ, ինձ բացարձակապես չի էլ հուզում կամ մտահոգում նախորդ, նախորդի նախորդ, գործող, թե ապագա… Ամեն մեկն իր գործունեությամբ իր հետքը թողել, ժողովրդի հիշողության

«Տեսնում եմ Սուրիկ Խաչատրյանի ներքին դժգոհությունը՝ առանց ինձ գլուխ հանեք ընտրություններին»

Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, Սուրիկ Խաչատրյանը հենց այնպես իշխանությունից հրաժարվողը չէր

Քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 14 անձի

Բնապահպանության նախարարությունն ընդդեմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի. նոր մանրամասներ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի դրամական միջոցների վրա արգելանք է դրված միայն շուրջ 3 միլիոն դրամի չափով

«Որտեղ ուզում է ապրած լինի քաղքենին՝ Փարիզում, Բեռլինում… նա կմնա քաղքենի». Կարծիք՝ Վարդան Պետրոսյանի մասին

«Մարտիկ» հաղորդման տոնական թողարկումը՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի մեկնաբանմամբ

Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ: Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝

«Նա գիտի՝ ովքե՞ր են իրական հանցագործները»,-Մուսալեռում մահացած Աննայի մասին ասել է էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը

Նա պնդել է, որ օրերս մահացած Աննա Միսակյանն իր դեմ սուտ ցուցմունքներ է տվել

«Պայքարել եմ, ինչքան հաջողվել է՝ հաջողվել է». ՊՆ նախկին նախարարը՝ բանակում թալանի մասին

Սեյրան Սարոյանն ասում է, որ բանակը թալանողի քթերից դուրս է գալիս, արդյոք մենք պետք է հույսներս դնենք դրա՞ վրա, որ Աստված մի օր կպատժի զինվորի հացը ուտողին՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ բանակը կայացած կառույց է՝ իր թերություններով: Կան պրոբլեմներ, եւ դրանք պետք է լուծվեն: Բայց բանակը կայացած է, մենք պետք է վստահությունը մեր բանակի հանդեպ չկորցնենք:

Ռուսաստանի «սեւ ցուցակներն» ու անկեղծ խոստովանությունը

Ինչո՞ւ ՀՀ-ն չի կարողանում ՀԱՊԿ-ում իր դիրքերը պահել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930