Օրվա լրահոսը
Արծվիկ Մինասյան. «Այստեղ դու պարտավոր ես ոչ միայն քո մտածածը չբարձրաձայնել, այլեւ մանրամասն քննության առարկա դարձնել բոլորի հետ». «Ժողովուրդ»
Պառլամենտում բարձրաձայնում ես, այստեղ տեսնում ես՝ դժվար է իրագործելը, որովհետեւ կա նաեւ այնպիսի սահմանափակում, որը նաեւ քո երկրից դուրս էլ է գտնվում, եւ դու պետք է հաշվի առնես այդ սահմանափակումները։
Ռիչարդ Միլս.ՀՀ կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների մեջ կա ցանկություն ազատ եւ արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ. «Հայկական ժամանակ»
Իշխանության կողմից չպետք է լինեն գործողություններ, որոնք կսահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեությունը։
Դժվար է կռահել, թե բացի ֆոտոէֆեկտից՝ Իրանի նախագահի այցը գործնական ուրիշ ինչ էֆեկտ կունենա. «Հրապարակ»
Սեւ ծովը կամ դրա ափերին գտնվող Արեւելյան Եվրոպայի աղքատ երկրներն ի՞նչ մի գրավիչ շուկա են, կամ Իրանը վառելիքից բացի այդ ի՞նչ ունի Եվրոպա արտահանելու, որ առկա մայրուղիները չեն բավարարում, եւ հազարավոր կիլոմետրերով ու միլիարդավոր դոլարների վատնումով նոր ճանապարհ կառուցվի։
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Մերձավանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-ից-18-րդ փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, 2. Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Եռաբլուր պանթեոնի դիմաց բախվել են թիվ 1 երթուղին սպասարկող Газель-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր պանթեոնի դիմաց, բախվել են Volkswagen մակնիշի 35 CP 047 համարանիշի և թիվ 1 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1338 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում
Նախագահ Ալ Ասատ . «Հալէպի ազատագրումը զինեալ ահաբեկիչներէն սոսկ Սուրիոյ յաղթանակը չէ, այլ՝ բոլոր այն կողմերուն, որոնք կը սատարեն ահաբեկչութեան դէմ պայքարին, յատկապէս Ռուսիոյ եւ Իրանի». «Գանձասար»
«Գանձասար». Սուրիոյ նախագահ Պաշշար ալ Ասատ այսօր ընդունեց Իրանի Արտաքին Գործոց Փոխնախարար Հուսէյն Ճապիրի Անսարին եւ զինք ընկերակցող պատուիրակութիւնը։ Հանդիպման ընթացքին արծարծուեցան տարածաշրջանային հարցերն ու քաղաքական զարգացումները։ Անսարի նախագահ Ասատին ներկայացուց Սուրիոյ ժողովուրդին սպառնացող ահաբեկչութեան դէմ պայքարին առնչուող Իրանի ի գործ դրած դիւանագիտական ջանքերը, յատկապէս վերջերս Իրանի, Ռուսիոյ եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարներուն Մոսկուայի մէջ գումարած
Նախատոնական խորհուրդներ
Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է. • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից • գնել թարմ, չվնասված մթերք • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի
Սուրիական բանակի հրամանատարութիւնը Հալէպը ապահով եւ խաղաղ տարածք յայտարարեց՝ քաղաքը ազատագրելով ահաբեկչութենէն եւ ահաբեկիչներէն. «Գանձասար»
«Գանձասար». Սուրիական Բանակի Հրամանատարութիւնը պաշտօնական հաղորդագրութեամբ մը Հալէպ քաղաքը ապահով տարածք յայտարարեց՝ քաղաքը ազատագրելէ ետք ահաբեկիչներէն, ահաբեկչութենէն, ինչպէս նաեւ զինեալ ահաբեկիչներու վերջին խումբին քաղաքէն դուրս բերելէն ետք։ Հրամանատարութիւնը շեշտեց, որ Հալէպ քաղաքի ապահովութեան հաստատումը մէկ կողմէ ռազմավարական շրջադարձ եւ ահաբեկչութեան դէմ պայքարին մէջ անկիւնադարձ մըն է, իսկ միւս կողմէ մահացու հարուած մը՝ ահաբեկչութեան ծրագրին ու անոր
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են այն շախմատիստուհիների անունները, որոնք որակավորվել են 2017 թվականի փետրվարի 10-ից մարտի 3-ը Թեհրանում անցկացվելիք նոկաուտ համակարգով կանանց աշխարհի առաջնությունում: Նրանց թվում են Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկու առաջատարները՝ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի
Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան /Ակնա/ և հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը
Պատճառն ու հետեւանքը փոխենք տեղերով
Ոչ մի մեղսունակ մարդ չի ցանկանա հարեւանների հետ հավերժ պատերազմի պայմաններում ապրել եւ դեմ լինել խաղաղությանը, հաշտությանը եւ բարիդրացիությանը: Ոչ մի դիտողունակ մարդ չի կարող վիճել, որ Հայաստանի բազմաթիվ լրջագույն տնտեսական խնդիրների պատճառը պատերազմն ու շրջափակումն է: Բայց ես վստահ չեմ, որ ճիշտ է հայտնի տրամաբանությունը` «մինչեւ խաղաղություն չհաստատվի, մեր խնդիրները չեն լուծվի»: Իսկ գուցե
Սուսաննա Գաբոյանը խառնվում է հաղթանակի համար պայքարին
Քաթարում ընթացող շախմատի Շարժայի կանանց գավաթի խաղարկության հինգերորդ տուրից հետո հայաստանցիներ Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը (նկարում) առաջատար դիրքեր են զբաղեցնում: Գեւորգյանը առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալյա Մոսկալեցի նկատմամբ, իսկ Գաբոյանը հաղթեց ադրբեջանցի Թուրան Ասգարովային: Վեցերորդ տուրից առաջ Մարիա Գեևորգյանը 4,5 միավորով առաջատարների եռյակում է, իսկ Սուսաննա Գաբոյանը 4,0 միավորով բաժանում է 4-6-րդ հորիզոնականները: Աշոտ
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Guardain-ի տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում
Բրիտանական The Guardain պարբերականի 2016թ. 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում Հենրիխ Մխիթարյանին զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը: «Ժոզե Մոուրինիոն բազմաթիվ քննադատությունների արժանացավ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ակնհայտ սառը վերաբերմունքի համար, թեև հայ կիսապաշտպանը վերջերս խոստովանեց, որ թիմում դանդաղ սկիզբը իր մեղավորությունն էր: «Խնդիրը նա չէր, ես էի»,- ասել է Մխիթարյանը: Այնուամենայնիվ, հեշտ չէր հասկանալ նրա բացակայությունը: Արագ,
Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը. Ռազմինֆո
Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին: Զեկույցը կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից: Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան «զինված ուժերի շփման գծում
Քննիչների թեկնածուների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները ծառայության նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում
Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։ Ավանդույթի համաձայն` դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ
8 տարում Դեբեդավանում խաղողի ընդունման գինը նվազել է 20 դրամով
Սեպտեմբերին խաղող են ընդունել , փողը դեռ չեն տվել
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի, Թալինի, Ստեփանավանի, Արթիկի, Վարդենիսի, Գորիսի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
Բնակարաններ՝ զոհված ոստիկանների ընտանիքներին
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ եւ ոստիկանության պետի միջնորդությամբ՝ Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ հատկացրեց այս տարվա հուլիսի դրամատիկ իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին: Դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի այրիներին հանձնեց անհատույց սեփականության իրավունքով նրանց հատկացված բնակարանների սեփականության վկայականներն ու բանալիները: «Մեր այս քայլը ապացույց է, որ միշտ
Արփինե Հովհաննիսյան. Միասնական գրասենյակները լուծում են փաստաթուղթ ստանալու խնդիրը
Նման գրասենյակներ կան Գյումրիում, Գառնիում, ուրբաթ՝ դեկտեմբերի 23-ին, կբացվի նաեւ Էջմիածնում
Սերժ Սարգսյանի պարգևը՝ չեմպիոնների քաղաքին. (Տեսանյութ)
Հայաստանին օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ տված Գյումրին ճանաչվել է այս տարվա լավագույն մարզական համայնք: Սա արդեն երկրորդ անգամն է, որ հանրապետության երկրորդ քաղաքն արժանանում է նույն կոչմանը: Փաստենք միայն, որ այս տարի գյումրեցի 101 մարզիկներ մասնակցել են աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին, որոնցից 52-ը նվաճել են մեդալներ՝ 9 ոսկի, 22 արծաթ և 21
Արփինե Հովհաննիսյան. Պարտավոր ենք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ ապօրինի հարստացման քրեականացումը մահակ չդառնա
Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ պատրաստվում են բավականին մեծ չափով ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը
Սերժ Սարգսյան. Մենք պետք է իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք դրանք
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ: *** Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ գործարարների ընդունելության ժամանակ Սիրելի՛ բարեկամներ, Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ
Հայ-ռուսական համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը 2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ
Լեոնիդ Կալաշնիկով. «Քննարկվելիք հարցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը»
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մինչ նիստի աշխատանքներին անցնելը` անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ահաբեկչի գնդակից զոհված Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ
Վիգեն Սարգսյանը Վրաստանի խորհրդարանում քննարկել է հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև
Քննիչ Օսյանը դատարան չէր եկել, նիստը հետաձգելու մասին գրավոր խնդրանք էր ուղարկել
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց՝ քննիչ Օսյանի չներկայանալու պատճառով: Քննիչը գրավոր դատարանին խնդրել էր հետաձգել նիստը: Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դատարանում վիճարկում է քննիչ Օսյանի որոշումը, քննիչը մերժել է նրա՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: Իսկ Կարո Եղնուկյանը հանցագործության մասին
«Հենրիխ Մխիթարյանին երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ տեսել». Մինո Ռայոլա
«Ես Մխիթարյանին երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ տեսել: Նա իր կարգը ցուցադրել է Գերմանիայում: Բայց ես հիմա նրա մեջ ավելի ագրեսիվ ու վճռական ֆուտբոլիստ եմ տեսնում, քան նա Բունդեսլիգայում էր: Նա արդեն ունի անհրաժեշտ ամեն բան Անգլիայի առաջնությունում խաղալու համար: Հավատում էի, որ Միկին կարող է դառնալ լավագույններից մեկը Անգլիայի առաջնությունում: Նա դա արել է


















































