Օրվա լրահոսը
ԼՂՀ ՊՆ. հայկական ուժերը ականանետերից չեն կրակում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Եվս մեկ անգամ ապացուցվեց Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության ամրությունը». ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ապրիլից ի վեր կոպտորեն խախտելով զինադադարի մասին համաձայնագրերը՝ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով: Ծանր հրետանու, տանկերի և օդուժի
Քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ
2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության
«Ես չէի ասի, թե Պուտինը մատը մատին չի կպշտում»
Պատգամավորները՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի եւ մեր «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ի պահվածքի մասին «Փառք ու պատիվ մեր ժողովրդին: Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի ու պաշտպանի իր պետությունը: Ոչ մեկի վրա հույս չպետք է դնել»,- ասում է Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը: Նույն պատգամավորը մեզ հետ զրույցում արդարացնելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը՝ հիացմունքով էր
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը ավանդական երեք կուսակցությունների ղեկավարների հետ
Ապրիլի 5-ի երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ հայկական ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերջին զարգացումները՝ շեշտելով, որ ապրիլի 5-ի ժամը 12:00-ից սկսված կրակի դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվում է, և որ Արցախի Պաշտպանության բանակը ամբողջովին վերահսկում է
«Չենք հավատում, որ Ռուբենն այլեւս մեզ հետ չէ». Հուղարկավորվեց եւս մի զինվոր (Տեսանյութ)
Այսօր հուղարկավորվեց ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից զոհված կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանը: Այսօր հուղարկավորված Ռուբեն Իսկանդարյանը 23 տարեկան էր, ավարտել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Նրան հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Նա զոհվեց ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից: Հուղարկավորության արարողությանը ներկա էին հարազատներ, դասընկերներ, բուհի դասախոսական կազմը: Իսկ պետական պաշտոնյաներից ներկա էր միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հայրենիքի վիճակի մասին
Քաղաքացիներ եւ հայրենակիցներ, Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում: Կուսակցական գույներն ու կուսակցական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին: Մենք կանգնած ենք մեր
Վահե Արսեն. «Հույսը դնելով դաշնակիցների վրա՝ հայտնվում ես այսպիսի իրավիճակում»
«Այնպիսի հակահարված պետք է տալ թշնամուն, որ նա վերջապես գիտակցի, թե ինչ պետության հետ գործ ունի: Իսկ գործ ունի մի պետության հետ, որն ունի պետական ինստիտուտ, բովանդակ համակարգ… Այսուհանդերձ, նշեմ, որ մեր արտաքին քաղաքականությունն անչափ թույլ է: Իհարկե ողջունելի է, որ միասնական ենք եւ անկասկած ունենք դաշնակից պետություններ, որոնք, ի դեպ, ինչքան շատ լինեն՝ այնքան
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ
Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻ նախարարությունը
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան,
Խաբեությամբ հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և խաչը (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց ոսկյա շղթա և խաչ հափշտակած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, վստահությունը չարաշահելու եղանակով` վերադարձնելու պայմանով, վերցրել է քաղաքացու պարանոցի ոսկյա շղթան և
«Պետք չէ համեմատվել վայրագ, բարբարոս ադրբեջանցիների հետ». Կորյուն Նահապետյանը՝ Ալիեւի ականջը կտրելու մասին
Նման հայտարարություններն ինձ համար ուղղակի անընդունելի են ու չեն համապատասխանում մեր ազգային նկարագրին:
Պատերազմով վերադարձածը
Թե ինչպես Սերժ Սարգսյանը խոստովանեց` «չունենք հզոր հովանավորներ» «Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը՝ որպես 1994թ. զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: «Որեւէ, այսպես կոչված, նոր
Չնայած կրակի դադարեցմանը՝ եւս երկու զոհ (լրացված)
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե «Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը»: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այդ լուրը՝
Երկու տարի Արդարադատության նախարարությունն ասում է՝ սպասեք . «Ա1+»
Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք ունի, դիմել է իրեն վիրահատելու համար, սակայն չեն վիրահատում: «Անտեսում են: Մենք կալանավայր ենք ուղարկել նաեւ ռենտգեն հետազոտության տվյալները, սակայն ուշադրության չեն արժանացնում»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ այսօր, սակայն, Հրաչյա Հարությունյանին հիվանդությունից ավելի շատ անհանգստացնում է Հայաստան տեղափոխվելու
Դպրոցականի մտահոգությունը. «Կօրինականացնեի ապօրինի բիզնեսները»
«Օրրան» բարեգործական կազմակերպության լրագրության խմբակի սաները փոքրիկ հոդվածներ են պատրաստել, թե ինչ կփոխեին այս երկրում
Դեսպան Նավասարդյան. «Շատ վատ է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին»
Դիվանագետը միաժամանակ նկատում է. «Եթե Ռուսաստանը թուլացնի իր դերակատարումը տարածաշրջանում, Հայաստանին վտանգ կսպառնա»
«Մենք հրադադարն ընդունել էինք խնդրի լուծման տեղ»
Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկկողմանի որոշմամբ կրակը դադարեցվել է, չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր կրակ արձակել, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Ապա հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ դատապարտեցին շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները, ցավակցեցին բոլոր տուժած ընտանիքներին ու կողմերին հորդորեցին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը. «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է
Երկրապահը մարտական դիրքերում (Տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, եղել է հայոց բանակի ստեղծողը: 1988-89 թվականներին, երբ արյունարբու ոսոխը արցախցու արդար պահանջին Սումգայիթի եւ այլ բնակավայրերի ջարդեր հակադրեց, ապա` հայ ազգին պատերազմ պարտադրեց, ազգի սերուցքը համախմբվեց երկրապահ կամավորական ջոկատներում: Հետագայում ջոկատները միավորվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կազմակերպական ջիղի շնորհիվ: Երկրապահ կամավորականները
«15 տարեկան են, պուճուր են, ուղարկե՞մ». Ս. Ալեքսանյանը՝ որդուն բանակ ուղարկելու մասին
Նախօրեին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է զինվորական հոսպիտալ. «Գնացի, վիրավորներին տեսա: Էդ ասելու բան չի, ինչ պետք ա ընդեղ, ես արել եմ»: Սամվել Ալեքսանյանը վիրավոր զինվորների ծնողներին մխիթարել է, նրանց աջակցություն տրամադրել: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ Դուք ընդհանրապես ի՞նչ եք մտածում այս պատերազմի մասին: Նա պատասխանեց. «Ես մտածում եմ, որ պատերազմ չլինի»: Aravot.am-ի հարցին՝ երեկ
Գուրգեն Եղիազարյան. «Այս հարվածը թուրքերի քիթ-մռթին էր»
Ըստ պարոն Արշակյանի` պատերազմի հրահրողը շահագրգիռ ռուս-թուրքական ուժերն էին, բայց նրանք պարտվեցին:
Ազատամարտիկների աճյուններն ամփոփվեցին Սիսիանի պանթեոնում
Նրանք զոհվել էին Մարտակերտի ճանապարհին: Հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը:
Հանրային խորհուրդը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ դիմել է հանրային խորհուրդների միջազգային կառույցին
Ստեղծված իրավիճակում նաև ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և տարածաշրջանի խաղաղ գոյակցության միակ երաշխիքն է:
Արարատ քաղաքի դպրոցի աշակերտներն իրենց շնորհակալությունն են հայտնում սահմանում կանգնած զինվորներին
Միացել է ամբողջ դպրոցը
Քյարամն ազատամարտիկ հոր ոգին է ժառանգել՝ հրամանատարին չլքելով
Քյարամի ազատամարտիկ հայրը Արցախյան պատերազմում վիրավորվել, բայց ողջ է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու: «Հրամատարի հրահանգին, որ թողնի հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել, եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի
Միջազգային մամուլը՝ Արցախյան սրման մասին
Ընդհանրապես` կարդալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման օրերի ռուսական մամուլը, անհնար է որեւէ կերպ ենթադրել անգամ, որ խոսքը գնում է դաշնակից երկրի լրատվամիջոցի մասին:
Ինչո՞ւ ԵԱՏՄ վարչապետները չեն գալիս Հայաստան
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, նիստը կարող է կայանալ Մոսկվայում
Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։
Շավարշ Քոչարյան. «Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում այլընտրանք չունի» (Տեսանյութ)
Շավարշ Քոչարյանը գիտի, որ որ ադրբեջանական զինուժի կողմից առաջխաղացում չկա:
«Հայ զինվորին արիություն եւ քաջություն չեմ ուզում մաղթել, քանի որ դրանց կարիքը եւ պակասը չկա»
Հարցազրույց Մայր աթոռի Հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: -Սրբազան, հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի այս ընթացքում մեր հոգեւորականները շփման գոտում հայ զինվորի կողքին են, ոգեւորում են, աղոթում նրանց համար՝ միեւնույն ժամանակ ձեռքում ամուր պահելով զենքը… – Հայ զինվորի կողքին կանգնելու ավանդույթը խորը պատմական արմատներ ունի, այն հասնում է մինչեւ Դ դար: Սակայն


















































