Օրվա լրահոսը

Թուրքիան Իզմիրի ահաբեկչության համար մեղադրում է քրդերին

Հարձակման հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ

Եվս մեկ դի

Հունվարի 6-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգը վերաբերվում է Միքայելյան փողոցի բնակարաններից մեկին: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝

Ռաքքայում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը. Պենտագոն

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 31-ին սիրիական Ռաքքայում ռմբակոծության ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Մահմուդ ալ-Իսաուին, հայտնում է mk.ru-ն: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ մինչեւ Ռաքքա տեղափոխվելը նա Իրաքի Ֆալուջա քաղաքում աջակցել է ԻՊ-ի հետախուզական եւ մեդիա ենթակառուցվածքներին, վերահսկել ԻՊ ղեկավարների միջեւ գումարների շրջանառությունը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում

2017 թվականին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Դեռևս հունվարի 5-ի երեկոյան Սուրբ Ծննդյան նախատոնակին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հավատացյալներով լեփ-լեցուն Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մինչ Սբ. Պատարագի

Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսի Ս. Ծննդեան հայրապետական պատգամը. Բեթղեհէմի ճամբով` դառնանք Աստուծոյ ԱՍՏՈՒԾՈՅ

ԳԱՆՁԱՍԱՐ . Աստուծոյ Որդւոյն ծնունդը Բեթղեհէմի մէջ Աստուծոյ էջքն է երկիր՝ ի խնդիր մարդուն երկինք բարձրացման, Աստուծոյ մօտեցումը մարդուն՝ ի խնդիր մարդուն դէպի Աստուած մերձեցման, Աստուծոյ ինքնաճանաչումը մարդուն՝ ի խնդիր մարդուն զԱստուած ճանաչման։ Բեթղեհէմը երկնային հրաւէր է դառնալու Աստուծոյ։ Ի՞նչ կը նշանակէ դառնալ Աստուծոյ։ – Դառնալ Աստուծոյ կը նշանակէ ճանչնալ զԱստուած։ Քրիստոնէական հաւատքի ամենէն իւրայատուկ երեւոյթներէն

Աստծո օրհնությամբ

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը մատուցեց Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագին ներկա հավատացյալները եկեղեցու վառվող մոմերից կրակ տարան տները: Այսօր՝ հունվարի 6-ին՝ առավոտյան, եկեղեցու զանգերը հայտարարեցին Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ Ծննդյան տոնը: Հոգևոր առաջնորդ Աթանաս վարդապետը սարկավագի և օգնականի հետ մատուցեց Սուրբ Ծննդյան Պատարագ,

Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ դեպք. Մհեր Մկրտչյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական

Թուրքիան սպառնում է դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին. «Ազատություն»

Պաշտոնական Անկարան հրապարակավ դժգոհում է Միացյալ Նահանգներից՝ սպառնալով դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին: «Նրանք այդպես էլ չարձագանքեցին օգնության մեր խնդրանքներին», – պատճառաբանել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը. – «Մտորելու տեղիք է տալիս այն, որ մեր դաշնակիցները, ՆԱՏՕ-ի մեր վաղեմի գործընկերները, որ հիմա կոալիցիա են ստեղծել «Իսլամական պետության» դեմ, չաջակցեցին թուրքական բանակին՝ սիրիական

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ինչպես են հավատացյալներն իրար «զիջելով»՝ օրհնած ջուր տանում եկեղեցուց (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Անխուսափելի է, բայց տարեցտարի մարդիկ ավելի քաղաքակիրթ են դառնում»,-ասում է քահանան

Հունվարի 7-11-ը` առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 7-11-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ». ինչո՞ւ է Ամանորից առավել կարեւորվում Սուրբ Ծնունդը (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց սուրբ Ծննդյան տոնական պատարագ

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ սուրբ պատարագ` Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Այս պահին ՀՀ ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0…-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9….-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է:

«Կարծես լսում էի թուրք զինվորների ձայները…». Նարե Մկրտչյան. thearmenians.am

Այսօր ամերիկյան ամենահայտնի հաստատություններից մեկում՝ Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում»  տեղի է ունենալու կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի հերթական ցուցադրությունը, որը, ինչպես հայտնի է, անդրադառնում է Հայոց Ցեղասպանության խնդրին և ընդգրկված է Օսկարի վավերագրական ֆիլմերի կարճ անվանացանկում: Հունվարին հայտնի կլինի Կինոակադեմիայի դիրքորոշումը, բայց երբ առաջին անգամ հայ կինոռեժիսորի Ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմը հայտնվեց հայտացուցակում, ոգևորությունն ու սպասումները թե Հայաստանում, թե

Նկարահանվելու է Պրոստոկվաշինոյի, Կառլսոնի մասին մուլտֆիլմների շարունակությունը

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ծրագրում են նկարահանել դասական մուլտիպլիկացիոն կինոնկարների շարունակությունը. այս մասին այսօր հաղորդել է INTERFAX.RU-ն: Հաղորդվում է, որ «Սոյուզմուլտֆիլմ»-ը մտադիր է նկարահանել «Ձմեռը Պրոստոկվաշինոյում», «Փոքրիկը եւ Կառլսոնը» մուլտֆիլմների շարունակությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

Հայցում ենք, որ Բարին Աստված մարդկանց սրտերից հեռացնի բռնության և ատելության որոմները և սերմանի սիրո և համերաշխության շնորհները՝ իրագործելու Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:

Գերմանական կղզու ափում հայտնաբերվել են հազարավոր պլաստիկե ձվեր` խաղալիքներով

Գերմանական Լանգեոգ կղզու բնակիչները Հյուսիսային ծովի ափին հայտնաբերել են տասնյակ հազարավոր պլաստիկե ձվեր՝ ներսում խաղալիքներով. այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նախնական տվյալներով, դրանք եղել են բեռնատար նավի մի կոնտեյներում, որը կորել է ծովամրրիկի ժամանակ:

Ռոման Աբրամովիչը Նոր տարին դիմավորելու համար ծախսել է ավելի քան $ 10 միլիոն

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը ավանդույթի համաձայն Ամանորի գիշերը շքեղ հավաքույթ է կազմակերպել համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ: Նոր տարին Աբրամովիչը հյուրերի հետ միասին դիմավորել է իրեն պատկանող «Eclipse» հսկայական զբոսանավում, որն այս պահին գտնվում է Սեն-Բարտ էլիտար առողջարանային կղզու ծովափնյա ջրերում: Հատուկ հրավիրված հյուրերի շարքում եղել է հանրահայտ Փոլ Մակքարթնին՝ դստեր հետ:

Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն. սկիզբը և հիմքը բոլոր տոների

Մեծ է աստվածպաշտության Խորհուրդը Աստված մարմնով հայտնվեց… Ա Տիմոթեոս 3:16 Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված Լույսով: Հունվարի վեց՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն. աշխարհի բյուրավոր ծնունդների մեջ միակ Սուրբ Ծնունդը՝ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Դարեդար հնչելով՝ չի

Կարո Փայլանը Միլլի Մեջլիսում հայերեն շնորհավորել է Սուրբ Ծնունդը (Տեսանյութ)

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հայերեն է շնորհավորել Սուրբ Ծնունդը։ Իր ելույթում նա ասել է. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»։

Մոսկվան չի սահմանափակվում կիբերհարձակումներով, այլ նաեւ ԱՄՆ-ի դեմ կեղծ տեղեկատվություններ է տարածում սոցցանցերում (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Լսումներին ներկա Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ջեյմս Քլափերը խոստացավ սենատորներին հաջորդ շաբաթ փակ նիստում ներկայացնել կիբերհարձակումներում Ռուսաստանի իշխանությունների դերի բոլոր ապացույցները:

Երանի ուրիշներ ալ հրաւիրուէին. «Ասպարեզ»

Երանի՜ թէ այս այցելութիւնը մնար անձնական, եւ նախարարութիւնը այս ճաշկերոյթին մասին լուրը չհրապարակէր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԴԱՍԱԿԱՆ

Գիրք տասնութերորդ
Գլուխ վաթսունվեցերորդ

ԼՂՀ ՊՆ. Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ

Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930