Օրվա լրահոսը

Գյումրիից շուտով կթռնեն նաև Եվրոպա. ավիաընկերությունների ղեկավարները հավանել են «Շիրակ» օդակայանի պայմանները. (Տեսանյութ)

Aravot.am-ն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ փոխտնօրեն Անդրանիկ Շախյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Արմենիա» ավիափոխադրողի դժգոհությունն առ այն, որ ավիափոխադրողների համար հավասար պայմաններ չեն ստեղծվում, ռուսական փոխադրողի համար չվերթի ինքնարժեքն ավելի էժան է, քան հայկականի: Անդրանիկ Շախյանն ասաց. «Կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության հետ մշակվել է ծրագիր Գյումրիի օդանավակայանը զարգացնելու համար: Գյումրիի համար սահմանվել են հատուկ սակագներ,

Կայացել է Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը

Դեկտեմբերի 13-ին կայացավ Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը, որում ներկայացված են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի անդամներ: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով, ողջունելով Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստի անցկացումը, վերջինիս անդամներին մաղթեց ամենայն հաջողություն հայ-բրազիլական համագործակցության զարգացմանն ուղղված իրենց նախաձեռնություններում: Կարևորելով երկկողմ

Ռուսական կայքը Կարեն Խաչանովին ճանաչել է «Տարվա բացահայտում» անվանակարգի հաղթող

Ռուսական «Championat.com» կայքի լրագրողներն ամփոփելով թենիսի 2016 մրցաշրջանի արդյունքները՝ քվեարկությամբ միաձայն «Տարվա բացահայտում» անվանակարգի անվերապահ հաղթող են ճանաչել մոսկվաբնակ հայ երիտասարդ թենիսիստ Կարեն Խաչանովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ալեքսանդր Սաֆոնովի

Զինեալ խմբաւորումներու առաջին խումբը դուրս բերուեցաւ Հալէպէն. kantsasar.com

kantsasar.com. ՍԱՆԱ հաղորդեց, որ այսօր յետմիջօրէին Սուրիական Կարմիր Մահիկին ու Միջազգային Կարմիր Խաչին հսկողութեամբ, Հալէպի զինեալներու առաջին խումբը, իր ընտանիքներով միասին, հանրակառքերով եւ շտապ օգնութեան մեքենաներով դուրս բերուեցաւ Հալէպէն։ Հանրակառքերը զանոնք Րամուսիէյի միջանցքին ճամբով փոխադրեցին Հալէպի հարաւարեւմտեան գիւղեր։ Աղբիւրին համաձայն, խումբը կ՚ընդգրկէ 951 ահաբեկիչներ, իրենց ընտանիքներով։ Զինեալներու դուրս բերման գործողութիւնը պիտի շարունակուի հանգրուանաբար, մինչեւ Հալէպի

Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում, Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

«Պոբեդայի»՝ դեկտեմբեր-հունվար ամիսների տոմսերը գրեթե սպառված են (Տեսանյութ)

«Շիրակ» օդանավակայանից Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը, որը տոմսերի նվազագույնն արժեք է սահմանել 7400 դրամը, դեկտեմբեր ու հունվարի ամիսների համար այլևս ազատ տեղեր չունի: Ըստ «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանի, 10 հազար տոմս է վաճառված այս պահի դրությամբ, դեկտեմբերի ու հունվարի ամիսների համար գրեթե տոմսեր չկան, մնացել են թանկ թռիչքները:

Գերմանական ակումբները հրաժարվել են հավաքներ անցկացնել Թուրքիայում

Գերմանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները հրաժարվել են այս մրցաշրջանում Թուրքիա ձմեռային հավաքների մեկնելուց: Die Welt-ի փոխանցմամբ, պատճառը քաղաքական անկայուն վիճակն է ու այդ երկրում անվտանգության հետ կապված խնդիրները: Անցած ձմռանը Թուրքիայում ձմեռային ուսումնամարզական հավաք անցկացրել էր գերմանական 16 ակումբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Goo.gl-ի

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում

Կայացել է գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում  տեղի ունեցավ գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Ընթերցվեց ՀՀ

Մրցաշրջան 2016-ում լավագույնը Վաչիկ Վարդանյանն էր

Օրերս, ավանդույթի համաձայն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակեց տարվա լավագույն սամբիստների 10-նյակը: Ի՞նչ սկզբունքներ են գործում, ինչպե՞ս է ընտրվում ցանկը. հարցեր, որոնց պատասխանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: -Արդեն քանի տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է մրցաշրջանի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների անունները և դրանք դասակարգում՝ բացառապես մարզական տարվա ընթացքում գրանցած արդյունքներով: Մեր ֆեդերացիայի

Էլեկտրահարվելու հետևանքով զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրամանատարի տեղակալին և ծառայության պետին

Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու և մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին: Զինծառայողի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ

Տնտեսվարողներին ստիպում են օբյեկտների ճակատը տոնական տեսքի բերել

Օբյեկտները չզարդարողները կտուգանվեն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելեց Իրանում ՀՀ դեսպանություն

Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն

Բորդյուժան ԼՂ խնդիրը դասել է 2017թ. ՀԱՊԿ մարտահրավերների թվում

Աշխարհում չլուծված հակամարտությունները, այդ թվում ԼՂ հակամարտությունը, այն մարտահրավերների շարքում են, որոնք 2017թ. կազդեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների անվտանգության վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին այսօր պետդումայում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ես տեսնում եմ խնդիրների երեք կատեգորիա, որոնց հետ մենք կբախվենք: Առաջինը՝ թեժ կետերն են կամ չկարգավորված

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ-ում երեխան բռնությունից պաշտպանված չէ

Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում ֆիզիկական բռնությունից երեխայի պաշտպանված լինելու իրավունքի իրացման հետ կապված: Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 06.12.2016թ. վճռել է Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու նրան դատապարտել տուգանքի 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով: 34-ամյա Ա.Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ծեծելու

Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը: Նախարարի համոզմամբ, օրինագիծն անչափ կարևոր է և կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով, եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային

Եվրախորհրդարանը հաստատել է վիզային ռեժիմի չեղարկումն Ուկրաինայի և Վրաստանի համար

 Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում ձայների մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը՝ կարճաժամկետ ճանապարհորդությունների դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այժմ այդ որոշումը պաշտոնապես պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից: Գործնականում Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել 2017թ. գարնանից: Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր վիզային ռեժիմի չեղարկման

Սուրեն Քրմոյան. Դատապարտյալի համար տեսանելի կլինի՝ ինչպես իրեն դրսեւորել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար

«Դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելիս պետք է վստահ լինի, որ կրկնահանցագործության ռիսկը նվազագույն է»

Հակոբ Հակոբյան. «Այդ հարցը կարող եք տալ Շաբոյանին»

«Երեւան գարեջրի» սեփականատերը չի հրաժարվել դատարան դիմելու մտքից

«Գլխավոր դատախազն իրավունք չուներ իր լիազորությունները հանձնել այլ դատախազի». Վարդուհի Էլբակյան

Իշխան Բարսեղյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ, մեղադրողին բացարկ կհայտնե՞ն

Արտգործնախարարության շենքը ոչ թե թանգարան է դառնալու, այլ՝ 5 աստղանի հյուրանոց. Արման Սահակյան

Արտգործնախարարության շենքի հետ կապված Արման Սահակյանը նշեց. «Մենք հստակ պայմանագրում ֆիքսել ենք, իհարկե, կողմի մոտեցումները եթե չփոխվեն, այս պահին պայմանագրում ֆիքսված է, որ այդտեղ պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան 5 աստղանի բրենդ ունեցող հյուրանոցային համալիր»:

«ԱԱԾ-ի տարածած տեսանյութը կիսատ է». Վարդուհի Էլբակյան

«Կիսատ է ու ներկայացված չէ որպես ինչ է վերցնում». փաստաբանը՝ դատավորի կաշառք վերցնելու մասին

Մոսկվայում կանխվել են ԻՊ մի շարք ահաբեկչություններ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում կանխել է «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկչական խմբի գործունեություն, որն ահաբեկչություններ էր նախապատրաստում մայրաքաղաքում: Անվտանգության ծառայության կայքում հաղորդվում է, որ Մոդլովայի և Տաջիկստանի քաղաքացիներից բաղկացած դիվերսիոն-ահաբեկչական խումբը նախատեսում էր Մոսկվայում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ՝ մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգնությամբ: Ահաբեկչական հարձակումները նախապատրաստվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Թուրքիայում

Գերմանացի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շքանշանով

Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում տեղի ունեցավ գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգևով` «Բարեկամության» շքանշանով, պարգևատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։ Միջոցառմանը

Չտեսնված աշխուժություն Գյումրու օդանավակայանում. «Պոբեդան» կատարեց առաջին թռիչքը (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Պոբեդայով» թռչելը մեկ առավելություն ևս ունի, ավտոբուսներով մարդկանց հասցնելու են իրենց բնակավայրեր, եթե ասենք Երևանից է, նրան կտեղափոխեն Երևան ու դա կմտնի տոմսի արժեքի մեջ:

Հանդիպում տեղական արտադրողների հետ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ

Քննարկվել են գյուղմթերքի ներկրմանն առնչվող հարցեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Իշխան Բարսեղյանի մեղադրանքը պետք է պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը». Վարդուհի Էլբակյան

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով  այսօր նախնական նիստում պաշտպանական կողմը՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ օրենքով հստակ ամրագրված է պաշտոնատար անձանց այն ցանկը, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործերով մեղադրանքը պետք է պաշտպանի անձամբ ՀՀ գլխավոր դատախազը: Դատարանը, սակայն, նման հիմքեր չգտավ: Գործով մեղադրյալ, փաստաբան Էլզա Զաքարյանն էլ  հրաժարվեց իր

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930