Օրվա լրահոսը

«Հրադադար. մարդկային կորստի ցավը». «Խնդրում ենք կառավարությանը, որ մինուճար տղաները դիրքեր չբարձրանան»

Աղունիկ Ղուկասյանի կարծիքով՝ կանանց միջազգային օրը կինը իրավունք ունի բարձրաձայնել իր ցավը

Եվրոպայի խորհրդի զեկույց. Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայում

2016թ. մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է 2014թ. եվրոպական երկրների բանտերում տիրող իրավիճակի մասին զեկույցը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռը տարեցտարի ավելանում է։ 2014թ. Հայաստանում կալանավորների 4,8%-ը եղել են կանայք: Եվրոպայում դատապարտվածների ընդհանուր թվի 5%-ն են կազմում թույլ սեռի ներկայացուցիչները։ Զեկույցի տվյալների համաձայն՝ 2014թ.

Ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

Մարտի 7-ին, ժամը 17.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ապարանի «Աչիսնո» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենե պարկ, որի մեջ՝ 80 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, հակատանկային նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի դատարկ պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:   ՀՀ

Նախարարը բարձր է գնահատել կին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում Սևանի հոգեբուժարան: Նա շնորհավորել է հոգեբուժարանի կին աշխատակիցներին մարտի 8-ի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց անձնուրաց աշխատանքը: «Դուք շատ մեծ, ծանր աշխատանք եք կատարում, որն արժանի է ուշադրության և գնահատանքի ոչ միայն մարտի 8-ին, այլև ամեն օր: Այստեղ բուժում ստացող հիվանդներն, իսկապես,

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր ներկայությամբ կյանքն ավելի գունեղ է, վառ, դժվարությունները` հաղթահարելի: Դուք մեր ուրախությունն եք, օջախի սյունը, ընտանիքի լույսը, շրջապատի զարդը, մեր կյանքի գարնան ծաղիկը: Մաղթում եմ ձեզ գարնանային մշտարթուն գեղեցկություն, անսահման կանացիություն, ներդաշնակություն բնության հետ, լիակատար երջանկություն, թող որ հայ կինը

Կին պատգամավորները միայն ծաղիկներ են ստացել

Ավանդական ընդունելությունն ԱԺ-ում այս տարի չի եղել

Մարտի 8. «Տոնական վագոն»՝ անակնկալ Երևանի մետրոյում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում: Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ՝ կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից: Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման

Մարտի 8-ին Զարիկ մայրիկը ծաղիկներ բերեց որդու՝ Դուշման Վարդանի շիրիմին

Եռաբլուրում այսօր նշվեց ազգի հերոս Դուշման Վարդանի 50-ամյակը: Հարազատները թանկ հիշողություններն էին կիսում Վարդանի մասին, պատմում նրա կյանքից դրվագներ, խոսում հերոսի քաջագործությունների մասին: Միջոցառման ժամանակ Դուշման Վարդանին նվիրված բանաստեղծություններ ասացին, մի կին պատմեց, թե ինչպես է սիրահարվել հերոսի պսպղուն աչքերին, ինչպես են վարակվել նրա հայրենասիրությամբ. «Մենք ասում ենք Դուշման Վարդան, բայց նա ինձ համար հոգի

Ոչ մի տոն չի խանգարի ծանրամարտի կանանց հավաքականի մարզումներին

Ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են ապրիլին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Aravot.am-ն այսօր գլխավոր մարզիչներից հետաքրքրվեց, թե նշելո՞ւ են մարտի 8-ը եւ եթե այո՝ ինչպե՞ս: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գյումրեցու հումորով պատասխանեց. «Առավոտյան մարզմանը որպես նվեր աղջիկներին լրացուցիչ ծանրաբեռնվածություն եմ տվել: Մարզումային գրաֆիկը չի

Հաղթանակ Շահումյան. «Երեւանի կենտրոնում ծնված տղա էի, գիտեի վարդի ջերմոցների տեղերը»

Գեղանկարչի համոզմամբ, նվերներ տալու եւ ընդունելու մշակույթը փոխվել է

«Դու չես լացելու, ուր էլ որ գնամ, տուն եմ գալու». Զարիկ մայրիկը Եռաբլուրում հիշեց Դուշման Վարդանի խոսքերը (Տեսանյութ)

Այսօր Դուշման Վարդանը կդառնար 50 տարեկան. Եռաբլուրում նշում են հերոսի տարեդարձը:

Արման Դանիելյան. «Փորձում են լրագրողների եւ դիտորդների դեմ պայքարել»

Ընտրական օրենսգրքի նախագծում` լրագրողների եւ դիտորդների համար առաջարկվող սահմանափակումների մասին

«Կարմիր խնձորը ուտելու համար է». քայլերթ մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը քայլերթ էր կազմակերպել: Քայլերթը սկսվեց Աբովյան փողոցից՝ Ավ. Իսահակյանի արձանի շրջակայքից: «Ֆեմինիստ պլատֆորմ»-ի անդամները հավաքվել են «Կանանց իրավունքի օր», «Կանայք տարբեր են», «Ուժեղ ենք միասին» եւ այլ պաստառներով: Երթը շարժվեց Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի

Սամվել Կարապետյան. «Ռուսաստանի հայն ադրբեջանցուն վճարում է` հայրենի գյուղը լուսանկարելու համար»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրատարակության է պատրաստում «Բուն Աղվանք» հատորը: Կուր գետի աջափնյա տարածքներում է գտնվում Հայոց Աղվանքը, իսկ ձախափնյա շրջանում` մինչեւ Կովկասյան լեռնաշղթա, Բուն Աղվանքն է, որը ներառում է Շամախի քաղաքը, Վարդաշեն եւ Կուտկաշեն քաղաքները (ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածք), որտեղ Սամվել Կարապետյանը շրջել եւ ուսումնասիրություններ է կատարել Խորհրդային տարիներին: Նրա

Մարտի 8. քաղաքապետարանի անակնկալը նաև կին վարորդներին

Բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

ՀՀ ՊՆ-ում տեղյա՞կ են եղել զինատեսակների ցուցակի հրապարակումից

«Նման խնդիրները, այդ թվում՝ մատակարարվող զինատեսակների հրապարակման հարցը, որպես կանոն կարգավորվում են երկկողմ համաձայնության շրջանակներում և չեմ կարծում, թե դա Հայաստանի պաշտպանության նախարարության համար անակնկալ է եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն`անդրադառնալով ՌԴ-ի կողմից 200 միլիոն վարկով Հայաստանին տրամադրվելիք զինատեսակների ցուցակի հրապարակմանը: Այլ մանրամասները`վաղվա տպագիր «Առավոտում» Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայերն ու Սառը պատերազմը»՝ գիտաժողով Միչիգանի համալսարան-Դիրբորնում

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 1-3-ին անցկացնելու է «Հայերն ու Սառը պատերազմը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են 30-ից ավելի գիտնականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, ինչպես և Հայաստանից: Գիտաժողովի նպատակն է մանրադիտակի տակ առնել հայոց պատմության համար առանցքային այս ժամանակաշրջանը՝ փորձելով խթանել հետագայում այս ուղղությամբ ուսումնասիրությունները, ինչի պակասն ակնհայտ է և ինչի կարիքն

Տիգրան Խզմալյան. «Նադյա Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում` անհեթեթ մեղադրանքով»

Հայերը շնորհավորեցին 2 ռուս լրագրողի սպանության մեջ մեղադրվող ուկրաինուհու մարտի 8-ը

Վրաստանի վարչապետ. Սահմանադրության մեջ պետք է ամրագրված լինի, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է. Грузия Online

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի տեղեկություններով՝ «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհուրդը աջակցում է նախաձեռնությանը, որով առաջարկվում է կատարել սահմանադրական փոփոխություն։ Փոփոխությամբ երկրի Մայր օրենքում պետք է ամրագրվի, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Վրաստանի վարչապետը հայտնել է նաև, որ այդ նախաձեռնությանը դեմ է Հանրապետական կուսակցությունը, սակայն հանրապետականները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

«Սիրելի’ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Դուք մարմնավորում եք իրական հույսը, հավատն ու սերը` գեղեցկության ու բարության հետ այդ ամենն ամբողջացնելով մեր ընտանիքներում եւ շրջապատում: Այս տոնը ոչ թե հիշեցնում է ձեր մասին, այլ` եւս մեկ անգամ ընդգծում ձեզ որպես կին, մայր, որպես քույր ու դուստր, ընդգծում ձեր ներկայությունն ու մասնակցությունը ոչ միայն

Ազատություն Նադեժդա Սավչենկոյին. Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի կոչը

 Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի կոչը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում ` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև:    

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարը ցանկանում է Սիրիայի բանակցություններում ներգրավել կանանց. «ՏԱՍՍ»

ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան դի Մաստուրան կոչ է արել Դամասկոսին և սիրիական ընդդիմությանը Ժնևյան բանակցություններին իրենց պատվիրակությունների կազմում ընդգրկել կանանց և նրանց խոսքի իրավունք տալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Իտալացի 69-ամյա տղամարդը նշել է, որ ինքն արդեն ձևավորել է մի հանձնաժողով, որի կազմում են ընդգրկվել սիրիացի կանայք։

Գորգ գործող եւ պահածո փակող «կանայք»` Երեւանի մետրոպոլիտենում (ֆոտոշարք)

Մարտի 8-ի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր բացվեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում կարելի է տեսնել թանգարանի լուսանկարների հավաքածուից վերատպություններ, որոնք ներկայացնում են 1930 եւ 1980-ականներին քաղաքային տնտեսությունում կնոջ դերն ու գործունեությունը:

Կանայք ավելի ինքնավստահ եւ ուժեղ են դարձել. նրանք են հասարակության կրողն ու առաջ մղողը

«Կինը դարձել է ավելի ինքնավստահ, դժվար իրավիճակներից դուրս գալու ընդունակ, հաճախ ընտանիքի ամբողջ բեռն իր վրա վերցնող: Ինքը դարձավ շատ ինքնավստահ եւ շատ ուժեղ: Բացասականն այն է, որ կինն այդքան ինքնավստահ եւ ուժեղ դառնալով՝ ինչ-որ բաներ կորցրեց»,- «Հայելի» ակումբում ասաց «Գրական թերթ»-ի գլխավոր  խմբագիր Կարինե Խոդիկյանը: Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն էլ կարծում է, որ կանայք

Վլադիմիր Գասպարյան. «Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը»

Սիրելի կանա՛յք: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք բոլորիս հավասար ծառայում են օրենքին ու ժողովրդին, արժանապատվորեն կրում մեր պատասխանատու աշխատանքի բոլոր դժվարությունները՝ մասնակցելով հասարակական կարգի պահպանման, հանցավորության հակազդման, մարդու իրավունքների պաշտպանության գործին: Մաղթում եմ արդյունավետ ծառայություն, անմնացորդ նվիրում և նոր

Դավութօղլու. Մենք պահանջել ենք Եվրոպայից առանց վիզայի ռեժիմ սահմանել թուրք քաղաքացիների համար. «Անադոլու»

Բրյուսելում կայացած Եվրամիություն-Թուրքիա բանակցություններից հետո մամուլի ասուլիս են հրավիրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բանակցությունների ընթացքում վարչապետ Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի առաջարկները Եվրամիությանը, որտեղ առանցքային նշանակություն ունի թուրք քաղաքացիների՝ առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունքի պահանջը։ Խոսելով

Մարտի 8. տոնական Երևան` կանանց միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներ գեղարվեստական յուրօրինակ լուծումներով են ձևավորվել: Այսպես, Երևանն ինքնատիպ ձևավորմամբ ու գարնանային ջերմ գույներով է պատրաստվել դիմավորելու կանանց միջազգային օրը և ներկայանալու քաղաքի հյուրերին և բնակիչներին: Շնորհավոր Մարտի 8:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031