Օրվա լրահոսը
Ռոլանդ Շառոյանը՝ ՀՌԱՀ անդամ
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ
Ինչպե՞ս իմանալ, որ ձեր լյարդը խնդիր ունի եւ ինչպե՞ս բուժել տնային պայմաններում
«Լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Լեղարտադրությունը լյարդում վատ կատարվելու դեպքում անմիջապես խանգարվում է մարսողությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը՝ ավելացնելով, որ երբ հիվանդանում է լյարդը, բջիջները իրենց
Փաշինյանը ահազանգում է՝ ԱԱԾ-ից ակտիվիստներին կանչում են «զրույցների» (Տեսանյութ)
Փաշինյանի խոսքերով՝ «Սա, ըստ էության հետապնդման մի ձեւ է նրանց քաղաքական եւ հասարակական գործունեության համար: Ես այդ գործողությունները համարում եմ բացահայտ ապօրինություն եւ ԱԱԾ-ին հորդորում եմ զերծ մնան իրենց ապօրինի գործողություններից»:
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Կաքավաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 34 MT 781 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.11-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի
«Դու լավ գործ տվող կաշխատես». Շմայսը՝ Թեւան Պողոսյանին (Տեսանյութ)
ԱԺ-ում Թեւան Պողոսյանը բռնացրեց, որ պատգամավորներից մեկը բացակա է, բայց քվեարկության ժամանակ նրա փոխարեն ինչ-որ մեկը քվեարկում է, կանաչ լույս է վառվում: Փոստանջյանը հորդորեց կարգազանց ճանաչել այդ պատգամավորին, Գալուստ Սահակյանը հորդորեց դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Վարչապետը կառավարության անդամներին. «Երբեմն ստացվում են ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ»
Կարապետյանը դիտողություններ արեց եւ հանձնարարականներ տվեց
«Ցավոք, Հայաստանի հարցը Թուրքիայում այս պահին գրեթե գոյություն չունի». (Ֆոտոշարք)
Ըստ Ստամբուլի համալսարանի ռեկտորի` «Քանի որ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ գրեթե մեռած են, սա եւս մեկ հիմք է, որ այլեւս պատճառ չկա, որպեսզի կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները»: «ԵՄ-ն կորցրել է որեւէ լծակ, որը նա ուներ Թուրքիայի նկատմամբ» Դեկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան, Մեծ Բրիտանիայի արտաքին
Արմեն Երիցյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է մեր երկրի ու պետականության համար. Վազգեն Մանուկյան
Անվանի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է մեր երկրի ու պետականության համար: Նա այն գործիչներից էր, որ անմնացորդ նվիրումի, բարձր պրոֆեսիոնալիզմի և յուրահատուկ ձիրքի շնորհիվ կարողանում էր լավագույնս կատարել իր առջև դրված խնդիրները: Նրան հաջողվեց կայացնել ու միջազգային չափորոշիչների հասցնել մեր երկրում արտակարգ իրավիճակների, փրկարար ծառայության ոլորտները: Իմ
Ե՞րբ և ո՞ր դեպքում «Ավտոբուս» ՓԲԸ-ի 95 ռեզերվային ավտոբուսներով կփոխարինվեն շարքից դուրս եկած միկրոավտոբուսները
Սույն թվականի դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բավականին խիստ գնահատեց տրանսպորտի առկա վիճակը Երևանում ու նրա այն հարցին, թե «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվում քանի ավտոբուս կա, պատասխանեցին, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 95 ռեզերվային ավտոբուս: Հանձնարարեց, որպեսզի շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները փոխարինվեն դրանցով: Դեկտեմբերի 12-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ուշադրությամբ հետևեցի, թե ինչ է
ՀՀ օրենսդրությունը թույլ տալի՞ս է սփյուռքի հայտնիներին ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնել
Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, երբ դիմումներ ու հստակ փաստաթղթեր լինեն, ԿԸՀ-ն որոշում կկայացնի:
Յուրի Նավոյան. «Սոցիալական գործընկերության ռուսաստանյան մոդելը անհնար է պատկերացնել առանց ազգային համայնքների»
Սոցիալական գործընկերության ռուսաստանյան մոդելը անհնար է պատկերացնել առանց ազգային համայնքների: Այս իմաստով համայնքների ինքնակազմակերպման գործընթացը պետության և հասարակության միջև սոցիալական գործընկերության կարևոր հիմքերից մեկն է հանդիսանում: Այս մասին դեկտեմբերի 14–ին Մոսկվայում, Ռուսաստանի 6–րդ Սոցիալական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է քաղաքագետ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ ՌԴ-ում զգալի քանակությամբ հայկական կազմակերպությունների գործունեությունն ունի սոցիալական ուղղվածություն:
Ադրբեջանում նավթի հավաքման կետում վթարի հետևանքով 10 մարդ անհետ կորել է
Ադրբեջանում Կասպից ծովի նավթի հավաքման կետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով անհետ կորել է 10 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությունը: «Դեկտեմբերի 15-ին՝ առավոտյան տեղի ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով (41 մետր/վայրկյան) №3 նավթի հավաքման կետում ծովն է ընկել 150 մետր երկարությամբ էստակադայի մի մասը: Միջադեպի հետևանքով, ըստ նախնական
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ ստանալու արագ և հարմարավետ միջոց՝ անմիջապես քարտին, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և Visa քարտապանները արագ դրամական փոխանցումներ ստանալիս կարող են անվճար հաշվեգրել փոխանցումների գումարներն իրենց քարտերին` զանգահարելով Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդներին պարտադիր չէ այցելել Բանկի մասնաճյուղեր: Կարելի է
Հանձնուքի միջից հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա
Դեկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել
Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը մինչև լուսաբաց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղացող ձյան պայմաններում շարունակվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում
Մեղրի և Ագարակ համայնքները շուտով գազ կստանան
Ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակներում ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Այս փուլում ընթանում է կառուցված գազի բաշխման ցանցի շահագործման թույլտվության ստացման և սպառողների՝ ցանցին միացման գործընթացը։ Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝
Քաղաքաշինության ոլորտի հիմնահարցերը՝ ուշադրության կենտրոնում
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Նիստի ընթացքում, ի թիվս մի շարք խնդիրների, քննարկվել են քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, շինարարության համալիրում գնագոյացման
Բժշկական նոր ծառայություններ` երկրի հարավում
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի հիմնադիր Ավետիս Մատիկյանի հետ այսօր քննարկել է կլինիկայում իրականացվող ծառայություններն ու դրանց ընդլայնման հեռանկարները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղի հանգանակությամբ կառուցված կենտրոնն այսօր մասնագիտացված այն կլինիկաներից մեկն է, որ հանրապետության հարավային հատվածի բնակչության շրջանում իրականացնում է պետության կողմից փոխհատուցվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սրտաբանական այս կենտրոնում
Լարսում մնացած բեռնատարների վարորդներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն (Տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա – Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների
Սթրիթ արթը մուտք է գործել մարզային համայնքներ
Աշտարակ, Չարենցավան, էջմիածին, Ախուրյան, Վարդենիկ համայնքներում «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն երիտասարդների ուժերով սթրիթ արթի կիրառման միջոցով գունազարդել է տարբեր հաստատությունների աստիճանահարթակները՝ դրանք վերածելով վառ, գունագեղ ինստալյացիաների։ «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագիրը դրամաշնորհի է արժանացել «Երիտասարդության օրերին նվիրված
Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրենը միաժամանակ երկու դասարանի դասղեկ է. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի քաղաքի մի շարք դպրոցների փոխտնօրեններ՝ հայտնելով Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Ն. Նալբանդյանի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին և աջակցություն ակնկալելով խնդիրը լուծելու հարցում: Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Սաքունց, Դիմում են Ձեզ քաղաքի որոշ դպրոցների փոխտնօրեններ: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը չներկայանալու համար բավականին
Դեկտեմբերին կանցկացվի ՀՀ ԶՈՒ բժշկական կազմի զորակոչ և զորացրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Առատ ձյան և բքի
Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը
ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումները Փարիզում
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԱՍԵԿՈՍԵ
Երկրի խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ պետք է ստանձնել քաղաքական պատասխանատվություն, այսինքն՝ կուսակցական պատասխանատվություն եւս: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ
Առանց արժեքների եւ ամբիցիաների
Հաճախ լսում եմ, որ մեր ներքին եւ արտաքին խնդիրները պայմանավորված են «կողմնորոշմամբ»: ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ մտնենք Եվրամիություն, ՀԱՊԿ-ը թարգենք, միանանք ՆԱՏՕ-ին, եւ ամեն ինչ լավ կլինի: Նախ` այդ արեւմտյան կառույցներում մեզ ոչ ոք չի սպասում: Երկրորդ` հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը՝ պետք է պատրաստ լինել այդ երկրի հերթական կոլապսին եւ, հետեւաբար, մտքում այլընտրանքներ ունենալ: Բայց
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ
Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է 1000-ից ավելի կրակոց: Արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն
Ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան–Զանգեր, Թալին–Մաստարա, Ծիլքար–Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ–Լուսաղբյուր, Սոթք–Քարվաճառ, Վանաձոր–Գյումրի, Բերդ–Ճամբարակ, Մաստարա–Լանջիկ, Ալագյազ–Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի,
Արգելափակվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 01 PQ 099 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից


















































