Օրվա լրահոսը
Կանայք՝ խտրականության զոհ՝ սկսած ընտանիքից մինչեւ զբաղվածություն
Չնայած հայ տղամարդկանց մեծ մասը, այսպես ասած, կնամեծար է իրեն համարում, սիրում են կենացներ ասել մայրերի, կանանց ու դուստրերի մասին, բայց ինչպես փաստում են թվերը, մեր երկրում չկա մի ոլորտ, որտեղ կանանց իրավունքները չոտնահարվեն: Կանայք խտրական վերաբերմունքի են ենթարկվում՝ սկսած սեռով պայմանավորված հղիության ընդհատումներից, ընտանիքներում հոգեբանական եւ ֆիզիկական բռնություններից, վերջացրած զբաղվածությամբ եւ տարբեր ոլորտներում պաշտոններ
«Լիդեր» մականվամբ Հովհաննես Վարդանյանը՝ Արաբկիրի ղեկավար. a1plus.am
Հովհաննես Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից։
Հստակեցվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 2016թ. մարտի 10-ի ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալ իրավակարգավորումները՝ 1) համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային իրավական փաստաթղթերին՝ այդ կերպ իրացնելով Հայաստանի
Ազգային պատկերասրահը կգործակցի Իրանի խոշորագույն թանգարաններից մեկի հետ
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր պատկերասրահի եւ Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը ենթադրում է առաջիկայում հայ եւ իրանցի նկարիչների աշխատանքների ցուցադրությունների կազմակերպում: «Սա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, որը սկիզբն է Իրանի խոշորագույն թանգարաններից մեկի հետ աշխատանքի: Թանգարանը բավականին լուրջ հավաքածու ունի` իրանական արվեստից մինչեւ Եվրոպայի լավագույն նկարիչների աշխատանքներ»,-ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
Գրիգոր Գրիգորյանը չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը
Լատվիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը երկրորդ գոտեմարտում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սոներ Դեմիրտասին: Վերջինը մտավ կիսաեզրափակիչ: Եթե Դոմերտասը այնտեղ էլ հաջողության հասնի, Գրիգորը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆիզիկական բռնությունից բացի՝ կանայք Հայաստանում ենթարկվում են նաեւ տնտեսական բռնության
«Թեեւ կանայք Հայաստանում իրենց կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ՝ զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում»,- այս մասին փաստում է անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը, որն այսպիսի եզրահանգման է եկել՝ կատարելով կանանց նկատմամբ խտրական դրսեւորումների ախտորոշիչ ուսումնասիրություն: Ըստ նրա՝ Հայաստանում կանայք զբաղեցնում են որոշումների կայացման հետ չառնչվող ստորին օղակների պաշտոնների 68,6 տոկոսը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ
Մհեր Սեդրակյանի «գործով» նիստում քվորում չկար
Պատգամավորը հայհոյել էր լրագրողին, լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով
Դավիթ Հարությունյանը պաշտպանեց Գագիկ Խաչատրյանին` Արծվիկ Մինասյանի տեսակետը համարելով անընդունելի
Պատգամավոր Մելքումյանի օրինագիծը համատեղ ուժերով մերժվեց
Պարոն վարչապետ գյուղացիները դժվարին կացության մեջ են. բաց նամակ
Բազմաթիվ գյուղացիների անունից դիմում եմ ձեզ, որպեսզի միջամտեք և պահանջեք, որ ՋՕԸ-երը գարնան ամիսներին գումար չհավաքագրեն գյուղացիներից և թույլ տան, որ մարդիկ մինչ իրենց բերքի իրացումը չխրվեն պարտքերի մեջ:
Ռոդնի Դաքեսյան. «Միջազգային պատասխանատվության իրավունքը հիմնականում դեռ սովորութային է»
Իրավաբանական հետազոտություն՝ հայերի դեմ իրագործված 1915թ. կոտորածների մասին Լույս է տեսել մի գիրք, որը հեղինակի՝ Ռոդնի Դաքեսյանի կարծիքով, կհամարվի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ ստեղծված եւ նրա բոլոր նահատակներին ոգեկոչող ներդրում: Լիոնի համալսարանի դասախոսի «1915թ. հայերի դեմ իրագործված կոտորածների իրավաբանական հետեւանքները եւ դրանց լուծման դատական ու արտադատական հնարավոր եղանակները» մեծածավալ գիրքը հայերեն թարգմանել է Անահիտ
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
Հարություն Մեսրոբյան. «Հայության գերնպատակը պիտի լինի հզոր Հայաստանի կերտումը, մնացյալ բոլոր խնդիրները, հզոր Հայաստանի առկայության պարագայում, կլուծվեն հետևանքային իմաստով»
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի երկրորդ նիստը կայացավ «Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեսական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում եւ զարգացման հեռանկարները» խորագրով, որը վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը: Իսկ զեկուցողների շարքում, ինտերնետային կապի միջոցով, խոսք առավ նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Հայասան» հավատարիմ է հայկական ֆոլկի ավանդույթներին
Երիտասարդ երաժիշտները հավաստիացնում են, որ խնամքով են մոտենում ազգային ժառանգությանը Հայ երաժշտական ֆոլկլորը դարերով փոխանցվել է բանավոր, չի նոտագրվել մինչեւ 19-րդ դար: Բնականաբար, բերնեբերան փոխանցվելու ընթացքում երգը փոփոխություն է կրել, շատ երգեր կորել են եւ պահպանվել են միայն այն երգերը, որոնք առավել հարազատ ու սիրված են եղել: Արդյունքում ստեղծվել է ժողովրդական երաժշտական մշակույթ, որի ձեւավորմանն
ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ունեցվածքը նվեր է եղբորից (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը արձագանքելով հարցին՝ որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք, որը հայտարարագրել էր, ասաց, որ նվեր է ստացել: Հարցին՝ ումի՞ց, պարոն Հովսեփյանը պատասխանեց, որ ՌԴ-ում գտնվող եղբորից: Հովհաննես Հովսեփյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել, ասելով՝ «թողեք մի քիչ աշխատեմ, հետո կխոսենք, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսինե
Գրիգոր Գրիգորյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մտավ քառորդ եզրափակիչ
Հայաստանցի 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը Ռիգայում շարունակվող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարն սկսեց 1/8 եզրափակչից: Աջ ձեռքի վնասվածքով մրցագորգ մտած մեր ըմբիշը 7-4 հաշվով առավելության հասավ մոլդավացի Եվգենի Նեդելկոյի նկատմամբ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ մի շարք հարցումներ են կատարվել
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրող Փանոսյանի միջնորդությամբ հետաձգեց ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը միջնորդությունը հիմնավորեց դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Ըստ նրա, այդ գործով որոշ հարցումներ են կատարել պետական մարմիններին ու դեռ չեն ստացել պատասխաններ: Գոռ Վարդանյանի պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանն էլ
Մեղադրյալը հայտնել է կաշառք պահանջելու և իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալներ. հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի ավագ դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պազվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը` 00:10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են քաղաքացի Գեղամ Ն.-ի կողմից վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հայհոյել և քաշքշել է վերջինիս ու հեռացել: Նույն օրը` ավելի
Տիգրան Հարությունյանը «Aeroflot Open»-ում պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում
Մոսկվայում երեկ ավարտվեց «Aeroflot Open» շախմատային փառատոնը:
Մարդկային կործանված ճակատագրի մասին
Նելլի Շահնազարյանի նոր գիրքը՝ «Հոգին է կենդանարար» Լույս է տեսել Նելլի Շահնազարյանի «Հոգին է կենդանարար (Մի բուռ լույս)» վիպակը, որի վերնագիրը բխեցված է Ավետարանական հայտնի ընթերցվածքից՝ «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6.64): Գիրքը մարդկային դժվար ճակատագրի մասին է: Կարդացվում է մի շնչով, պատմելու ոճն էլ հյութեղ է: Գրքի մի
Ողբերգական ավտովթար Արարատում. 3 անձ մահացել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Երկու ադրբեջանուհի մոտ 3500 ԱՄՆ դոլար են շորթել Թուրքիայի քաղաքացուց. «Հաբերլեր»
Թուրքիայի Քարաբուք շրջանում երկու ադրբեջանուհի խաբեության միջոցով 10.000 լիրա (10.03.2016թ. դրությամբ 10.000 լիրան կազմում է 3457 ԱՄՆ դոլար,-խմբ.) են շորթել Թուրքիայի 88-ամյա քաղաքացուց։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանցի 55-ամյա Նատալյա Մ.-ն և նրա բարեկամ 43-ամյա Սամիրա Բ.-ն ամուսնության խոստումներ են տվել Թուրքիայի 88-ամյա մի քաղաքացու, այդպիսով շահել նրա վստահությունն ու շորթել
Ի՞նչ է որոշել ՍԴ-ն
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված ընդդիմադիր ուժերի քաղաքացիական հասարակության կազմակերպություների կողմից պարբերաբար արծարծվում է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման հարցը։ Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, հակադրվելով այդ գաղափարին, ի թիվս այլ պատճառաբանությունների նշում են նաև այն, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը ուղղակիորեն արգելված է Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Սահմանադրական Դատարանի որոշման շահարկման կանխման նպատակով «Իրազեկ
Ստեփան Սաֆարյան. «Վենետիկի ծաղիկների Ավետարանի խոսքով չես համոզի»
«ԵԱՀԿ-ԺՄԻԳԻ եւ ԵԽԽՎ-ի դիտորդներին էլ հավատարմագրեք, թող Տիգրան Մուկուչյանը նրանց էլ դաս տա»
Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած դաստիարակը տուգանվեց 500 հազար դրամով
Մեղադրողը միջնորդել էր որպես պատիժ սահմանել տուգանք 500 հազար դրամի չափով
Հանդիպումներ`Մալաթիա-Սեբաստիա-ԼՂՀ Քաշաթաղի շրջան համագործակցության շրջանակում
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա անելիքները տարբեր ոլորտներում: Երևանյան պատվիրակության հետ ԼՂՀ այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակութային օջախների սաները Բերձորի և Քաշաթաղի բնակիչների համար հանդես
Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց մաքուր հաղթանակով
Ռիգայում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ հայաստանցի 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը որակավորման փուլում 2 րոպե 59 վայրկյանում 10-0 հաշվով պարտության մատնեց Մոլդովայի ներկայացուցիչ Միհալ Եսանուին ու անցավ հաջորդ փուլ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են վարկանիշային մրցաշարի
Օլիմպիական տարում անհաջող մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 23 անդամներ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ երեկվանից ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր: Նրանք սկսում են նախապատրաստությունը Թուրքիայում կայանալիք Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Կարեն Աղամալյանի խոսքերով, իրենք այս փուլում հիմնական ուշադրությունը դարձնելու են բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածության աստիճանի բարձրացման վրա: Հավաքականը վերջին հավաքը պատրաստվում է
Հայկ Ղուկասյան. «Մենք մեր մարզիկներն ենք աճեցնում եւ ուրիշի աշխատանքի արդյունքը չենք վայելում»
Վաղը Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ պրոֆեսիոնալ մարզիկ, 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանը մեկնում են Մոսկվա, որտեղ մարտի 12-ին «Լուժնիկի» մարզահամալիրում Ալբերտը մասնակցելու է OFS 7 վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայկ Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 23-ամյա մարզիկն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում մոսկովյան մրցելույթին: -Հայաստանից միայն Ալբերտ Ղազարյա՞նն է Մոսկվայում հանդես գալու:
Է. Նալբանդյան. Այն, որ հիմնահարցի լուծումը դեռ չի գտնվել, ոչ միջնորդներն են մեղավոր և ոչ էլ Երևանը
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Կոմերսանտ» թերթին Հարց. Երևանյան այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, և աջակցություն հայտնեց Մադրիդյան սկզբունքներին և Մինսկի խմբի աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարները: Էդվարդ Նալբանդյան. ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից
Ի՞նչ են խոսելու Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն ըստ Ստեփան Սաֆարյանի
«Կողմնորոշվեք`ձեր տարածքում այդ կռիվ կինոն ցույց ենք տալու, թե`չէ»


















































