Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղի դպրոցն ուներ 1200 աշակերտ, այսօր` 115. «Ազգ»

Սեպտեմբեր 09,2017 10:33

Սահմանամերձ գյուղերից ինչպես արտագաղթում էին, այնպես էլ շարունակում են արտագաղթել

Նորերս իմ հայրենի Տավուշի մարզի` Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես գյուղում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր մեջ երկակի իմաստ էր բովանդակում: Ժամանակին արտագաղթած նախկին մովսեսցիները կազմակերպել էին «Գյուղի օր», իրենց ծննդավայրը մի քանի օր դարձնելով տոնախմբությունների հանդիսավայր: Ի դեպ, ցուցադրական ոչինչ չկար նախաձեռնության, մտահղացման մեջ. Ռուսաստանաբնակ մովսեսցիների օգնությունը հայրենի գյուղին հատել է 100 միլիոն դրամի սահմանագիծը: Բայց ահա անցան հուզական օրերը ու հյուրերը մեկնեցին իրենց նոր բնակատեղին եւ Մոսեսգեղը կրկին խրվեց սահմանամերձ գյուղի իր անհանգիստ ու անապահով կյանքի ու հոգսերի մեջ:

Խորհրդային տարիներին Մովսեսը Շամշադինի շրջանի ամենաբարեկեցիկ գյուղերից մեկն էր, մովսեսցիներն էլ ճանաչված էին որպես աշխատասեր ու համառ ժողովուրդ: Ի դեպ, բնավորության այս երկու գծերը նրանց շատ օգնեցին Ռուսաստանում, ուր արտագաղթելով, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողացան հաստատել իրենց ու բարեկեցիկ կյանք ապահովել: Բերենք ընդամենը մեկ փաստ այն մասին, թե ինչի է վերածվել Մովսեսը անկախության տարիներին. գյուղի դպրոցն ուներ 1200 աշակերտ, մտածում էին նորը բացելու մասին: Այսօր աշակերտների թիվը հարյուրից փոքր-ինչ ավելի է` 115: Համեմատենք` 1200 եւ 115: Սա ինչ-որ բան նշանակու՞մ է: Եվ արտագաղթը շարունակվում է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ»  շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930