Օրվա լրահոսը
Ճրագալույցի սբ. Պատարագ. Մայր Աթոռում ասեղ գցելու տեղ չկար (Ֆոտոշարք, տեսանյութ)
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ. oրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»
Հենրիխ Մխիթարյանը իրենից զգալիորեն ետ է թողել «աշխարհի լավագույն կիսապաշտպանին»
ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը հրապարակել է իր երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք ընտրել են ակումբի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ տարվա վերջին ամսին թիմի կազմում խփել է իր առաջին երեք գոլերը, ստացել է քվեարկությանը մասնակցած 146 հազար երկրպագուների ձայների 36 տոկոսը ընդամենը 2 տոկոսով զիջելով յոթ հանդիպումներում 6 գոլ խփած եւ 3
Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, որտեղ նաև տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական
Մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ
Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի Տ. Շահեն ընթերցեց Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ս. Պատարագին ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Հալեպ. «Գանձասար»
Գանձասար. Հինգշաբթի, 5 Յունուար 2017-ի կէսօրուան ժամը 2:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր շքախումբի անդամներով ժամանեց Հալէպ: Նորին Սրբութիւնը Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի, Ազգային Երեսփոխանական Ժողովի, Պատկան Մարմնի, ՀՀ Հալէպի Փոխհիւպատոս Արմէն Գէորգեանի, Ազգային Վարչութեան անդամներուն, Սուրիոյ
Մառախուղ` Երևան-Սևան ավտոճանապարհին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ ԱԻՆ
«Պատերազմ չի սկսվի. Ղարաբաղի խնդիրը թեժացնելը չի բխում որեւէ ուժային կենտրոնի շահերից»
Իրավապաշտպան Սաքունցի կարծիքով՝ Ղարաբաղում պատերազմական գործողություններ սկսելը նույնիսկ Ռուսաստանին հիմա ձեռնտու չէ
Հրդեհ Մասիս քաղաքում
Հունվարի 5-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 68 տան բակում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.47-ին, մարվել՝ 17.57-ին: Ն. Կ.-ի տան բակում այրվել է գազի 20 կգ-ոց բալոնից դուրս եկող գազը: ԱԻՆ
Ջերմուկում «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել էր
Հունվարի 5-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ջրվեժ տանող ճանապարհին, «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի փողոցում արգելափակվել են «Grand cherokee» մակնիշի 34 DS 102 պ/հ (վարորդ Լ.Պ.), «Mitsubishi montero» մակնիշի
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Հունվարի 5-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան–Երևան ավտոճանապարհի 17 կմ-ին մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին,մարվել 15.17-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ին պատկանող «Opel vektra» մակնիշի 33 UD 792 պետհամարանիշով ավտոմեքենան: Առաջին աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել ավտոմեքենայի ուղևոր Ա. Վ.-ը (1960 թ), ով
ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են` նվիրված հաքերային սկանդալին. «Ազատություն»
Միացյալ Նահանգների Կոնգրեսում այսօր լսումներ են անցկացվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ, ինչը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածելի է համարում: Լսումներն անցկացվում են Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որի ղեկավար հանրապետական Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումներ են կատարվել և դրանց հետևում կանգնած է Մոսկվան: Լսումներին մասնակցում են ԱՄՆ-ի
Հորդորում են Ներսես Պողոսյանի պաշտպաններին չխեղաթյուրել ներկայացված փաստերը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանի պաշտպանների` նախօրեին արված հայտարարությանը, հորդորում է վերջիններիս ուշադիր կարդալ Նախադրության պատասխան նամակը և չխեղաթյուրել ներկայացված փաստերը: Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մարմնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու
Ազգագրագետը Հացպանյանին՝ «Խայտառակությունը նման բան ասելն է»
Եթե սեւամորթը հայկական տարազով նկարվել է, ըստ Հրանուշ Խառատյանի, ցույց է տալիս, որ տեղավորվում է հայկական մշակութային ժառանգության մեջ
Լուկաշենկոն չի ստորագրել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգիրքը, այլ միայն հավանություն է տվել նախագծին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հիշեցնենք, Բելառուսը ներկա չի գտնվել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին, որտեղ
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Պատանի ձեռագործները՝ սահմանից
Տավուշի մարզի Ոսկևան համայնքում «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2016-ին ստեղծվել և գործում է ձեռքի աշխատանքների խմբակ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհը հատկացվել է «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում։ Ձեռքի
Ո՞ւր էին աս մարդիկը, երբ Թալիշի մէջ մեր տղաքը կը պայքարէին. «Հայրենիք»
Անոնք պարզապէս խօսեցան, ճառեր արտասանեցին եւ մամուլով գրութիւններ հրապարակեցին՝ պախարակելու ամէն ինչ։ Այս տեսակ մարդիկ կարծեցին թէ մեր ժողովուրդը կը մոռնայ իրենց պատասխանատուութիւնը իբրեւ երբեմնի ղեկավար թէ հրապարակագիր։
Գրիգորյանը նշանակվել է «Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի գխավոր մարզիչ. այդ մասին է հաղորդվում ակումբի մամուլի հաղորդագրությունում: 50-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել: Ավելի վաղ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավոր մարզիչ էր Խաբարովսկի ֆուտբոլային ակումբներից մեկում, իսկ մինչ այդ էլ՝ «Խիմկի»-ում:
Սուրբ Ծննդյան տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության
Քահանան հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնում է ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով:
ԱԱԾ. կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան:
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 06-10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում
Ճրագալույց
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է
Հալէպ նահանգի վերակառուցման յանձնախումբը նիստ գումարուած Է Հալէպ քաղաքի վերակառուցման կազմակերպչական ծրագրին շուրջ
Ներկայացնելով քաղաքի արդիականացման ու վերաշինութեան առնչուող հեռանկարային առաջարկներ:
105-ամյա պապիկը աշխարհի ռեկորդ է սահմանել
Ֆրանսիացի Ռոբեր Մարշանը, որ ծնվել է 1911 թվականին, հեծանվով աշխարհի ռեկորդ է սահմանել: BBC-ի փոխանցմամբ, 105-ամյա պապիկը հեծանվով մեկ ժամում անցել է 22, 547 կիլոմետր, ինչը այդ տարիքային խմբի աշխարհի ռեկորդ է: Մարշանը աշխարհի ռեկորդ սահմանել էր նաեւ 2012 թվականին՝ հաղթահարելով մեկ ժամում 26,927 կիլոմետր: Դա այն ժամանակ 100 տարեկանների բարձրագույն նվաճում էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Ամիրյանի եւս մեկ ճաշկերույթը, այս անգամ՝ Գլենդեյլում
Բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։
Կոչ խաղաղության. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին օրն ինձ մի հարց է տանջում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել հակամարտությունների ճիրաններում գտնվող, պատերազմների հետևանքով անտանելի զրկանքներ կրող միլիոնավոր մարդկանց, երբ այդ ամենի վերջը չի երևում։ Խաղաղ քաղաքացիական բնակչությունը մահաբեր զինատեսակների թիրախ է դառնում։ Կանայք, երեխաները և տղամարդիկ սպանվում ու վիրավորվում են, հարկադրված լքում իրենց տունը՝ զրկվելով
Թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած շմոլ գազից
Հունվարի 4-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1959 թ. ծնված Սեդա Գ.-ն, 2010 թ. ծնված Հայկ Գ.-ն և 2016 թ. ծնված Արուսյա Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած շմոլ գազի հետևանքով: Կատարվում է հետաքննություն: ՀՀ


















































