Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը` օրենսդրական կարգավորումների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի այլ փորձագետներ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում հոգեկան առողջության պահպանման հետ կապված արդի հարցերը, առավելապես կարեւորվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ հոգեբանական եւ հոգեբուժական ծառայությունների

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը: Բակո

Մարիա Զախարովա. Էրդողանի նամակում շոշափելի ոչինչ չկար. «Հաբերլեր»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի կարծիքով՝ Էրդողանի հեղինակած նամակը որևէ շոշափելի տարր չէր պարունակում և ընդամենն արարողակարգային դրսևորում էր։ Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի

Բալի հյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Բալը այն մրգերից է, որ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ֆրուկտոզա, գլյուկոզա, վիտամիններ E, C, PP, B1, B2, B9, կարոտին, ֆոլաթթու, օրգանական թթու, պղինձ, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, ֆտոր: Այն բուժման նպատակով կարելի է օգտագործել անեմիայի, թոքերի հիվանդության, երիկամային հիվանդության, արթրոզի, փորկապության դեպքում: Բալի հյութը պարունակում է կումարինային միացություններ, որը նպաստում է արյան

Հերոս զինվորի պապը դեղերի գումար չունի (տեսանյութ). a1plus

Արմավիրի մարզի Տանձուտ  գյուղում ընտանիք չկա, որ կարկուտից վնասներ կրած չլինի ։ Բերքի 80 տոկոսը վնասվել է: 76- ամյա Հերբերտ Գրիգորյանի հաշվարկով՝ 2 մլն դրամի վնաս է կրել, մինչդեռ մտադիր էր ստացված եկամուտով իր տան տանիքը նորոգել: Բայց վնասի մասին այնքան չի մտահոգվում. կարեւորը սահմանին խաղաղ լինի. «Թող սոված լինեմ, մենակ իմ թոռը առողջ գա, հասնի»: Նրա

«Կրթված սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է». Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ նրանց ուսուցիչների հետ: Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան եւ այստեղ առկա

Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առեւանգելու վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են պատրաստվում. «ՀԺ»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առեւանգելու` «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությանը հաստատեցին ՀՔԾ լրատվականից: Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը պնդել է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Ալիև. Ժամանակն է կարգավորել Արցախյան հակամարտությունը. «ՌԻԱ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ արդեն ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ալիևի խոսքերով՝ միջնորդական առաքելություն իրականացնող պետությունները պարտավոր են հասկանալ, որ հակամարտությունը սառեցված փուլում չէ, և «2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումները պետք է

ID քարտեր ձեռք բերելու համար միջազգային ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորելու. «ՀԺ»

Հարցազրույց 4+4+4 ձևաչափի բանակցություններում իշխանության ներկայացուցիչներից մեկի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ: Պարոն Սահակյան, փաստորեն ոչ միայն ID քարտերի, այլեւ տեսանկարահանող սարքավորումներ ձեռք բերելու համար էլ պետք է միջազգային կազմակերպությունները ֆինանսավորում հատկացնեն: – Միջազգային դոնոր կազմակերպություններից միշտ եղել է այն մոտեցումը, որ եթե կան հարցեր, որոնց շուրջ բոլորը կունենան միասնական տեսակետ, որի արդյունքում կունենանք նորմալ ԸՕ եւ նորմալ ընտրություններ, ապա իրենք համապատասխան ֆինանսավորումը կապահովեն: Կարծում եմ, որ

Վահան Շիրխանյանին ձայնագրե ՞լ է Արթուր Վարդանյանը. «Հրապարակ»

Սպասվում է, որ առաջիկայում ակտիվանալու են քննչական գործողությունները հանցավոր խմբի գործով։ Հայտնի ազատամարտիկներ Վլադիմիր Առաքելյանի, Գառնիկ Մարգարյանի, Վահան Շիրխանյանի խնդիրը լինելու է ապացուցելը, որ իրենք եթե անգամ զենք են տվել կամ վաճառել խմբին, ապա տեղյակ չեն եղել Արթուր Վարդանյանի հեղափոխական ծրագրերից, հանցավոր մտադրություններից, ուստի խմբի հետ հանցավոր համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Այս դեպքում

Ինտիմ սկանդալի մեջ հայտնվելու պատճառով Միսս Մեծ Բրիտանիան զրկվել է թագից. The Independet (Տեսանյութ)

2015թ. Միսս Մեծ Բրիտանիա ճանաչված Զառա Օլանդը զրկվել է թագից՝ «Սիրո կղզի» հեռաստաշոուի ընթացքում մասնակիցներից մեկի հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent-ը։ Օլանդը և հեռաստաշոուի ընթացքում նրա հետ սեռական հարաբերությունների մեջ մտած տղան՝ Ալեքս Բոուենը, հաստատել են տեղի ունեցածը։ Այդ ամենից հետո հայտարարություն է տարածել «Միսս Մեծ Բրիտանիա»

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի քաղաքականությունը. Deutsche Welle

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Շտայնմայերը քննադատել է 2016թ. հունիսի 7-ին Լեհաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժությունները, որտեղ պայմանական հակառակորդ էր սահմանվել Ռուսաստանի Դաշնությունը։ Նախարարը նշել է, որ նմանատիպ զորավարժությունները կարող են անօգտակար լինել տարածաշրջանի համար։ Նախարար Շտայնմայերի

Ռուզաննա Մուրադյան. «Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են»

ՀՀԿ-ական պատգամավորը`վիճելի վարկային համաձայնագրերի մասին «Եթե երկրում կան խնդիրներ, ի դեպ դրանք ոչ միայն այս ժամանակահատվածում ծագած խնդիրներ են, շատերը նաեւ ժառանգել ենք, դրանց հետ մեկտեղ նաեւ ապագայի մարտահրավերների դեմ պայքարելու խնդիր կա, չենք կարող միմիայն մեր ուժերով հաղթահարել բոլորը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` անդրադառնալով խորհրդարանի վերջին արտահերթ նիստում քննարկված

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները. «ՏԱՍՍ»

Եվրամիությունը որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի Դաշնության հանդեպ սահմանված պատժամիջոցները՝ Ղրիմի հարցում որդեգրած դիրքորոշումը պահպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Պատժամիջոցների նոր փուլն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 17-ին և կտևի մինչև 2017թ. հունիսի 23-ը։ Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ Ղրիմի թերակղզուց արգելվում է որևէ տեսակի արտադրանք ներկրել Եվրոպա, իսկ եվրոպական որևէ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. APA

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուն որոշ մանրամասներ է ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում սպասվող Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Էնդրյուի խոսքերով` ինքը, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի

Համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի շրջանակում

Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը WFIMC-ի դափնեկիրների հետ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցան մենակատարներ Բարնաբաս Կելեմենը (ջութակ), Կատալին Կոկասը (ալտ), Գեորգի Չաիձեն (դաշնամուր), Արիունբաատար Գանբաատարը (բարիտոն)։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պավան կամերային

«Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա այդպիսին է ամեն ինչում». Հասմիկ Պողոսյան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատ­կերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ: «Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով,

Զինված ուժերի աջակցման հեռանկար` Իրանի հետ

Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն: Մովսես

«Իմանալ-չհայտնելու մասին հոդվածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել». «ՉԻ»

«Ես կարծում եմ՝ մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք, թե ով է ընտրակաշառքներ բաժանում», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանողներին «մեկ առ մեկ իմանալուն», ապա իմանալ-չհայտնելու մասին հոդվածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Չնայած, եթե այս հոդվածը լայնորեն կիրառվեր, Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները կվերածվեին

Մոսկվայի ուղերձը` Սանկտ Պետերբուրգում կայանալիք` Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ. «Ժամանակ»

Ռուսաստանում հրապարակվել է բավական ուշագրավ մի սոցիոլոգիական հարցում: «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով՝ ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը պետք է չեզոք գտնվի և հավասար հեռավորություն պահի հակամարտող կողմերի միջև՝ չաջակցելով թե հայկական, թե ադրբեջանական կողմին: Այսինքն՝ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունենալիք`Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հրապարակելով այդօրինակ հարցում` Մոսկվան, կարծես

«Քաղաքացիական պայմանագիր»-ը թերահավատորեն է մոտենում 4+4+4 ձևաչափին. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ նախօրեին խորհրդարանում ներկայացած վեց խմբակցություններից հինգը՝ իշխանական ՀՀԿ-ն եւ ՀՅԴ, ոչ իշխանական ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ու ՕԵԿ-ը ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոխհամաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդմ, կողմերը պայմանավորվեցին, թե ընտրությունների քվեարկության ընթացքը ինչպես պետք է կազմակերպվի: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամից պարզել, թե արտախորհրդարանական այս քաղաքական ուժն ինչպես է վերաբերում փոխհամաձայնագրի

Պատգամավորների ամսական աշխատավարձը կնվազի. «168 ժամ»

Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը, ի թիվս այլոց, ավելացնելու է ԱԺ պատգամավորների եկամտային հարկի բեռը։ Ամսական 660 հազար դրամ ստացող պատգամավորները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ՝ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն։ Իսկ 790 հազար ստացող հանձնաժողովի նախագահները կվճարեն 215.2 հազար դրամի հարկ՝ ներկայիս 203,5 հազար դրամի փոխարեն։ Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորների

Առնետավազք` 2017-ի ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»

Կուսակցությունից կուսակցություն միգրացիան մեզանում ամենաընդունված երեւույթներից է։ Քանի որ մարդկային ռեսուրսը մեզանում սուղ է, իսկ կուսակցությունները՝ շատ, նրանք հաճախ զբաղվում են մարդաորսով։ Իսկ 2017-ին շատ կարճ ժամանակ է մնացել, եւ առանձնապես ծավալվելու, նոր անդամներ գրավելու, գաղափարի շուրջ համախմբված անձանց միավորելու քիչ ժամանակ կա։ Եվ դա վերաբերում է բոլորին, անգամ «Համախմբում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարն էր

«Շախմատում ամենից անհետաքրքիրն այն պարտիաներ են, որում երկու կողմերն էլ ճիշտ են խաղում»

«Հայացք» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մինչ բանախոսները կխոսեին այն մասին, թե շախմատն ավելի շատ սպո՞րտ է, արվե՞ստ, թե գիտություն, Aravot.am-ը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին շնորհավորեց օրերս վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու առիթով: Կատակով շնորհակալություն հայտնելով «անհաջող մասնակցությունը» շնորհավորելու համար՝ Ռաֆայել Վահանյանն ասաց, որ չեմպիոն դարձած Զուրաբ Ստուրուայի հետ կարեւոր պայքարում ինքը

Պահպանենք «դրական հաշվեկշիռը»

Ինչպես որ մենք ունենք բանկային հաշիվներ, որտեղ կան եկամուտներ եւ ծախսեր, այնպես էլ կան էմոցիոնալ, հոգեւոր «հաշիվներ», որտեղ մենք կամ ինչ-որ բան ավելացնում ենք, կամ էլ ինչ-որ բան ծախսում: Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ` նախանձը, ատելությունը, խանդը, դրանց հետ կապված մտքերն ու բառերը պակասեցնում են մեր «գումարը», իսկ սերը, փոխօգնությունը, հանդուրժողականությունը ավելացնում են: Ընտանիքներ

«Թուրքական պետության պարտադրա՛ծ պայմանների ծնունդն են աթեշյանները». «Ազգ»

Ոչ ոք չի կարող պնդել, ոչ էլ ժխտել, որ Թուրքիո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արձագանքը Բունդեսթագի բանաձեւին ինքնաբուխ էր. Թուրքիայում նման ելույթները միշտ էլ մաս են կազմել քաղաքական orchestration-ի, որը յուրաքանչյուր նվագողից պահանջում է հլու-հնազանդ ենթարկվել գլխավոր դիրիժորի ճիպոտին, որը ամեն րոպե կարող է վերածվել ծանր լախտի: Այնպես որ, հարցը ոչ թե

Հարաբերական անդորր` շփման գծում. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է  հարաբերական անդորր: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Հայաստան ամենաշատն այցելել են ՌԴ քաղաքացիները. «Ժողովուրդ»

Իբրեւ զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով եւ մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր: Ի դեպ, Հայաստան ամենաշատն այցելել են ՌԴ քաղաքացիները՝

Ական` Քանաքեռի տներից մեկի նկուղում

Հունիսի 17-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը: Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ: Արկը սակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

«Մահ իմացեալ ոչ թե անմահություն է, այլ ախմախություն». «168 ժամ»

«Սպասեք»: Սա այն արտահայտությունն է, որը հնչում է վերջին օրերին ամենաշատը քննարկվող հայտնի տեսանյութում, որը նկարահանվել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամ առաջին օրը` ապրիլի 2-ին` ղարաբաղաադրբեջանական սահմանի դիրքերից մեկում: «Սպասեք»` ասում է հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին, ովքեր զեկուցում են, որ ադրբեջանցի զինվորները մոտենում են մեր դիրքերին: Զեկուցում են` կրակելու հրամանի սպասելով: Զեկուցում են` չսպասելով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930