Օրվա լրահոսը

Եվրոպայում աճում է Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հանդեպ հետաքրքրությունը. «Ամերիկայի Ձայն»

Ադլոֆ Հիտլերի՝ «Իմ պայքարը» (Mein Kampf) ինքնակենսագրական տարրերով համեմված հանրահայտ գիրքը, որն ուրվագծում է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությունը, հրատարակության առաջին տարում Գերմանիայում վաճառվել է 85,000 օրինակով՝ 60 դոլար արժողությամբ: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլ ամսին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեստսելլերն է ճանաչվել: «Իմ պայքարը» առաջին անգամ հրատարակվել է

«Մերսեդես Բենց»-ը բախվել է ծառի

Հունվարի 4-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն   Լուսանկարը`  արխիվային

Արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 5-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ՆՈՅ ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Range Rover մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան:   ՀՀ ԱԻՆ

Հունաստանում ձերբակալել են քաղաքացու, ով մասնակցել է 2007 թվականին ԱՄՆ դեսպանատան վրա հարձակմանը. «Ազատություն» ռադիոկայան

 «Ազատություն». Հունաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են արդեն երկար ժամանակ հետախուզման մեջ գտնվող Փոլ Ռուփին։ Նա «Հեղափոխական պայքար» ծայրահեղական խմբավորման կազմում մասնակցել է մի շարք ահաբեկչական գործողությունների։ Ռուփին, ավելի վաղ ձերբակալված իր ամուսնու՝ Նիկոս Մազիոտիսի հետ մասնակցել է նաև 2007 թվականին Աթենքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակմանը։

Բացահայտվել է գողության 15 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2016 թ. դեկտեմբերի 31-ից 2017 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու

Վեսելին Տոպալովը բոյկոտ է հայտարարել ՖԻԴԵ-ի ու ԵՇՄ-ի «հանցավոր բանդային»

Վեսելին Տոպալովի մենեջեր եւ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը հայտարարել է, որ գրոսմայստեր Վեսելին Տոպալովը այլեւս չի մասնակցի ՖԻԴԵ-ի ու Եվրոպայի շախմատային միության կազմակերպելիք ոչ մի մրցաշարի: Նա այդ որոշումը մեկնաբանել է որպես պատասխան ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի եւ նրա «բանդայի»՝ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի վրա «խայտառակ հարձակումների»: Նրա խոսքերով, Մակրոյի հանցավոր բանդան  2014 թվականից

Այրվել է տան մուտքի դուռը

Հունվարի 5-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից շինությունում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ

Daewoo-ի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep-ին, վերջինն էլ՝ հաստաբուն ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Daewoo մակնիշի 58 VV 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep մակնիշի 34 FZ 138 համարանիշի ավտոմեքենային իսկ վերջինը բախվել է հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գեւորգ Հարությունյանը Իսպանիայում կես միավոր են կորցրել

Իսպանիայի Ռոկետաս-դե-Մար քաղաքում ընթացող շախմատի ավանդական՝ 28-րդ փառատոնում Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Գեւորգ Հարությունյանը (նկարում) երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 15-րդ եւ 21-րդ հորիզոնականներում: Փառատոնի մասնակից շուրջ 150 մասնակիցներից միայն յոթը առայժմ միավոր չեն կորցրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արամ Ա. Կաթողիկոս Սուրիոյ մէջ հանդիպում ունեցաւ նախագահ Պաշշար Ասատի հետ

«Գանձասար». Արամ Ա. կաթողիկոս սուրիահայութեան զօրակցութեան լաւագոյն արտայայտութիւնը դրսեւորեց հովուապետական այցելութիւն շնորհելով իր հօտին: Արդարեւ, վեհափառը Անթիլիասի Մայրավանքէն յատուկ պատուիրակութեամբ նախ ուղղուեցաւ մայրաքաղաք Դամասկոս, Չորեքշաբթի, 4 Յունուարի առաւօտուն, պաշտօնապէս հանդիպելու համար Սուրիական Արաբական Հանրապետութեան նախագահին՝ Պաշշար Ասատին: Սուրիական սահմանին, Արամ Ա. կաթողիկոս դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանի, Սուրիոյ խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի,

Հակառակորդը հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 4-ին, ժամը 17.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ.) 34 RQ 780 և «RAV4» մակնիշի (վարորդ՝ Մ. Ն.) 35 DF 262 պետհամարանիշներով ավտոմեքենաները (7 ուղևոր):  

400 աշակերտներ Ստեփանակերտի գլխավոր տոնածառի մոտ մասնակից եղան ամանորյա միջոցառմանը (Ֆոտոշարք)

Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից ու մայրաքաղաքից մոտ 400 աշակերտներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ գլխավոր տոնածառի մոտ, մասնակից եղան ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կազմակերպած Սուրբ Ծննդյան ամանորյա տոնական միջոցառմանը, որին ներկա էր նաև հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Աշակերտների, նրանց ուղեկցող ուսուցիչների ծնողների տոնն առավել գեղեցիկ դարձրեցին Ստեփանակերտի մշակույթի տան և մանկապատանեկան ստեղծագործությունների կենտրոնի սաներն ու

Ներսես Պողոսյանի պաշտպանների հայտարարությունը

2016 թվականի դեկտեմբերի 15-ից (21 օր) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նրա բողոքն ուղղված է դատարանների կողմից իր կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը: Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատարանը երկարացրել է գրության հիման վրա, ինչը վերաքննիչ քրեական դատարանը (վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը մինչ օրս չի տրամադրվել Ներսեսին կամ

«Մանեքեն չելենջը»` սոցիալական ցանցերի հիթ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Յուրաքանչյուր տարի համացանցում մի նոր տեսագրություն է հայտնվում, որը այնուհետև որպես նոր տենդենց, լայն տարածում է գտնում սոցիալական ցանցերում: Այս տարի այդ տեսագրությունը «մանեքեն չելենջն» էր: Գաղափարն այն էր , որ հարկավոր էր ընդամենը մի քանի վայրկյան քարացած մնալ նկարահանման պահին: Քենդիս Փայնը իր տարեդարձի առթիվ ինքն իրեն նվեր մատուցեց՝ գնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմից Չյուբաքա

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝

Երևանում փրկարարները բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են 51-ամյա կնոջ դի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի 86 շենքի 26 բնակարանի բնակչուհին 2 օր է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Փրկարարները ընթերականների և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցների հետ բացելով տան դուռը զուգարանում հայտնաբերել

Զինամթերք` նկուղից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, 1974 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի՝ 116, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, նռնակի 6 ձգան և ինքնաձիգի 1 պահունակ ու հայտնել, որ դրանք գտել է իրենց շենքի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:   ՀՀ ոստիկանություն

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-150մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. «Ազատություն» ռադիոկայան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Օբաման ողջունել է Թուրքիայի ջանքերը՝ միտված Ռուսաստանի հետ միասնաբար Սիրիայում հրադադար հաստատելուն և բանակցությունների վերսկսմանը նպաստելուն: Սպիտակ տան հաղորդմամբ, հունվարի 3-ին կայացած հեռախոսազրույցում Օբաման նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում դեկտեմբերի 31-ի ահաբեկչական «սարսափելի» հարձակման և դեկտեմբերի 17-ին Կայսերիում ոստիկանության վրա

61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կինը, որ ապրում

Թալինում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ԱԻՆ

Քաղաքական երգիծաթերթի նոր համարը լույս կտեսնի հունվարի վերջին

«Անկողմնակալ անդրադառնում ենք բոլորին, չենք խնայում ոչ մեկին»

«Ադրբեջանը ԵԽԽՎ ազդեցիկ պաշտոնյաներից մեկին կաշառք է փոխանցել». «Ազատություն»

«Բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ»,- պնդում են Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները: Հեղինակավոր Guardian պարբերականի հետ նույն մեդիա հոլդինգում գործող այս թերթը հետաքննել է 2013 թվականի իրադարձությունները, երբ պաշտոնական Բաքվին, լոբբիստական համառ ջանքերի շնորհիվ, հաջողվեց տապալել Եվրոպայի խորհրդում շրջանառվող այն բանաձևերից մեկի ընդունումը, որը

9 ամիս արտակարգ դրության պայմաններում. BBC

Թուրքիայում կրկին 3 ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանի մայրը հայուհի է. russia-armenia.info

2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայկական «արմատներ» ունի, պարզվում է՝ նրա մայրը՝ Մարիա Անդրեեւնան հայուհի է, հայտնում է ռուսաստանյան` russia-armenia.info կայքը: Այս մասին մի առիթով ՌԴ վաստակավոր արտիստ, երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արարատ Մկրտչյանին է պատմել սպանված դեսպանի կինը՝ Մարինա Միխայելովնան: Երաժշտի ու դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին

Քլինթոններն ու Բուշերը կմասնակցեն Թրամփի երդմնակալության արարողությանը. BBC

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնը կմասնակցի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է BBC-ն: Նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես մասնակցելու է միջոցառմանը: Մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լորայի հետ եւս մասնակցելու է արարողությանը՝ չնայած Թրամփի քաղաքական ծրագրի նկատմամբ հայտնած իր անհամաձայնությանը: Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի

Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված զինյալի ինքնությունը պարզվել է. «Ազատություն»

«Ազատություն». Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե համապատասխան կառույցները պարզել են Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում շուրջ 39 մարդու մահվան հանգեցրած հարձակման հեղինակի ինքնությունը: Չավուշօղլուն, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել: Միջադեպը տեղի էր ունեցել Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» ակումբում, որտեղ 500-700 մարդ էր հավաքվել Ամանորը տոնականորեն դիմավորելու համար: Նախնական

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930