Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անցկացվեց կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ս/թ.  հունիսի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անց է կացվել կլոր-սեղան քննարկում` ՌԴ բուհերի հայազգի ուսանողների և Ռուսաստանի տարածաշրջանների հայկական երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը, ով ընթերցել է մասնակիցներին ուղղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի ուղերձը, որում դեսպանն, անդրադառնալով Հայոց անկախ

«Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց՝ Սերժ Սարգսյանին հիշատակեին»

Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագրի խնդրահարույց հոդվածները Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը

Ժամագրքի մեջ զինվորներին նվիրված այսպիսի մի աղոթք կա. «Դուք ձեր մարմինները փոխանակեցիք որպես փրկագին ձեր հոգիների»: Այո´, նրանք իրենց մարմինները զոհաբերեցին ոչ թե սոսկ հողի՝ այլ հայրենիքի, մարդկային ու ազգային արժևորված սկզբունքների, արժանապատվության և ազատության համար:

«Առանց վախենալու կասեմ` այո, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է սրա ետեւում, բայց չունեմ հիմա նման տեղեկություն». Մանվել Եղիազարյան

«Արաբո» ջոկատի հրամանատարը միացել է Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Հանդիպմանը նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ղազախական իրավական ոլորտի համագործակցությանը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհակալություն է հայտնել նախարարին իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու պատրաստակամության համար և նշել, որ

Կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև

Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի հարցով դիմեց փոխոստիկանապետին

Նիկոլ Փաշինյանը պահը բաց չթողեց ու փոխոստիկանապետին կոչ արեց հետեւել Սամվել Ալեքսանյանի՝ իր աշխատակցին «առեւանգման եւ ահաբեկելու» գործին եւ Մալաթիայի ոստիկանության աշխատանքը հատուկ քննության առարկա դարձնել: ԱԺ-ում Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, ինչպես նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեի պարզաբանումը սխալ տեղեկության հիմքեր ունի

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու ձախողված փորձի մասին: Ըստ պաշտոնական հայտարարության՝ «ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր

Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց, թե չե՞ն պատրաստվում Տավուշի մարզպետին նկատողություն անել՝ համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված Բարեկամավանի գյուղապետին «դուռակ լակոտ ա» ասելու համար: Ինքը՝ գյուղապետ Գագիկ Աբազյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ մարզպետի հետ Ձեր հարաբերությունները վա՞տ են, պատասխանեց. «Ես իմ մասով կարող եմ ասել՝ շատ նորմալ հարաբերության

Պավլիկ Մանուկյան. «Ժիրոյի ջոկատը կրակ է ուզում»

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության անդամները դիմում են Պաշտպանության նախարարությանը` իրենց նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նրանք զգուշացրին, որ եթե չլինի այդ աջակցությունը, իրենք ոտքի են հանելու ժողովրդին: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնության կամավորական գործընթացի համակարգող-անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են

Պրոֆեսոր Արծրունի Սահակյանը՝ Ռադիկ Մարտիրոսյանի արտահայտության մասին. «Պետք չէ հիվանդագին ընդունել այդ բառերը»

Բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը կարծում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ «քոսոտ երկիր ենք» արտահայտությունը առանձնապես կարևոր խոսք չէ. այն հենց տարիքի նշան է: Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք վիրավորված չեն ակադեմիայի աշխատակիցները և ինչու միասնաբար չարձագանքեցին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ակադեմիան չի լռել, շատ ու շատ ակադեմիկոսներ , աշխատակիցներ արձագանքել

ՀՀ մշտական ներկայացուցչի հրաժեշտի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակներում Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին ԵԽ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար: Նա բարձր է գնահատել 2013թ. ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության պատշաճ մակարդակով անցկացումը։ Գլխավոր

Շավարշ Քոչարյան. Նախագահների հանդիպումը`«քննություն Ադրբեջանի համար»

Վիեննայի համաձայնությունները չեն կատարվել.ինչո՞ւ է հայկական կողմը գնում հանդիպման

«80-ն անց խորհրդականներ պահելը ԳԱԱ-ի համար լրացուցիչ, անտեղի ծախս է». Արծրունի Սահակյան

«Ինձ համար առավել կարևորը համակարգային բարեփոխումն է, որ ինչ- որ մի նորություն, օգուտ հասարակական արժեք ստանանք: Եթե նույն համակարգն է մնալու, ով ուզում է լինի նախագահ, այս համակարգն այնուամենայնիվ ինչ- որ տեղ անարդյունավետ բաց է մնալու մեր թույլ ուսերի վրա: Իսկ եթե ընտրվի նոր նախագահ, որ լինի ավելի երիտասարդ, եռանդուն, միևնույն է՝ ինչ էլ անի,

Լեւոն Զուրաբյան. Կոնսենսուսը կարելի է գրեթե կատարյալ համարել (Տեսանյութ)

«Ձեռք բերվածը, ձեռք չի բերվել մի քաղաքական ուժի համար, դա ձեռք է բերվել բոլոր քաղաքական ուժերի համար, այդ թվում նաեւ «Ժառանգության»

Եթե Ադրբեջանը խախտի Հայաստանի օդային տարածքը

«Լավ օրից չէ», որ չենք վստահում Մոսկվային Թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ, թե՛, մասնավորապես, Ալիեւի սանձազերծած ագրեսիայից հետո Ռուսաստանի նկատմամբ անվստահությունն ավելի է սրվել: Ինչպես ասում են՝ «լավ օրից չէ», որ ՌԴ-ի կողմից ամեն մի քայլ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի զգացողություն է առաջացնում մեզանում: Այս առումով հակաօդային պաշտպանության համակարգը՝ ՀՕՊ-ը, եւս բացառություն չէ: Հայաստանի

«Վարչապետի պաշտոնին հավակնելու մասին խոսելը վաղ է». Վարդան Օսկանյան

«Համախմբում» կուսակցության նորընտիր նախագահն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Բաբայանին

Նոր տեխնոլոգիա՝ Գյումրու ցեխաշաղախ փողոցների վերանորոգման համար

Այսօրվանից Գյումրիում մեկնարկել է փողոցաշինությունը, սակայն այս անգամ, ինչպես վստահեցնում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նոր ու ոչ ծախսատար տեխնոլոգիայի կիրառմամբ: Նոր կամ կարելի է ասել բետոնային տեխնոլոգիան փորձարկվում է Գյումրու Մադոյան փողոցի մի հատվածի վրա. հատուկ մեքենայի միջոցով մշակվում է փողոցի գրունտային շերտը, որին ավելացվում է ցեմենտային խառնուրդը՝ հենց տեղում ստանալով 98 տոկոսանոց բետոնային

«Երբ որ ես էի ծնվել, հայրս դարդից այնքան էր խմել, որ ծննդյանս վկայականը 10 օր հետո է հանել». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

Մարգարիտ Եսայանն ասաց, որ օրենքին կողմ է, բայց հասկանում է այն մարդկանց, որոնք ուզում են երկու սեռի երեխաներ էլ ունենալ: Բայց դա, ըստ նրա, պետք է լինի Աստծո կամքով: Որպես 3 երեխաների մայր եւ 4 թոռների տատիկ՝ Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ երեխան Աստծո պարգեւն է եւ չի կարելի ընդհատել որեւէ երեխայի կյանք:

«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ֆոտոշարք)

Հունիսի 17-ին  Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվել է «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված  է նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին: Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության սպասված ցուցադրությունը համախմբել էր նրա արվեստի երկրպագուներին՝  ներկա եւ նախկին պաշտոնյաների, մշակութային, քաղաքական, հասարակական ոլորտների ճանաչված գործիչների, սովորական մարդկանց: Միջոցառումը նաեւ պատեհ առիթ էր՝ մտորելու մանրաքանդակի վարպետի

«Կա՞ ինչ- որ մեկը, որ կաշառակեր չի». Արտավազդ Բայաթյան

«Արդեն սովորական է դարձել, երբ մարդիկ անում են մեծ խոշոր գումարների հանցագործություն և ընդհանրապես ոչ թե պաշտոնանկ են լինում, այլ նորմալ «մարսում են»: Պետք է հասկանալ, որ մեր երկրում այդպես դրված է: Ուրիշ ինչ կերպ կարող ես բացատրել: Եթե մարդ կարող է «ափաշքարա» հանցագործ լինել, միևնույն ժամանակ շարունակել իր պաշտոնավարությունը: »,-Aravot.am-ի հետ զրույցում օրեր առաջ

Խեցեգործությունը երիտասարդ ճամբարակցիներին արտագաղթից հետ է պահում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում լավ գործ գտնելը դժվար բան է. համայնքում գործազրկության, զբաղվածության խնդիրը, հատկապես երիտասարդների համար, առաջնային է: Ճամբարակի, ինչպես Հայաստանի մյուս քաղաքների ու մարզերի երիտասարդները եթե հայրենիքում աշխատանք չեն գտնում, ապա ստիպված բռնում են արտագաղթի ճամփան. ոմանք ժամանակավոր են մեկնում արտերկիր աշխատելու, ոմանք՝ մշտապես: Եթե երիտասարդներից ոմանց հաջողվում է տեղում՝ համայնքում, աշխատանք գտնել,

Ինչո՞ւ է ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը

«Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ: Նմանը զնմանին գտանե, ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի»,- Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում այսպես էր արձագանքել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սամվել Բալասանյանին աջակցելու մտադրության լուրին: «Առավոտը» ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս թողեցիք Վարդան Ղուկասյանին: Նա նույնիսկ

Հայաստանը զենք է արտահանել

ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք:

Էյֆորիայի մեջ պետք չէ ընկնել. Լեւոն Զուրաբյանը` «4+4+4»-ի հայտարարության մասին (Տեսանյութ)

Իշխանության առաջին անկեղծության թեստը լինելու է 5-6 միլիոն եվրո ֆինանսավորումը

Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ

Մենք՝4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս,արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքըզգալիhետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձևավորման և արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման և արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության առումով: Գտնում ենք, որ «Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական – տեխնիկական

Բացվեց Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը

Այսօր կայացավ Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ N51/9: Մասնաճյուղի  տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից:  «Պարույր Սևակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ և արագ: «Պարույր Սևակ» մասնաճյուղը ևս աշխատելու է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված թևի հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ:   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930