Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի հետ մեր «խաղերը» և Հայաստանի ռազմավարական դաշնակիցը. «Ազգ»

Սեպտեմբեր 09,2017 11:40

Agile Spirit 2017 էկզոտիկ անունը կրող, հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հայկական քաղաքական եւ լրատվական դաշտում բարձրացված հերթական փոթորկի պատճառ դարձավ: Բնականաբար, մեկնաբանություններում գերակշռում էին շահարկումներն ու ենթադրությունները եւ դրա հիմնական մեղավորը ՀՀ պաշտպանության նախարարության տարօրինակ պահվածքն էր: Միայն մեկ օր առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Հայաստանը չի մասնակցելու այդ զորավարժություններին, իսկ մինչ այդ բոլորին հայտնի էր, որ պետք է մասնակցենք: Այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավ` մեր երկիրը նախապես համաձայնվել էր մասնակցել, հետո հրաժարվե՞լ, թե՞ չի եղել ոչ մի նախնական համաձայնություն: Ամեն դեպքում, այս ամենից ինչ-որ օբյեկտիվ եզրակացություններ կարելի է անել:

Առաջինը, որ եթե Հայաստանը նախապես համաձայնություն տված էլ չլիներ այդ զորավարժություններին իր մասնակցելուն, ապա որոշակի նախնական պայմանավորվածություն եղել է: Հակառակ դեպքում, նման պատկեր, հետեւաբար եւ շահարկումների համար լայն դաշտ չէր ստեղծվի:

Երկրորդը, Հայաստանը ինչ-որ մի պահի հրաժարվել է այդ զորավարժություններին մասնակցելուց եւ հայտնի չի, թե այդ պահը ե՞րբ է եղել: Այս առնչությամբ, պաշտոնական մոտեցումներից մեկն այն է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել, երբ հայտնի է դարձել, որ այդ զորավարժություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանը: Եթե նկատի ունենանք, որ նախորդող զորավարժություններին Ադրբեջանը չէր մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում էր, ապա այս մոտեցումը կարող է հիմնավոր լինել: Սակայն, արեւմտապաշտների ամբոխը առիթը չկորցնելով, անմիջապես զանգվածային քարոզչական հիստերիա սկսեց` Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների կիրառման հետեւանքով մեր հրաժարվելու փաստը մեկնաբանելով: Որքանո՞վ է դա իրատեսական:

Իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանը ճնշում գործադրած լինի Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունն է եւ նրան նյարդայնացնում է ՆԱՏՕ-ի կողմից արդեն նախկին Խորհրդային Միության տարածքում զորավարժությունների անցկացման փաստը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930