Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի պատասխանատուներ: Ընդունելության սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների

Հառիճի գյուղապետի արտառոց խնդրանքը՝ Շիրակի նորանշանակ մարզպետին. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը փոխմարզպետների ու մարզպետարանի մի քանի վարչության պետերի հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում, որին մասնակցում էին այս տարածաշրջանի 26 գյուղապետերը:   Մոտ 2,5 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում մարզպետը լսեց գյուղապետերից յուրաքանչյուրին, որոնք ներկայացնում էին իրենց գյուղերի հիմնախնդիրները: Իսկ դրանք բավական շատ էին ու մտահոգող. գյուղապետերին հուզում էր թե՛ քարուքանդ

Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը

Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի խորհրդավոր արարողությունը: Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետև Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա խորհրդին վերաբերող սուրբգրային հատվածները: Ընթերցվեց նաև Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից շարադրված «Սիրո մասին» խրատը: Ապա` Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու

Բելառուսի ազգային հավաքականը ժամանեց Երեւան (ֆոտոշարք)

Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում էին: Նրանք դիմավորում էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:   Մոսկվա-Երեւան չվերթից մոտ 40 րոպե առաջ ժամանման սրահում հայտնվեցին Բելառուսի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք վաղը ընկերական հանդիպում են ունենալու Հայաստանի ազգային հավաքականի հետ: Նրանց դիմավորեցին ՀՖՖ ներկայացուցիչները եւ ուղեկցեցին հյուրանոց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում և նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց,

Ռոման Բերեզովսկի. «ՀՖՖ նախագահը մաքսիմալիստ է»

Նա հավաքականից բոլոր խաղերում առավելագույն ներդրվածություն ու հաղթանակ է պահանջում:

«Բանակում տղայիս շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ ծեծելով՝ շուն էին բաց թողել վրան» (Տեսանյութ)

Օֆշորի գործով ամբաստանյալն ուշագրավ դեպք է նկարագրում բանակից՝ տալով «Շմայսի»ի եւ հրամանատար Մուրադ Կիրակոսյանի անունը:

Արփինե Հովհաննիսյան. «Անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին»

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը: Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գործընկերջս՝ Ն. Զոհրաբյանի հնչեցրած հարցի հետքերով.. Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների

Տարբեր կառույցներից ստացվող անցանկալի նամակների հարցը կարող է կարգավորվել այս տարի

Շուշան Դոյդոյանն ասաց, որ այս տարի պատրաստվում են համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ

Փախուստ, հետապնդում, հայտնաբերում և ձերբակալություն

Մարտի 23-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցում, ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտելու համար, փորձել են կանգնեցնել «ԲՄՎ» մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել և դիմել է փախուստի, որի ընթացքում Կոմիտասի պողոտայով երթևեկել է հանդիպակաց գոտիով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և ստեղծել վթարային

Մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները նախապատրաստվում են վերագործարկման

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին: Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ

«Քոչարյանի վերադարձն անհնարին բան է»

«Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը զուտ քաղաքական եւ ընտրությունների միջոցով շատ բարդ եւ անհնարին բան է: Ես երբեք չեմ կիսել այն կարծիքը, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ: Հրապարակային քաղաքականության մեջ չգտնվելով՝ շատերը քաղաքականության մեջ են եւ դերակատարում ունեն եւ ունեցել են»,- մեզ հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության

Մահվան ելքով պատահար ավազի հանքում

Մարտի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Տարոն Ավետիսյանը, մնալով դրանց արանքում, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

«Ռոմեն Ռոլան այսօր քչերն են կարդում». Լուսինե Աբգարյան

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր ֆրանսիացի մեծանուն գրող, երաժշտագետ, հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջոցառում, գրականության ցուցադրություն: Միջոցառման բանախոսը Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտ Լուսինե Աբգարյանն էր, որը ներկայացրեց գրողի ստեղծագործական կյանքը և առաջին անգամ չի մասնակցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող միջոցառումներին. «Ես Ռոլան կարդացել եմ ավելի

17-ամյա աղջկա առևանգում Լոռիում. աղջիկը հայտնաբերվել է, կասկածյալները՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա աղջկա առևանգելու դեպքի առթիվ։ 2016 թվականի մարտի 23-ին Լոռու մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտից առևանգել են իր դստերը (ծնված 1998 թվականի օգոստոսին): Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահաս

ՀԱԿ կողմից 4+4+4 ձեւաչափի առաջարկը՝ ԱԺ ղեկավարությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ պարոն Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Հովհաննես Սահակյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ պարոն Դավիթ Հարությունյանին Առաջարկ իշխող կոալիցիային՝ 4+4+4 բանակցային ձեւաչափ ստեղծելու վերաբերյալ Հարգելի պարոնայք. Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք

ԲՈՀ-ը կրկին պատժել է «անորակ» տնտեսագետներին

Չափանիշներից շեղված աշխատանքների գծով առաջատարը տնտեսագիտության ոլորտն է

«Զվարթնոց»-ում ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ

Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել:   ՔԱԳՎ մամլո քարտուղար

Էդմոն Մարուքյանը դեռ չի պատկերացնում

«Իրականում չեմ պատկերացնում, թե այդ առաջարկը որքանո՞վ է փոխհատուցում ցուցակների չհրապարակումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանության առաջարկած այլընտրանքին` քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման փոխարեն հնարավորություն ընձեռել դրանք ստուգել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Էդմոն Մարուքյանին լրացուցիչ բացատրություններ են պետք: Կարդացեք    «Առավոտ» օրաթերթ 23.03.2016

Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է  «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ: Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության

«Նոր Հայաստանի» իշխանափոխության ճանապարհային քարտեզին դեռ ծանոթ չեն

Հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առայժմ կարծիք չեն հայտնում

Ինչու խաղալիքների խանութը չի ընդունել իրանցիներին. «Ա1+» (տեսանյութ)

Հայաստանը պետք է բարձրացնի զբոսաշրջիկների սպասարկման որակը՝ համոզված են իրանցիները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրքիդե Աբդին նշեց, որ վաճառողների մեծ մասը անգլերեն չգիտի, բացի այդ, շատ հաճախ ապրանքների վրա փակցված գները ճիշտ չեն լինում եւ դրամարկղում պարզվում է, որ գինը մի քանի անգամ ավել է: Պարսկաստանում բիզնեսով զբաղվող Օրքիդե Աբդին Հայաստանի մասին շատ էր

«ՎԱԶ 2106»-ը կամրջից ընկել է Վաչագան գետը

Մարտի 23-ին, ժամը 23-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների փողոցի ու Վաչագան թաղամասի խաչմերուկի մոտ գտնվող կամրջի վրա գլորվել է ձախակողմյան մասում գտնվող Վաչագան գետը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն  

Աշոտ Սուքիասյանը ցուցմունքում պատմեց, թե ինչ է Փայլակ Հայրապետյանն իրեն խնդրել. «Օֆշորի գործ»

Փայլակ Հայրապետյանն ասաց, որ այն, ինչ պատմեց Աշոտ Սուքիասյանը, ամբողջովին հորինված է, ոչ մի նման բան չի եղել:

«Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մահացել են

Մարտի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի գազալցակայանի մոտ վթար է տեղի ունեցել և մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.30-ի սահմաններում 1997 թ. ծնված Արսեն Հովսեփյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ Նովա գյուղի խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել

Բարի կամքն՝ ըստ իշխանությունների

Եթե կարելի է ծանոթանալ, ինչո՞ւ չի կարելի հրապարակել «Ակնհայտ է, որ դա որոշակի ընդառաջ քայլ է, մանավանդ, որ ընտրություններից հետո երկու ժամ դիտորդներին հնարավորություն է տրվում ադ ցուցակներից գրառումներ կատարել այն անձանց մասով, ովքեր քվեարկել են: Դա, իհարկե, հարցի ամբողջական լուծում չէ, ընդդիմության պահանջը մասամբ է բավարարվում, բայց որոշակի առաջընթաց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց

Աշոտ Ղուլյան. «Միջազգային ահաբեկչության հանդեպ անտարբերությունը՝ ադրբեջանական արկածախնդրության տեսքով, պատճառ են դարձել այդ բացիլների տարածմանը ամբողջ աշխարհում»

Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է փետրվար-մարտ ամիսներին Արցախի հետ կապված քաղաքական իրավիճակին և միջազգային զարգացումներին: Անդրադարձ կատարելով երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Աշոտ Ղուլյանը դատապարտել է այդօրինակ սանձարձակությունները և աջակցություն հայտնել Բելգիայում ապրող բոլոր ժողովուրդներին՝

Երբ փորագրված թիթեղն ու «լինոլիումը» վերածվում են արվեստի գործերի. (ֆոտոշարք)

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այսօր բացվեց բուհի գրաֆիկայի բաժնի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների «Էստամպ» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Սյուզաննա Հակոբյանը(լուսանկարում) ներկայացրել է գրաֆիկական տեխնիկայով` ասեղով եւ օֆորտով(մետաղի վրա փորագրության տեսակ) արված նկարներ, որոնք տպագրության տեսակներ են. «Չոր ասեղը համարվում է խորը տպագրություն. ասեղով խազում ենք թիթեղի վրա, իսկ գծերը

Ընտրական oրենսգրքի փոփոխության միասնական պահանջին միացան 26 ՀԿ և աջակցեցին 11 կուսակցություններ

Մարտի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած Ընտրական օրենսգրքի 5 հիմնական միասնական պահանջների մասին հայտարարությանը վերջի երկու օրում միացել են ևս շուրջ 20 կազմակերպություններ և ի լրումն դրան աջակցող 8 կուսակցությունների, ևս 3 կուսակցություն սատարել են այդ 5 պահանջները: Մասնավորապես, խոսքը գնում է «Քաղաքացիական Պայմանագիր», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների մասին: Հիշեցնենք, որ նշված ՀԿ-ները համարում են,

Կարո Եղնուկյան. «Ոստիկանները կնոջս գցել էին գետնին`մի հինգ ոստիկան շրջապատած…»

Կարո Եղնուկյանի կինը գլխին հարված է ստացել, պատռվածք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031