Օրվա լրահոսը

Ռիոյի օլիմպիական չեմպիոնուհին ամուսնացել է իր ընկերուհու հետ

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում 800 մետր վազքի չեմպիոնուհի, հարավաֆրիկացի Կաստեր Սեմենյան, որը նույն մրցատարածությունում նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն է, պաշտոնապես ամուսնացել է ընկերուհու՝ Վիոլետ Ռասեբոյեի հետ: Արարողությունը կատարվել է Պրետորիայում, Սեմենյայի ծննդյան 26-ամյակի օրը: Մինչ այդ, նրանք իրենց կյանքը միմյանց հետ կապել էին 2015 թվականի մայիսին Գա-Դիկգալե վայրում հետերոսեքսուալ ամուսնությունների համար կազմակերպված արարողության

Այրվել է 100 հակ պահեստավորված անասնակեր

Հունվարի 8-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է մոտ 100 հակ պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել՝ 15.35-ին:   ՀՀ ԱԻՆ

Կրկին պայթյուն Բաղդադում․ ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը. «Ազատություն» ռադիոկայան

Բաղդադի՝ հիմնականում շիաներով բնակեցված Ջամիլա թաղամասում պայթյուն է որոտացել: Պայթուցիկը տեղադրված է եղել բանջարեղենի շուկայի մոտ կայանված մեքենայում: Զոհերի թիվը տարբեր լրատվական գործակալությունների հաղորդմամբ 8-ից 13 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը: ԻՊ-ն նաև պատասխանատվություն էր ստանձնել հունվարի 2-ին Բաղդադի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի

Հայտնաբերվել է 3 դի. բնակիչը գտնվում էր հոգեպես անհավասարակշիռ վիճակում

Հունվարի 8-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի և Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 70-150մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

Հրդեհ` Շերամի փողոցի ավտոպահեստամասերի խանութում (Ֆոտոշարք)

Հունվարի 8-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի խանութում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի խանութում: Խանութի աշխատակից՝ 1990 թ. ծնված Ա.

Թուրք գրոսմայստերը չի կարողանում ժամանել Երեւան (ֆոտոշարք)

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը: Խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշում շվեյցարական մրցակարգով անցկացվող հինգ տարբեր մրցաշարերի շուրջ 780 մասնակիցները, որոնք ներկայացնում են ինչպես Երեւանը, այնպես էլ Հայաստանի մարզերը, ԼՂՀ-ն եւ Ջավախքը: Քիչ հետո կայանալու է նաեւ ՖԻԴԵ-ի 11-րդ կարգ ունեցող շրջանային մրցակարգով միջազգային մրցաշարը, որին մասնակցում են շախմատային աշխարհում արդեն

Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Ալագյազ-Ծաղկահովիտ, Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:

Հրդեհ Մրգաշատ գյուղում

Հունվարի 8-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.12-ին, մարվել՝ 11.40-ին: Այրվել է տան տանիքի առաստաղը (մոտ 1 քմ): ԱԻՆ

Հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մի շարք մարզերում մառախուղ է

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ

Ֆլորիդայի օդանավակայանում հրաձգության կասկածյալին մահապատիժ է սպառնում. «1in.am»

ԱՄՆ դաշնային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում հրաձգության կասկածյալին, որի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ։ Նրան մահապատիժ է սպառնում, հայտնում է The Associated Press-ը: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կասկածյալը՝ իրաքյան պատերազմի վետերան, 26-ամյա էստեբան Սանտյագոն, հավանաբար տառապել է հոգեկան շեղումներով։ Նա կրակ էր բացել երկրորդ տերմինալի ուղեբեռների հանձնման սրահում:

«Օպելը» արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 8-ին, ժամը 04.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ամբերդ հյուրանոցի մոտակալքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել « Opel Vectra » մակնիշի 34 ZR 724 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ.

Դիլիջանի ոլորանների մոտակայքում ծառ է շրջվել

Հունվարի 8-ին, ժամը 07.17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 12 կմ-ին (Դիլիջանի ոլորանների մոտակայքում) ծառ է շրջվել՝ դարձնելով ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ

Հրդեհ Վահան գյուղում

Հունվարի 8-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի մեկուսացում ժամը 05.20-ին, մարվել՝ 06.00-ին: Այրվել է Է. Վ.-ին պատկանող տան մոտակայքում պահեստաորված անասնակեր՝ մոտ 700 հակ: ԱԻՆ

Փակ է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ

Դանաիլովն ասաց, Տոպալովը ի կատար ածեց

Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը հրաժարվեց մասնակցել «FIDE Grand Prix 2017»-ին: Նա այդ որոշումը հիմնավորել է այն բանով, որ ՖԻԴԵ-ն բացարձակապես շախմատի զարգացման ռազմավարություն չունենալու պատճառով չի կարողացել հովանավորներ ներգրավել եւ մրցաշարի առաջատար շախմատիստների համար բարենպաստ պայմաններ ապահովել: Նրան զարմացնում է, որ վերջին տարիներին կասկածելի, անգամ բացահայտ հանցավոր անցյալ ունեցող ավելի ու ավելի շատ մարդիկ են

Հակառակորդը հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց

Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ

«Mercedes»-ն արգելափակվել է մերկասառույցի պատճառով

Հունվարի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել է 3 ավտոմեքենա: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: ԱԻՆ

Փրկարարները շենքի մուտքից դադարեցրել են ջրի հոսքը

Հունվարի 7-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 34/1 շենքի նկուղային հարկը ջրալցվում է, շենքի մուտքից ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարաները շենքի մուտքից դադարեցրել են ջրի հոսքը: ԱԻՆ

Շրջված վառարանից նկուղային հարկը ծխալցվել է

Հունվարի 7-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասի տներից մեկի նկուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շվեցարական թաղամասի Ա. Խ.-ին (1984 թ. ծնված) պատկանող տան նկուղում շրջված վառարանից նկուղային հարկը ծխալցվել է, ինչը թողել է հրդեհի տպավորություն: Փրկարարներն ուղղել են վառարանը

Բախումնային շրջաններու մէջ գտնուող Հալէպի եկեղեցիներու զանգերը 5 տարուան լռութենէն ետք ղօղանջեցին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառին Այցելութիւնը Աւետելով. Գանձասար

kantsasar.com. Շաբաթ, 7 Յունուար 2017-ը նշանակալից եւ պատմական թուական մը պիտի մնայ հալէպահայութեան յիշողութեան ու պատմութեան մէջ: Արդարեւ, առաւօտեան ժամը 10:30-էն սկսեալ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետը իրեն ընկերակցող շքախումբին ու պետական, ազգային մարմիններու ներկայացուցիչներուն հետ մինչեւ կէսօր իրերայաջորդ այցելութիւններ կատարեց նախ Հալէպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի եւ ականատեսը եղաւ ահաբեկչական հրթիռակոծումներուն

Աշտարակում, Եղվարդում, Աբովյանում և մերձակա գյուղերում մառախուղ է

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ

Լուկաշենկոն որևէ մեկին չի զիջի հողն ու պետությունը. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե որևէ մեկին թուլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու: Ավելի վաղ՝ տարեմուտի

Երկրաշարժը ցնցել է Իրանի Սեիֆաբադ գյուղը. մի քանի մարդ է զոհվել (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Իրանում երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, որոնողական աշխատանքները շարունակվում են: Ուրբաթ առավոտյան՝ Հայաստանից 1400 կմ հեռավորության վրա գտնվող Սեիֆաբադ գյուղում 5.1 մագնիտուդ հզորության երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը չորս մարդու մահվան պատճառ է դարձել , որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Երկրաշարժի զոհերը աֆղանական ծագմամբ հողագործներ են եղել: Իրանում նման երկրաշարժերը բավականին հաճախակի երևույթ

Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Թուրքիայում ևս 6 հազար մարդ է պաշտոնանկ արվել. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի իշխանությունները ևս 6 հազար մարդու են պաշտոնանկ արել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Պաշտոնական Անկարան պնդում է, թե ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գործիչն է կազմակերպել անցած հուլիսին իրականացված հեղաշրջման փորձը: Գյուլենը, մինչդեռ, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ, աշխատանքից զրկվել են ոչ միայն ոստիկանության ու արդարադատության նախարարության հազարավոր աշխատակիցներ,

Սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով

Հունվարի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով, թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2015 թ. ծնված Գայանե Գ.-ն, 2014 թ. ծնված Շուշաննա Գ.-ն, 2012 թ. ծնված Երվանդ Գ.-ն, 1992 թ. ծնված Ամալյա Դ.-ն, 1968 թ. ծնված Գայանե Գ.-ն և 1991 թ. ծնված Սիրանուշ Ս.-ն: Պարզվել

Ստեղծվել է քննչական խումբ Գեղարքունիքի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930