Օրվա լրահոսը

«Արմենիա» ավիաընկերության տնօրեն. «99%-ով աշխատում ենք արդեն»

Կրկին տեղական ավիաընկերություն է հիմնվել Հայաստանում

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 23-ին և 24-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Երեւանի քաղաքապետարան

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ

Հոսանքի թանկացման դեմ պայքարողին ազատել են աշխատանքից

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 12-ի ցույցին մասնակցած Տիգրան Մազմանյանին հեռացրել են աշխատանքից: Մեզ հետ զրույցում Տիգրանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա առայժմ չի ցանկանում հրապարակել իր աշխատանքի վայրի անունը: Միայն ասաց, որ դա պետական հիմնարկ է: Տիգրան Մազմանյանը նաեւ նշեց, որ այդ հեռացումը կապված է իր քաղաքական

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է ծանր դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը ` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության,

ՀԿ-ները ԵԽԽՎ պատգամավորներին կոչ են անում «դեմ» քվեարկել 2 բանաձևերի նախագծերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016թ. ձմեռային նստաշրջանին (հունվարի 25-29) քննարկվելիք Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ.Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևերի նախագծերի վերաբերյալ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերը նշված բանաձևերի նախագծերի առնչությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունները. • համոզմունք են հայտնում, որ բանաձևերի

Արտաշես Թումանյան. «Մենք այսօր Սիրիայում և Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ»

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը իրանական ISNA լրատվական գործակալությանը – Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները: – Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված հարևան երկրների միջև հաստատված ջերմ և բարիդրացիական միջպետական կապերի վրա։ Այս տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛

«Հիշո՞ւմ եք՝ ասում էին արեւ, անձրեւ էր գալիս». Ֆելիքս Ցոլակյանը հիդրոմետի կանխատեսումների մասին (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետու ելույթները լսելուց հետո, սկսեց իր գնահատականները հնչեցնել առանձին կառույցների՝ փրկարարական վարչության, հրշեջ ծառայության ու մյուսների մասին: Պարզվեց՝ Ֆելիքս Ցոլակյանը անչափ գոհ է հիդրոմետ ծառայության աշխատանքից: «Հիդրոմետ ծառայության հետ կապված մի բան պիտի ասեմ, եթե հիշում

«Ոչ թե կրթության որակն է ցածր, այլ մարտահրավերներն են մեծ». Ռուբեն Թոփչյան

Կրթության կառավարման մի խումբ մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից Երևանում մասնակցում են «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումին: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպած երկօրյա ֆորումը, որի մեկնարկը տրվեց այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում, նպատակ ունի քննարկելու մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու

Երվանդ Զախարյան. «Քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն» (Տեսանյութ)

Երվանդ Զախարյանը 70 տարեկան է, բայց առայժմ չի պատրաստվում նախարարի պաշտոնը թողնել

Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թեկնածուների գաղտնի ցուցակը

4 թեկնածու վտանգավոր պաշտոնի համար

Քարոզչական պատերազմ. ԵՄԱ ամփոփագիր

Առաջին անգամ, 2015 թվականի մայիսին Ռիգայում ԱլԳ գագաթնաժողովի գլխավոր առընթեր միջոցառումներից մեկը ԶԼՄ-ների համաժողովն էր, որտեղ քարոզչության թեման ամենակարևորներից էր: Եվ ահա թե՝ ինչու: Տնտեսական դժվարությունների և աշխարհաքաղաքական հակասությունների հետ մեկտեղ Արևելյան գործընկերությունը բախվել է ևս մեկ մարտահրավերի՝ քարոզչական պատերազմի: Այն սկսեց ծավալվել 2013 թվականի ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին՝ որպես Մոսկվայի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման

Ռուբեն Թարումյանը՝ Հայոց այբուբենի պղծման մասին

Մատենադարան տանող ճանապարհը ձեւավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով: Կառավարության ընդունելությունների տան պարսպին «հանգրվանած» այբուբենի վերաբերյալ վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում: Տեսակետներ կան, որ տառերի ձևավորման, ուրվագծերի, նախշերի, գույնի ընտրության առումով ճչացող անճաշակություն ու անփութություն կա: Ի դեպ, ամեն տառի ներքեւում գրված է հովանավորի անունը: Մասնագետներից մեկը զուգահեռ տարավ, թե նույն է, որ

IFAD-ԳԶՄՀ-Հայաստանի համար կառավարությունն առանձնացրել է խոցելի համայնքների ցանկը

Գյուղական համայնքների համար մեկնարկել է 54 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը

Քննարկվեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի վերջերս հրապարակված առաջարկները

Հունվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած հանրաքվեն, ինչպես նաեւ ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը: Այդ համատեքստում: ՀԱԿ մամուլի հաղորդագրություն

«Պետության զարգացման կայուն երաշխիքներից մեկն արհեստավարժ մասնագետների պատրաստումն է». Արցախի Հանրապետության վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին մասնակցել է ԱրՊՀ խորհրդի նիստին

2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր և խորհրդարանական հանդիպումներով

Այսօր՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) տասնվեցերորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ և Եվրոպական խորհրդարանի անդամները: Նիստը հաջորդեց 3 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի գործադիր ճյուղից նրանց գործընկերների 16-րդ հանդիպմանը: Թե՛ ԽՀՀ-ն, և թե՛ Համագործակցության խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարություններով մի քանի կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների

«Ինստիտուցիոնալ ընդդիմությունն այսօր ՀԱԿ-ն է», Լեւոն Զուրաբյան

«Չկա մասսայական ավելի մեծ թիմ, քան ՀԱԿ-ն է: Մեզ մոտ կան բազմաթիվ վառ անհատականություններ, Կոնգրեսն ունի բազմաթիվ հանձնաժողովներ, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով՝ տնտեսական, արտաքին, տեղական ինքնակառավարման մարմիններ, առողջապահություն: Իրականում ինստիտուցիոնալ բառը եթե հասկանանք ընդդիմություն, որն ունի համապատասխան կառույցներ եւ ինստիտուցիոնալ կերպով աշխատում է՝ փորձելով վերլուծել ամբողջ կառավարման համակարգը եւ այլընտրանքային լուծում է փորձում առաջարկել՝

Հոսանքի սակագնի հարցը հնարավոր է հուլիսին քննարկեն (Տեսանյութ)

«Նաիրիտի» համար ներդրող են ման գալիս

Տիգրան Մուկուչյան. «Մենք կիրառող մարմին ենք, Ընտրական օրենսգրքի հետ կապ չունենք»

Արդեն սկսվել են Սահմանադրական փոփոխություններին հաջորդած կարեւոր փուլը՝ Ընտրական օրենսգրքի մշակման քննարկումները: Որոշ քաղաքական ուժեր ներկայացրել են իրենց առաջարկությունները: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է կիրառել Ղրղզստանի փորձը եւ մարդկանց տրամադրել կենսաչափական քարտեր ու ընտրատեղամասում ներդնել էլեկտրոնային քվեատուփ, որն ավտոմատ ամեն ինչ հաշվարկում է: ԲՀԿ-ն նույնպես առաջարկել է ընտրել էլեկտրոնային քվեարկության տարբերակը: Այսօր Aravot.am-ը Կենտրոնական ընտրական

Մոզիների գողություն՝ «Ֆորդ Տրանզիտ»-ով

Հունվարի 20-ին, ժամը 17-ին, 1980 թ. ծնված Սասուն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Դեբեդ գյուղում գտնվող, 1965 թ. ծնված Գառնիկ Ո.-ին պատկանող անասնագոմի դռան փականը բացելով՝ գողացել է 5 մոզի, իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և իրացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ Գուրգենին: Գառնիկ Ո.-ին

Ի՞նչ կասի Պուտինը

Մասնագետները գոհ են. ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին՝ գազի գինը նվազեցնելու խնդրանքով «Հայաստանը, օրինակ, գազի հարցում կախվածության մեջ է ՌԴ-ից, եւ միանգամայն նորմալ է, որ կառավարությունը փորձելու է բանակցություններ վարելով՝ հասնել գների նվազեցման: Որքան որ հնարավոր լինի գազի գինը նվազեցնել, այնքան լավ արտադրողների համար, քանի որ տվյալ ապրանքի ինքնարժեքի հաշվին արդեն հնարավոր կլինի մրցունակություն

Գասպարիի գործին կրկին հանրային պաշտպան կներգրավվի (Տեսանյութ)

Դատավորը Գասպարիին նախազգուշացրեց

Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը. ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ

Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը: Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության,

34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Փետրվարի 14-ի տեղական

Տեր-Պետրոսյանի պնդումը՝ «Արեւմուտքը Սերժ Սարգսյանի հզոր հովանավորն է, «կռիշան»

Ինչու առաջին նախագահը կծու խոսք չի ասում ՌԴ-ի հասցեին «Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին: Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն

Ի տարբերություն այլ կառույցների, Ռուսաստանի դեսպանատնից հրաժարվեցին վերցնել «Նոր Հայաստանի» նամակը

«Նոր Հայաստանը» որոշել է ստիպել միջազգային կառույցներին արձագանքել»

Հայաստանը հազարավոր եվրոներ կվճարի. ՄԻԵԴ-ը երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր ընդդեմ Հայաստանի երեք գործով վճիռ է կայացրել: Երեք գործով էլ վճիռը ընդդեմ Հայաստանի է՝ հօգուտ դիմող կողմի: Նշել ենք, որ վճիռներից երկուսը վերաբերում էին «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնցում բավարարվել է դիմող կողմի պահանջը, և ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է քաղաքացիների՝

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետը ՄԱՀՀԻ-ում

21 հունվարի, 2016թ.: Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Ալի Նասեր Սոբհանիփուրը հանդիպեց Ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, ՄԱՀՀԻ իրանագետ-փորձագետներ Էմմա Բեգիջանյանի եւ Արմեն Վարդանյանի հետ: Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ՝ քննարկելով Իրանի ապամեկուսացման, Իրան-Արեւմուտք հարաբերությունների նորմալացման գործընթացի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930