Օրվա լրահոսը
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կանայք և մանկահասակ երեխաները գիշերվանից մնացել են ձնաբքի տակ. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ
Հետախուզվողը բերման ենթարկվեց Բագրատունյաց փողոցից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 6-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վանիկ Հ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Հետտոնական սթրեսը անցնում է աշխատավայրում մի քանի ժամ անցկացնելուց հետո
Տոնական օրերին գերսնվածությունը բերում է սթրեսի առաջացման
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոների առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կվիրիկաշվիլի, Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար: Վստահ եմ, որ երկու
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դﬕտրի Անատոլիի, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ ռուս ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ
Թրամփի վարչակազմը խոստանում է «ագրեսիվորեն պայքարել» կիբերհարձակումների դեմ. «Ազատություն» ռադիոկայան
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու և այդպիսով նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն ունենալու մասին երկրի հատուկ ծառայությունների հնչեցրած եզրակացությանը: Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել նման քայլերը կանխելու համար: Նա հայտարարել է, թե իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրվա ընթացքում
«ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ». Չեխիայի սենատի նախագահ
Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։ ՀՀ դեսպանը շնորհավորեց պարոն Շտյեխին նախորդ տարվա նոյեմբերի 16-ին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017
Երջանկությունից հիասթափություն ընդամենը մեկ քայլ է (ֆոտոշարք)
Սպորտում հաղթանակի բերկրանքն ու պարտության դառնությունը քայլում են կողք-կողքի: Այս լուսանկարները ցույց են տալիս մարզիկների ապրումները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուշադրություն՝ ձեզ գաղտնալսում են, ձեզ հետեւում են
-Ես նույնպես նորություն ունեմ,-բացականչեցիր դու: -Այո, նորություն, որով հետաքրքրված են լուրերից, հիմա կշրջենք գովազդային թողարկումը,-մտածեց «Google» ռոբոտը: Այո, ձեր սմարթֆոնի մոտ յուրաքանչյուր անզգույշ օգտագործված բառ կարող է եւ կօգտագործվի ձեր դեմ՝ ձեր մասին բոլորն են ուզում իմանալ եւ ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաեւ որոշ ընկերություններ, ինչպիսիք են «Google», «Apple» եւ ռուսների համար հարազատ «Yandex»-ը:
Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին. news.am
Գեղարքունիքի մարզում այսօր` հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` Հայկ Հակոբյանը: Նախնական տեղեկություններով` նա մի միջադեպի մասնակից է եղել, որի ժամանակ անհայտ անձը կրակել է երիտասարդի վրա: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մառախուղ` Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը գոհ է ԵԽ-ի հետ համագործակցությունից
Հունվարի 4-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի (շրջկենտրոն` Ստրասբուրգ) պրեֆեկտ Ստեֆան Ֆրատաչիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Ստրասբուրգում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ ընթացող համագործակցությունը: Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց բարեկամ Ֆրանսիայի կողմից Հայաստանին և հայությանը հուզող հարցերի նկատմամբ դրսևորած մշտական ուշադրության, ինչպես
Հրդեհ Սիսիան քաղաքում
Հունվարի 7-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան թաղամասի տներից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ
Հունվարի 8-12-ը` առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ
ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 17-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի
Վանաձորի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ապարանի գերեզմանատան մոտակայքում մեքենա է արգելափակվել ձյան շերտում
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 51 XX 155 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս.):
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայերեն է շնորհավորել Սուրբ Ծնունդը
«Shnorhavor Nor Dari yev Soorp Dznund: Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ»,- գրել է նա:
Թվերի լեզվով. Հենրիխ Մխիթարյանն օգնեց Ժոզե Մոուրինյոյին վերակենդանացնել «Յունայթեդը»
Թվերը չեն ստում. «Յունայթեդն» ավելի շատ է հաղթում, ավելի շատ է խփում և ավելի քիչ է բաց թողնում, երբ Մխիթարյանը թիմում է:
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ
Ապա սրբազան հայրը նշեց, որ վեհափառ հայրապետին հովուապետական այցելութիւնը ինքնին կը վկայէ, որ սուրիահայութիւնն ու հալէպահայութիւնը եզակի սէր ու յարգանք կը վայելեն նորին սրբութեան մօտ:
Հենրիխ Մխիթարյանը, Ժոզե Մոուրինիոն ու «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ դժոխքում են, ոչ էլ դրախտում
Մենք մրցաշրջանի սկզբում դժոխքում էինք, բայց հիմա ամենեւին էլ դրախտում չենք:
Թուրքիայում Ամբերին Զամանին զրկել են լրագրողական քարտից՝ քրդերին պաշտպանելու համար
Թուրքիայի իշխանությունները խլել են Diken լրատվական պորտալի և Al-Monitor կայքի սյունայակագիր Ամբերին Զամանի լրագրողական քարտը՝ Նոր տարվա գիշերը Ստամբուլում գիշերային ակումբում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Twitter-ում կատարված գրառման պատճառով: Այս մասին գրում է Turkish Minute-ը: Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Զամանին լրագրողական քարտից զրկել են, քանի որ նրա գրառումը հանգեցրել է հանրության բևեռացմանը՝ մարդկանց
Կարեն Գրիգորյանն առաջատարների մեջ է, Գեւորգ Հարությունյանը՝ հետապնդողների
Իսպանիայի Ռեկետաս դե Մար քաղաքում շարունակվում է շախմատի 28-րդ միջազգային փառատոնը: Խաղացվել է վեց տուր: Հայաստանի երկու ներկայացուցիչներից գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորողների մեջ է, իսկ Գեւորգ Հարությունյանը վաստակել է 4,5 միավոր եւ մի ամբողջ խումբ շախմատիստների հետ միասին հետապնդում է հինգ առաջատարներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Clubajedrezroquetas.blogspot.com-ի
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ
Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է:
Ֆլորիդայի օդանավակայանում 5 մարդ է սպանվել (Տեսանյութ)
Նախնական տվյալներով, օդանավակայանում կրակ բացած հանցագործի ինքնությունը պարզել են: Ձերբակալման պահին նրա մոտ գտել են զինվորականի վկայական տրված Էստեբան Սանտյագոյին:
ԼՂՀ ՊՆ. ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում
Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Թայվանում մերկապարուհիները ելույթ են ունեցել քաղաքական գործչի հուղարկավորության ժամանակ (Տեսանյութ)
Այդպես քաղաքական գործչի հարազատները «հարգանքի տուրք» են մատուցել վերջինիս հիշատակին
Ազատագրվել է Մոսուլի կարեւորագույն թաղամասերից մեկը. BBC
Դրա շնորհիվ իրաքյան բանակը վերահսկելու է անհրաժեշտ բարձունքները
Արգելափակվել է ձյան շերտում
Հունվարի 6-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Սանգյար ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Կանյաշիր-Ալագյազ ավտոճանապարհ 1,5 կմ հատվածից արգելափակումից դուրս են բերել «ВАЗ 2106» մակնիշի 42 SL 503 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):
Զանգվածային հանրահավաք Հյուսիսային Կորեայում՝ ի աջակցություն առաջնորդի ուղերձի. «Ազատություն» ռադիոկայան
Հյուսիսային Կորեայում հարյուր հազարավորներ հանրահավաք ու երթ են անցկացրել՝ զանգվածաբար աջակցություն հայտնելու առաջնորդ Կիմ Յոնգ Ունի ամանորյա ուղերձին: Վերջինս միջոցառմանը չի մասնակցել: Ավելի վաղ՝ տարեմուտի իր ելույթում Կիմ Յոնգ Ունը հայտարարել էր, թե Հյուսիսային Կորեան մոտեցել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում


















































