Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Դավիթ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Դավիթ Վ.-ն հայտնել է, որ Արսեն Ա.-ի կողմից բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ հիշյալ քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի թելադրանքով 2015 թվականի սեպտեմբեր ամսին

Ոչ բոլորն են համաձայնել լուծարել իրենց կուսակցությունները եւ դառնալ «Հայկական վերածննդի» հիմնադիր անդամ. «Հրապարակ»

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով պարզ հայերենով ասվում է. կուսակցությունը «նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք, սույն օրենքին համապատասխան, չեն կարող լինել կուսակցության անդամ»։ Թեպետ «Հայկական վերածննդին» անդամակցող կուսակցությունները վաղուց, ըստ էության, լուծարված են, դրանք ուղղակի գոյություն չունեն, մի մասը՝ դե ֆակտո, մյուս մասը՝ դե յուրե։ Օրինակ՝ ում է հայտնի «Իմ տունը

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Ռոբիկ, լող տուր, լող արա Դրսի որսը թող արա:

Դղյակներն ու գործը. «Ժամանակ»

Հունվարի 21-ի գրեթե ամբողջ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության արժույթը՝ ռուբլին, արձանագրում էր անկման ռեկորդներ: Դա վերջին օրերին դարձել է սովորական մի գործընթաց, որը հավանաբար կարող է շարունակվել նաև այսօր: Այն, ինչ տեղի է ունենում ռուբլու հետ, մեծ հաշվով, պետք է որ Հայաստանի համար չունենար նշանակություն, կամ ունենար, բայց քաղաքական այլ իմաստով: Մասնավորապես, Ռուսաստանի տնտեսության ցնցումները,

Ի՞նչ է նշանակում «բարի գործ»

Հիշում եք, իհարկե, մեր ունեւոր մարդկանցից մեկը թոշակառուներին տանում էր Սեւան, խորոված ուտեցնում եւ հետո մեկ ժամանոց հաղորդում էր պատրաստում, որտեղ այդ տարեց մարդիկ հազարումի ձեւով շնորհակալություն էին հայտնում իրենց «բարերարին»: Չեմ հիշում՝ այդ ակցիան ունե՞ր արդյոք ինչ-որ քաղաքական, նախընտրական ենթատեքստ, թե՞ ոչ, բայց իմ կարծիքով՝ դա մեծ նշանակություն չունի: Եթե դու, փաստորեն, ստիպում ես

ՀՀԿ նիստում դեռ քննարկում են ՀՅԴ-ի հետ կոալիցիա են կազմելու թե այլ ձեւաչափով են աշխատելու

«Ընթանում են քննարկումներ, բայց վերջնական լուծումներ դեռ չկան, միայն առաջիկա քննարկումները կասեն, թե համագործակցության ինչպիսի մոդել կլինի»,-անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելուն ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պարոն Մինասյանը լրագրողներին հանդիպեց ՀՀԿ գրասենյակում՝ մի քանի ժամ տեւած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: Ինչպես նշեց Գագիկ Մինասյանը, նիստին քննարկվել են

«Չեմ վստահում Երվանդ Զախարյանին». Անդրիաս Ղուկասյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածում է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի պնդումների ճշմարտությանը, թե Իրանը երբեւէ էժան գազ չի առաջարկել Հայաստանին: Հիշեցնենք, որ նախարարը պնդում էր, որ Իրանը երբեւէ Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկել: «Չեմ վստահում Երվանդ Զախարյանի հնչեցրած գնահատականներին, որովհետեւ բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ համոզվելու, որ այդ մարդիկ սուտ են

Վարդգես Գասպարին պահանջում է

«Առավոտ» թերթի հարգելի խմբագրություն, Ձեր կայքում տեղ գտած  ներքո հոդվածում` «Հանրային պաշտպանի գրասենյակի պարզաբանումը Վարդգես Գասպարիի գործով», առկա է իրականությանը չհամապատասխանող կարևոր մեջբերում. 21.12.2015թ. հանրային պաշտպանի գրասենյակը ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի

Գյումրիի բախումների գործը կարճված չէ. դեռ կան մոտ 20 մեղադրյալներ

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա հունվարի 15-ին Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդից հետո Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի էին ունեցել բախումներ, ինչի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: Այդ ժամանակ  ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով. «Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ առանձին անձանց

Շանթ Հարությունյանը հացադուլ է սկսել

Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հացադուլ է սկսել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։ Այսօր՝ հունվարի 21-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, որով նա պաշտպանում է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի պահանջները։ Հայկ Կյուրեղյանը, 7 օր է, գտնվում է հացադուլի մեջ և 4 օր՝ ջրադուլի մեջ։ Քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանն ու Գևորգ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցը՝ «պարտադրված սահմանադրական փոփոխությունների» ընդունման գործընթացի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ տեղական կազմակերպությունների կողմից իրականացված դիտորդության արդյունքները ցույց տվեցին, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն աննախադեպ էին իրենց ծավալով ու հանդգնությամբ և պաշտոնապես ներկայացված արդյունքները որևէ կերպ չեն համապատասխանում իրական արդյունքներին: Հանրաքվեի արդյունքում ճանաչված փոփոխությունները պետք է համարվեն ոչ թե ընդունված, այլ անօրինական կերպով պարտադրված: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված բազմաթիվ

«Ես հենց նոր իմացա, որ ԲՀԿ-ն ԵԺԿ անդամ է». Նաիրա Զոհրաբյան

Ասում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը

Ռուսաստանի հավաքականի հայ բռնցքամարտիկները պայքարում են միայն ոսկե մեդալի համար

Բռնցքամարտի Ռուսաստանի պատանեկան հավաքականը այս օրերին 30 հոգով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքականի կազմում կա հայ երեք պատանի՝ 48 կգ քաշային Վոլոդյա Ոսկանյանը, Հովհաննես Ուստյանը՝ 64 կգ եւ Արտյոմ Հովհաննիսյանը՝ 69 կգ: Aravot.am-ը վերջին երկուսին պատահաբար հանդիպեց օլիմպիական մարզաբազայում, մարզումից հետո: Չնայած տարիքին, մեր հայրենակիցները արդեն մարզական հարուստ կենսագրություն ունեն: Արտյոմը երկու անգամ դարձել

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում նշել են Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցը

Հունվարի 16-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում Սբ. Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու մշակութային կոմիտեն, Ռոդ Այլենդի հիշատակի կոմիտեն և Հայ փախստականների սոցիալ-տնտեսական զարգացման ասոցիացիան (ARSEDA) կազմակերպել են «Մեկ դար տևած ցեղասպանություն։ Բաքվի սև հունվարը» վերնագրով վավերագրական ֆիլմի ցուցադրում։ Միջոցառմանը, որը նվիրված էր Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին, մասնակցել են ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական

Տեսողության խնդիր ունեցող դիլիջանցու լուսաբացի 33 ակնթարթները

Կայացավ Վաչե Գրիգորյանի մենահամերգը

Մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամին` նույն հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում  տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ ժամը 08 :30-ի սահմաններում

Իրավապաշտպան. «Մսագործությունը ոստիկանությունում դեռեւս շարունակվում է». (Տեսանյութ)

Կոռուպցիան ոստիկանական համակարգում արմատախիլ անելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին կատարած հայտարարությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցին հիշեցրել է մսագործների մասին ոստիկանապետի ավելի վաղ կատարած հայտարարությունը: «Ես պետք է հիշեցնեմ ոստիկանապետի հայտնի հայտարարությունը, երբ նա նոր էր ստանձնել պաշտոնը, հայտարարեց, որ այն ոստիկանը, որը մարդկանց ծեծի է ենթարկում, մսագործ է, բայց համոզվում ենք՝ մսագործությունը ոստիկանությունում դեռեւս շարունակվում է:

Արդյո՞ք, փոխնակ մայրն ինքնուրույնություն ունի, միասեռականն ունի՞ որդեգրման իրավունք. (Ֆոտոշարք)

Հարյուրավոր մարդիկ կազմում են ընտանիքներ: Սակայն այդ ընտանիքների գոյությունը դառնում է երերուն այն ժամանակ, երբ բացակայում են  երեխաները: Ընտանիքները սիրում են երեխաներ, սակայն կամ տղամարդու կամ կնոջ առողջական խնդիրների պատճառով անհնար է երեխաներ ունենալը: Ի՞նչ անել:Արդյո՞ք դիմել փոխնակի օգնությանը, արդյոք փոխնակ մայրն ունի իրավունքներ ու պարտականություններ, իր մարմնից հնարավոր արտագաղթող երեխան իր մարմնում պահպանելը, ապա

Աշխարհի չեմպիոնը, «Բամբիռ»-ը ու մյուս հայտնիները՝ երիտասարդական մայրաքաղաքի տեսահոլովակում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրին ճանաչվել է  2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք: Հարազատ քաղաքը գովազդող տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ ճանաչված  դեմքեր. ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստական կազմը՝ թատրոնի  գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Մայիլյանի գլխավորությամբ, «Բամբիռ» ֆոլք ռոք խումբը: Ի դեպ, տեսահոլովակի երաժշտությունը «Բամբիռ»-ինն

Ավարտվել է թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Ա.Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է ընտրատեղամաս և մասնակցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Ձեռք բերված ապացույցների

Հարուցվել է քրեական գործ` հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ

Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 144/6-րդ հասցեում գտնվող հագուստի խանութ-սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ։ Հունվարի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել են քաղաքացիներ Ս.Հովեյանի և Ա.Արսենյանի հաղորդումների հիման վրա ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը։ Ըստ ստացված հաղորդումների՝ 2016թ. հունվարի 19-ին՝ ժամը 07:00-ի

Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջեւ

«Ես գտնում եմ, որ հենց այստեղ՝ պատգամավորի դռան առջեւ ակցիա անելով ավելի շատ կարող եմ ազդել, քան այն որ գնամ Ազատության հրապարակ»

Շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Նշենք, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում

Արազ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ. sport.times.am (Տեսանյութ)

sport.times.am-ը հայտնում է. Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն արդեն Թուրքիայում է: «Բեշիքթաշի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ, ակումբի ներկայացուցիչները հայ ֆուտբոլիստին դիմավորել են օդանավակայանում: Արդեն հաղորդել ենք, որ Օզբիլիսը «Բեշիքթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր է կնքելու, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես է

Պարզվել են Լոռու մարզում 3 անձի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքում 3 անձի դանակահարության հանգամանքները. առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել: 2016 թվականի հունվարի 16-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող  վերքերով

Կստորագրվի ֆինանսավորման համաձայնագիր` գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին

Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման բարելավմանն ուղղված ֆինանսավորման առաջին համաձայնագրի ստորագրում Զարգացման ֆրանսիական գործակալության /ԶՖԳ/ և Հայաստանի Հանրապետության միջև           2016 թվականի հունվարի 26-ին, ՀՀ Ֆինանսների նախարարությունը  և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին: 75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500

«Արմենիա» ավիաընկերության տնօրեն. «99%-ով աշխատում ենք արդեն»

Կրկին տեղական ավիաընկերություն է հիմնվել Հայաստանում

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 23-ին և 24-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Երեւանի քաղաքապետարան

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ

Հոսանքի թանկացման դեմ պայքարողին ազատել են աշխատանքից

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 12-ի ցույցին մասնակցած Տիգրան Մազմանյանին հեռացրել են աշխատանքից: Մեզ հետ զրույցում Տիգրանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա առայժմ չի ցանկանում հրապարակել իր աշխատանքի վայրի անունը: Միայն ասաց, որ դա պետական հիմնարկ է: Տիգրան Մազմանյանը նաեւ նշեց, որ այդ հեռացումը կապված է իր քաղաքական

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930