Օրվա լրահոսը
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է
«Բոլորը պիտի բանակում ծառայեն՝ թե տղաները, թե աղջիկները»
Համոզված է հերոսի մայր Գոհար Մարտիկյանը Օրեր առաջ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց Արցախյան գոյամարտի հերոս Աշոտ Չախոյանի կիսանդրին: Դրանից առաջ էլ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրում էր հերոսի անունը: Այս առիթով զրուցեցինք Աշոտ Չախոյանի մայր, Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի հեղինակ- վարող, համանուն մատենաշարի ստեղծող Գոհար Մարտիկյանի հետ: – Կպատմե՞ք, թե
Վարչապետը Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ
Բնապահպանության նախարարին մի շարք հանձնարարականներ տրվեցին
ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սարավան-«Զանգեր», Արտենի-Թալին-Մաստարա, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի,
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Բելգրադում մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 35-րդ հանդիպմանը
Դեկտեմբերի 13-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 35-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Սերբիայի Հանրապետության 6-ամսյա նախագահության արդյունքները: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով իր ելույթում նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը, ելնելով ՍԾՏՀԿ կողմից նոր ընդունված տնտեսական ռազմավարության դրույթներից,
2007 թվականին արդեն պարզ էր, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը կանգնելու են ոչնչացման եզրին. ՀԲՃ
Վերջին երեք տարիների ընթացքում տարբեր մակարդակներում շատ է քննարկվում Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի աղետալի ծավալներով նվազման խնդիրները։ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ/USAID) ֆինանսավորման շնորհիվ անցկացվել են մի շարք հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահումն է այս էկոլոգիական աղետի հիմնական պատճառը (տես այստեղ և այստեղ)։ Իսկ ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 16-17-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 12-16 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 16-17-ը սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն, 18-20-ը‵ առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.90C (1981
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Գևորգյանը
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդգար Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար»։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանը
«Հովերն» ու Վահագն Հայրապետյանի ջազ տրիոն ինքնատիպ համերգ ունեցան
«Հովեր» պետական կամերային երգչախումբը շարունակում է իր երկրպագուներին ներկայանալ նոր ասելիքով: Երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել: Նախատեսվում է ինքնատիպ այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաեւ Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում եւ արտերկրում: Շուրջ քառորդ դար առաջ ստեղծված եւ 18 տարի բացառապես սեփական ջանքերով գործունեություն
«Ես ի՞նչ իրավունքով պետք է մանդատը վայելեմ». Խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հարցը՝ ԱԺ-ում
Պե՞տք է խմբակցությունից դուրս եկած պատգամավորը շարունակի օգտվել խմբակցության բոլոր լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությունը: Նոր օրենքով խմբակցության անդամներն են, որ պետք է լինեն հանձնաժողովի անդամներ, բարեկամական խնդրի անդամներ, խմբակցությունն է լիազորություն ունենալու որոշել ու դուրս հանել նրան այդ խմբերից:
Ավարտվել է հարկային տեսուչի կողմից լիազորությունները չարաշահելու և առևտրային գաղտնիքը ապօրինի հրապարակելու գործով նախաքննությունը
Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր,
«Չի կարելի մարդուն խտրական վերաբերվել, եթե նա կարճահասակ կամ ճաղատ է». Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ)
Եվրոպացի պաշտոնյաները լիահույս են, որ Հայաստանը խտրականության դեմ պայքարում հաջողություններ կգրանցի
Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։ Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։ Առաջիկա ժամերին նախատեսվում է Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և
Հայկ Խանումյան. Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակին ոգեշնչել է Զիմբաբվեի փորձը
ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթն Արցախի ԱԺ լիագումար հերթական նիստում: Հարգելի՛ գործընկերներ, Օրերս հայտնի դարձավ, որ Զիմբաբվե առաջնորդ, 92-ամյա Ռոբերտ Մուգաբեն որոշել է առաջադրվել այդ երկրի 2018թ. նախագահական ընտրություններին: Պարզաբանեմ, թե ինչով է այս լուրը գրավել իմ ուշադրությունը: Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի վարչապետ 1980թ., իր կուսակցությունը հաղթել էր այդ երկրի խորհրդարանական ընտրություններում: Ընդդիմության դեմ ճնշումները,
Արդարադատության նախարարն առաջարկում է շեշտը դնել էլեկտրոնային ծանուցումների համակարգի վրա
Առաջարկում ենք շեշտադրումը դնել էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարումը, այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այսօրվա գործող իրավակարգավորումներով Հայաստանում առաջնահերթ ծանուցումը կատարվում է փոստային եղանակով և շատ հաճախ դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում տարբեր պատճառներով ու քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր
Վարչապետը շնորհավորել է Յուրի Օգանեսյանին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի Յուրի Ցոլակի, Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ: Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական
Հայ մարզիկները կվերադառնան Հայաստան’ բերելով երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016թ. առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները Հայաստանի համար նվաճեցին ևս երկու մեդալ՝ 46 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ 55 կգ քաշային կարգում Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզե: Այսպիսով, հայ մարզիկները կվերադառնան Հայաստան’ բերելով երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Նյու Յորքի անտուն հերոսն ու Երեւանի ցրտահարված մերձավորը
Այս օրերին Նյու Յորքում շատ ցուրտ է: Հայաստանում՝ նույնպես: Նյու Յորքում համ ցուրտ է, համ էլ կյանքն անչափ արագ: Բոլորը շտապում են: Որ հասցնեն տոնական գնումները կատարեն, որ տանեն իրենց բարեկամներին ու երեխաներին նվերներ տան ու այդպիսով տոնեն Սբ. Ծննդյան տոները: Բայց այս շտապելու մեջ, մարդ կարող է կորցնել ամենակարեւորը՝ իր ամբողջ բանկային ներդրումն ու
Պատգամավորները եւ լրագրողները ձնագնդի էին խաղում (ֆոտոշարք)
ՀԱԿ-ն իշխանության հարվածին այլ ձեւ կպատասխանի
Ռուբեն Բաբայան. մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց՝ օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել. «Փաստ»
Մենք ինքներս տեսանք, թե վերջին ամիսներին ինչ մեծ ուշադրություն է դարձվել ամենաժամանակակից մեթոդներով պաշտպանություն կազմակերպելուն։ Որոշակի փոփոխություններ կան ռազմական ստրատեգիայի մեջ, և եթե «ապրիլը» կրկնվի, ապա հակահարվածը մի փոքր այլ կլինի։
Ստորջրյա լողի փայլուն մարգարիտը
Մարգարիտա Սարգսի Խոջոյանը 36 անգամ՝ 1971-1985թթ. եղել է ՀԽՍՀ չեմպիոն եւ 8 անգամ ռեկորդակիր` լող եւ արագընթաց ստորջրյա լող մարզաձեւերից: 1978 թվականից ԽՍՀՄ սպորտի վարպետ է, 1984 թվականից` հանրապետական կարգի մրցավար: Զարմանալի է, որ նմանօրինակ բարձրակարգ մասնագետը մինչեւ օրս, նույնիսկ իր ծննդյան 55¬ամյա հոբելյանական տարում չի ստացել դեռեւս ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչում։
Առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան. «Հայկական ժամանակ»
Թեպետ ապրիլյան պատերազմի արդյունքում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որոշակի պայմանավորվածությունների եկան, սակայն դրանք դեռ մնում են թղթի վրա: Հանդիպումից հանդիպում համանախագահները խոսում են ԵԱՀԿ գործող քարտուղարի ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրշիկի հանձնախմբի անդամների թվի կրկնապատկման անհրաժեշտության մասին, Էդվարդ Նալբանդյանը միջազգային հարթակ չմնաց, որտեղ չբողոքի այս հարցում Բաքվի ապակառուցողական
Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին՝ «Ի՞նչ վիճակում ենք, որտե՞ղ ենք»
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նոր կազմի վերաբերյալ առաջարկությունը մեկ շաբաթ անց կներկայացնի: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հիշեցրեց՝ նոյեմբերի սկզբին հանձնարարել էր հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ներկայացնել առաջարկություններ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ: Վարչապետը արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ «Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ վիճակում ենք, որտե՞ղ ենք»:
Վիգեն Սարգսյանն ուզում է Փոքր Մհեր ավագ դպրոցն անցնի ՊՆ-ի ենթակայության տակ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Փոքր Մհեր կրթահամալիրում տեղի ունեցող դեպքերին: Նա կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել կրթահամալիրում նախարարությունների համատեղ հանձնաժողովների կողմից իրականացվող ուսումնասիրությունները եւ եռօրյա ժամկետում ներկայացնեն համապատասխան առաջարկություններ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց, որ Փոքր Մհեր ավագ դպրոցը տեղափոխվի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և
ԲՈՀ-ը չի հաստատել կամ վերադարձրել է 46 գիտական աշխատանք
Անորակ դիսերտացիաների առյուծի բաժինը տնտեսագիտության, լեզվաբանության եւ մանկավարժության ոլորտներից է:
«Շարժա-Երևան՝ ուղիղ չվերթով, ընդամենը 2 ժամ 45 րոպեում». «The Filipino Times»-ի հոդվածը (Տեսանյութ)
Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի մի խումբ լրագրողների եռօրյա ճանաչողական այցից հետո Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին նյութեր են հրապարակվել: Լրագրողներից մեկը դինամիկ տեսանյութ է պատրաստել՝ ընդամենը 1 րոպե 18 վայրկյանում ընդգրկելով Հայաստանի պայծառ արևը, պատմական կոթողները, բազմազան բնությունը և նույնիսկ գաստրոնոմիական գայթակղություններ առաջացրել: «The Filipino Times» թերթի
Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային
Վարչապետը հանձնարարեց մասնավորեցման պիտանի օբյեկտներն ընդգրկել պետգույքի մասնավորեցման ցանկում
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարականներ տվեց նախարարության ներկայացուցիչներին: Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էապես բարձրացնելու նպատակով՝ պարոն Կարապետյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, նախարարներին եւ մարզպետներին հանձնարարեց երեք շաբաթում պետական գույքի կառավարման
ՀՀ կառավարությանը կարծես ուզում է չվերադարձնել տնտեսվարողների գերավճարները. «Հայկական ժամանակ»
Բայց մտահոգիչն այն է, որ խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ գնալով խորանում է։


















































