Օրվա լրահոսը
Նախագահն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն
Կառավարության «արտոնությունը»՝ արկածախնդիր վարորդներին
Աշտարակ-Երեւան տանող ճանապարհի այս հատվածում երթեւեկության կանոնների պահպանումը վարորդների քմահաճույքին է հանձնված: Մայրուղում տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանները արդեն մեկ ամիս է՝ փակված են տոպրակներով կամ թղթերով: Արկածախնդիր վարորդների համար լավ հնարավորություն է ստեղծվել մայրուղում գերազանցելու թույլատրելի արագությունն ու իրար հետ մրցելու, թե ով ինչ արագությամբ ու ինչ հնարքներով կարող է մեքենա վարել: Ճանապարհային ոստիկանությունից մեզ
ՖԱՖ-ի նախկին անդամների բաց նամակը Ռուբեն Հայրապետյանին
«Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նամակում գրված է. «Մինչև 2007 թվականը ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007 թվականին նաև մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել
Հրդեհ «Դվին» հյուրանոցի շինհրապարակում
Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դվին» հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում` «Դվին» հյուրանոցի շինհրապարակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին, մարվել՝ 14.04-ին: Այրվել է պլաստիկ նյութից
Ռադիկ Մարտիրոսյանը՝ ՀԱԿ պատգամավորին. «Մոդայիկ լինելու վերաբերյալ գնահատական տվողներն իր մակարդակի չեն»
ԳԱԱ նախագահը չի հիշում ՀՀՇ-ի ժամանակ խորհրդարանում եղած լուրջ գիտնականներին
Թատերագետ. «Հայկական թատրոնի ներկայացումները քաղաքականացված չեն»
Սոնա Մելոյանի կարծիքով` թատրոնի միջոցով կարելի է արտահայտել քաղաքական անցուդարձն ու դրա հետեւանքով առաջացած խնդիրները
«Ինչ որ առաջարկում է Լեւոն Զուրաբյանը` իշխանության համար նվեր է»
Պետրոս Մակեյանը կարծում է, որ քաղաքական ուժերը հաջորդ խորհրդարանում հայտնվելու խնդիր են լուծում «Եթե ուշադիր հետեւում եք իշխանությունների պահվածքին` նրանք արդեն ցինիկ են դարձել: Ազգային ժողովում այն քննարկման ժամանակ, որ իրենք հավաքել-բերել էին, Դավիթ Հարությունյանի ելույթն ու պահվածքը խոսում են այն մասին, որ իրենք իրենց մեջ վախը կոտրել են եւ հաշվում են, որ ժողովուրդն այլեւս
Սուրեն Մանուկյան. «Եթե որպես նշանակետ ընտրված է Բրյուսելը, պայթյունը մի օր պետք է լիներ»
Սուրեն Մանուկյանի կարծիքով՝ եթե նույնիսկ Սիրիայի պատերազմը չլիներ, եթե փախստականների հոսքը չլիներ, Եվրոպայում պարբերաբար նման դրսեւորումների ականատես կլինեինք
«Սկեսուրիդ դժոխքում տեսել ես, չէ՞, սկեսուրիդ համար աղոթեիր». Շարմազանովի զրույցը՝ հավատացյալի հետ. (Տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովն ու կինը սկսեցին քննարկել աստվածաշնչյան թեմաներ, խոսեցին ծոմապահության մասին: Շարմազանովը պատմեց, թե որ պատվիրաններին է հետեւում:
Գասպարիի գործը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց (Տեսանյութ)
Տիգրան Եգորյանը խնդրել էր նաեւ կողմին ժամանակ տրամադրել
«Կարելի է ավելի ռադիկալ մի քայլ էլ անել»
Աղասի Ենոքյանը մատնանշում է հակաահաբեկչական պայքարի իր սպասումները Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը սարսափեցրեց ամբողջ աշխարհին: Արդեն կասկածյալ ահաբեկիչների մասին տեղեկատվությունը կա, սակայն նրանց պահանջը, կարելի է ասել, ձեւակերպված չէ. սա է զարմացնում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանին: Նա «Առավոտի» հետ զրույցում նաեւ խորհրդանշական համարեց այն, որ
Հովիկ Աբրահամյան. «Մեր նպատակն է, որ մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք մտնի»
Վարչապետը ծանոթացել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը
«Անդրանիկ Մարգարյանը երբեք չի ունեցել լրագրողների սեւ ցուցակ, ո՞նց ասեմ՝ ֆանտաստիկ մարդ էր». Շարմազանով
Անդրանիկ Մարգարյանը երբեք զոռբայություն չէր անում, ճկուն էր, բարի էր, մարդ էր ամենակարեւորը: Առավոտից իրիկուն կարող է իրեն քննադատեիք, բայց իր մեջ ատելություն չկար, ինքը մանր չէր:
«Քոչարյանի այլընտրանքը կներկայացնենք»
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ կարոտախտով մարդիկ չեն գնա Քոչարյանի «գիրկը» «Ցավով եմ նշում, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտը մեծ ազդեցություն է կրում դրսի ուժերից, ցածր իմունիտետ ունի: Մեր քաղաքական ուժի համար միշտ գերխնդիր է եղել, որ ՀՀ-ում քաղաքական դաշտն այնքան իմունիտետ ունենա, որ դրսի ազդեցությունները հնարավորինս փոքր լինեն, այդ դեպքում նոր հնարավոր կլինի ՀՀ-ում հասնել ռեալ
Խաչելության կարգը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ավագ Ուրբաթ` մարտի 25-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։ Կեսօրին կատարվեց Խաչելության կարգը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Գագիկ Ծառուկյանի առյուծների նկատմամբ հատուկ մոտեցում չի լինի
«Բնականաբար, մենք որոշ տեղեկություններ ունենք, հիմնականում լրատվամիջոցներում են հնչեցվել: Բայց ինչի՞ համար ենք մենք հիմա այս օրենքի փոփոխությունն առաջարկում: Որպեսզի մեկ անգամ եւ մեկընդմիշտ կարողանանք ֆիքսել բոլոր հնարավորությունները, հաշվառում իրականացնել եւ բոլորին բերել դաշտ: Էական առանձին մոտեցումներ, առանձին մարդկանց մասով, մենք չենք իրականացնելու: Օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար, օրենքը գործելու է բոլորի համար»,- լրագրողների
Վարչապետը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կառավարության
Նաիրա Զոհրաբյանը` «հավեսի համար իր օբյեկտում» վանդակ դնելու, կենդանի պահելու մասին
Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու օրենսդրական կարգավորումների թեմայով լսումներ խորհրդարանում
Պետական կառույցները գերադասում են կոռուպցիոն ռիսկերով լի մեկ անձից պետգնումները
Մեր երկրի պետական բյուջեի, մեղմ ասած, անարդյունավետ ծախսերի մասին պարբերաբար բարձրաձայնում են մասնագետները. այս խնդրի մասին Վերահսկիչ պալատը մեկ անգամ չէ, որ իր հաշվետվություններում անդրադարձել է, սակայն, ինչպես արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, պետական բյուջեի փողերը շարունակվում են մսխվել: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մշտապես խոշորացույցի տակ է պահում պետական գնումների ոլորտը: Կենտրոնը երեկ հրապարակել
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյունքներով
Ողջունում եմ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր վրացի բարեկամներին։ Գիտեք, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումները լավ հնարավորություն են
Վրաստանի ԱԳ նախարար. «Տարածաշրջանի հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»
Ջանելիձեն նաեւ ասաց, որ երկու երկրներն ունեն հաստատուն ձգտում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու համար
Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 2016 թվականի մարտի 25-ին` ժամը 8:30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հարձակվել են ամուսնու՝ Արտուշ Ասատրյանի (Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն) վրա և ծեծել: Անմիջապես
«Պարո՛ն նախագահ, մինչեւ ե՞րբ պիտի սենց մեր իրավունքները ոտնահարվի, հը՞». Միջադեպ՝ պանթեոնում (Տեսանյութ)
Նախագահն արագացրեց քայլերը, իսկ քաղաքացուն նրա անվտանգության աշխատողները փորձեցին բռնել ու հետ պահել: Թիկնապահներից մեկը քաղաքացու թեւը բռնեց ու տարավ մի կողմ:
Դատավորներին ծանոթացրին Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին
Դիլիջանում երկօրյա սեմինար՝ դատավորների համար 2016 թվականի մարտի 19-20-ը Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-քննարկում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային իրավունքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները, օգնականները, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ դատական
Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ-վրացական հարաբերությունների մասին. «Կան հարցեր, որոնք պետք է լուծվեն»
Ըստ Միխեիլ Ջանելիձեի՝ դրանք շատ կարեւոր են երկու երկրների ժողովուրդների համար
«Հիվանդանոցում, ոստիկանությունում ծեծում էին, ոնց որ տեռորիստական բաներ էի արել»
Ասաց ամբաստանյալ Հարություն Մկրտչյանը «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, ապա տեղի անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված, սակայն իշխանության ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մեղադրանքով ամբաստանվող Հարություն Մկրտչյանը ցուցմունք տվեց: Մինչ ցուցմունք տալը՝ երեկ ամբաստանյալը դիմեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանին, թե պատրաստ է իր ցուցմունքը տալ երկրորդ ամբաստաանյալի՝ Արգիշտի Գոմցյանի
24-ամյա աղջիկը հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Մարտի 24-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Երևանի Ուլնեցու փողոցի 64 հասցեի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ին, ով մարտի 24-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Գյուղատնտեսական մթերքների առևտրային քաղաքականությունը հետսովետական երկրներում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) իրականացրել է հետսովետական 12 երկրներում գործող, գյուղմթերքի առևտրին առնչվող քաղաքականությունների հետազոտություն: Ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանում նկատվում է գյուղմթերքի առևտրի ծավալների կայուն աճ, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ այդ երկրների կողմից վարվող քաղաքականություններում առկա են էական տարբերություններ։ Հետազոտության մեջ ներառված երկրների մեծամասնությունը ներկայումս ակտիվորեն ներգրավված է համաշխարհային և տարածաշրջանային


















































