Օրվա լրահոսը
Էլինար Վարդանյան. Ճիշտ չէ անտեսել Ոոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների դրական զարգացումները. «Իրատես»
Քաղաքական դաշտն այնպիսին է, որ ընդդիմադիր գոռում-գոչյուններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ։
Օտար տառերով գրված հայերենը մեր լեզվի գերեզմանափորն է
Սոցցանցերում լատինատառ գրելուց ձերբազատվելու կոչ Սիրելի՛ հայեր, դիմում եմ ձեզ պաղատագին հորդորով, մի՛ գրեք լատինատառ հայերեն: Օտարազգի ձեր ընկերների հետ գրե՛ք լատինատառ եւ իրենց լեզվով, եթե կարող եք եւ ցանկություն ունեք կատարելագործելու օտար լեզվի ձեր իմացությունը: Հայտնի իրողություն է, որ մեր շատ երիտասարդներ տիրապետում են մեկ-երկու օտար լեզվի եւ ունեն տարբեր ազգի ընկերներ: Բնական է,
Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի արձանը պիտի տեղադրուի շիշլիի գերեզմանատան մէջ. yerakouyn.com
Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեան, 17 Մարտ 2016, Հինգշաբթի, ժամը 16.30-ին, Պատրիարքարանի մէջ ընդունեց Շիշլիի Գերեզմանատան Յանձնախումբի անդամները։ Տեսակցութեան ներկայ եղաւ նաեւ յայտնի արուեստագէտ Էրօլ Սարաֆեան։ Այցելուներ, յայտնեցին թէ, Էրօլ Սարաֆեանի ձեռամբ պատրաստուած էր Հայ Եկեղեցւոյ մեծանուն յայտնի դէմքերէն եւ Պատրիարքական Աթոռոյս վախճանեալ գահակալներէն Երանաշնորհ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի արձանը։ Նյութի մանրամասները կարդացեք
Սուրբ Հարության տոնին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ
Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է
Սուրբ Զատիկի կապակցությամբ Հռոմի Պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը. aljazeera
Հռոմի Պապի մասնակցությամբ ավանդաբար կատարվող ոտքերի լվացման արարողությունը խորհրդանշում է կաթոլիկ եկեղեցու ծառայության յուրահատուկ դրսևորումներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է aljazeera լրատվական կայքը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այցելել է Հռոմի մերձակայքում՝ տարբեր դավանանքի ներկայացուցիչներով բնակեցված փախստականների ճամբար, որտեղ հանգրվանածների մեծ մասը մուսուլմաններ են։ Այցելության ժամանակ Հռոմի պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը։ Ֆրանցիսկոսին փախստականները
Առաքել Մովսիսյան. «Ռեյտինգայինն ավելի ճիշտ է». «Հայկական ժամանակ»
Այ մարդ, ես կողմ եմ, ոնց ուզում են թող փոխեն, ավելի լավ, թող ժողովուրդը որոշի՝ ում ա ընտրում։ Էն ժամանակ կիմանանք, էլի տենց մեծ-մեծ կխոսան, թե էլ չեն խոսա։
Մտորումներ Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչությունների շուրջ. «Հրապարակ»
Երկու բառով ներկայացնելով, պետք է ասեմ, որ ահաբեկչությունից հետո սովորական քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում առանձնապես չեն զգում կատարված փոփոխությունները, սովորականի նման ապրում են իրենց կյանքով, մի տարբերությամբ, որ ամենուր հանդիպում ու տեսնում են զրահաբաճկոններով ոստիկանների եւ զինվորականների։ Փողոց դուրս գալիս ավելի շատ օտարազգիների կհանդիպես, քան բուն բելգիացիների՝ հավանաբար, որովհետեւ բելգիացիները նման իրավիճակներում չեն եղել, իսկ
Հետաքրքիր տեսարան Թուրքիա-Շվեդիա ընկերական խաղից առաջ
2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը կայանալիք ԵՎՐՈ 2016-ին ընդառաջ 2016թ. մարտի 24-ին Անթալիայում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում հյուրընկալել էր Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։ Ֆուտբոլային հանդիպման թուրք կազմակերպիչները հետաքրքիր քայլ էին ձեռնարկել, ընկերական հանդիպման առիթը բաց չթողնելով, աշխարհի ուշադրությունը փախստականների խնդրին ևս մեկ անգամ կենտրոնացնելու համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀԱԿ-ից դեռ չեն արձագանքել Դավիթ Հարությունյանի առաջարկին
«Եթե որեւէ քաղաքական ուժ ունի լուրջ քաղաքական ամբիցիաներ, նախեւառաջ պետք է ունենա տարածքային հզոր կառույցներ, վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ: Նախ պետք է ՏԻՄ ընտրություններին մասնակցի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԸՕ նախագծով առաջարկվող ռեյտինգային քվեարկությանը: «Հալվա ասելով բերան չի քաղցրանում: Եթե ուզում են իրենց բերանը քաղցրանա` պիտի գործ անեն»,-
Ավագ ուրբաթ` մատնության, չարչարանքների ու խաչելության հիշատակ
Ավագ ուրբաթ օրը նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների ու խաչելության հիշատակը, որը մի դեպքում պատմում է մարդկային դավաճանության ու դաժանության, իսկ մյուս կողմից` աստվածային սիրո ու համբերատարության մասին: Հիշատակվում է Ավագ հինգշաբթի երեկոյան, երբ կատարվում է «Խավարման» արարողությունը: Սա խորհրդանշում է այն, որ խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին,
Վարչապետը նշանակել է ԱԻՆ փոխնախարար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Համլետ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գիշերային ժամերին չվերթները հնարավոր չէ փոխել. «Հրապարակ»
8 ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ-ին, էկոնոմիկայի նախարարությանն ու Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն առաջարկեց ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան՝ գների, ուղղությունների, թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ։ Վարչապետը դժգոհեց, որ չվերթները հիմնականում գիշերային ժամերին են։ Հետո եղան խորհրդակցություններ, բայց վարչապետը հաջորդ նիստերին այդպես էլ չանդրադարձավ իր հանձնարարականին, ինչպես որ անում է կառավարության նիստերին, հրապարակային
Անդրանիկ Մարգարյանը բացառիկ անհատականություն էր
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցն է: Յուրաքանչյուր տարի այս օրը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելում ներկա եւ նախկին պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու շարքային քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ով թեկուզ մեկ անգամ շփվել, զրուցել է նրա հետ՝ այլեւս երբեք չի մոռացել նրան… Անդրանիկ Մարգարյանն իրոք բացառիկ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց
Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն
Երկրաշարժ ՀՀ տարածքում. երկրաշարժը զգացվել է Իջևան քաղաքում
Մարտի 24-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 11 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը
Գյումրիում դիմակավորված անձինք իր տան մոտ դանակահարել են պոլիկլինիկայի տնօրենին
Գյումրիում այսօր դանակահարություն է տեղի ունեցել, դիմակավորված անձինք իր տան մոտ դանակահարել են Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Ասատրյան Արտուշին: Վերջինս դուրս է եկել տնից՝ մեքենան վերցնելու, ենթարկվել է հարձակման, դիմակավորված մի քանի անձ մի քանի տեղով դանակահարել են նրան: Ավազակային հարձակումը եղել է քաղաքի կենտրոնական մասում՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին նրբանցքի տներից
Եթե նպատակը բան փոխելն է
Մենք ամեն ինչ կանենք խաղի կանոնները փոխելու համար: Բայց եթե դրանք չփոխվեն, պայքարելու ենք եւ, ի վերջո, հաղթելու ենք խաղի հենց այս կանոններով: Սա էր երեկ «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցի գլխավոր թեզը: Ես զրուցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 30-ամյա Գեւորգ Գորգիսյանի հետ, որին ճանաչում էի «Դեմ եմ» շարժումից: Դա հենց այն սերունդն է
ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻՑ
Կարդա, գրի, իմ ժիր մանուկ, Որ չունենանք ոչ մի հարց. Որ մեծանաս, ընդունվես, Եվ չմուծենք ուսման վարձ:
«Եվ արձագանքեցին լեռները» վեպը գլոբալ փախուստ է». Անուշ Սեդրակյան
Հայերեն է թարգմանվել Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելլերը
«Մեր երկրում ընդունված չի եղել, որ կանայք մեխեն իրենց, միգուցե դա այլ ձեւ է». Շարմազանով
Մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն ու մեխեն իրենց ասֆալտին. Էդուարդ Շարմազանովն արձագանքեց կանանց ակցիային:
ՀՀԿ-ն քաղաքական դպրոց կստեղծի
ՀՀԿ-ն որոշել է ստեղծել հիմնադիր քաղաքական դպրոց. այն կանվանակոչվի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով:
Կիվիրյանին բռնության ենթարկելու դեպքով հարուցված ու կարճված գործի քննությունը կվերսկսի
Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատարանն այսօր մի շարք խախտումներ է արձանագրել: «Դատարանը մեր բողոքը բավարարել է մասնակի, այսինքն, արձանագրեց, որ գործի քննության ընթացքում խախտումներ են եղել: Որոշումը դեռ մեզ չի հանձնվել, մանրամասները չգիտենք: Փաստորեն նորից նախաքննություն պիտի ընթանա»,- ասաց Կիվիրյանի պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ Արաբկիր, Քանաքեռ եւ
Էդ ո՞ւմ պտի դներ Կոնգրեսը. Սասուն Միքայելյանը պատասխանում է իշխանությանն ու ՀԱԿ-ին. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը: – Պարոն Միքայելյան, մամուլում հրապարակումներ եղան, որ այս անգամ կստանաք իշխանության մի հատվածի՝ հատկապես Հովիկ Աբրահամյանի աջակցությունը: Որքանո՞վ եք հնարավոր համարում այս փուլում իշխանությունից Ձեր աջակցություն ստանալը: Նույնիսկ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանն է հանդիպել Հովիկ Աբրահամյանին, որ մարզպետը, հնարավոր է,
Կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց գերատեսչությունների, միջազգային, եկեղեցական և համահայկական կառույցների ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցության համար: Նախարարը նշեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը գումարվելու են ընդլայնված կազմով, որի մեջ ընդգրկվելու են նաև սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններն
«Պարապ պետության նախարար ենք, էլ ո՞նց ամուսնանանք». պեմզաշենցի երիտասարդ. (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Պեմզաշեն գյուղից 25-ամյա մի երիտասարդ, որը տաքսի է վարում՝ կանգնելով Արթիկի քաղաքապետարանի շենքի մոտ, դժգոհեց, որ չի կարողանում ամուսնանալ, քանի որ Հայաստանում անարդարություն է տիրում. երիտասարդներին երկրից զոռով վռնդում են: «Գործ չկա ստեղ, տնից տեղից կտրվում, ջահել տղա ենք, խոպան ենք գնում, գնացի Ռուսաստան, գործերս անհաջող էին, հետ եկա, հիմա էլ
Դեմ առ դեմ. Գրիգոր Հարությունյան եւ Ռաֆիկ Անդրեասյան
Վաղը` մարտի 25-ին, առցանց «Առավոտի» ուղիղ եթերում ժամը 17:30-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Մեր հյուրերն են՝ բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես Գրիգոր Հարությունյանը եւ Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Բանավեճի թեման է`գյուղվարկերի տակ գտնվող գյուղացու բերքը կա’մ ցրտահարությունից է տուժում կա՛մ երաշտից կա՛մ` կարկուտն է փչացնում: Ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները: Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը
Ազգությամբ հայ պատգամավորը Սուրբ Զատիկի կապակցությամբ «ձու է կռվեցրել» Թուրքիայի խորհրդարանում. «Հաբերլեր»
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով երկրի Ազգային մեծ ժողովի պատգամավոր ընտրված հայազգի Սելինա Դողանը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Զատիկի կապակցությամբ, «ձու է կռվեցրել» Թուրքիայի խորհրդարանում։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Զատիկին սովորաբար կատարվող այս գործողությանը Սելինա Դողանին ընկերակցել է Ժողովրդահանարապետական կուսակցության մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Թյումը, ինչից հետո հայազգի կին պատգամավորը ներկված ձվեր
Արթիկում էժան գներով համատարած վաճառքի են հանել տները (Տեսանյութ)
Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի ու դպրոցի տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում: Մինչ Հովսեփ Սիմոնյանը կգար Արթիկի քաղաքապետարան ու կսկսեր խորհրդակցությունը, մենք շփվեցինք քաղաքապետարանի մոտ հավաքված տաքսու վարորդների հետ, որոնք եւ ներկայացրեցին իրենց քաղաքի խնդիրները: Հարցին այս քաղաքում կա՞ն աշխատատեղեր, տաքսու վարորդներից մեկն արձագանքեց. «Հնարավո՞ր է էդպես


















































