Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում` Մարտի 26-27-ի

Գեղամ Գրիգորյանն ակնկալում էր կառավարության աջակցությունը

Ճանաչված օպերային տենոր, Հայաստանի եւ Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ՝ 2015թ. հունիսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո, «Առավոտի» հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում. ծանոթանալ առաջիկա ծրագրերին եւ տեղեկանալ, թե Երեւանում, վերջապես, ե՞րբ կբացվի նրա նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան։ Գեղամ Գրիգորյանը նախ ասաց,

«Թող Տերը եւս մեկ անգամ հիշի մեր սիրելի ընկերոջը». Նավասարդ Կճոյանի պատարագը՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (Տեսանյութ)

Այդպիսի անհատներով լցվում է հանրությունը, որը նույնպես անհատների հավաքականություն է, որի մեջ նոսրանում են այն չարի արմատները, որոնցով առլեցուն են դառնում անհատականությունները:

Անահիտ Բախշյան. Ափսոս, ԿԳ նախարարությունը չլսեց

Մարտի 24-ին Դիլիջանում տեղի ունեցավ Սյունիքի մարզում 2016-ին Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ուղղությամբ 2015 թվականին «USAID», «Հույսի կամուրջ» ու «UNISEF»-ի ջանքերով իրականացված գործողությունների երկարացումը ՀՀ Լոռու և Տավուշի մարզի գործընկերների համար, որտեղ, ըստ ՀՀ կառավարության 18.02.2016թ. հաստատած ժամանակացույցի, պետք է այդ քաղաքականությունը ներդրվի հաջորդ՝ 2017-ից: Հանդիպմանը ներկա էին վերոնշյալ միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, Սյունիքի

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ

Հայտարարություն ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է Մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ: Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում

Ատելությունն ատելություն է ծնում. «Ազգ»

Այս օրերին, երբ ականջներում դեռ արձագանքում են Բրյուսելի պայթյունները, եւ այսուհետեւ էլ, երբ աշխարհի տարբեր մասերում կորոտան նորանոր ու թերեւս ավելի արյունալի պայթյուններ, համաշխարհային մամուլի էջերում կշարունակվեն մեկը մյուսից ավելի խորիմաստ վերլուծությունները ահաբեկչություն կոչված չարիքի մասին: Քաղաքագետներ, սոցիոլոգներ, կրոնագետներ եւ այլ մասնագետներ կմեկնաբանեն ու կբացատրեն ISIS-ի եւ ահաբեկչական մյուս կազմակերպությունների արարքներն ու մեթոդները, շարժառիթներն ու

«Սարոյանը թարգմանությունների եւ ուսումնասիրությունների մեծ ասպարեզ է բացում»

Ասատուր Սարյանի շնորհիվ առկա է «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» ինքնակենսագրական վիպակի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը: Գիրքը հրատարակել է Հայաստանի գրողների միությունը, իսկ տպագրությունն իրականացվել է «Վան Արյան» տպագրատանը: Թարգմանիչը բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի Ն. Գոգոլի անվան 35 հիմնական դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն է:

Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:   ՀՀ դատախազություն

Յուրաքանչյուր նախարարության բաժին է ընկնում 19-20 ծառայողական մեքենա. «Հայոց աշխարհ»

  Պետական կառավարման ապարատի ծառայողական տրանսպորտային միջոցների պարկում ընդգրկված մեքենաների թիվը հասնում է ընդհանուր առմամբ 1070-ի։

Դանակահարված ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի վիրահատությունը անցել է բարեհաջող

Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա: Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն,գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյանին առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ

Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ավազակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը

2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը մուտք է գործել քաղաքացի Մ. Ս.-ի բնակարան և վերջինիս գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Մասնավորապես՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հարձակվել և հարվածներ է հասցրել Մ. Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի

Հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ ընդունենք իրանցի հյուրերին. «Ազգ»

Հայաստանի համար մի տեսակ անսովոր է զբոսաշրջիկների նման հոսքը մի քանի օրվա ընթացքում:

1942-ից Պարոնյանի անվան թատրոնի վարագույրը «չի փակվում»

Պրեմիերաներն այստեղ հաջորդում են մեկը մյուսին Այս տարին հոբելյանական է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար՝ լրանում է մշակութային այս օջախի 75-ամյակը: Այս առիթով ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն «Առավոտին» (12.02.2016) հակիրճ ծանոթացրել էր հոբելյանական տարվա ընթացքում ծրագրված միջոցառումներին: Պարոն Ղազանչյանի խոսքից մի փոքր հատված հիշեցնենք. «Զարմանալի ժողովուրդ ենք…

Որեւէ հասարակական կազմակերպություն, արդյոք չի՞ բողոքելու, որ «ձեւաչափից» դուրս է մնացել. «Հայոց աշխարհ»

Ավելին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած առաջարկության մեջ ո՞ւր են անհետացել արտախորհրդարանական ուժերը:

Դատապարտում են Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները

Պահանջում են պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

Ընտրակեղծարարները հովանավորվում են պետության կողմից. «Չորրորդ իշխանություն»

Արդյունքում՝ քրեական գործում եղած ապացույցներն այդպես էլ չհետազոտվեցին, նաեւ պատասխան չտրվեց հարցին, թե ո՞վ էր ՀՀԿ-ական փոխգյուղապետին հրահանգել կամ դրդել ընտրակեղծարարության:

Ստամբուլի ահաբեկչության ժամանակ վիրավորված հայազգի Հաչանյանը պատմել է տեղի ունեցածի մասին. «Ակօս»

2016թ. մարտի 19-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր հայազգի մեկ մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` հայազգի Օքսենթ Հաչանյանը պայթյունից ընդամենը 7 մետր հեռավորության վրա է եղել, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները լուրջ չեն և որևէ վտանգի չեն ենթարկում Հաչանյանի կյանքը։ Թուրքիայի հայազգի քաղաքացին պատմել է, թե ինչպես

Ահաբեկչություն ընդդեմ Հայաստանի

Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը Որքան մոտենում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն մեկնելու օրերը, նա ավելի նյարդային է դառնում։ Վերջին օրերին ականատես ենք դառնում աննախադեպ ջղաձգության պոռթկումների: Ալիեւը, շնորհավորելով սեփական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ, որպես ԼՂ խնդրի չկարգավորվածության հիմնական պատճառ մատնանշել է Հայաստանի «ոչ կառուցողական քաղաքականությունը», ապա անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նկատելով, թե

Ինքնասպանության փորձ

Մարտի 25-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 60 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Պարզվել է որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ը (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10 հարկանի շենքի

Հաղթել իշխանությանը, բայց ինչպե՞ս. «Ա1+» (տեսանյութ)

Վարչախմբի հեռացում, անցումային կառավարում և արտահերթ ընտրություններ։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու այսպիսի ճանապարհ է առաջարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Բայց դրա համար պետք է միավորվեն ընդդիմադիր ուժերը։ «Դա անհրաժեշտ է ժողովրդի համախմբումն ապահովելու և ավելի լայն քաղաքական կոնսոլիդացված ձևաչափով երկրի ապագայի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»,- ասում է շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը։ 100 օրից

Հյուսիսային պողոտայում զբոսնող իրանցիներից մեկը օրը ցերեկով մաքուր ադրբեջաներեն հայհոյում էր Հայաստանը. «Չորրորդ իշխանություն»

Սկսվում է Նովրուզը, ինչպես միշտ՝ տասնյակ հազարավոր իրանցիներ ժամանում են Հայաստան, եւ… տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Օրինակ՝ ինչ-որ խանութում կոպտորեն հրաժարվում են սպասարկել իրանցիներին (ու նույնիսկ ոչ պաշտոնապես «արդարանում են», թե բա ի՞նչ անենք, վախենում ենք գողություն անեն), ռեստորաններում ու սրճարաններում խայտառակ ձեւով են սպասարկում (ընկերներիցս մեկն անձամբ էր ականատես եղել, թե ռեստորանների հայտնի

Ջիվան Ավետիսյան. «Ես խաղաղություն եմ քարոզում». «Իրատես»

Ես վստահ եմ, որ ֆիլմը մարդկանց, առավելապես ադրբեջանցիների մեջ, շատ բան է փոխում։

Բրյուսելի ոստիկանությունը 6 հոգու է ձերբակալել. BBC

Բելգիայի ոստիկանության ծավալած լայնամասշտաբ հատուկ գործողությունների արդյունքում վեց հոգի է ձերբակալվել այդ երկրի մայրաքաղաք Բրյուսելում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Թեև ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալված անձինք մեղադրվում են 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության հետ առնչություն ունենալու գործով, բայց դեռևս չկան փաստեր, որոնք ապացուցում են ձերբակալված վեց անձանց հանդեպ կասկածները։ Աղբյուրի փոխանցմամբ,

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարզպետները չեն տնտեսում պետական միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կողմից ընթացիկ տարվա համար կատարված գնումները եւ պարզել, որ Արագածոտնի մարզպետարանը նույնպես բենզինի գնման գործընթացում գերավճարներ է կատարել։ Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է ավելի քան 7.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ մոտ 7.5 մլն դրամով։ Իսկ մեկ լիտրի դիմաց վճարել է 420 դրամ։ Թեպետ նկատենք որ, Վայոց ձորի

Էլինար Վարդանյան. Ճիշտ չէ անտեսել Ոոբերտ Քոչարյանի  պաշտոնավարման տարիների դրական զարգացումները. «Իրատես»

Քաղաքական դաշտն այնպիսին է, որ ընդդիմադիր գոռում-գոչյուններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ։

Օտար տառերով գրված հայերենը մեր լեզվի գերեզմանափորն է

Սոցցանցերում լատինատառ գրելուց ձերբազատվելու կոչ Սիրելի՛ հայեր, դիմում եմ ձեզ պաղատագին հորդորով, մի՛ գրեք լատինատառ հայերեն: Օտարազգի ձեր ընկերների հետ գրե՛ք լատինատառ եւ իրենց լեզվով, եթե կարող եք եւ ցանկություն ունեք կատարելագործելու օտար լեզվի ձեր իմացությունը: Հայտնի իրողություն է, որ մեր շատ երիտասարդներ տիրապետում են մեկ-երկու օտար լեզվի եւ ունեն տարբեր ազգի ընկերներ: Բնական է,

Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի արձանը պիտի տեղադրուի շիշլիի գերեզմանատան մէջ. yerakouyn.com

Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեան, 17 Մարտ 2016, Հինգշաբթի, ժամը 16.30-ին, Պատրիարքարանի մէջ ընդունեց Շիշլիի Գերեզմանատան Յանձնախումբի անդամները։ Տեսակցութեան ներկայ եղաւ նաեւ յայտնի արուեստագէտ Էրօլ Սարաֆեան։ Այցելուներ, յայտնեցին թէ, Էրօլ Սարաֆեանի ձեռամբ պատրաստուած էր Հայ Եկեղեցւոյ մեծանուն յայտնի դէմքերէն եւ Պատրիարքական Աթոռոյս վախճանեալ գահակալներէն Երանաշնորհ Մաղաքիա Պատրիարք Օրմանեանի արձանը։ Նյութի մանրամասները կարդացեք

Սուրբ Հարության տոնին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է

Սուրբ Զատիկի կապակցությամբ Հռոմի Պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը. aljazeera

Հռոմի Պապի մասնակցությամբ ավանդաբար կատարվող ոտքերի լվացման արարողությունը խորհրդանշում է կաթոլիկ եկեղեցու ծառայության յուրահատուկ դրսևորումներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է aljazeera լրատվական կայքը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այցելել է Հռոմի մերձակայքում՝ տարբեր դավանանքի ներկայացուցիչներով բնակեցված փախստականների ճամբար, որտեղ հանգրվանածների մեծ մասը մուսուլմաններ են։ Այցելության ժամանակ Հռոմի պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը։ Ֆրանցիսկոսին փախստականները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031