
Աղջիկների կողմից հնչած ամենատարածված պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
. Պետք է հետևել նորաձևությանը, հագնել այնպիսի զգեստներ, որոնք կընդգծեն աղջկա բարեմասնությունները, պետք նաև ճաշակով շպարվել:
.Աղջիկը պետք է օգտագործի հաճելի բույր, անընդհատ թարմացնի իր «հոտը»:
.Սեքսուալ է, երբ աղջիկը քայլում է սահուն ու թեթև` երբեմն օրորվելով և շարժելով ձեռքերը:
.Տղամարդկանց ուշադրությունը գրավում են կաճ զգեստները, պետք է հագնել շորտեր, իսկ մինչ այդ՝ սթրինգ:
Տղաների կողմից հնչած ամենատարածված պատասխանները…
.Կարևոր չէ՝ աղջկա զգեստը նորաձև՞ է, թե` ոչ, կարևորը այն չլինի հնամաշ և վուլգար:
.Մեզ խենթացնում է աղջկա նուրբ, հանգիստ ձայնը: Այն մի տեսակ թեթևություն է հաղորդում:
.Տհաճ է, երբ աղջիկը կոտրատվելով է քայլում: Սեքսուալ է, երբ նա իրեն մի քիչ անկաշկանդ և թույլ է պահում:
.Գրգռիչ է, երբ աղջիկը անընհդհատ ուղղում է իր մազերը և մատը տանում բերան:
Սեքսուալ լինելու համար պետք է հետևել ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ վարվելաձին: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը.«Աղջիկը պետք է ունենա անկեղծ ու մեղմ ժպիտ: Տղաներին գրավում է նաև չարաճճի և առեղծվածային ժպիտը: Իսկ հայացքի մեջ պետք է լինի խորհրդավորություն: Աղջիկը կարող է նայել փոքր ինչ հեռու, ապա ՝ տղայի աչքերին, նա կարող է նաև թեքել գլուխը,-ասում է հոգեբան ու հավելում,-նախևառաջ աղջիկը պետք է լինի խելացի. չէ՞ որ գեղեցիկ, բայց «դատարկ» աղջիկները թողնում են թեթևսոլիկի տպավորություն: Չպետք է նաև «քաղցած աչքերով» նայել տղամարդկանց, պետք է թողնել, որ իրենք որսան ձեզ»:
Ըստ Վարդանյանի՝ տղաներին ավելի շատ դուր է գալիս աղջկա մարմնի բնական հոտը, քան օծանելիքի: Սակայն հիվանդ մարմնի հոտը վանող է: Դա բացատրում է նրանով, որ այդ ժամանակ օրգանիզմում արտադրվում է ռեպելենտներ, որոնք վանում են հակառակ սեռին:
Իսկ ինչ վերաբերում է քայլվածքին, հոգեբանը նշում է, որ քայլքի ժամանակ հարկավոր է մեջքն ուղիղ պահել, ուսերը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր:
Նազենի Բաղդասարյան


















































