ՀՀ կառավարության 2014թ ապրիլի 23-ի որոշմամբ ՝ ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակը սահմանվել է 245.0 մլն խոր. մետր՝ 
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Սևանա լճից ջրի բացթողումը հանգեցրել էր Հրազդան գետի վարարելուն, ինչի արդյունքում տուժել էին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի որոշ բնակիչների գույքն ու գյուղատնտեսությունը: Ջրառը դադարեցվել է այսօր առավոտյան:
Տուժածների խոսքով՝քաղաքապետարանից սեպտեմբերի 28-ի կեսօրին տեղեկացրել են Սևանա լճից ջրաբացթողման մասին, սակայն կոնկրետ ժամ չի նշվել: «Մարդ կա՝ հեկտարներով հողամաս ունի, 3 ժամում ո՞նց հասցներ բերքը հավաքել»,- ասաց բնակչուհիներից մեկը:
Ջուրը ծածկել է գետամերձ տների այգիները, ողողել նկուղները, որտեղ պահվում է ձմեռվա պաշարը: Կանանցից մեկը դառնացած պատմեց, թե ինչպես է ժամերով թրջվելով դուրս բերել կարտոֆիլը պահեստից:
Կարդացեք նաև


Դեպքի առնչությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ փորձեցինք տեղեկանալ համապատասխան ստորաբաժանումներից: Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության և քաղաքաշինության վարչություններում ասացին, որ սպասում են Հրազդանի քաղաքապետարանի և ԱԻՆ վարչության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի վերջնական հաշվետվությանը:
Հրազդանի քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանը մանրամասնեց, որ հանձնաժողովն աղետի հաջորդ իսկ օրվանից սկսել է իր աշխատանքները և կավարտի 2 օրից: Պարոն Տիգրանյանի հավաստմամբ՝ բնակիչները նախապես տեղեկացված են եղել ջրաբացթողման մասին: Նրա խոսքով՝ բոլոր տուժածներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում՝ վնասը վերջնական գնահատելուց հետո: Վերջում հավելեց, որ քաղաքապետարանը փոխհատուցում է նախատեսել միայն կարտոֆիլի համար, քանի որ մեծամասամբ տուժել է հենց այս կուլտուրան:
Անի Անտոնյան


















































